Posted in Գրականություն 9

Անուշ

Պոեմը բացվում է նախերգանքով: Բանաստեղծը կարոտի կանչով մտովի թռչում է դեպի տուն:Կանչում է կրկին, կանչում անդադարԷն չքնաղ երկրի կարոտը անքուն,Ու թևերն ահա փռած տիրաբար`Թռչում է հոգիս, թռչում դեպի տուն:Արթնանում են մանկական հուշերի պատկերները, հառնում է մոռացված աշխարհը: Այդ «չքնաղ» երկրի կյանքը նույնպես լեցուն է անդառնալի բախումներով, երբ մարդկանց երազանքներըխորտակվում են` բախվելով «հնոց ադաթին»:Հովիվ Սարոն և Անուշը սիրում են միմյանց: Նրանք երջանիկ են իրենց սիրով: Սակայներջանկությունը չի հասնում իր ծաղկունքին: Անուշը սիրում է Սարոյին, սակայն գեղջկականպարկեշտությունը թույլ չի տալիս նրան լիովին տրվել իր զգացմունքներին: Դա թախիծով է լցնումջահել աղջկա հոգին: Դժբախտության աղոտ նախազգացումը հանգիստ չի տալիս նրան: Աղջիկըհամոզված է, որ ինքը դժբախտ է լինելու, քանի որ «մանուկ օրից են դեռ իրեն անիծել»:Գյուղական հարսանիքի ժամանակ Սարոն, Անուշի սիրուց ինքնամոռաց, ընկերական կռիվ-մրցույթի ընթացքում, հակառակ «հնոց ադաթի», ամբոխի առաջ գետին է զարկում Մոսիին` Անուշի եղբորը: Նահապետական սովորույթի համաձայն դա մեծ վիրավորանք է:Անուշի սերը խոր ու անսահման է, և նա, դուրս գալով նախապաշարված միջավայրի դեմ, փախչում է Սարոյի հետ: Պակաս անձնուրաց չէ նաև Սարոյի սերը: Նա տառապում է Անուշի կարոտից: Նրաողբերգությունը խորանում է հատկապես ճակատագրական «կոխից» հետո: «Դուշման» դարձածընկերոջից հալածված` նա թափառում է իր սիրած հանդերում, որոնք նրա համար դժոխք ենդարձել: Նա զգում է, որ անդարձ կորել է իր և Անուշի երջանկությունը, ցանկանում է մեռնել: Սակայն անձնվեր սիրահարը վախենում է իր մահով վշտացնել սիրած աղջկան.Ա՜խ կմեռնեմ, ամա նաՎայ թե հանկարծ իմանա,Ես ազատվեմ էս ցավից,Աչքը լալով նա մնա:Սարոն զոհ է գնում Մոսիի գնդակին, որն այդկերպ սրբում է իր վիրավորանքը: «Հնոց ադաթը» մահից հետո էլ չի ներում իր դեմ դուրս եկած Սարոյին: Իգիթի մարմինն ամփոփում են հայրենի գետի եզերքին, հեռու իր պապերի շիրիմներից: Մոսին, ինչպես իր միջավայրի բոլոր մարդիկ, նահապետական սովորությունների գերին է: Նա չէր ուզում դժբախտացնել իր քրոջն ու ընկերոջը, բայց նաև չէր կարող ձեռնոց նետել հասարակական կարծիքին: Նրան ոճրագործության է մղում միջավայրի ծաղրը: Սարոյի սպանությունը, սակայն, հանգիստ չի բերում նրա հոգուն, այլ մատնում է նրան հավիտենական տառապանքի: Սարոյի մահից հետո կյանքը Անուշի համար դատարկվում է: Նա կորցնում է հոգեկանհավասարակշռությունը և հանգիստ գտնում հարազատ գետի ալիքների մեջ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s