Նախագծի բովանդակությունը
*1. Ջրածինը բնության մեջ։
*2. Ջրածնի ատոմի կառուցվածքը ։
*3. Ջրածնի ստացումը լաբորատորիայում և այրումը։
*4. Ջրածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները։
*5. Ջրածնի կիրառումը ։
Թեմատիկ հարցեր և վարժություններ.
1. Ինչո՞ւ է ջրածինը համարվում համար մեկ տարրը Տիեզերքում…
Ջրածինը համարվում է համար մեկ տարրը Տիեզերքում, որովհետև տիեզերքում կան անթիվ անհամար աստղեր, որոնց մեջ էլ կա մեծ քանակով ջրածին: Նաև աստղերի վրա ընթացող, ջրածնի ատոմների փոխանակումը մի այլ տարրի հելիումի, ուղեկցվում է հսկայական քանակով ջերմության և լույսի անջատումով: Առանց նշված փոխանակման կյանքն անհնար կլիներ Երկրի վրա:
2.Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …
Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ, քանի որ ջրածնային վառելիքը էկոլոգիապես անվտանգ է։ Այն այրելիս միայն ջուր է առաջանում, ուստի ջրածինն էկոլոգիապես մաքուր վառելանյութ է: Ապագայի վառելանյութը մատչելի ջրածինն է:
3. Բնութագրեք ջրածին քիմիական տարրը.
ա) քիմիական նշանը. ..
H
բ) հարաբերական ատոմային զանգվածը. ..
1.00794(7)=1
գ) մետա՞ղ է. թե՞ ոչ մետաղ.
Ոչ մետաղ
դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է
1 պարբերության, I խմբի, գլխավոր ենթախմբի տարր է
դ) ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը. ..միջուկում պրոտոների թիվը. ..էլեկտրոնների թիվը…էներգետիկ մակարդակների թիվը )
միջուկի լիցքը — -+1 պրոտոնների թիվը — 1 էլեկտրոնների թիվը — -1 էներգետիկ մակարդակի թիվը — 1
*4. Ջրածնի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում.գրեք օրինակներ. ..
Վալենտականություն — 1 Օքսիդացման աստիճան — 0
*5. Գրեք. ջրածին պարզ նյութի բանաձևը. ..և որոշեք նրա հարաբերական մոլեկուլային զանգվածը ` Mr և մոլային զանգվածը`
M գ/ մոլ …
Ջրածնի մոլեկուլի բանաձև — H2 Հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr) — Mr(H2)=2*Ar(H)=2*1=2 Մոլային զանգվածը (M) — 18 գ/մոլ
*6. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ. ..
Օդի միջին հարաբերական մոլեկուլային զանգվածը 29 է հետևաբար Mr օդը բաժանում ենք Mr H2-ի։ Mr(օդ)=29 Mr(H2)=2. 29:2=14,5 Օդից ջրածինը 14,5 անգամ թեթև է։
*7. Դուք լաբորատորիայում ստացել եք ջրածին և այրել։ Նկարագրեք. Ձեր կողմից կատարված լաբորատոր փորձերը և գրեք. համապատասխան ռեակցիաների հավասարումները. …
Լաբորատորիայում ջրածին ստացել ենք տեղակալման ռեակցիայով ակտիվ մետաղներից՝ ցինկի (Zn), մագնեզիումի(Mg), ալյումինի(Al) և աղաթթվի (HCl): Zn+2HCl→ZnCl2+H2↑ Mg+2HCl→MgCl2+H2↑. 2Al+6HCl→2AlCl3+3H2↑
2H2+O2→2H2O+Q այրման ռեակցիա է, միացման ռեակցիա է, ջերմանջատման ռեակցիա է, օքսիդավերականգնման ռեակցիա է։
*8. Ո՞րն է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ նյութը. գրեք այդ նյութի քիմիական բանաձևը և որոշեք ջրածնի զանգվածայլն բաժինը տոկոսով արտահայտած։
H2O, H2-11,1%
*9. Որտե՞ղ են կիրառում ջրածինը….
Մեծ քանակով ջրածին է ծախսվում քլորաջրածին սինթեզելու և աղաթթու ստանալու համար: Արտադրվող ջրածնի 50% ավելին ծախսվում է նավթի մշակման համար, 25%`ամունյակի սինթեզի: Ջրածինը կիրառվում է նաև մետաղների եռակցման սարքում, օքսիդներից մետաղների ստացման համար, բուսական յուղերից մարգարին ստանալու համար: