Յուրաքանչյուր մարդ, ով սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում համարվում է Սեբաստացի։ Յուրաքանչյուր սեբաստացի ունի ազատ ընտրության հնարավորություն, ազատ խոսքի իրավունք։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը այլ դպրոցների հետ համեմատած ունի առավելություն նրանում, որ այսեղ բացի դասագրքով տրված նյութից կատարում ենք նաև բազմաթիվ հետազոտական և այլ նախագծեր, որոնց միջոցով մեր սովորածը ավելի է ամրապնդվում և տվյալ թեմայի շուրջ ավելի շատ տեղեկություններ ենք իմանում։ Դա նաև օգուտ է ապագայի համար, երբ տարիներ անց շոշափվի ինչ-որ թեմա, որի մասին մենք իրականացրել ենք մեծ հետազոտություն, այդ ժամանակ կիմանանք ավելի շատ տեղեկություն։ Իր շրջապատում յուրաքանչյուր Սեբաստացի կլինի ավելի գրագետ և տեղեկացված։
Ես արդեն երկու տարի է ինչ Սեբաստացի եմ և սիրում եմ իմ կրթահամալիրը, իմ Սեբաստացի ընկերներին և ուսուցիչներին։