Posted in Կենսաբանություն 9

Դաս 7

Բջջի բաժամումը՝ միթոզ

Միտոզը կազմված է չորս հաջորդական փուլերից։ 1. Միտոզի Պրոֆազ  փուլում տեղի է ունենում հոմոլոգ քրոմոսոմների կոնդենսացիա և սկսվում է բաժանման  ձևավորումը: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում է ցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանման բևեռները: 2. Միտոզի Մետաֆազ փուլում քրոմոսոմների շարժումը դադարում է,նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածի վրա` բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի հարթության մեջ` առաջացնելով մետաֆազային թիթեղիկ:Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականին երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի ունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը:  3. Միտոզի Անաֆազ փուլում քրոմոսոմները հեռանում են իրարից դեպի հանդիպակած բևեռներ. վեջինները նույնպես շարունակում են իրարից հեռանալ: 4. Միտոզի Թելոֆազ փուլում արդեն առանձնացված քրոմոսոմների խմբերի շուրջ ձևավորվում են բջջի կորիզների թաղանթներ, որոնք ապակոնդենսացվում են և առաջացնում են երկու կորիզներ: Միտոզը բաժանման այնպիսի եղանակ է,որի արդյունքում գենետիկական տեղեկատվությունը հավասարաչափ բաշխվում է բջիջների միջև։Դա ապահովում է բջջից բջիջ,սերնդից սերունդ ժառանգական կայուն փոխանցումը։Դրանում է միտոզի հսկայական կենսաբանական նշանակությունը։

Քրոմոսոմի կառուցվածքը

Քրոմոսոմը կորիզի գլխավոր բաղադրիչն է, որը լավ է երևում բջջի բաժանման ժամանակ, և որի հիմնական ֆունկցիան ԴՆԹ-ի պահպանումն է և փոխանցումը սերնդեսերունդ։ Քրոմոսոմները երևում են միայն բաժանվող բջիջներում. ունեն բարակ՝ 14 նմ տրամագծով թելերի ձև։ Քրոմոսոմներն ունեն բարդ կառուցվածք։ Բջջի բաժանման սկզբնական և միջին փուլերում նրանք կազմված են երկու իրար կցված թելանման կամ ձողաձև մարմնիկներից՝ քրոմատիդներից։ Վերջիններս ոլորված են գալարաձև և կախված գալարվածության աստիճանից, քրոմոսոմները փոխում են իրենց չափերը՝ երկարանում կամ կարճանում։ Քրոմատիդները իրենց հերթին կազմված են մեկ կամ մի քանի զույգ թելիկներից՝ քրոմանեմաներից, որոնք լուսային մանրադիտակով տեսանելի ամենափոքր կառուցվածքներն են։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s