Posted in Պատմություն 9

Մայիսի 10-14 (Թեմա 25, Թեմա 26)

Թեմա 25. Հայկական հարցի միջազգայնացումը
ա/ Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում /բանավոր, էջ 77-79, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 26. Հայդուկային շարժումը
ա/ Շարժման առաջացումը
բ/ Նշանավոր հայդուկներ /բանավոր, էջ 88-90, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք

1 Պարզաբանե՛ք Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածի էությունը։ Գնահատե՛ք Բեռլինի վեհաժողովի արդյունքները հայերի համար։

61–րդ հոդվածը թուրքական կառավարությանը պարտավորեցնում էր հայկական մարզերում բարեփոխումներ անցկացնել, ապահովել հայերի անվտանգությունը։ Բայց բարեփոխումների հսկողությունը դրվելու էր ոչ միայն Ռուսաստանի, այլև վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա։ Մեծ տերությունների ղեկավարները համոզված էին, որ բարեփոխումները սուլթանի կողմից չեն կատարվելու։ Դա վերջիններիս հնարավորություն կտար միջամտելու Թուրքիայի ներքին գործերին և նրանից նոր զիջումներ կորզելու։

2 Օգտվելով դասանյութից և այլ աղբյուրներց՝ պատրաստե՛ք նյութ հայ նշանավոր որևէ հայդուկապետի մասին         

Աղբյուր Սերոբ

Աղբյուր Սերոբը (Վարդանյան) ֆիդայական շարժման առաջին սերնդի գործիչներից է: Ժողովուրդը նրան անվանել է Աղբյուր Սերոբ, այսինքն՝ կյանք պարգևող Սերոբ: Նա հայտնի է նաև Նեմրութի հսկա, Նեմրութի Ասլան անուններով:
Սերոբը՝ դեռևս երիտասարդ, բախվել է Թուրքիայում տիրող անարդարությանը և, խուսափելով իշխանությունների հետապնդումներից, 1891 թ-ին եղբայրների օգնությամբ հասել է Կոստանդնուպոլիս, ապա տեղափոխվել է Ռումինիա և անդամագրվել ՀՀԴ կուսակցությանը: Իմանալով Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի կոտորածների մասին՝ 1895 թ-ին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ և կազմակերպել գավառի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը: Նրա հայդուկախմբում մարտնչած բազմաթիվ ֆիդայիներ (Բիթլիսցի Մուշեղը, Բալաբեխ Կարապետը և ուրիշներ) հետագայում դարձել են ջոկատների հրամանատարներ: Որոշ ժամանակով նրա խմբի անդամ է եղել նաև Անդրանիկը: 
1896 թ-ին Սերոբը կազմակերպել է ինքնապաշտպանական նոր խմբեր, նրանց տեղաբաշխել գյուղերում, զենք հայթայթել Կովկասից: 1897 թ-ին կռվել է Թեղուտում (Բիթլիսի նահանգ) և Սոխորթում: Ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է 1898 թ-ի հոկտեմբերի 20-ին Աղբյուր Սերոբի խմբի մղած կռիվը Բիթլիսից ոչ հեռու՝ Բաբշեն գյուղի մոտ: Մարտը տևել է մինչև ուշ երեկո. հակառակորդն ունեցել է բազմաթիվ զոհեր: 
Հերոսամարտից հետո թուրքական կառավարությունն ամենուրեք հետապնդել է Սերոբին: Հեռանալով Խլաթից`  նա ապաստանել է Սասունում: 1899 թ-ի նոյեմբերին Սերոբը զինակիցների հետ պաշարվել է Գելիեգուզան գյուղում: Թուրքերին հաջողվել է դավադիրների միջոցով թունավորել նրան, սակայն մինչև վերահաս մահը Սերոբը շարունակել է մարտը: Նրա դին ընկել է թշնամու ձեռքը և գլխատվել: Կռվում զոհվել են նաև Սերոբի որդին ու երկու եղբայրները: Աղբյուր Սերոբի գլուխը թաղվել է Բիթլիսի Սբ Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզանում: 
Գելիեգուզանի կռվում գերվել և Բիթլիս է տարվել Աղբյուր Սերոբի վիրավոր կինը՝ խմբի միակ կին հայդուկը` Սոսեն, սակայն շուտով ազատվել է: Ժողովուրդը նրան օծել է Մայրիկ պատվանունով: Սոսե Մայրիկը 1904 թ-ի Սասունի ապստամբությունից հետո տեղափոխվել է Վան, ապա՝ Կովկաս: Նրա մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում: 
1920 թ-ի վերջին Սոսե Մայրիկը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ  1953 թ-ին վախճանվել է: 1998 թ-ին նրա աճյունը տեղափոխվել է Երևան և ամփոփվել Եռաբլուրում:
Ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել Աղբյուր Սերոբի և Սոսե Մայրիկի սխրանքների մասին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s