1. Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության քաղաքականկյանքը՝ համեմատելով այն ներկայիս Հայաստանի քաղաքականկյանքի հետ:
Հանրապետության քաղաքական կյանքի հիմնական դերակատարները կուսակցություններն էին։ Հայաստանում գործում էին մի շարք քաղաքական կուսակցություններ։ Դրանցից առավել աչքի էին ընկնում Դաշնակցությունը, Հայ ժողովրդական, Հայ ռամկավար, Սոցիալիստ-հեղափոխական, Սոցիալ-դեմոկրատ կուսակցությունները։ Այս կազմակերպությունների մի մասը պաշտպանում էր սոցիալիզմի գաղափարներ, իսկ մյուս մասը` ազատական արժեքներ: Բազմակուսակցական համակարգի ձևավորումը, անշուշտ, նպաստում էր երկրի ժողովրդավարացման գործընթացներին:
2. Ներկայացրե՛ք Մայիսյան ապստամբությունը՝ հետևյալպահանջներով.
ա/ Ապստամբության նպատակը
1920թ. հունվարին մայիսյան ապստամբությունը սկսելով, Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդաժողովը նպատակ ուներ արտաքին ու ներքին նպաստավոր պայմանների դեպքում ապստամբել և գրավել իշխանությունը։
բ/ Ղեկավարները
Ապստամբությունը ղեկավարելու համար ստեղծվեց Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե։ Հրամանատար կապիտան Սարգիս Մուսայելյանը նշանակվեց ապստամբական ուժերի ղեկավար։ Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար որոշվեց ստեղծել ուժեղ ձեռքի կառավարություն։ Մայիսի 5-ին հրաժարական տվեց Ալ. Խատիսյանի կառավարությունը, նրա փոխարեն կազմվեց այսպես կոչված Բյուրո-կառավարություն։ Վարչապետ նշանակվեց Համազասպ Օհանջանյանը։ Նորաստեղծ կառավարությունը ձեռնարկեց մի շարք արտակարգ միջոցառումներ։ Արգելվեցին գործադուլները և ցույցերը։ Հիմնվեցին արտակարգ դատարաններ, սահմանվեց մահապատիժ և այլն։
գ/ Կարևոր իրադարձությունները
Մայիսի 10-ին ՀՌՀԿ-ն Ալեքսանդրապոլում իշխանությունը վերցրեց իր ձեռքը, սակայն անվճռական գտնվեց, և մի քանի օր անց կառավարական ուժերը Սեպուհի հրամանատարությամբ ստիպեցին ապստամբներին անձնատուր լինել։ Ապստամբական թույլ բռնկումներ եղան նաև Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում, Ղազախ-Շամշադինում և այլուր։ Այդ ելույթները նույնպես հեշտությամբ ճնշվեցին։ Գնդակահարվեցին մի շարք բոլշևիկ ղեկավարներ, իսկ մի քանի հարյուր ակտիվիստներ բանտարկվեցին։ Կասեցվեց նորաստեղծ Հայաստանի կոմունիստական կուսակցության գործունեությունը։ Բոլշևիկների մի մասն անցավ ընդհատակ, իսկ մյուս մասը հեռացավ Ադրբեջան, որպեսզի այնտեղից նախապատրաստեր իշխանությունը գրավելու նոր գործողություններ։
դ/ Նշանակությունը /հետևանքները/
Մայիսյան ապստամբությունը պարտվեց։ Պարտության հիմնական պատճառն այն էր, որ ապստամբ բոլշևիկները բավարար աջակցություն չստացան ժողովրդի կողմից։ Ապստամբության ղեկավարները հույսը դրել էին դրսի` Կարմիր բանակի օգնության վրա, որը տեղի չունեցավ։ Ապստամբությունը ընթացավ անկազմակերպ, անջատ-անջատ, առանց միասնական ղեկավար կենտրոնի։ Այդուհանդերձ, չնայած Մայիսյան ապստամբությունը ճնշվեց, սակայն սասանեց կառավարության դիրքերը, ընկավ բանակի մարտունակությունը։