Posted in Իրավունք

Ամեն մարդ ունի իրավունքներ

Իրավունքը հասարակական կարգի կարգավորիչներից մեկն է, որը կարևոր է յուրաքանչյուրի առօրյայում։ Բոլորս էլ բախվել ենք այնպիսի իրավիճակների, երբ եկել ենք այն գիտակցության, որ չգիտենք մեր իրավունքները և դրանց սահմանները։ Այդ իրավիճակներից խուսափելու համար դպրոցներում ուսուցանվում է հասարակագիտություն առարկան, որի ժամանակ ուսումնասիրում և սովորում ենք մեր իրավունքները։ Սակայն կարծում եմ, որ միայն դպրոցում անցկացվող դասաժամը բավական չէ, որ մարդ լիարժեք իմանա իր իրավունքները։
Ինքս ապրում եմ իրավաբանների ընտանիքում․ հայրս և մայրս մասնագիտությամբ իրավաբան են, և դա ինձ համար մեծ հնարավորություն է ունենալ տեղեկություն իմ իրավունքների մասին։ Ավագ քույրս ապագա իրավաբան է և ամենից շատ տեղեկությունները ստանում են հենց նրանից։ Նա նաև ունի իր անձնական բլոգը, որտեղ վիդեոնյութերի տեսքով մարդկանց է ներկայացնում առօրյա կյանքին առնչվող իրավունքները և օգնում մարդկանց՝ լինել տեղեկացված։
Ինչպես հասկացանք, իրավունքները կարևոր դեր են զբաղեցնում մարդու կյանքում, սակայն շատ հաճախ այդ իրավունքները ոտնահարվում են այլ անձանց կողմից։ Կարծում եմ, որ դրա համար պետք է մեղադրել ոչ թե կառավարության մարմիններին, այլ յուրաքանչյուրը վերանայի իր իսկ պահվածքը և թույլ չտա, որ իր արարքի միջոցով ոտնահարվեն ուրիշների իրավունքները։
Բերեմ առօրյա կյանքում հանդիպող իրավունքների ոտնահարման օրինակ․

  • Շատերիս հետ է պատահել, որ գնենք որևէ զգեստ/զարդ կամ այլ իր և ընդամենը մի քանի օր անց այն ցանկանանք վերադարձնել խանութին, ներկայացնելով այն պատշաճ վիճակում և կտրոնով, սակայն լսենք հետևյալ խոսքերը՝ «Գնված ապրանքը ետ վերադարձնել հնարավոր չէ»։ Տվյալ իրավիճակում մարդիկ բաժանվում են երկու խմբի՝ այն մարդիկ, ովքեր չգիտեն իրենց իրավունքները, ըստ որի գնորդն իրավունք ունի ոչ պարենային ապրանքը խանութին հանձնելու գնման պահից 14 օրվա ընթացքում։ Եվ երկրորդ խումբը, ովքեր չիմանալով իրենց իրավունքների մասին, և չիմանալով, որ գոյություն ունի նման օրենք պարզապես ճարահատյալ հեռանում են։

Այս ամենից կարելի է հետևություն անել, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանալ իր իրավունքները և թույլ չտա, որ այն ոտնահարվի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s