Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները:
Ես նստած եմ իմ սենյակում, ողջ բնակարանի աղմուկի կենտրոնում: Լսում եմ, թե ինչպես են շրխկում բոլոր դռները, դրանց աղմուկի պատճառով ես ազատված եմ միայն նրանց ոտնաձայններից, ովքեր անցնում են այդ դռների միջով, անգամ երբ խոհանոցում փակվում է վառարանի դռնակը, ես լսում եմ դա: Հայրս ներս է մղվում իմ սենյակի դռների միջով և անցնում է ետևից քարշ ընկած խալաթը հագին. հարևան սենյակում վառարանից հեռացնում են մոխիրը. Վալլին ընդունարանից բղավելով մեկը մյուսի ետևից բառերը, հարցնում է, թե մաքրվա՞ծ է արդյոք հայրիկի գլխարկը. ինչ-որ մեկի ֆշշոցը, որը ուզում է ընկերենալ ինձ հետ, առաջ է բերում իրեն պատասխանող ինչ-որ ձայնի ճիչ: Բռնակի սեղմումին ենթարկվելով դուռը ճռռում է, ինչպես թարախակալած կոկորդը, հետո բացվելով ոռնում է կանացի ձայնով և վերջապես փակվում է տղամարդու հրոցով, որը ամենից անտանելին է: Հայրը գնում է, հիմա սկսվում է ավելի թեթև, ավելի ցրված, ավելի անհույս աղմուկ, որը գլխավորում են երկու դեղձանիկները: Ես արդեն վաղուց եմ մտածել այս ամենի մասին, դեղձանիկները ինձ հիշեցնում են դա. գուցե արժե մի փոքր բացել դուռը, օձի նման սողալ դեպի հարևան սենյակ և այդպես, —-մնալով հատակին, լռություն խնդրել իմ քույրերից և աղախնից:
ա) Հիմնավորված ներկայացրե՛ք ստեղծագործության հերոսի հոգեկան վիճակի Ձեր ընկալումը:
Կարծում եմ՝ ստեղծագործության հերոսը հոգեբանորեն ծանր իրավիճակում էր։ Նրա այս վիճակի պատճառը կարծում եմ՝ ընտանեկան խնդիրներն են, որի պատճառով նա ցանկանում է մնալ միայնակ, չլսել ոչ ոքի և միայնակ մնալ իր մտքերի հետ։
բ) Ներկայացրե՛ք՝ ինչ պատկերների և պատկերավորության միջոցների շնորհիվ է հեղինակը ստեղծել աղմուկի պատկերները:
Նախորդ հարցում արդեն նշեցի, որ հերոսը հոգաբակորեն ծանր իրավիճակում էր և ցանկանում էր մնալ միայնակ իր մտքերի հետ։ Նման իրավիճակներում մարդիկ ստեղծում են աներևակայելի կերպարներ՝ նրանց հետ վիճելու, իրենց հույզերի մասին պատմելու կամ պարզապես մենակ չմնալու համար։