Posted in Գրականություն 9

Փավստոս Բուզանդ «Արշակ և Շապուհ»

  • Փավստոց Բուզանդ

Փավստոց Բուզանդը ծնվել է 4-եդ դարում, վաճանվել՝ 5-րդ դարում։ Նա հայ պատմագիր է՝ ում շարադրանքի ոճն ազատ է և նման չէ 5-րդ դարի մյուս պատմագիրների ոճին: Հեղինակը հաճախ է մոռանում այս կամ այն տվյալը, մոռացկոտ ու անփույթ է նյութի և թեմաների դասավորության մեջ, միախառնում է իրականությունն ու հրաշապատումը, իսկ ժամանակագրությունը խստորեն չի պահպանում: Բուզանդը չունի Մովսես Խորենացու քննական մտածողությունը, դեպքերը պատճառաբանելու և հիմնավորելու Եղիշեի ունակությունը, սակայն ունի Ագաթանգեղոսի միտումայնությունը:

  • Ի՞նչ է ավանդազրույցը

Ավանդազրույցը հայկական հին ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանր է։ Ավանդազրույցները երբեմն կոչվում են նաև պատմական բանաստեղծություն, քանի որ նրանցում նկարագրվում են իրական պատմական փաստեր, դեմքեր և դեպքեր։ Հնում կոչվել են նաև «երգք առասպելաց»։ Մովսես Խորենացու վկայությամբ՝ դրանք շատ սիրված են եղել ժողովրդի կողմից և մշտապես անգիր արտասանվել, պատմվել ու երգվել են՝ հատկապես ժողովրդական ծեսերի ու տոնակատարությունների ժամանակ։ Ավանդազրույցներն ունեցել են հարուստ և պատկերավոր լեզու, հերոսները ներկայացվել են զանազան գունեղ արտահայտչամիջոցներով։ Ավանդազրույցների մի մասը հորինված է ազատ ոտանավորով, որը ձևով մոտ է արձակին և խոսքին հաղորդում է ժողովրդական-խոսակցական լեզվի երանգ։

  • «Արշակ և Շապուհ» ավանդազրույցի բովանդակությունը

Ավանդազրույցի համաձայն՝ Պարսից Շապուհ II Սասանյան թագավորը զրադաշտականության ամենանվիրական երդումով, խաբեությամբ գերել է հայոց թագավոր Արշակ Բ-ին։ Վերջինս հավատարմությունը փորձելու համար Շապուհը վհուկների ու աստղահմանների խորհրդով հրամայել է Հայաստանից երկու ուղտաբեռ հող բերել և փռել իր ճեմասրահի հատակի կես մասի վրա, և Արշակի հետ զբոսնել այնտեղ։ Շապուհի այն հարցին, թե ինչո՞ւ է Հայոց թագավորը մերժել Պարսից հետ բարեկամություն հաստատելու առաջարկները և երեք տասնամյակ պատերազմել իր դեմ, Արշակը պարսկական հողի վրա մեղա է եկել և ներում է խնդրել, իսկ հայկական հողի վրա ըմբոստացել է։ Շապուհը բանտարկել է Արշակին։
Ըստ զրույցի վերջաբանի՝ Արշակի պալատական ներքին Դրաստամատը, որը պարսկական բանակում մեծամեծ քաջագործություններ էր արել քուշանների դեմ մղված պարսից պատերազմներում, հրաժարվել է պարգևից և փոխարենը մեկ օրով Խուժաստանի Անհուշ բերդում Արշակին այցելելու իրավունք խնդրել։ Նրան թույլատրվել է տեսակցել Արշակի հետ։ Դրաստամատն արձակել է Արշակի կապանքները, հագցրել արքայավայել, կազմակերպել պատվո ճոխ խնջույք, որի ժամանակ անձնասպան են եղել թե՛ Արշակը, թե՛ ինքը։

  • «Արշակ և Շապուհ» ավանդազրույցի գաղափարը

Այս զրույցի հիմնական գաղափարն այն է, որ մարդն իր հայրենիքում, իր հողի վրա է միայն ազատ, հպարտ ու համարձակ, ուստի սրբությամբ պետք է պահպանել հայրենի հողը: 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s