*1. Սահմանել ո՞ր բարդ նյութերն են կոչվում թթուներ. .. Օքսիդների և ջրի փոխազդեցությունից առաջանում են նոր նյութեր`թթուներ:Թթուները բարդ նյութեր են որոնց մոլեկուլը կազմված է մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:
*2. Գրեք անթթվածին թթուների բանաձևերը և անվանումները… Քլորաջրածին-HCl Բրոմաջրածին-HBr Յոդաջրածին-HJ Ծծմբաջրածին-H2S
*3. Գրեք թթվածնավոր. թթուների բանաձևերը և անվանումները…
Ազոտական թթու-HNO3 Ազոտային թթու-HNO2 ծծմբական թթու-H2SO4
*4. Ինչպե՞ս են ստանում թթուներ…
Օքսիդների և ջրի փոխազդեցությունից առաջանում են նոր նյութեր`թթուներ: Թթուները բարդ նյութեր են որոնց մոլեկուլը կազմված է մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:
*5. Թվարկեք թթուների ֆիզիկական հատկությունները…
Oրգանական թթուները թույլ են անօրգանական թթուներից:Օրգանական թթուները հեղուկ կամ պինդ նյութեր են:
*6. Գրեք թթուների քիմիական հատկությունները. այսինքն թթուների փոխազդեցությունը պարզ և բարդ նյութերի հետ… Թթուների և հիմքերի փոխազդեցությունները
Թթուներին առավել բնորոշ է բոլոր հիմքերի հետ փոխազդեցությունը:
Թթուների աղերի փոխազդեցությունները Որպես կանոն ուժեղ թթուն աղերից դուր է մղում թույլ թթվին: Այս դեպքում փոխանակաման ռեակցիայի հետևանքով առաջանում են նոր աղ և նոր թթու:
Թթուների և հիմնայաին օքսիդենրի փոխազդեցություն Թթուների և հիմանային օքսիդների փոխազդեցությունից նույնպես առաջանում են աղ և ջուր:
Որոշ թթուներ տաքացնելիս քայքայվում են Թթուների քայքայումից սովցորաբար առաջանում են ջուր և այդ թթվին համապատասխանող անհիդրիդը
*7. Կենցաղում օգտագործվող ինչպիսի՞ թթուներ. գիտեք… Կիտրոնաթթու– օգտագործվում է սննդարդյունաբերության, բժշկության, լուսանկարչության և ներկարարության մեջ։ Քացախաթթու– անգույն, սուր հոտով, թթվահամ հեղուկ է.մարդկությանը հայտնի առաջին թթուն է: Սննդային քացախաթթուն ստանում են մրգահյութերի խմորմամբ: Մրջնաթթու– անգույն, սուր հոտով հեղուկ է: Ամենաուժեղ կարբոնաթթուն է. մաշկի վրա առաջացնում է այրվածք: Մրջնաթթու– պարունակվում է մրջյունների գեղձերի արտազատուկում, եղևնու ասեղնատերևներում, եղինջի տերևներում, մրգերում: Մրջնաթթուն կիրառվում է սննդարդյունաբերության մեջ՝ որպես ախտահանիչ և պահածոյացնող միջոց, տեքստիլ արդյունաբերության մեջ՝ գործվածքները ներկելու, բժշկության մեջ՝ որոշ հիվանդությունների ժամանակ շփումներ կատարելու միջոց: