Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտ» պատմվածքը փոքր տարիքում ընթերցել էի, սակայն բոլորովին չէի հավանել, որովհետև ինձ թվում էր, որ պարզապես հարուստ բառապաշարով նկարագրում է դաշտը և դաշտի կենդանիներին՝ ձիուն և գայլին։ Հինգ տարի անց նորից ընթերցեցի և հասկացա, որ մեծացել եմ, հասկացա, որ այլ կերպ եմ ընկալում պատմվածքի բովանդակությունը, հասկացա, որ այս պատմվածքում ուղղակի հարուստ բառապաշար չէ, պարզապես այդ բառապաշարի տակ թաքնված է ծնողի սերը, որը անսահման է, երեխանեի միամտությունը և այլ շատ թաքնված մտքեր։
Ձին և գայլը կռվում էին իրենց ձագերի համար, որովհետև ձին փորձում էր պաշտպանել իր քուռակին, իսկ գայլը չէր ցանկանում սոված թողնել իր ձագերին։ Այս ամենը խոսում է մայրական սիրո մասին, որ նրանք կարող են իրենց կյանքը փոխարինել երեխայի քաղցած չմնալու հետ։ Ըստ իս, ձին և գայլը ամենևին հակադիր կերպարներ չէին, որովհետև նրանք երկուսն էլ սիրող մայրեր էին, և ի վերջո բնույան օրենքն է այդպիսին, որ գայլերը պետք է սնվեն իրենցից թույլերով, և այս պարագայում գայլին մեղադրելը շատ սխալ կհնչի։