Posted in Գրականություն 9

«Հյուսնի պատմությունը» Վիլյամ Սարոյան

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի՛ ընկերս, մի՛ հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի՛ կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի՛ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյո՛ւսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

Վերլուծություն
Կարծում եմ, որ այս պատմությունը լավատեսության և ներկայով ապրելու մասին է։ Հյուսնը անիրագործելի հանձնարարություն էր ստացել թագավորից և այդ պատճառով շատ էր հուսալքվել, նրա ընտանիքի անդամները՝ կինն ու երեխան, նույնպես, սակայն, ընկերը գիտակցում էր, որ դա կատարելը մեկ գիշերվա ընթացքում անհնարին է և ընկերոջը խորհուրդ տվեց չմտածել հաջորդ օրվա մասին, այլ պարզապես վայելել ներկան։
Ընկերը միակ լավատես կերպարն էր այս պատմվածքում, ով գիտակցում էր, որ պետք չէ վաղվա համար ներկան տապալել։ Մեր հասարակության մեջ շատ քիչ են նման մարդիկ։ Շատերի ներկան վատնվում է հենց ապագայի պատճառով։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s