Posted in գրաբար

«Կտակ վասն գանձի» Վարդան Այգեկցի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

 — Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Բառարան

ոմն                    — մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)
որդիս                — որդիներ
ի ժամ մահուն — մահվան ժամին
կոչեաց              — կանչեց
զորդիսն            — որդիներին
որդեակք           — որդյակներ
պահեալ            — պահված
ի հարցն իմոց   — իմ հայրերից, իմ հայրերի կողմից
յայգին                — այգում
զտեղին              — տեղը
ոչ ցուցանեմ      — ցույց չեմ տալիս
որ                                       — ով, ով որ
խորագոյն                         — ավելի խոր
փորէ                                  — այստեղ` փորի
գտանէ                               — այստեղ` կգտնի
յետ մահուան հօրն         — հոր մահվանից հետո
մեծաւ աշխատութեամբ — մեծ չարչարանքով
վարէին                              — վարում էին
իւր ջանայր                        — ինքն էր ջանում (ձգտում էր)
զի                                         — որ, որպեսզի
գտցէ                                    — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է
ետ                                        — տվեց
ելից                                      — լցրեց
զնոսա                                 — նրանց
գանձիւ                                — գանձով

Հարցեր և առաջադրանքներ

1.Ճիշտ կարդա այս բառերն ու բառակապակցությունները.

Կոչեաց, որդեակք, պահեալ, աշխատութեամբ, յայգին, յետ, զտեղին, զգանձն, զնոսա, մահուան, խորագոյն, իւրն:

2.Հետևյալ բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

Ասէ – ասել
որդիքն – որդիները
սկսան – սկսեցին
յայգին մեր – մեր այգին
զգանձն – գանձը
սկսաւ – սկսեց
բազում պտուղ – բարիք
ետ բազում պտուղ – տվեց բազում պտուղներ

3. Աշխարահաբար դարձրու առակը:

Իմաստասեր աղքատ  մեկն ուներ ծույլ որդիներ և մահվան ժամանակ կանչեց որդիներին և ասեց.
— Ո՛վ որդիներ, բազում գանձեր կա պահված իմ հայրերի կողմից մեր այգում, իսկ տեղը ցույց չեմ տալու, այլ ով որ աշխատի և խորագույն փորի, նա կգտնի գանձերը:
Եվ հոր մահվան օրվանից սկսած, սկսեցին որդիները ջանալ մեծ չարչարանքով և խորագույն վարել, և ամեն մեկն ինքն էր ջանում, որ ինքը գտնի գանձերը:
Եվ սկսեց այգին աճել և զորանալ և տվեց բազում պտուղ և լցրեց նրանց գանձով:

4.Ինչի՞ց է երևում հոր իմաստասեր լինելը:

Հայրը գիտակցում էր, որ իր մահը մոտ է և չէր ցանկանում, որ իր մահից հետո իր որդիները լինեն ալարկոտ, չունենան իրենց ապրուստի միջոցը և ժառանգությունը վատնելուց հետո ձեռնունայն մնան։ Նա որդիներին պատմեց գանձերի մասին, որոնք իրականում գոյություն չունեին։ Որդիները գանձերը գտնելու նպատակով սկսեցին աշխատել հեղի հետ և հողը բերրի դարձնել։ Հենց այստեղ էլ կայանում է հոր իմաստունությունը։

5.Մեկ նախադասությամբ գրիր` ի՞նչ է ցույց տալիս առակը:

Առակը սովորեցնում է, որ յուրաքանչյուրն իր աշխատանքի միջոցով պետք է հասնի հարստության, ձեռք բերի համբավ և ստեղծի իր ապրուսի միջոցը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s