Posted in Գրականություն 9

Եղիշե Չարենց

1․Ծանոթացիր Եղիշե Չարենցի թողած գրական ժառանգությունը: 2․Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչասել է․․․, Եղիշե Չարենցի ստեղծագործություններից բեր համապատասխան օրինակներ:

  • Տրիոլետ
    Տրիոլետը բանաստեղծության կառուցման կայուն ձև է, որը բաղկացած է ութ տողից։Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։ Օրինակ՝
    Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
    Նման են հեռու մի հուշի.
    Մաղում են կապույտ մի փոշի,
    Այսօր Ձեր մատները, տիկին։
    Հին բույրն եմ զգում ես կրկին,
    Հին բույրը անցած, ուրիշի,—
    Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
    Նման են հեռու մի հուշի…
  • Սոնետ
    Սոնետը բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկն է։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող (կատրեն) և վերջում երկու եռատող (տերցետ)։ Օրինակ՝
    Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
    Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
    Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
    Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։
    Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
    Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
    Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
    Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։
    Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
    Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ են երգում
    Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
    Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
    Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
    Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։
  • Ռուբայաթ
    Ռուբայաթը պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն է, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։ Օրինակ՝
    Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
    Որ կրում է իր մեջ իր մահը.
    Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
    Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։
  • Գազել
    Գազելը բանաստեղծության կայուն ձև է, բաղկացած է մի քանի երկտող տներից(բեյթերից), որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։ Օրինակ՝
    Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, 
    Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին: 
    Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին 
    Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
     Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն, 
    Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին: 
    Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,- 
    Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին: 
    Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած, 
    Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին: 
    Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց – 
    Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին: 
    Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին 
    Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին: 
    Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ 
    Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

3․ Չարենցի ռուբայաթները, բացատրել` ինչ է ռուբայաթը կամ ռուբային, ընտրությամբ ձայնագրվել կամ տեսագրվել, պարտադիր է:
Ռուբայաթը պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն է, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։

4․Չարենցի ութնյակները, կարդալ, վերլուծել:Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։
Ըստ իս Չարենցն այս քառատողով (ռուբայաթով) ցանկանում է ասել, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում շատ անգամներ է փոխվում։ Փոխվում է նրա վրարվելակերպը, մտածելակերպը, զգացմունքները, սակայն նա կա և նույն մարդն է, բայց արդեն ուրիշ ներաշխարհով։

5․ «Տաղարան» շարքը: Ինչո՞ւ  է կոչվում տաղարան:
«Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին:
Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։ 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s