- Հաստատական՝ իհարկե, անկասկած, այո, անշուշտ, անպատճառ, անպայման, իսկապես
- Ժխտական՝ ոչ, չէ
- Զգացական՝ բարեբախտաբար, ցավոք, երանի, դժբախտաբար
- Սաստկական՝ նույնիսկ, մանավանդ, անգամ
- Երկբայական՝ ասես, արդյոք, գուցե, դժվար թե, թերևս, միգուցե
- Ցուցական՝ ահա, ահավասիկ, ա՛յ
- Զիջական՝ թեկուզ, այնուամենայնիվ, իմիջիայլոց, ինչ որ է, ի դեպ
- Կամային՝ ապա, հապա, արի, դե
Երեկույթը պետք է տեղի ունենա երկու օրից, Անին հրավիրեց նաև Աննային, բայց ցավոք Աննան այդ օրը զբաղված էր և չէր կարող գալ։ Անին շատ էր ուզում, որ Աննան անպայման ներկա գտնվի երեկույթին։ ԻմիջիայլոցԱննան Անիի ամենամոտ ընկերուհին է և գուցե Անին հետաձգի միջոցառումը, որպիսի ընկերուհին անպայման ներկա լինի։ Բարեբախտաբար Աննան կարողացավ այդ օրը ազատ ժամանակ գտնել և ներկայանալ երեկույթին։ Ահա և եկավ Անիի համար երկար սպասված օրը, Աննան նույնպես եկել էր և Անին շատ լավ ժամանակ անցկացրեց ընկերների հետ միասին։
- Ես անպայման կգամ քո կազմակերպած միջոցառմանը։
- Ո՛չ, քո պատասխանը սխալ է։
- Երանի մենք ևս հնարավորություն ունենաինք մասնակցել այդ միջոցառմանը։
- Նույնիսկ եթե դու սխալվես ես կլինեմ քո կողքին։
- Միգուցե դու ինձ չես հավատում, բայց ես անհանգստանում եմ քեզ համար։
- Ահա և մեր երեկույթի ամենասպասված հյուրը եկավ։
- Չնայած դու ինձ խաբեցիր, այնուամենայնիվ ես կօգնեմ քեզ։
- Եթե դու խախտես օրենքը, ապա պետք է պատժի ենթարկվես։