1․Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Գարուն է․ մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծաղկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և դողդոջուն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փթթած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թռթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
«Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով»,- հիշեց Սաադին իր խոսքերը, ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։
2․Տեքստից գտիր հանրահայտ, թռչուն, զարդարված, առավոտ, սյուք, ունկբառերի հոմանիշները։
Հանրահայտ- աշխարհահռչակ
Թռչուն- հավք
Զարդարված- պճնված
Առավոտ- վաղորդայն
Սյուք- հով
Ունկ- ականջ
3․Գտիր մեկ բառ, որ լինի արմատ+հոդակապ+արմատ կառույցի։
Սիրավառ, կարմրափթիթ, բանաստեղծ
3․Գտիր մեկ ածանցավոր բառ։
Հեռավոր, պճնված, անվախճան
4․Տեքստից գտիր մեկական ա ներքին և ան արտաքին հոլովների ենթարկվող բառ։
Երջանկություն, տխրության, գարնան
5․Գտիր տեքստի բաղադրյալ ստորոգյալները։
Գարունէ․