Posted in Գրականություն 9

Նահապետ Քուչակ

Կենսագրություն

Նահապետ Քուչակը համարվում է հայ միջնադարյան ժողովրդական-գուսանական քնարերգության փոքրածավալ (հիմնականում քառատող) երգերի՝ հայրենների զգալի մասի հեղինակը: Նրա ծննդյան ամսաթիվը ենթադրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։
Նահապետ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից է: Այդ են վկայում պահպանված ժողովրդական զրույցները և նրա Նահապետ վարպետ պատվանունը: Հայրեններից բացի՝ Քուչակի անունով պահպանվել են շուրջ մեկ տասնյակ գրավոր ու բանավոր սիրային, կրոնական, բարոյախրատական, աշուղական երգեր՝ հայերեն և թուրքերեն:
Քուչակյան հայրենները հիմնականում սիրո երգեր են: Հեղինակն իր սիրտը համարում է սիրո օրրան կամ ակունք, որից բխում է սերը և տարածվում աշխարհով մեկ։
Քանի որ միջնադարում աշխարհիկ սեր երգելը եկեղեցին խստորեն դատապարտել է, երգիչը բողոքում է Աստծու դեմ, որ ստեղծել է գեղեցիկ կնոջը, բայց մեղք է համարում նրան սիրելը, սակայն, ստանալով Աստծու թույլտվությունը, սիրո երգիչն ազատորեն արտահայտում է իր սերը:
Քուչակի հայրեններն ապշեցնում են իրենց բյուրեղացած սեղմությամբ, անակնկալ ու անսպասելի ավարտով, անչափ հյութեղ բանաստեղծական պատկերներով:
Քուչակի անունով կոչվել են թաղամաս Երևանում, գետ և գյուղ՝ ՀՀ Արագածոտնի մարզում:

Հայրեն

Հայրենը հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկն է։ Բաղկացած է չորս 15 վանկանի տողից, նույնահանգ է։ Երբեմն տողերը երկատվում են, գրվում ութ տողով։ Հայրենների սովորական թեմաներն են սերը, բերկրանքը, պանդխտությունը, խաղաղությունը և այլն։ Հայրենները մեծ հետք են թողել հայ բանաստեղծական արվեստի վրա։ «Հայրեն» անունը ծագել է «հայերեն» բառից: Հայրենները հայկական տաղաչափական յուրահատուկ կառուցվածք ունեցող ոտանավորներ են: Երևան են եկել XIII դարի ձեռագրերում: Դրանք մեծ մասամբ սիրո, ուրախության ու խրատական երգեր են: Հորինվել են միջին հայերենով:

Ավանդություններ

  • Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։
  • Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ ել թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։

Մեծերը Քուչակի մասին

  • «Միակ Սուլթանը, որի առջև Քուչակը գլուխ ծռեց, եղավ իր հավիտենական և ամենահզոր դիցուհին – Սերը»: Վալերի Բրյուսով (ռուս բանաստեղծ)
  • «Ոչ մի հայ բանաստեղծ այնպես չի «նկարել» իր սիրուհուն, ինչպես Քուչակը: Այս փոքրիկ երգերը տող առ տող, աննկատելի, կամաց-կամաց ստեղծում են մի այնպիսի լայն կտավ, որ կարելի է տեսնել միայն մեծ վիպասանի մոտ»: Պարույր Սևակ (բանաստեղծ)
  • «Քուչակյան տաղարանը պետք է բարձի գիրքերեն մեկն ըլլա ամեն հայ բանաստեղծի և ամեն հայ գրասեր պատանիի: Հայ դեռատի սիրտերը, որ սիրո քաղցրությունը կամ տառապանքը կզգան առաջին անգամ, ավելի թանկագին թարգման չեն կրնար գտնիլ իրենց զգացման, քան Քուչակյան տաղիկները, որոնց յուրաքանչյուրը հոգեկան որոշ վիճակ մը կպատկերացնե, որոնց ոմանք ամբողջ սիրավեպ մըն են խտացած»: Արշակ Չոպանյան (գրականագետ)

