Posted in Թարգմանություն

Տեխասի դպրոցում հրաձգություն

ԱՄՆ Տեխաս նահանգի տարրական դպրոցում դեռահասը կրակ է բացել, ինչի հետևանքով մահացել է 19 երեխա և երկու մեծահասակ։

Կասկածյալը ճանաչվել է 18-ամյա Սալվադոր Ռամոսը, և ըստ ոստիկանության՝ նա գործել է միայնակ։ Ռամոսը զինվել է հրացաններով, որոնք գնել է իր ծննդյան օրը, իսկ մինչ դպրոց գնալը կրակել է տատիկի վրա։ Սակայն կինը ողջ է մնացել ստացած վերքերից, և նա ոստիկանություն է կանչել։

Այդ ընթացքում Ռամոսը փախել է տնից, մեքենայով վթարի է ենթարկվել դպրոցի մոտ, իսկ հետո ներս է մտել ետնամուտքով։ Կրակողը եղել է միջնակարգ դպրոցը թողած և քրեական անցյալ չուներ: Ըստ ոստիկանության, նա դեպքի վայրում մահացել է:

Դպրոցում էին 7-ից 11 տարեկան երեխաներ, և իրադարձությունը վերջին տասնամյակում ԱՄՆ-ի դպրոցում տեղի ունեցած ամենամահաբեր կրակոցն էր: Սա նաև 27-րդ դպրոցական հրաձգությունն էր երկրում այս տարի։ Սպիտակ տունը իջեցրեց իր դրոշը զոհերին հարգելու համար. ԱՄՆ նախագահն ասաց, որ կառավարությանը պետք է դիմակայել զենքի լոբբիին:

Աղբույր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s