Posted in Քիմիա 9

Հալոգեններ

1. 7֊րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը

7-րդ խմբի գլավոր ենթախմբում են ֆտորը, քլորը, բրոմը, յոդը, աստատը։

Վալենտային էլեկտրոնները ns2np5, հեշտությամբ միացնելով մեկ էլեկտրոն ավարտուն են դարձնում իրենց արտաքին շերտը HaL+1e=Hal−1։ Հալոգենների օքսիդիչ հատկությունները փոքրանում է Cl>Br>I>At\Rightarrow }}”> շարքում յուրաքանչյուր նախորդ տարր դուրս է մղում հաջորդին իր միացությունից։ Բոլոր հալոգենները ոչ մետաղներ են, արտաքին էներգետիկ մակարդակում ունեն 7 էլեկտրոններ, ուժեղ օքսիդիչներ են։ Ունեն տարբեր օքսիդացման աստիճան։

2.Հալոգենների տարածվածությունը բնության մեջ

Հալոգենները բնության մեջ հանդիպում են գերազանցապես միացությունների ձևով։ Աստատը չի հանդիպում բնության մեջ, այն ստանում են արհեստական ձևով։

3.Հալոգենների ատոմների բաղադրությունը և կառուցվածքը

Յոդ — 53 պրոտոն, 74 նեյտրոն, 53 էլեկտրոն

Ֆտոր — 9 պրոտոն, 10 նեյտրոն, 9 էլեկտրոն

Բրոմ — 35 պրոտոմ, 45 նեյտրոն, 35 էլեկտրոն

Քլոր — 17 պրոտոմ, 18 նեյտրոն, 17 էլեկտրոն

4. Քլորի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում

Վալենտականությունը քիմիական տարրի ատոմի՝ մի այլ տարրի խիստ որոշակի թվով ատոմներ միացնելու հատկությունն է: Քիմիական կապի առաջացմանը մասնակցող էլեկտրոններն անվանվում են վալենտային էլեկտրոններ: Քլորը գտնվում է  VII  խմբում և ցուցաբերում է  VI-ի հավասար առավելագույն  վալենտականություն. Cl,VII

Ոչ մետաղները կարող են նաև դրսևորել վալենտականություն, որի թվային արժեքը ութի և խմբի համարի տարբերությունն է: Քլորն ունի նաև մեկի հավասար վալենտականություն (8−7=1) 

5. Հալոգեն պարզ նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները

Սովորական պայմաններում քլորը սուր, հեղձուցիչ հոտով , դեղնականաչավուն գազ է` օդից երկու ամբողջ հինգ անգամ ծանր:Սենյակային ջերմաստիճանում մեկ ծավալ ջրում երկու ամբողջ հինգ ծավալ քլոր է լուծվում : Առաջացող լուծույթը անվանում ենք քլորաջուր: Քլոր գազը մոտ 0,6ՄՊԱ ճնշման տակ , սենյակային ջերմաստիճանում վերածվում է հեղուկի , իսկ հեղուկ քլորը պահում են պողպատե բալոններում կամ ցիստեռներում , որոնցով էլ փոխադրում են: Քլորը պնդանում է -1010c ջերմաստիճանում առաջացնելով կանաչավուն բյուրեղներ:Իսկ սառույց պարունակող ջրի մեջ քլոր անցկացնելիս առաջանում են դեղնականաչավուն բյուրեղներ: Ստացված նյութը քլորի հիդրատն է`Cl2 . 8H2O:Ռեակցիան իրականացնելիս անմիջապես կնկատեք քլորի դեղնականաչավուն գույնն ու կզգաք այդ գազի սուր և խեղտող հոտը:

6.Քլորի և նրա միացությունների կիրառությունը

Մեծ քանակով քլոր է ծախսվում օրգանական նյութերի քլորացման վրա: Այդպես ստացվում են տարբեր պլաստմասսաներ, կաուչուկ, բույսերի պաշտպանության միջոցներ, սինթետիկ մանրաթելեր, ներկեր, դեղամիջոցներ, լուծիչներ: Քլորը կիրառում են բամբակյա գործվածքների և թղթի սպիտակեցման համար: Քլորը ոչնչացնում է հիվանդածին միկրոօրգանիզմները, և այդ պատճառով այն օգտագործում են խմելու ջրի վարակազերծման համար: Լույսի ազդեցությամբ ջրի հետ փոխազդելիս` քլորն առաջացնում է ատոմական թթվածին (Օ), որն էլ վարակազերծում է ջուրն ու մեծաթիվ նյութեր գունազրկում: Քլորի և նատրիումի հիդրօքսիդի փոխազդեցությունից ստացվում է սպիտակեցնող հեղուկ (ժավելաջուր), որը կիրառվում է կենցաղում: CI2 + 2NaOH = NaOCI +NaCI +H2O։ Քլոր պարունակող սպիտակեցնող նյութերն արդյունավետ են միայն սառը ջրում, քանի որ տաքացնելիս նրանք քայքայվում են: Օրինակ, նատրիումի հիպոքլորիտը քայքայվում է և կորցնում է իր սպիտակեցնող ուժը.

7. Աղաթթվի և նրա աղերի կիրառությունը։

Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։  Աղերն անվանելիս տալիս են նրա բաղադրության մեջ մտնող մետաղի և թթվային մնացորդի անունը։ Աղաթթվի աղերն անվանում են քլորիդներ: Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում: Կերակրի աղը կամ նատրիումի քլորիդը (NaCl) անփոխարինելի է սննդի մեջ: Հրուշակեղենի և հանքային ջրերի արտադրությունում օգտագործում են նատրիումի հիդրոկարբոնատը NaHCO3` սննդի սոդան: Оճառի նաև ապակու արտադրության մեջ օգտագործվում է նատրիումի կարբոնատը Na2CO3, որը հայտնի է նաև լվացքի սոդա անվանմամբ: Շինարարության մեջ լայն կիրառություն ունի կրաքարը` CaCO3, գիպսը, որ ևս աղ է: Գիպսն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ ատամնատեխնիկայում, ոսկրաբուժությունում: Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ: Օրինակ՝ նատրիումական, կալիումական սելիտրաները պարարտանյութեր են: Իսկ պղնձի սուլֆատը՝ CuSO4-ը, թունաքիմիկատ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s