Posted in Հասարակագիտություն

չարն ու բարին

Ես համոզված եմ, որ ամեն ոք կյանքում գոնե մեկ անգամ հարց է տվել, թե ինչ է բարին և չարը և ինչում է նրանց տարբերությունը։ Իմ կարծիքով, լինել բարի նշանակում է չլինել անտարբեր, հոգատարություն ցուցաբերել մարդկանց, կենդանիների, շրջապատի նկատմամբ։ Բարի մարդը միշտ կարեկցանք կգտնի իր սրտում ցանկացածի համար։ Երբևէ բարիություն անել լինում է ավելի դժվար, քան չարություն, որովհետև դրա համար պետք է զոհաբերես քո հետաքրքրությունները, զրկես քեզ որևէ բանից։ Բայց բավարարվածությունը նրանից, որ կարողացար անել որևէ մեկի կյանքը գոնե միքիչ ավելի լավ հազար անգամ գերակշռում է այս զոհաբերությունները։ Լինում է և այնպես, որ մարդը ինչ-որ պատճառներով ընկել է ուրիշ մարդկանց ազդեցության տակ։ Նա կարող է նրանց հետ միասին կատարել վատ բաներ։ Դա կարող է լինել ոչ լիարժեք ինքնավստահության դեպքում, վախենալով, որ չես լինի բոլորի նման։ Այստեղ կարելի է մի բան ասել ՝ մարդ պետք է միշտ ունենա իր կարծիքը և գլուխ իր ուսերին։ Չպետք է մոռանալ, որ ձեր կատարած չարությունը վաղ, թե ուշ մի օր կվերադառնա և դրանից չի լինի խուսափել։ Մեր աշխարհում հավասարակշռություն է պահպանվում չարի և բարու միջև և ոչ մի կողմը չի կարող գերակշռել։ Դա լավ է, որովհետև եթե գերակշռի չարը՝ մարդկությունը երկար չի ձգի։ Միգուցե, ոչ բոլորը կհամաձայնվեն ինձ հետ, ասելով, որ ամենուրեք պատերազմներ, դաժանություններ են տիրում։Այո, սակայն կան նաև մարդիկ, ովքեր փրկում են կենդանիներին մահանալուց, կա գողություններ, բայց կան բարեգործական ֆոնդեր, որոնք օգնում են մարդկանց անվճար։ Այնպես, որ հավասարությունը այնուամենայնիվ կա։ Կարևոր է պահապանել և զարգացնել բարին քո մեջ և կիսվել դրանով շրջապատի հետ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s