Posted in Իրավունք

Ֆեմինիզմ

Image result for feminism

Ֆեմինիզմը շարժում է, համոզմունք, ինչ-որ առումով նաև ցանկություն ձգտելու այնպիսի հասարակության, որտեղ բոլորն ունեն հավասար իրավունքներ ու հնարավորություններ անկախ սեռից։ Կա կարծրացած մտածողություն, որ ֆեմինիզմը պայքար է ընդդեմ տղամարդկանց. իրականում, ո՛չ։

Ուզում եմ նշել, որ Հայստանում ֆեմինիզմի արմատները բավականին էլ խորն են, որքան էլ, որ դա նկատելի չէ մերօրյա իրականությունում։

12-րդ դարում մենք արդեն ունեինք Մխիթար Գոշի կողմից կազմված Դատաստանգիրքը, որում նաև խոսվում էր այն մասին, որ կինն իրավունք ունի ամուսնալուծության, եթե բռնության է ենթարկվում տվյալ ընտանիքում. Մինչդեռ այդ դարաշրջանում, արտասահմանյան մի շարք երկրներում կինն իր կարծիքն արտայատելու իրավունք անգամ չուներ։

1918 թվականին Հայաստանն ուներ պառլամենտ, որտեղ կային երեք կին պատգամավորներ։ Կրկին ուզում եմ նշել, որ Եվրոպական մի շարք երկրներում, ինչպիսիք էին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսյան, այդ ժամանակ կանայք անգամ քվեարկելու իրավունք չունեին։

Սակայն պետք է խոստովանել, որ փաստացի մեր երկրում երբևէ չենք կազմավորել ֆեմինիստական շարժում: Փոխարենը մենք ունենք անհատներ, ովքեր բարձրաձայնել են կանանց խնդիրների մասին իրենց ապրած ժամանակաշրջանում և որոշ ժամանակակից ֆեմինիստներ, ովքեր կանգնած են հասարակական կազմակերպությունների գլխին, որոնք զբաղվում են կանանց իրավունքներով և գենդերային հարցերով:

Մեր օրերում կանայք առնչվում են իրենց իրավունքների բազմաթիվ խախտումների հետ, ինչպես օրինակ` սեռական և ընտանեկան բռնությունը, գենդերային անհավասարությունը: Ֆեմինիստ հասարակական ակտիվիստները միավորել են իրենց ուժերը այդ խնդրիները լուծելու և գոյություն ունեցող կարծրատիպերը կոտրելու համար:

Ներկայումս իրավունքների պաշտպանության տեսակետից ամենահրատապ խնդիրներից մեկը ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի ընդունումն է, որն առաջարկվել է «Կանանց իրավունքների կենտրոն» հկ-ի կողմից և ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Կոալիցիան արագորեն փորձեց ճնշում գործադրել իշխանությունների վրա օրենքն ընդունելու համար, բայց Ազգային Ժողովը մերժեց օրենքի ընդունումը: Այժմ հկ-ների ակտիվիստները շրջանառության մեջ են դրել օրենքն ընդունելու վերաբերյալ միջնորդությունը, քանզի ընտանեկան բռնության մասին օրենքը միայն կանանց խնդիրը չէ, այն համապետական նշանակություն ունի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s