- Ի՞նչ քայլեր էր իրականացնում Բյուզանդիան Հայաստանում Անի-Շիրակի թագավորության անկումից հետո
Անի-Շիրակ թագավորության անկումից հետո Բյուզանդիան շարունակում էր հայոց պետականությունն առհասարակ վերացնելու և հայկական անկախ բոլոր պետական կազմավորումներն իրեն ենթարկելու քայլերը։
Հայաստանն ավելի թուլացնելու նպատակով Բյուզանդական արքունիքը հայ ազնվականությանը երկրից հեռացնելու նոր քայլեր կատարեց։ Հայ իշխաններին բարձր տիտղոսներ շնորհվեցին, կայսրության արևմտյան շրջաններում տրվեցին ընդարձակ կալվածքներ։ Հայկական զորքերը ցիրուցան արվեցին, մի մասն էլ տարվեց տերության խորքերը։ Այս ամենին հաջորդեց բնակչության զանգվածային արտագաղթը դեպի Փոքր Ասիա, Վրաստան և այլ շրջաններ։
- Ովքե՞ր էին սելջուկ-թուրքերը, որտե՞ղ է նրանց հայրենիքը։
Թյուրք-սելջուկների նախնիները քոչվոր անասնապահներ էին և զբաղեցնում էին Ալթայից մինչև Միջին Ասիա ընկած տարածքը։
- Ինչպիսի՞ հետևանքներ ունեցավ սելջուկ-թուրքերի արշավանքերը դեպի Հայաստան
1047 թ․ սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակը առաջին անգամ ներխուժեց Հայաստան։ Այն բյուզանդացիների թողտվությամբ հասավ մինչև Բասեն և ճանապարհին ավիրեց բազմաթիվ բնակավայրեր։ 1048 թ․ տեղի ունեցավ սելջուկյան 100-հազարանոց բանակի երկրորդ արշավանքը։ Թյուրք-սելջուկները գրավեցին Կարինի մոտ գտնվող Արծն վաճառաշահ ու հարուստ քաղաքը, ավերեցին այն, կոտորեցին բնակչությանը։ 1054 թ․ տեղի ունեցած երրորդ արշավանքի արդյունքում՝ սելջուկները կրկին հարուստ ավարով հեռացան Հայաստանից։
- Ե՞րբ և որտե՞ղ տեղի ունեցավ սելջուկ-բյուզանդական վճռական ճակատամարտը և ինչպիսի՞ն դարձավ տարածաշրջանը դրանից հետո
1071 թ․ բյուզանդացիները փորձեցին կասեցնել սելջուկների առաջխաղացումը և մեծ բանակով շարժվեցին արևելք։ Ճակատամարտը տեղի ունեցավ Մանազկերտի մոտ։ Բյուզանդացիները ծանր պարտություն կրեցին։ Բազմաթիվ գերիների հետ սելջուկների ձեռքն ընկավ նաև կայսր Դիոգենեսը։ Շուտով կնքվեց հաշտություն, որով բյուզանդացիները ճանաչեցին սելջուկների տիրապետությունը Հայաստանի ու Փոքր Ասիայի վրա։