Posted in Հասարակագիտություն

Բարոյական կշռադատումներ

Ընթերցեք երկընտրանքը և կատարեք առաջադրանքները։

Գևորգը և Արսենը լավ ընկերներ էրն։ Մի օր նրանք միասին գնացին գնումներ կատարելու։ Արսենը փորձելու համար հագավ մի սվիտեր, և ի զարմանս Գևորգի, վերարկուի տակից սվիտերը հագին դուրս եկավ խանութից։ Հաջորդ պահին խանութի աշխատակիցը կանգնեցրեց Գևորգին և պահանջեց ասել դուրս եկած տղայի անունը։ Ապա աշխատակիցը խանութի տիրոջն ասաց, որ տղաներին տեսել է միասին և վստահ էր, որ ապրանքը գողացել էր նրա՝ խանութից դուրս եկած ընկերը։ Խանութի տերն ասաց Գևորգին, որ վերջինս կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ, եթե չասի ընկերոջ անունը։

  • Գևորգը չպետք է ասի, եթե Արսենը Գևորգին լավություն է արել։

Կարծում եմ այստեղ լավություն անել կամ չանելը նշանակություն չունի։ Եթե Արսենը նման քայլի էր դիմում պետք է դրա մասին իր ընկերն իմանար։ Եթե նրանք դա երկուսով էին անում՝ այդ դեպքում Գևորգը չպետք է ասի ընկերոջ անունը։

  • Ընկերությունը կարևոր է, սակայն օրենքներ խախտելն արդար չէ։ Եթե օրենքներին չենթարկվենք, հասարակությունը կքայքայվի։

Կան դեպքեր, երբ կարելի է օրենքները խախտել, բայց դա պետք է լիովին գիտակցված արարք լինի։ Այսինքն գիտակցված և ամեն ինչ կշռադատելով պետք է արվեր, և ունենար իր հիմնարար պատճառներն այդ գործողությանը դիմելու համար։ Եվ ըստ իս օրենքներն ու նմանատիպ երևույթներն իրական ընկերության դեմ անզոր են։ Հասարակությունը՝ եթե քայքայվի, ապա դրա հիմնական պատճառը կարծում եմ օրենքներ խախտելը չի լինի, այլ օրինակ ընկերոջը դավաճանելը։

  • Գևորգը չպետք է ասի, եթե ասի, խնդիրներ կունենա Արսենի հետ։ Արսենը և նրա ընկերները Գևորգի կյանքը դժոխքի կվերածեն։

Կարծում եմ, եթե Գևորգն ասի՝ Արսենը որպես լավ ընկեր կհասկանա ընկերոջը և նմատատիպ քայլերի չի դիմի։ Սակայն կան մարդու որակական հատկանիշներ, որ միգուցե Արսենը չունենա, բնական է, որ գովելի չէ ինչ-որ մեկի կյանքը դժողքի վերածել միայն նրա համար, որ փորձել է օրինապահ քաղաքացի գտնվել։

  • Գևորգը չպետք է ասի։ Եթե ասի, ինչ կմտածեն մարդիկ դավաճան ընկերոջ մասին։

Այստեղ կարևորը ոչ թե հանրության, այլ սեփական անձի ու կշռադատության մասին պետք է մտածել։ Թե դու’ ինչ կզգաս այդ արարքն անելուց, հոգեպես ինչ իրավիճակում կլինես։ Կարևորը դա է, թե չէ հասարակության միջի տարբեր շերտեր միևնույն է երկու դեպքում էլ քննադատելու և քարկոծելու են։ Դրա համար նման իրավիճակներում հասարակության կարծիքը պետք է միանգամայն անտեսել։

  • Խանութից գողություն անելը սխալ է, նույնիսկ եթե մեկ գող կա և մեկ տուժող։ Խանութից գողություն անողը խախտում է խանութի տիրոջ իրավունքները։

Կարևոր չէ դա կլինի խանութից, թե մեկ այլ վայրից՝ ամեն մի իրավիճակ իր «սպեցիֆիկությունն» ունի։ Ամեն ինչ լրիվ հարաբերական է ասված, անգամ հենց կարգապահ «օրենք գրողը» չգիտի, միգուցե՞ մի օր էլ նա խախտի հանգամանքների բերում։

  • Գևորգը պետք է ասի։ Եթե չասի, խնդիրներ կունենա։

Եթե ասի դա կլինի նրա իրավունքն ու որոշումը։ Բայց եթե ցանկանում է չասել՝ պետք է մի փոքր խորամանկություն և հնարամտություն ունենա, և ոչ մի խնդիր էլ չի ունենա։ Դրա համար կան մարդկային բնավորության գծեր և հատկանիշներ՝ խնդիրներից խուսափելու համար։

  • Ինչո՞ւ պետք է Գևորգը խնդիրներ ունենա Արսենի պատճառով։ Եթե Արսենը միայն իր մասին էր մտածում, ապա նույնը պետք է անի Գևորգը։ 

Եթե Արսենը չէր ասել իր ընկերոջը գողության մասին՝ դա միանգամայն մեծ սխալ է։ Եվ Գևորգն ըստ իս ունի այն բոլոր ոչ օրենսդրական, այլ բարոյական իրավունքները հայտնելու նրա անունը։

  • Գևորգը պետք է ասի, եթե չասի, նա կհամարվի հանցագործության մասնակից։

Նման իրավիճակներում դատողություններ կարելի է անել, երբ հասկանում ես և/կամ գիտակցում ես՝ թե այդ մարդը որքան կարևոր է քեզ համար։ Եթե դա սովորական ընկերություն է, որը ժամանակի ընթացքում սառելու և կորելու է, ապա սեփական անձը վտանգի տակ դնելը կարծում եմ սխալ է։ Իսկ եթե դա իրական ընկերություն է, և երկուսը միմյանց հավատարիմ լինելով երկար տարիներ են անցկացրել, ապա անգամ նման իրավիճակներում պետք է սեփական անձը վտանգի տակ դնել։

  • Գևորգը պետք է ասի, չնայած որ շատ դժվար կլինի դա անել։ Ընկերությունը կարևոր է, սակայն օրենքներ խախտելն արդար չէ։ Եթե օրենքներին չենթարկվենք, հասարակությունը կքայքայվի։

Սա կարծես ամփոփիչ մասն է։ Եվ վերը նշվածներում ես հայտնեցի իմ դիրքորոշումը։ Եթե իրական ու հարատև ընկերության մասին է խոսքը՝ օրենսդրական կարգերը փուչ են։ Իսկ եթե սովորական, «ժամանակավոր» ընկերություն է՝ ապա չպետք է խախտել օրենքը մի մարդու համար, ով ինչ-որ մի պահի քո կյանքից կորելու է։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s