Posted in գրաբար

Առիւծ եւ աղուէս

Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`

 — Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:

Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.

 — Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:

Բառարան

Ի տես եւ յուրախութիւն                 — տեսնելու և ուրախանալու

Գայ                                                     — գալիս է

ի մէջ բազմամբոխին                       — բազմամբոխի (հավաքվածների մեջ)

մեծահանդիսիւ                — այստեղ` հանդիսականների ներկայությամբ

զառիւծն                                             — առյուծին

ծնանիս                                               — ծնում ես

պատասխանի ետ                             — պատասխան տվեց, պատասխանեց

ասէ                                                      — ասում է

ծնանիմ                                               — ծնում եմ

Հարցեր և առաջադրանքներ

1.Ճիշտ կարդա այս բառերը.

Զքեզ, առիւծ, կորիւն, կարողութիւն, յուրախութիւն, յատեանն, գայ, աղուէս, նախատեաց, անարգեաց:

2.Այս բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

Կենդանիքն – կենդանիները
Ծնաւ – ծնեց
ժողովեցան – հավաքվեցին
նախատեաց – նախատեց
անարգեաց – անարգեց
բարձր ձայնիւ – բարձր ձայնով
ոչ աղուէս քան զքեզ – ոչ աղվես քեզ պես

3.Գրաբար դարձրու առակի համառոտ փոխադրությունը.

Առյուծը մի կորյուն ծնեց, և աղվեսը նախատեց նրան (զնա), որ մի´ կորյուն է ծնում և ոչ բազում: Իսկ առյուծը պատասխանեց.
— Մի կորիւն եմ ծնում, բայց առիւծ:

Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ աղուէսն նախատեաց զառիւծն, որ զի մի՛ կորիւն ծնանալ եւ ոչ բազում:
— Մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ:

4.Ի՞նչ է ցույց տալիս առակը:

Առակը ցույց է տալիս, որ ամեն ինչը չէ, որ քանակով որոշվում է նրա որակը։ Աղվեսը ծնում է բազմաթիվ ձագեր, սակայն նրանք չունեն նույն ուժը, հզորությունը, ինչն ունի առյուծի ձագը՝ կորիունը։

5.Նույն բովանդակությամբ մի պատմություն գրիր, որի հերոսները մարդիկ են:

Կային երկու հարեվաններ, նրանցից առաջինն ուներ հինգ երեխա, իսկ երկրորդը՝ ընդամենը մեկ։ Առաջին հարևանը միշտ ծաղրում էր երկրորդին, սակայն երկրորդը չէր ընկճվում այդ խոսքերից։ Երկրորդը իր ամբողջ օրը տրմադրում էր իր միակ որդուն, նա նրան դասիարակում էր, օգնում էր դասերը կատարել, և միասին ստեղծում էին բազմաթիվ արկածներ։ Առաջին հարևանը չէր հասցնում բոլոր երեխաներին օգնել դասերը կատարել, գնալ զբոսանքների և դաստիարակել․ նրա երեխաները մեծանում էին ինքնուրույն։
Անցնում են տարիներ։ Երկրորդի որդին հասել էր մեծ բարձունքների՝ դարձել էր հանրախանաչ բժիշկ, ուներ բարի համբավ և միշտ օգնում էր մարդկանց։ Առաջինի երեխաները ոչնչի չէին հասել, նրանք չունեին կարգին կրթություն և այդ պատճառով չէին կարողանում գտնել կարգին աշխատանք, չունեին մարդկանց հետ շփվելու էթիկա։
Երբ երկրորդի որդու գործերն ավելի են լավանում, նրանք տեղափոխվում են այլ բնակարան՝ ավելի լավը և ավելի հարմարավետ։ Տեղափոխվելու օրը երկու հարևանները հանդիպում են, և երկրորդն ասում է առաջինին․ «Իմ երեխան մեկն էր, բայց նրա հասած բարձունքներին քո հինգ երեխաները նույնիսկ միասին չկարողացան հասնել»։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s