Posted in Կենսաբանություն 9

Դաս 4

Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները, 2 ՝ էջ 32-36 Լրացուցիչ աշխատանք. Կրկնում եք նաև նախորդ թեմաները, թարգմանում, նյութ պատրաստում։

Ցիտոպլազմա

Ցիտոպլազման բջջի հիմնական բաղադրամասն է ու նրա կիսահեղուկ ներքին միջավայրը: Ցիտոպլազման անօրգանական աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ է: Նրանում գերակշռում են սպիտակուցները: Ցիտոպլազմի բաղադրությունը հարաբերականորեն կայուն է, թեև ցիտոպլազմի և բջջի շրջակա միջավայրի միջև անընդհատ տեղի է ունենում նյութերի փոխանակություն, իսկ ցիտոպլազմում շարունակվում են քիմիական նյութերի փոխարկումները: Ցիտոպլազմայում կարող են կուտակվել տարբեր նյութեր, օրինակ՝ սպիտակուցային մասնիկներ կամ պահեստային սննդանյութեր: Դրանք կոչվում են ներառուկներ, որոնք ոչ մշտական կառուցվածքներ են և ի տարբերություն օրգանոիդների, առաջանում, այնուհետև ծախսվում են բջջի կենսագործունեության ընթացքում: Որոշ բջիջների ցիտոպլազմային բնորոշ է սպիտակուցային թելիկների և միկրոխողովակների առկայությունը, որոնք կազմավորում են բջջակմախքը: 

Կառուցվածքը․ Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի: Ի տարբերություն էլեկտրոնային մանրադիտակի, սովորական լուսային մանրադիտակի տակ հնարավոր չէ տարբերել էկտոպլազման էնդոպլազմայից։ Ցիտոպլազմայի հիմնական զանգվածն ունի մանրահատիկավոր կազմություն, և նրանում գտնվում են շատ բարակ թելիկներ՝ ֆիբրիլներ, որոնք ստեղծում են ցանցանման գոյացություններ:                                       

Բջջի հիմնական օրգանոիդները

Էուկարիոտիկ բջջի օրգանոիդներից է էնդոպլազմային ցանցը: Այն թաղանդների մի բարդ համակարգ է և կառուցված է բազմաթիվ ծուղակներից և խոռոչներից: Էնդոպլազմային ցանցի ծավալը կազմում է բջջի ընդհանուր ծավալի 30-50%-ը: 

Տարբերվում են էնդոպլազմային ցանցի երկու տեսակ՝ հատիկավոր և հարթ կամ ողորկ: Դրանցից առաջինի հիմնական ֆունկցիան լիպիդների և ածխաջրերի սինթեզն է, ինչպես նաև օտարածին նյութերի օքսիդացումը: Այդ ցանցով հարուստ են հատկապես ճարպագեղձերի, լյարդիմ ինչպես նաև բույսերի սերմերի բջիջները: Երկրորդի թաղանթների վրա դասավորված են ռիբոսոմներ, որոնք էլ նրնց խոդուբորդ տես են տալիս: 

Էնդոպլամային ցանցն իր խուղակների միջոցով իրականացնում է նաև նյութերի տեղափոխությունը բջջի ներոսում՝ դրանց հասցնելով տարբեր օրգանոիդներ:

Բջջակորիզ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s