Posted in Հայոց լեզու 9

Առաջադրանք 1 (մայիսի 17-28)

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Մեկնաբանիր կետադրությունդ։
  3. Որոշիր, թե բարձրաքանդակբանաստեղծականմտնեի բառերը քանի բաց և քանի փակ վանկ ունեն։
    Բարձրաքանդակ—բարձ-րա-քան-դակ—1 բաց վանկ, 3 փակ վանկ
    Բանաստեղծական—բա-նաս-տեղ-ծա-կան—2 բաց վանկ, 3 փակ վանկ
    Մտնեի—մըտ-նե-ի—2 բաց վանկ, 1 փակ վանկ
  4. Որոշիր, թե երեքարևոտողորմելինստած բառերը քանի տառ և քանի հնչյուն ունեն։
    Երեք—5 հնչյուն, 4 տառ
    Արևոտ—6 հնչյուն, 5 տառ
    Ողորմելի—9 հնչյուն, 8 տառ
    Նստած—6 հնչյուն, 5 տառ
  5. Տեքստից գտիր մեկական ուիը ձայնավորների և յա երկհնչյունի հնչյունափոխությամբ բառ։
    Թվական—թիվ—ի հնչյունափոխություն
    Գարնանային—գարուն—ու-ն սղվել է
    Բարձրաքանդակ—բարձր—ը-ն սղվել է
    Ժանեկազարդ—ժանյակ—յա հնչյունափոխություն
  6. Տեքստից գտիր անհարթխժռելորմնասյունտաղանդմտածել բառերի հոմանիշները։
    Անհարթ—խորդուբորդ
    Խժռել—լափել
    Որմնասյուն—մույթ
    Տաղանդ—ձիրք
    Մտածել—խորհել
  7. Գտիր մեկական ա և ո ներքին հոլովումների ենթարկվող բառ։
    Հորից—ո
    Պատմություն—ա
  8. Տեքստից գտիր կապերը։
    Ամբողջ, մեջ
  9. Ի՞նչ խոսքի մաս են հանկարծարդենայլևս բառերը։ Նշիր նաև տեսակը։
    Հանկարծ—ձևի մակբայ
    Արդեն—ժամանակի մակբայ
    Այլևս—ժամանակի մակբայ
  10. Դուրս գրիր բաղադրյալ ստորոգյալները։
    Անհնար էր, փառատենչ էր, սնապարծ էր
  11. Վերջին նախադասությունը վերլուծիր շարահյուսորեն։ Ուղղակի մեջբերված խոսքը դարձրու անուղղակի։
    «Իսկ ես անմահություն եմ տենչումուզում եմ մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին»,- խորհում էր այդ սինլքորը։
    Ենթակա-ես, սինլքորը
    Ստորոգյալ-տենչում եմ, ուզում եմ, խորհում էր
    Ուղիղ խնդիր-անմահություն
    Դերբայ-մնալ
    Հատկացուցիչ-պատմության, սերունդների
    Տեղի պարագա-էջերում, շուրթերին
    Որոշիչ-այդ
    Այդ սինլքորը խորհում էր, որ ինքը անմահություն է տենչում, ուզում է մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին։

Տեքստ

Երեք հարյուր հիսունվեց թվականին` գարնանային արևոտ մի օր, Եփեսոսի խորդուբորդ փողոցներում հանկարծ լսվեցին սրտապատառ բացականչություններ․
—Օգնեցե՜ք, ժողովու՛րդ, Արտեմիսի տաճարն այրվում է։

Իրոք, կրակն արդեն լափել էր բարձրաքանդակ մույթերը, ժանեկազարդ խոյակները․ մարդկային քանքարի ստեղծած հրաշալիքը փրկել այլևս անհնար էր։

Այդ ժամանակ Եփեսոսում ապրում էր անօրեն ու ողորմելի մի մարդուկ՝ Հերոստրատ անունով։ Սա ոչ մի լուրջ գործով չէր զբաղվում, վատնում էր հորից մնացած ունեցվածքը և ամբողջ օրը նստած՝ անգործությունից հորանջում ու ձանձրանում էր։ Նա, սակայն, փառատենչ էր ու սնապարծ։ «Բնությունն ինձ չի շնորհել ո՛չ փիլիսոփայական խորաթափանցություն, ո՛չ բանաստեղծական քանքար, ո՛չ զորավարի ձիրք, որոնցով մտնեի պատմության մեջ։ Իսկ ես անմահություն եմ տենչում, ուզում եմ մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին»,- խորհում էր այդ սինլքորը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s