Ռուբայի կամ հոգնակի թվով՝ ռուբայաթ – քառյակ, պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։
Մի քանի օրինակ Չարենցի ռուբայաթներից
Դու մի օր աչքերըդ կփակես, որ ուրիշը քո տեղ գոյանա. Կգնաս, կանցնես աշխարհքից, որ ուրիշը քո տեղ գոյանա։ — Այն դո՛ւ ես, իմաստո՛ւն, այն դո՛ւ,— բայց արդեն դարձած մի ուրիշ. Հաստատեց, ժխտելով նա քեզ, որ ուրիշը քո տեղ գոյանա։
*****************************************************************************
Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն. Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն, Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի, Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։
*****************************************************************************
Այդ կապիկը՝ ձեռքին հայելի — նա կարծում է՝ արդեն իմաստուն է. Ժպտում է հայելուն նայելիս — նա կարծում է՝ արդեն իմաստուն է. Ախ, նայեք՝ ինչպե՜ս է սեղմել նա փայլուն ապակու այդ կտորը. Իր միրաժն է տեսել նա էլի — և կարծում է՝ արդեն իմաստուն է։