Posted in Պատմություն 9

Թեմա 1․ Հայկական լեռնաշխարհը

Հայկական լեռնաշխարհը` հայերի հայրենիք

Աշխարհագրական այն տարածքը, որի հետ ի սկզբանե կապված է հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը, կոչվում է Հայկական լեռնաշխարհ, որտեղ կազմավորվել, զարգացել ու իր կյանքն է կերտել հայ ժողովուրդը: Հայերն իրենց հայրենիքը կոչում են Հայաստան, իսկ մյուս ժողովուրդները՝ Արմենիա, Ուրարտու, իսկ վրացիները՝ Սոմխեթի: Հայկական լեռնաշխարհն ընդարձակ երկիր է՝ շուրջ 400 հազար կմ2 տարածքով: Նրա կենտրոնական մասը զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակը, որի նշանակալի մասը Մեծ Հայքի Այրարատ աշխարհն է: Հայկական լեռնաշխարհի մակերևույթը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած են արգավանդ հարթավայրեր, որտեղ էլ կենտրոնացած է եղել երկրի բնակչության մեծ մասը: Հայկական լեռնաշխարհի միջին մասը հայտնի էր Միջնաշխարհ անունով:

Հայկական լեռնաշխարհի դիրքը, սահմանները

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական սարահարթի միջև: Այն ունի ծովի մակերևույթից 1500-1800մ միջին բարձրություն և իշխող դիրք դրանց նկատմամբ: Դրա հետևանքով որոշ աշխարհագրագետներ փոխաբերական իմաստով այն կոչել են «լեռնային կղզի», «լեռնային երկիր»: Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայական Տավրոսի, հյուսիսարևմուտքում՝ Պոնտոսի լեռներին։ Հյուսիսում կուր գետն է, արևմուտքում՝ Կասպից ծովը և Ուրմիա լիճը, արևմուտքում՝ Փոքրասիական սարահարթը։ Հայկական լեռնաշխարհի միջին մասը հայտնի էր Միջնաշխարհ անունով:

Լեռները

Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը Մասիսն է  (Մեծ Արարատ) (5165 մ),  ձգվելով արևելքից արևմուտք, գրեթե երկու հավասար՝ հյուսիսային և հարավային մասերի է բաժանում Հայկական լեռնաշխարհը: Նրա հարևանությամբ բարձրանում է Սիս կամ Փոքր Մասիս (Փոքր Արարատ) լեռը: Հայկական Պար լեռնաշղթան հարավից և Արագած քառագագաթ լեռնազանգվածը (4095 մ) հյուսիսից եզերում են Այրարատյան դաշտը: Ներկայումս այն կոչվում է Արարատյան դաշտ, որի կենտրոնով հոսում է Երասխ (Արաքս) գետը: Արարատյան դաշտը մեր հայրենիքի առավել ընդարձակ ու արգասաբեր հարթավայրերից մեկն է: Այն գրեթե մշտապես եղել է երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնը:

Գետերը

Հայկական լեռնաշխարհն իր լեռնային բարձր դիրքի շնորհիվ Առաջավոր Ասիայի խոշոր գետերի ջրաբաշխն է: Այստեղից են սկիզբ առնում Եփրատ, Տիգրիս, Երասխ (Արաքս), Կուր, Ճորոխ, Գայլ և մի շարք այլ գետեր, որոնք թափվում են Պարսից ծոց և Կասպից ու Սև ծովեր: Մեր հայրենիքի մայր գետը Երասխն է, որն սկիզբ է առնում Սերմանց կամ Բյուրակն լեռներից: Այնուհետև միանում է Կուրին և թափվում Կասպից ծով: Երասխի և նրա վտակների ջրերով ոռոգվում են Արարատյան դաշտի մշակովի հողերը: Երասխը Հայկական լեռնաշխարհի միակ խոշոր գետն է, որն ամբողջությամբ հոսում է մեր հայրենիքով: Ժողովուրդը Երասխը  կոչել է Մայր Արաքս:

Լճերը

Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր երեք խոշոր լճերով: Սևանա լիճը, որը հնում հայտնի էր Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անունով: Սևանն աշխարհի բարձրադիր լճերից է, ունի քաղցրահամ ջուր: Լիճ են թափվում 29 գետեր ու գետակներ, իսկ նրանից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը: Լճում եղել է մեկ կղզի, որը լճի մակերևույթի արհեստական իջեցման հետևանքով վերածվել է թերակղզու: Հայկական լեռնաշխարհի չքնաղ լճերից է Վանա լիճը կամ Բզնունյաց ծովը: Այն ավելի քան երկուսուկես անգամ մեծ է Սևանա լճից: Չնայած լճի աղիությանը` նրանում բազմանում է տառեխ ձուկը: Լիճն ունեցել է 7 կղզի, սակայն ջրի բարձրանալու հետևանքով երեքն անցել են ջրի տակ: Վանա լճի ամենամեծ ու նշանավոր կղզին Աղթամարն է: Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում գտնվում է մեր հայրենիքի ամենամեծ լիճը, որ հնում կոչվել է Կապուտան, իսկ ավելի ուշ՝ Ուրմիո: Լճի ջրերը խիստ աղի են, որի պատճառով զուրկ է կենդանական և բուսական աշխարհից: Հայկական լեռնաշխարհի միջին և փոքր մեծության լճերից հիշարժան են Չըլդըրը, Գայլատուն, Արճիշակը կամ Արճակը, Նազիկը:

Հայաստանի պատմավարչական բաժանումը

Ք. ա. IV դարում Հայաստանի թագավորությունը բաժանվեց երկու քաղաքական միավորի՝ Մեծ և Փոքր Հայքերի թագավորությունների: Մեծ Հայքի տարածքը բաժանված է եղել 15 նահանգների՝ Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Ուտիք, Գուգարք, Տայք և Այրարատ աշխարհները: Յուրաքանչյուր աշխարհ բաժանվում էր գավառների, որոնց ընդհանուր թիվը շուրջ 200 էր: Մեծ Հայքի թագավորությունը lV դարում ուներ շուրջ 300 հազար կմ2 տարածք։ Եփրատ գետից արևմուտք տարածվում էր Փոքր Հայքի թագավորությունը, որի տարածքն ամենաընդարձակ ժամանակաշրջանում կազմել է 80 հազար կմ2: Հայաստանի Հանրապետությունը ներառում է պատմական Հայաստանի տարածքի ընդամենը 1/13 մասը՝ 29,8 հազար կմ2 :

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s