Posted in Գրականություն 9

Դանիել Վարուժան «Անդաստան»

  • Ո՞վ է Դանիել Վարուժանը․
    Դանիել Վարուժանի իրական անունը եղել է Դանիել Չպուգքյարյան, ծնվել է 1884թ-ի ապրիլի 20-ին Բրգինք, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրությունում։ XX դարի արևմտահայ բանաստեղծ։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։ Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին՝ Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։ Մահացել է 1915թ-ի օգոստոսի 26-ին Թուրքիայում։
  • Դանիել Վարուժան «Անդաստան»
    Արևելյան կողմն աշխարհի
    Խաղաղությո՜ւն թող ըլլա…
    Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
    Լայն երակին մեջ ակոսին.
    Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
    Օրհներգությո՜ւն թող ըլլա:

    Արևմտյան կողմն աշխարհի
    Բերրիությո՜ւն թող ըլլա…
    Ամեն աստղե ցող կայլակի,
    Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
    Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
    Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

    Հյուսիսային կողմն աշխարհի
    Առատություն թող ըլլա…
    Ոսկի ծովուն մեջ ցորյանին
    Հավետ լողա թող գերանդին.
    Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
    Բերկրությո՜ւն թող ըլլա:

    Հարավային կողմն աշխարհի
    Պտղաբերում թող ըլլա…
    Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
    Հորդի գինին բաժակներուն.
    Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
    Սիրերգությո՜ւն թող ըլլա։
  • «Անդաստան» բանաստեղծության բառարան
    ակոս – Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը
    կոչնակ – Եկեղեցի հրավիրող կոչնազանգ
    կայլակ – Փոքրիկ կաթիլ, շիթ
  • «Անդաստան» բանաստեղծության փոխակերպումը գրաբարից աշխարհաբարի
    Արևելյան կողմն աշխարհի
    Խաղաղությո՜ւն թող լինի…
    Ո՛չ արյուններ, քրտինք հոսեն
    Լայն երակի մեջ ակոսին.
    Եվ երբ հնչի կոչնակն ամեն գյուղակի՝
    Օրհներգությո՜ւն թող լինի:

    Արևմտյան կողմն աշխարհի|
    Բերրիությո՜ւն թող լինի…
    Ամեն աստղից ցող կաթա,
    Ու ամեն հասկ ձուլի ոսկի.
    Եվ ոչխարներն երբ սարի վրա արածանեն՝
    Ծիլ ու ծաղի՜կ թող լինի:

    Հյուսիսային կողմն աշխարհի
    Առատություն թող լինի…
    Ցորենի ոսկի ծովի մեջ
    Թող հավետ լողա գերանդին.
    Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
    Բերկրությո՜ւն թող լինի:

    Հարավային կողմն աշխարհի
    Պտղաբերում թող լինի…
    Ծաղկի՜ մեղրը փեթակներում,
    Հորդի գինին բաժակներում.
    Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
    Սիրերգությո՜ւն թող լինի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s