Հայրենների աշխարհաբար փոխակերպում

  • Սըրտիկս է մալուլ եղեր, զիր ամէն մըլքեր կու ծախէ.
    Խօշ եար, ա՞մ, յառաջ կացիր, կամ գընէ՛, կամ մասլահաթէ.
    Ըզգին ալ աւլով կըտրէ, որ ամէն ոչինչ չի գընէ.
    Հարցի՛ր, թանկ’ւ աժան արա, ամէն ապլեհ չի գայ, գընէ:

Սիրտս կոտրվել է, ամեն կտորը դիր վաճառքի․
Թանկագին յար, հը՞ն, առաջ արի, կամ գնի՛ր, կամ գի՛ն ասա․
Մեծ թիվ ասա, որ ուրիշները չգնեն․
Հարցրո՛ւ, թանկ ու էժան արա, որ ամեն մեկը չկարողանա գա և գնի։

  • Աչերդ է ծովէն առած, եւ ուներդ է ի թուխ ամպէն.
    Այդ քո պատկերքդ և սուրաթըդ ի վարդին կարմիր տերեւէն.
    Ուր որ դու կանգնած լինիս, չէ պատեհ վառեն մոմեղէն.
    Ծոցուդ լոյսըն դուրս ծագէ, գէմ ելնէ մեռելն ի հողէն:

Աչքերդ ծովից է վերցրած, հոնքերդ՝ սև ամպերից․
Քո պատկերը և տեսքը կարմիր վարդերի տերևներ են․
Որտեղ որ դու կանգնած լինես, կարիք չի լինի լույս վառել․
Լույսը դուրս է գալիս քեզանից, և մահացածները հողից ելնում են։

Հայրենների վերլուծություն

  • Սըրտիկս է մալուլ եղեր, զիր ամէն մըլքեր կու ծախէ.
    Խօշ եար, ա՞մ, յառաջ կացիր, կամ գընէ՛, կամ մասլահաթէ.
    Ըզգին ալ աւլով կըտրէ, որ ամէն ոչինչ չի գընէ.
    Հարցի՛ր, թանկ’ւ աժան արա, ամէն ապլեհ չի գայ, գընէ:

Նահապետ քուչակը այս հայրենն ուղում է սիրելիին, ով կոտրել է նրա սիրող սիրտը։ Նա խնդրում է սիրելիին այդ կտորները գնել և վերականգնել, կամ տալ ուրիշին, բայց թանկ գնով, որ ամեն մեկը չկարողանա այն յուրացնել։ Ըստ իս նա ցանկանում է ասել, որ սերը շատ թանկ բան է և այն ամեն անցորդին տալ հնարավոր չէ։ Նրա խոսքերի տակ նաև թաքնված է՝ ինչ է սերը իր համար, որ սիրել նշանակում է արժևորել դիմացինին, սիրել իր նրան թերություններով հանդերձ, իսկ այդպիսի իրական սեր չի կարղ տա յուրաքանչյուրը։

  • Աչերդ է ծովէն առած, եւ ուներդ է ի թուխ ամպէն.
    Այդ քո պատկերքդ և սուրաթըդ ի վարդին կարմիր տերեւէն.
    Ուր որ դու կանգնած լինիս, չէ պատեհ վառեն մոմեղէն.
    Ծոցուդ լոյսըն դուրս ծագէ, գէմ ելնէ մեռելն ի հողէն:

Այս հայրենով Քուչակը նկարագրում է սիրելիին։ Նկարագրում է նրա արտաքինի յուրաքնչյուր մասնիկի կարևորությունը, գեղեցկուրյունը և արժեքը։ Ցանկանալով ասել, որ եթե իսկապես սիրում ես, ապա սիրելիդ քեզ համար պետք է լինի լավագույնը և քո աչքերում չպետք է ունենա որևէ թերություն։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s