Posted in հայոց լեզու10

Գովազդի լեզուն

Գովազդը հայտարարության յուրօրինակ տեսակ է, որը կատարում է երկու գործառույթ` տեղեկատվական և ներգործման: Դրանք փոխկապակցված են:

Գովազդատուն շահագրգռված է ներգործման խնդրով, իսկ գովազդառուն` տեղեկատվությամբ:

Գովազդային տեքստ գրելը մեծ արվեստ է: Այն ունի իր պահանջները. քիչ բառերի միջոցով առավելագույն տեղեկույթ հաղորդել, կարողանալ հրապուրել սպառողին, վստահություն ներշնչել գովազդվող ապրանքի կամ ծառայության հանդեպ:

Գովազդները լինում են` ա) տեսողական (տպագիր գովազդ, լուսագովազդ, ֆոտոգովազդ են), բ) լսողական (ռադիոգովազդ), գ) տեսալսողական (հեռուստագովազդ, կինոգովազդ): Դրանց տարածման ուղիները բազմազան են` զանգվածային լրատվական միջոցներ՝ ռադիո, հեռուստատեսություն, պարբերական մամուլ, էլեկտրոնային լրատվամիջոցներ, կայքէջեր, պաստառային գովազդներ` տեղեկատվական վահանակներ, խոշորածավալ պաստառներ, որոնք ամրացված են սյուների վրա կամ կախովի են, պլանշետային (պատկերներ, որոնք հաջորդաբար փոխվում են էլեկտրաշարժիչի օգնությամբ), խանութների ցուցատախտակներ, լուսատախտակներ, վազող տողեր, առձեռն տրվող գովազդ (թերթեր, թռուցիկներ, հուշանվերներ, խանութներում տրվող զանազան ապրանքներ) ևն:

Հարցերին գրավոր պատասխանիր բլոգումդ․

1․ Գովազդի ի՞նչ տեսակներ գիտեք։ Ո՞ր տեսակն է ավելի շատ ներգործում ձեզ վրա և ինչո՞ւ։

Իմ կարծիքով դա տեսալսողական գովազդն է: Մենք այսօր ռադիո շատ քիչ, կարելի է ասել ընդհանրապես չենք օգտագործում՝ այդիսկ պատճառով չեմ կարծում, որ լսողական տարբերակով հնարավոր է նորմալ գովազդ անել և դրանից օգուտ ունենալ:
Իսկ տեսագովազդը նույնպես աշխատող տարբերակ է, սակայն այսօր մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում հեռուսացույց նայելով, կամ համացանցում:

2․ Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ հիմնավորելով պատասխանները։

ա) Երբևէ նկատե՞լ եք գովազդում եղած արտասանական, բառագործածության, քերականական և այլ սխալներ։

Ըստ իս դրանք ավելի շատ լինում են տեսողական գովազդի տարբերակներում, այսինքն տպագրված հայտարարություններում են ավելի շատ լինում սխալներ: Հիմնականում տառասխաները, շարահյուսական սխալները և բացթողումներն են: Բնականաբար այդպիսիները վստահություն և դրական ավելի քիչ են ներշնչում ընթերցողին:

բ) Ո՞ր գովազդն է ավելի դուր գալիս. երբ գրակա՞ն է լեզուն, թե՞ երբ կան խոսակցական, ժարգոնային բառեր, արտահայտություններ։

Իմ կարծիքով դա պետք է կախված լինի գովազդվող ապրանքի կամ ծառայության տեսակից: Իհարկե, միշտ ցանկալի է լսել մաքուր գրական հայերենը, սակայն երբեմն խոսակցական բառապաշարն ավելի անմիջական է դարձնում գովազդը: Այսպես ասած կապը գովազդառուի և գովազդատուի միջև ավելի բաց է լինում: Իսկ ժարգոնային բառապաշարին հանրային վայրերում դեմ եմ, դա կլինի տեսողական, լսողական, թե տեսալսողական տարբերակներով:

գ) Ուշադրություն դարձնո՞ւմ եք արդյոք գովազդողի ձայնին, հնչերանգին, խոսքի տեմպին, բարբառային կամ ոչ գրական արտասանությանը։

Բնականաբար, քանի որ դրանք շատ կարևոր մանրուքներ են: Կարող են խանգարել կամ ընդհակառակը՝ հրապուրել գովազդառուին:

դ) Ո՞ր գովազդն է մեծ տպավորություն թողել Ձեզ վրա:

Այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ այդպիսի գովազդները շատ են՝ թե տեղական, թե արտասահմանյան աշխարհում: Առանձնացնել դրանցից մեկնումեկը դժվար է, սակայն այս գովազդն այն եզակիներից է, որ չնայած իր վաղեմությանը՝ անհնար է այն մոռանալ:https:


ե) Ի՞նչ նշանակություն ունեն գովազդողի անձը և անձնային հատկանիշները:

Ինձ թվում է դրանք մեծ դերակատարում ունեն վաճառքի հարցում, սակայն կան բացառությունները: Հաճախ ապրանքը կամ գովազդվող ծառայությունն այնքան լավն է լինում, որ գովադող անձի մասին կարող ես մոռանալ: Բայց դա ավելի շատ անձնական է, քանի որ միշտ էլ կան մարդիկ, որ հաշվի են առնում՝ թե ով է գովազդում այն:

3․ Գրե՛ք կամ բանավոր ներկայացրե՛ք փոքրիկ (լսողական, տեսողական, տեսալսողական) գովազդ (օրինակ՝ վաճառում եք որևէ իր, առաջարկում եք Ձեր ծառայությունները որևէ ոլորտում)։

Գովադվող ապրանք՝ գինի

Դարերի խորքից եկող այս էնդեմիկ տեսակի խաղողից պատրաստված գինին կջերմացնի և էլ ավելի յորահատուկ կդարձնի ձեր երեկոները:

4․ Բերե՛ք գովազդային տեքստերի օրինակներ, որոնցում, ըստ Ձեզ, կան լեզվական տարաբնույթ սխալներ. ուղղե՛ք դրանք և բացատրե՛ք:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s