Posted in Գրականություն 9

Ավարտվող աշուն

  • Պատմիրներկայացրու քո բնակավայրի աշունըկամ՝աշնանային խոհեր։

Աշունն իմ սիրելի եղանակներից մեկն է, բայց այս տարվա աշունը տարբերվում էր իմ ունեցած բոլոր աշուններից։ Այս աշնուն հողը տերևներից առաջ անցավ, հողը ավելի շուտ կամրեց, քան տերևները․․․ Այս աշունը հայ ազգին բերեց կորուստներ, արցունքներ և ցավեր․․․ Ինչքան ժպիտներ պակասեցին, ու որքան մարդիկ խելագար դարձան ու որքան տղերք քսանը չանցան, ինչքան երեխեք անհայր մնացին, ու որքան տղերք այդպես էլ հայր չդարձան, ինչքան աղջիկների սրտեր կոտրվեցին, որ անհամբերությամբ սպասում էին սիրելիի վերադարձին։
Աշունան բնությունը շա՜տ գեղեցիկ է․․․ Աշունը ճիշտ ժամանակն է, որ մարդիկ հավքեն իրենց մտքերը, մոռանան իրենց միջի վրեժը և այդ վրեժխնդրությունն ու չարությունը աշնան չորացաց տերևների հետ փշրվեն ու անհետ կորեն․․․

  • Կարդա փաթեթում ներառված բանաստեղծություններըընտրիր քեզ դուր եկած մեկերկու բանաստեղծությունսովորիրանգիր։

Աշունը ձորն է մտնում

Աշունը ձորն է մտնում
Ձորերի միջով:
Մաշված, քաշված մի աշուն,
Վիթխարի մի ձոր…

Ճերմակ նախշեր է քաշում
Ցուրտը մի թևից,
Նայում են ու հառաչում
Աշնան ետևից:

Քո ջրերը հստակված,
Սարերը քո չոր,
Քո ամպերը նստակյաց,
Քարերը քոչվոր …

Աշնանամուտի ջրերը բարակ

Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…
Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:

ԱՇՆԱՆ ԱՌԱՎՈՏԻ ԵՐԳԸ

Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…

Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։ Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…

  • Վերլուծիր կամ գրավոր վերապատմիր քեզ դուր եղածստեղծագործությունը։

Ինձ շատ դուր եկավ «Աշնան ջրերը բարակ» բանաստեղծությունը»։ Բանաստեղծությունը ունի շատ խորը իմաստ։ Այս բանաստեղծությունում Համո Սահյանը գրել է իր առաջին կորցրած սիրո մասին, որը տեղի ունեցավ աշնանը․․․ Նրա սերը մասրենիներենու փշերի հետ գնաց և կորավ։

  • Սահյանի բանաստեղծություններից ընտրիր քեզ դուր եկած որևէբառակապակցությունդարձրու վերնագիր և գրիրշարադրություն:

Մի բուռ աշուն բերեք

Մի բուռ աշուն բերեք, որ գոնե աշնան վերջին օրերը վայելենք աշունը։ Այս տարի մեր աշունը գողացան մեզնից, չթողեցին վայելենք այնպես, ինչպես միշտ էինք անում։ Ստիպեցին տառապել, տանջվել, լացել և դառնալ սգավոր։ Խնդրում եմ մի բուռ աշուն բերեք, որ գոնե վերջին օրերի զգանք, որ այս տարի աշուն ունեցել ենք։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s