Posted in Պատմություն 9

Ապրիլի 5-9 (Թեմա 14, Թեմա 15)

Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝
ա/ Վարդանանց պատերազմը /բանավոր, էջ 30-36, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում.
ա/ Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը
բ/ Ոսկեդարյան գրականություն /Պատմագրություն/-/բանավոր, էջ 66-73, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք
1. Համեմատե՛ք Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու դիրքորոշումները:
Վարդան Մամիկոնյանը հայող սպարապետն էր, իսկ Վասակ Սյունին մարզպան էր։ Վարդան Մամիկոնյանն իրակական հայ էր, ով չէր ցանկանում դավանափոխ լինել։ Նա նախընտրում էր մահանալ, քան թե ընդուն էլ մեկ այլ կրոն։ Վարդան Մամիկոնյանն ասել է․ <<Ցանկանում եմ մեռնել, քան թե ապրել ուրացությամբ, առանց Աստծո>>։ Իսկ Վասակ Սյունին դավաճանեց իր հայրենիքին, անցավ պարսիկների կողմը և հրաժարվեց հայրենակիցների հետ միասին պայքարելուց։ Բայց նաև չենք մոռանում, որ Վասակի որդիները Պարսկաստանում էին, և Վասակը նրանց համար էր վախենում։ Սակայն, Վասակի արարքն իմ կարծիքով ներելի չէ և նա դավաճան է։

2. Հիմնավորե՛քոր 4-րդ դարի վերջում հրատապ խնդիր էր մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը:
Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո Աստվածաշունչն ընթերցվում էր ասորերեն ու հունարեն, և եկեղեցական արարողությունների ժամանակ ժողովուրդը ոչինչ չէր հասկանում: Մաշտոցը գնում է Նախիջևանի հարևան Գողթան գավառը և զբաղվում քրիստոնեական քարոզչությամբ: Այդ ընթացքում նա բանավոր հայերեն է թարգմանում Աստվածաշունչը, որը մինչ այդ ընթերցվում էր ժողովրդի համար անհասկանալի օտար լեզուներով: Այդ դժվարությունները հաղթահարելու համար Մաշտոցը մտածում է Աստվածաշնչի հայերեն գրավոր թարգմանության շուրջ: Սակայն դրա համար անհրաժեշտ էր հայկական գիր գործածել, իսկ հայերեն գիր չկար։ Քանի որ հայկական գիր չկար, 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայ գրերը Վռամշապուհ արքայի և Սահակ Պարթև կաթողիկոսի հովանավորությամբ:

3. Համառոտ ներկայացրե՛ք ՄԽորենացուն և նրա «Հայոց պատմություն»-ը.
Մովսես Խորենացին եղել է հայ գրող-պատմիչ, թարգմանիչ։ Խորենացին իր դարաշրջանի հայ պատմիչներից առաջինն էր, ով ամբողջական շարադրեց հայոց պատմությունը և պատմության մեջ մնաց Մեծն Քերթող, Քերթողահայր, Պատմահայր անուններով։ Հայ դասական պատմագրության հիմնասյունը Մովսես Խորենացու «Հայոց պատմությունն» է: Այն ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի վախճանի ժամանակաշրջանը։ Մովսես Խորենացու երկը բաղկացած է երեք գրքից:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s