Posted in Uncategorized

ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍԱՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստորադասական շաղկապներ՝ որ, թե, թե որ, եթե, որպեսզի, թեև, թեկուզ, թեպետ, թեպետև, մինչ, մինչևէ, մինչև որ, մինչդեռ, քանի, քանի որ, թեկուզ, թեկուզ և, հենց, հենց որ, եթե ոչ, քանի դեռ, չնայած, չնայած որ։

Հարաբերական դերանուններ, որոնք բարդ ստորադասական նախադասության մեջ կատարում են շաղկապի դեր՝ որ, ով, ով որ, ինչ, ինչ-որ, ինչպիսի, ինչքան, ինչքան որ, ինչպես, ինչպես որ, որքան, որքան որ, որտեղ, որտեղ որ, երբ, երբ որ, ուր, ուր որ։

Օրինակներ՝

  1. Երբ հասան մայրաքաղաքը շրջապատող այգիերին, երիտասարդ գուսանն գզուշացավ, որովհետև այդ մասում ավելի հաճախ էին երևում պարսիկ զինվորներ, որ հետևակ ու ձիով գնում էին այս ու այն կողմ։ 
  2. Թեպետ ճանապարհները շատ են, մանուկները գնում են ծանոթ արահետով, որովհետև մյուսները նրանց երկյուղալի են թվում։ 
  3. Քանի դեռ կողքիս էիր, ես հզոր էի ու անպարտ, թեև՝ ո’չ հարուստ էի, ո’չ աստված։ 
  4. Հիվանդը ոչինչ չէր խոսում. կարծում եմ, զղջում էր իր արարքը։ 
  5. Սամվելը հասկացավ՝ թե ով է եկողը։

Համադասական շաղկապներ՝ և, ու, բայց, իսկ, սակայն, այլ, կամ, նաև, այլև, ապա, անգամ, մանավանդ, այսինքն, ուրեմն, բայց և, բայց և այնպես, այն է, ինչպես և, մինչև իսկ, կամ թե, և կամ, ապա թե ոչ, և’ …, և’ …, կա’մ …, կա’մ …։

Օրինակներ՝

  1. Ամայի էր դարձել դրախտը, և թռչունների երգը ձանձրացնում էր նրան։
  2. Ցավալլուկ և պաղատագին կանչեցին, սակայն լսեց միայն իր ձայնի ունայն արձագանքը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s