Posted in Պատմություն 9

Մայիսի 3-7 (Թեմա 23, Թեմա 24)

Թեմա 23. 1826-28թթռուսպարսկական պատերազմը և արևելահայությունը
ա/ 1826-28թթ․ ռուս-պարսկական պատերազմը
բ/ Թուրքմենչայի պայմանագիրը /բանավոր, էջ 31-34/․

Թեմա 24. 1828-29թթռուսթուրքական պատերազմը և արևմտահայությունը
ա/ 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը
բ/ Ադրիանապոլսի պայմանագիրը /բանավոր, էջ 39-42/.

Առաջադրանք

1 Ներկայացրե՛ք Թուրքմենչայի և Ադրիանապոլսի պայմանագրերը։ Փորձե՛ք գնահատել դրանք։
Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, 1828 թ-ի փետրվարի 10-ին: Պայմանագրով Արևելյան Հայաստանն ազատագրվել է պարսկական լծից և միացել Ռուսաստանին:  Ռուսաստանի կողմից ստորագրել է գլխավոր հրամանատար, գեներալ Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ թագաժառանգ Աբբաս Միրզան: Թուրքմենչայի պայմանագիրն ամրապնդել է Ռուսաստանի դիրքերն Այսրկովկասում, նպաստել ռուսական ազդեցության ուժեղացմանը Միջին Արևելքում և թուլացրել Անգլիայի դիրքերն Իրանում: Արևելյան Հայաստանը դարձել է հայ ժողովրդի ազգահավաքման և  գոյատևման հաստատուն և ապահով կենտրոն:Ռուս-պարսկական (1804-1813թթ.) պատերազմից հետո ստորագրված Գյուլիստանի պայմանագիր՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև: Իրադարձությունը տեղի է ունեցել Արցախի Գյուլիստան գյուղում, 1813 թվականի հոկտեմբերի 12-ին: Գյուլիստանի հաշտության պայմանագիրով ամրագրվեց Արևելյան Վրաստանի միացումը Ռուսաստանին, որը կայացել էր դեռ 1801 թվականին, և կայսրությանն անցան նոր տարածքներ՝ ժամանակակից Դաղստանը, Ադրբեջանը և Արցախը: Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքված հաշտության պայմանագրով հաստատվեցին Գյուլիստանի պայմանագրի կետերը և առաջ եկան նոր ձեռքբերումներ։ Պայմանագիրը խաղաղություն բերեց Հարավային Կովկասում: Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։Պայմանագրերը գնահատում եմ դրական, քանի որ յուրաքանչյուր քայլ ի օգուտ է ժողովրդին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s