Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը.
Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները
Պոնտական լեռնաշղթա – Գտնվում է հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում։ Եզերվում է հյուսիսից Կովկասյան լեռների ստորոտներով Սև ծովից ձգվում է մինչև Կասպից ծով։
Հայկական Պար լեռնաշղթա – Գտնվում է հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածում։ Այն լեռնաշխարհը բաժանում է հյուսիսային և հարավային մասերի։ Այն արևելքից սկիզբ է առնում Արարատ սարից։
Տավրոսյան լեռնաշղթա – Գտնվում է փոքրասիական բարձրավանդակի հարավում։
Լեռնագագաթները
Մեծ Արարատ – Ծովի մակարդակից բարձր է 5165մ։
Փոքր Արարատ – Ծովի մակարդակից բարձր է 3925մ։
Արագած – Ծովի մակարդակից բարձր է 4090մ։
Գետերը
Եփրատ, Տիգրիս, Արաքս, Ճորոխ, Կուր, Ախուրյան, Հրազդան, Որոտան։
Լճերը
Սևան – Նախկինում անվանել են Գեղամա/Գեղարքունյաց ծով։ Բավականին քաղցրահամ է և ունի բուսական ու կենդանական աշխարհ։
Վան – Նախկինում Նաիրի երկիր կամ Բզնունյաց ծով։ Աղի է և ունի միայն տառեխ ձկնատեսակ։
Ուրմիա – Նախկինում անվանել են Կապուտան ծով։ Շատ աղի է և չունի բուսական, կենդանական աշխարհ։
Մեծ Հայքի 15 նահանգները
Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տարուբերան, Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք և Փայտակարան։
Թեմա 2. Վանի Աշխարհակալ տերությունը.
Վանի տերության սահմանները Արգիշտի I-ի օրոք
Արգիշտի I-ի օրոք (Ք․ա․ 786-764 թթ․) Վանի թագավորությունն ընդգրկում էր Ուրմիա լճի հարավային ափերից մինչև Ջավախք գավառն ընկած տարածքը, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև Մելիտեա և Թաբալ երկրները, Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազանը։
Վանի տերության սահմանները Սեպուհ II-ի օրոք
Սեպուհ II-ի օրոք (Ք․ա․ 764-735 թթ․) նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառելով Կուլխա երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին։ Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա։