Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
- Գնահատե՛ք Պապ թագավորի բարեփոխումները։ Ի՞նչ արդյունքներ տվեցին այս բարեփոխումները։
Պապ թագավորը և Մուշեղ սպարապետն ապահովեցին երկրի անվտանգությունը, զարգացրեցին ռազմատնտեսությունը։ Բանակի թիվը հասցվեց մոտ հարյուր հազարի։ Կույսերն ու այրիները ստացան ամուսնանալու հնարավորությունը՝ այդպիսով ապահովելով աճ երկրի բնակչության և բանակի համար։ Պապ թագավորը Հայաստանից վտարեց պարսից զորքերը:
- Ի՞նչ տեղի կունենար ե՞թե Մուշեղ սպարապետը հետ չվերադարձներ Շապուհի կանանոցը։
Այդ քայլով Մուշեղը ցույց էր տալիս իր հզորությունը՝ կանանց և երեխաներին քաղաքականության, պատերազմների մեջ չներառելով։ Եթե այդ քայլով չգործեր, Շապուհը մեծ ազդեցություն կունենար Մուշեղի ցանկացած որոշման վրա։
- Ինչու՞ դավադրաբար սպանեցին Պապ թագավորին։
Վաղես կայսրին պահանջ էր ներկայացվել վերադարձնել Կեսարիայի 10 քաղաքները և Ուռհան, բացի այդ սպառնացել էր, որ եթե չվերադարձնի այդ տարածքները, իրենց միջև թշնամություն կծագի։ Այդ սպառնալիքը նրան դուր չեկավ և նա որոշեց դավադրաբար սպանել Պապ թագավորին։ Պապին սպանեցին խնջույքի ժամանակ՝ 374 թ․։