Կիսաանապատներ
Տարածք – Կիսաանապատային լանդշաֆտները ընդարձակ գոտի են կազմում նախալեռներում: Դրանք լինում են 800-1400մ բարձրություններում: Այնտեղի տարեկան տեղումների քանակը 230-300մմ է: Տիրապետում են լեռնային գորշ հողերը, որոնց մի մասը <<ղռեր>> են: Մշակվոող հատվածներում հողերը բարելավվել են: Կլիմայական պայմաններ – Զոնայի կլիման ավելի ցամաքային է, քան տափաստաններում։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +22 +27 °C է։ Տարեկան տեղումների քանակը քիչ է՝ 200 – 300 մմ.։ Բուսական աշխարհ – Աճում է ավազուտային բոշխ, դաշտախոտ, օշինդր, աղուտաբույսեր, թփուտներ, կոշտ ու փշոտ խոտեր։ Կենդանական աշխարհ – Շատ են բազմապիսի կրծողները՝ գետնասկյուռները, ճագարամկները կամ գետնանապաստակները, ծվծվանները կամ խոտադիրները։ Խոշոր խոտակեր կենդանիներից կան այծքաղներ, որոշ վայրերում պահպանվել են վայրի ձիեր։
Տափաստաններ
Տարածք – Գտնվում են ծովափերից հեռու, համեմատաբար ոչ մեծ տեղամասերով, հյուսիսային և հարավային լայնությունների 25 °C և 40 °C միջև։ Կլիմայական պայմաններ – Տափաստանների կլիման բարեխառն ցամաքային է։ Ամռանը տաք է ու չոր, հուլիսի միջին ջերմաստիճանը կազմում է + 20 +24 °C: Ձմռանը մեղմ է արևմուտքում (+3 +4 °C), ցուրտ՝ արևելքում (-5 -20 °C)։ Բուսական աշխարհ – Տափաստաններին բնորոշ բուսատեսակները՝ հացազգի բազմամյա խոտաբույսերն են։ Բնական տափաստանները պահպանվում են միայն արգելոցներում, իսկ դրանցից դուրս մշակվում են հացահատիկային և տեխնիկական կուլտուրաներ։ Կենդանական աշխարհ – Կենդանիներից բնորոշ են կրծողները, որոնք ապրում են խորը բներում։ Կան գիշատիչներ ու թռչուններ։ Մոնղոլիայի տափաստաններում հանդիպում են արջամկներ և այծքաղներ։
Ալպյան մարգագետիններ
Տարածք – Բարձրությունը, որտեղից սկսվում են ալպյան մարգագետինները, հիմնականում կախված է տեղանքի կլիմայական և աշխարհագրական պայմաններից։ Սովորաբար ալպյան մարգագետինները լեռնային շրջաններում անտառներից առանձնացված են ենթալպյան գոտիներով։ Կլիմայական պայմաններ – Բարձրադիր շրջաններում կլիման աստիճանաբար ավելի է խստանում, այդ իսկ պատճառով ալպիական մարգագետինները փոխարինվում են ալպիական տունդրաների։ Բուսական աշխարհ – Ալպյան մարգագետիններին բնորոշ է ցածր աճող բուսականությունը և բուսականության մաս կազմող «բուսական բարձերը»։