Posted in Uncategorized

Կիլիկյան Հայաստանը․ Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում

  • Որտե՞ղ է Կիլիկիան և աշխարհագրական ի՞նչ շրջանների է բաժանվում։

Կիլիկիան Փոքր Ասիայի հարավ-արևելքում էր։ Միջերկրական ծովի առափնյա շրջաններից նրա տարածքը հյուսիսում հասնում էր մինչև Տավրոսի լեռները, արևելքում՝ անցնում Ամանոսի լեռներով։ Այս սահմանների միջև ընկած տարածքը բաժանված էր երեք մասի։ Հյուսիս-արևելքը, որտեղ կան բազմաթիվ լեռնային զանգվածներ, կոչվում է Լեռնային Կիլիկիա։ Հարավարևելյան շրջանը հայտնի է դաշտային Կիլիկիա անունով։ Նրա հիմնական մասը ծովի մակերևույթից բարձր է մոտ 150-200 մ և աշխարհի արգավանդ դաշտավայրերից մեկն է։ Քարքարոտ բլուրներ ունեցող արևմտյան մասը կոչվում է Քարուտ Կիլիկիա։ 

  • Ո՞ր դարում մեծացավ հայերի հոսքը դեպի Կիլիկիա, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ էին ապրում Կիլիկիայում

Վաղ ժամանակներից սկսած՝ հայերը բնակություն էին հաստատում Կիլիկիայում, իսկ X դ․ նրանք այդտեղ արդեն զգալի թիվ էին կազմում։ XI դ․ սկսվում է հայ բնակչության զանգվածային արտագաղթ դեպի Կապադովկիա, Ասորիք, Հյուսիսային Միջագետք և Կիլիկիա։ Արդեն XI դ․ երկրորդ կեսին, Եփրատ գետից արևմուտք գտնվող շրջաններից բացի, հայերը մեծամասնություն էին կազմում բոլոր նշվածներում։ Կիլիկիայում ապրում էին նաև հույներ, ասորիներ, արաբներ, հրեաներ։ 

  • Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները։ Ի՞նչն առիթ դարձավ Փիլարտոս Վարաժնունու հայկական իշխանության ստեղծման համար։ Ուրիշ ի՞նչ հայկական իշխանություններ ստեղծվեցին

Կիլիկիայում հայկական պետության ստեղծման նախադրյալ էին հանդիսանում հայ բնակչության, արքայական ու իշխանական տների ու Հայոց եկեղեցու առկայությունը։ Քանի որ հայերը 1-ին դարից սկսած բնակություն էին հաստատում Կիլիկիայում՝ 10-րդ դարում արդեն այդտեղ ունեին կայուն կազմակերպված սոցիալական միջավայր։ Պետության ստեղծմանը նաև նպաստեց Մանազկերտի ճակատամարտից հետո բյուզանդացիների թուլացումը։ Փիլարտոս Արծրունին՝ օգտվելով այդ հանգամանքից Հյուսիսային Ասորիքում և Կիլիկիայի արևելյան շրջաններում հիմնադրեց ընդարձակ հայկական իշխանություն, որը գոյատևեց 1072-1090 թթ․։ Նրա կենտրոնը Մարաշ քաղաքն էր։ Հիմնականում հայերից կազմված ռազմական ուժի վրա հենվելով՝ Փիլարտոսը կարողացավ որոշ ժամանակ կանգնեցնել սելջուկների առաջխաղացումը դեպի հայկական իշխանության սահմանները։

Մեկ այլ հայկական իշխանություն էր Գող Վասիլի հիմնադրած՝Հյուսիսային Ասորիքում և Արևելյան Կիլիկիայում գտնվող իշխանությունը։ Նրա կենտրոնն էր Քեսուն քաղաքը։ Այն գոյատևեց 1082-1117 թթ․։Հայկական այս իշխաննությունները, թեև կարճատև կյանք ունեցան, սակայն որոշ ժամանակ խոչընդոտեցին սելջուկների ներթափանցումը Կիլիկիա։ 

  • Հայաստանից դուրս ստեղծված պետական կազմավորումներից ո՞րն էր ամենակենսունակը․ ո՞վ և երբ է այն հիմնադրել։ Ի՞նչ հետևանքներ ունեցան խաչակրաց արշավանքները Կիլիկիայի համար

Հայաստանից դուրս ստեղծված պետական կազմավորումներից ամենակենսունակն էր Ռուբինյան իշխանությունը։ 1080 թ․ հայ իշխաններից Ռուբենը Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց իշխանություն, որը կոչվեց իր անունով։ Նա ապստամբություն բարձրացրեց բյուզանդացիների դեմ և ամրացավ Կոռոմոզոլ բերդում։ Կարճ ժամանակահատվածում հայերին հաջողվեց բյուզանդացիներից ազատագրել Լեռնային Կիլիկիայի մի մասը։ Ռուբինյան իշխանության գոյությանը սպառնում էին ոչ միայն Բյուզանդիան, այլև սելջուկները, ուստի Ռուբենի որդի Կոստանդինը՝ նրա հաջորդողը, հարկադրված էր պայքարել երկու թշնամիների դեմ։ Սակայն սկսված խաչակրաց առաջին արշավանքը թշնամիների ուշադրությունը որոշ ժամանակ շեղեց Կիլիկիայից։ Կիլիկիայում հաստատված հայ իշխանները համագործակցում էին խաչակիրների հետ։ Սակայն հայերի հարաբերությունները խաչակիրների հետ ոչ միշտ են եղել բարեկամական, քանի որ նրանք հաճախ թալանում և ոչնչացնում էին հայկական բնակավայրերը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s