Posted in Հասարակագիտություն

Գեղեցիկի հասկացություն.

  • Ներկայացրե՛ք գեղեցիկը ըստ մտածողներ Սոկրատեսի, Արիստոտելի,Պլատոնի:/գրավոր բլոգային աշխատանք/

Սոկրատես

Սոկրատեսը գեղեցիկ է դիտել օգտակարն ու նպատակահարմարը ՝ նկատելով, որ իրենում օգուտ չպարունակողը չի կարող գեղեցիկ համարվել:

Արիստոտել

Արիստոտելը որպես գեղեցիկի բնագավառ դիտարկում է արվեստը ՝ ընդունելով, որ գեղեցիկ է չափավորն ու կարգավորվածը: Ըստ Արիստոտելի ՝ գեղեցիկը ունի մաքրագործող հատկություն, քանի որ գեղագիտական հաճույքը մարդուն թեթևացնում և ազատում է կուտակված անկատարություններից: Արիստոտելը գտնում է, որ մարդը ազնիվ ու վեհ արարքներ է գործում հանուն գեղեցիկի:

Պլատոն

Ըստ Պլատոնի գեղեցիկի առաջին աստիճանը ֆիզիկական ՝ բնական կամ մարմնական գեղեցկությունն է, որը խիստ անցողիկ է, քանի որ ժամանակը անզիջում է նրա նկատմամբ: Որպես գեղեցիկի հաջորդ աստիճան ՝ Պլատոնը նշում է հոգու գեղեցկությունը, որը ավելի երկար կարող է պահպանվել, քան մարմնականը, սակայն նույնպես անցողիկ է, քանի որ մարդը փոփոխական է, նրա հոգին կարող է լինել կամակոր, հոգնի, չարանա, ծերանա և այլն: Պլատոնը գտնում է, որ այդ իդեալական և կատարյալ գեղեցիկը միաժամանակ նաև ճշմարիտ է և բարի:

  • Սահմանե՛ք գեղեցիկը ըստ ձեր ընկալումների:Թվարկե՛ք հատկություններ,որոնք բնորոշում են գեղեցիկը:/գրավոր բլոգային աշխատանք/

Իմ համար չկա կոնկրետ գեղեցկության ֆիզիկական չափանիշ: Կարծում եմ, որ ամեն տեղ այն ունի իր դրսևորելու տեղը: Օրինակ արվեստի մեջ գեղեցիկ է համ չափավորն ու կարգավորվածը, համ էլ անկանոնը, որը առանց որևիցե սկզբունքի է արվել: Նույնը մարդկանց արտաքինի մեջ: Կան մարդիկ, ովքեր կարծես չափագրումով են ծնվել: Դա գեղեցիկ է: Բայց նույնպես գեղեցիկ կարող է լինել անհամաչափությունը, «գծված» չլինելը: Բնության մեջ նույնպես: Հանդիպում են այնպիսի երևույթեր, երբ ամեն ինչ շատ համաչափ, կարդավորված է արված, որ նույնիսկ հարց ես տալիս ինքդ քեզ «Արդյո՞ք սա բնական է, թե՞ մարդն է ստեղծել»: Բայց հենց նույն բնության մեջ շատ են անկանոն և խելագար բաները: Դա նույնպես գեղեցիկ է իմ համար:

Իսկ ինչը հոգևոր գեղեցկության մասին է, ոչ բոլորը կարող են համաձայն լինել, որ բարությունը և անկեղծությունն են գեղեցիկ: Կարծում եմ, որ մարդը դիմացինի մեջ գեղեցիկ է համարում այն, ինչ ունի, սիրում կամ գնահատում է ինքն իր մեջ: Այդպես օրինակ բարի, կամեցող, ազնիվ մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչպիսնն են իրենք, չեմ կաչծում, որ գեղեցիկ կհամարեն չար, խաբեբա մարդկանց: Եվ ընդհակառակը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s