Posted in Աշխարագրություն 8

ՃԱՊՈՆԻԱ 🇯🇵

Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Ճապոնիայի հարևան երկրներն են՝ Հարավային Կորեան, Չինաստանն ու Ռուսաստանը: Իսկ ափերը ողողում են Արևելաչինական ծովը, Խաղաղ օվկիանոսը, Օխոտի ծոցը:

2. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

Ճապոնիան գտնվում է խաղաղօվկիանոսյան գեոսինկլինային գոտում այսպես կոչված հրե օղակում, դրանով էլ պայմանավորված է երկրաշարժերի հաճախականությունը։Ճապոնիան տարածքով գերազանցում է եվրոպական տերություններից շատերին։ Հյուսիսից հարավ գրեթե 3500 կմ ձգվածության պատճառով երկրի կլիմայական պայմանները բազմազան են։Ճապոնիան ծովային պետություն է, որի մեծ մասը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ փոքր մասն էլ՝ Ռյուկյու, Օվկիանիա և այլ կղզեխմբերի վրա։

3. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում:

Ճապոնիան համարվում է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը: Երկրի տնտեսությունը մշտապես կախված է արտաքին շուկայից՝ ինչպես հումքի և վառելիքի ներկրման, այնպես էլ պատրաստի ապրանքի արտահանման առումով:

4. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճապոնական արդյունաբերությունը, շնորհիվ ամերիկյան և արևմտաեվրոպական կապիտալ ներդրումների, բուռն վերելք ապրեց: Այսօր Ճապոնիան աշխարհի երկրորդ խոշոր արդյունաբերական տերությունն է ԱՄՆ-ից հետո, իսկ որոշ ճյուղերում նույնիսկ առաջ է անցել նրանից: Մեծ համբավ ունեն ճապոնական նավերը, հատկապես` գերհզոր լցանավերը (սուպերտանկերներ), էլեկտրոնիկան, ավտոմեքենաները, արհեստական գործվածքներն ու մետաքսը, ճենապակե իրերը, խաղալիքները: Զարգացած է էլեկտրոնային և ռադիոտեխնիկական մեքենաշինությունը:

5. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Գյուղատնտեսության տեսակարար կշիռը շատ փոքր է: Տնտեսության կարևոր ճյուղն արդյունաբերությունն է, որը մեծ կախում ունի հումքի և վառելիքի ներկրումից ու առանձնանում է առաջավոր տեխնոլոգիաների կիրառմամբ, արտադրական բարձր մշակույթով, արտադրանքի ցածր ինքնարժեքով: Երկրի արդյունաբերությունը բազմաճյուղ է: Բարձր զարգացած ճյուղ է էներգետիկական արդյունաբերությունը, որն օգտագործում են երկրի ածխի ու գետերի ջրաէներգետիկաական պաշարները և ներկրող նավթը, հեղուկացված նավթն ու գազը: Մեքենաշինության ճյուղային կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեն տրանսպորտային, ռադիոէլեկտրոնային, էլեկտրատեխնիկական ու ծանր մեքենաշինությունը, ինչպես նաև հաստոցաշինությունը: Զարգացած են նաև սև և գունավոր մետաղաձուլությունը, նավաշինությունը, քիմիական արդյունաբերությունը, ավտոմոբիլային, թեթև արդյունաբերությունը և սննդի: Գյուղատնտեսությունից առավել զարգացած են բուսաբուծությունն ու բանջարաբուծությունը: Ինչպես նաև անասնապահությունը և տրանպորտը:

Posted in Աշխարագրություն 8

ԱՐԵՒԵԼՅԱՆ ԱՍԻԱ

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:

Արևելյան Ասիան ամենաարագ զարգացող տարածաշրջանն է: Այստեղ մեծ է թե մարդկային, թե տնտեսական ներուժը: Արևելյան Ասիայի երկրներն Եվրոպական երկրներից ավելի ուշ են սկսել զարգանալ, բաւց կարճ ժամանակահատվածում դարձան տնտեսապես հզոր:

2. Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Տարածաշրջանն աշխարհում առաջատար է ածխի հանույթով, սև մետաղաձուլությամբ, մեքենաշինության որոշ արտադրատեսակների, տեքստիլ արդյունաբերության, հացահատիկի, ոչխարների և խոզերի գլխաքանակով, ձկնորսույթյամբ և այլն: Տնտեսական ներուժով այս տարածաշրջանն աշխարհի առաջատարներից է, իսկ զարգացման տեմպերով՝ ամենաարագ զարգացողը:

3. Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Արևելյան ասիայի մասնագիտացված ճուղերն են արդյունաբերությունը,մեքենաշինությունը, սպասարկման ոլորտը և բուսաբուծությունը, որոշ չափով նաև գյուղատնտեսությունը:

4. Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Posted in Աշխարագրություն 8

Ադրբեջան

1.Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:

Ադրբեջան հանրապետություն Սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը արևմուտքում, Վրաստանին հյուսիս արևմուտքում, Ռուսաստանի Դաշնությանը հյուսիսում և Իրանի Իսլամական Հանրապետությանը հարավում։ Ադրբեջանական Հանրապետության կազմի մեջ է մտնում նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որը սահմանակցում Հայաստանի Հանրապետությանը, Իրանին և Թուրքիայի (7 կմ լայնությամբ միջանցքով)է Հարավային Կովկասում և գտնվում է Կասպից ծովի արևմտյան ափամերձ շրջանում։

2.Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:

Ադրբեջանի դերը, ոչ միայն հվ-արմ Ասիայում,այլ ամբողջ աշխարհում կայանում է նրանում, որ նայելով համաշխարհային հանրության դեմքին ստում է, թալանում է, սպանում է,գլխատում է անմեղ մարդկանց:

3.Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:

Ադրբեջանը, լինելով ցարական Ռուսաստանի, իսկ այնուհետև՝ ԽՍՀՄ-ի մասը, իր բարենպաստ աշխարհագրական դիրքի ու բնական հարուստ պաշարների շնորհիվ դարձել է ինդուստրիալ-ագրարային երկիր։Հաշվի առնելով Ադրբեջանի տնտեսության զարգացման դինամիկան՝ երկիրը բաժանված է 10 տնտեսական շրջանների ;Բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններն արտադրում են պողպատ, տարբեր մեքենաներ ու հաստոցներ, սինթետիկ կաուչուկ, ավտոդողեր, քիմիական նյութեր և այլն։ Սննդի արդյունաբերության ճյուղերից առավել աչքի են ընկնում մրգի և ձկան պահածոների արտադրությունն ու գինեգործությունը։ Զարգացած է նաև գորգագործությունը։ Գյուղատնտեսության մեջ մշակում են բամբակենի, ծխախոտ, թեյ, ձիթենի, ցիտրուսներ, հացահատիկային բույսեր։ Նախալեռնային շրջաններում տարածված է խաղողագործությունը։ Ամենուրեք կան պտղատու այգիներ (առավել տարածված պտուղներն են նուռը, նուշը, թուզը, սերկևիլը)։ Անասնապահության գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն ու տավարաբուծությունն են։ Զարգացած է ձկնորսությունը (հատկապես՝ թառափի և սաղմոնի)։ Վիթխարի է Կասպից ծովինշանակությունը երկրի տնտեսության համար, որը ողողում է երկրի ամբողջ արևելյան ափը։ Այն էժան տրանսպորտային միջոց է, ջրերը պարունակում են միլիոնավոր տոննա տարբեր աղեր, հարուստ է նավթի և գազի պաշարներով, արժեքավոր ձկնատեսակներով (Կասպից ծովին բաժին է ընկնում թառափի համաշխարհային որսի ավելի քան 80%-ը)։

Posted in Աշխարագրություն 8

Վրաստան🇬🇪

Դասի հղում

1.Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:
Վրաստանը գտնվում է Հվ-արվ Ասիայում, վրաստանի դիրքը լավն է որովհետև ելք ունի սև ծով և կարող է ապրանք տեղափոխել ու զբոսնել։ Նրա հարևան պետություննեը Հայաստան է Ռուսաստանը Ադերբեջանը թուրքիան։ Ադերբեջանից ստանում է գազ և նաֆտ, Հայաստանից ստանում է ավելորդ եկամուտ որովհետև ապրանքները անցնում են վրաստանի սահմանով և այդ ապրանքի համար վճարում ավելորդ գումար։

2.Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:
Վրաստանը՝ որպես տարածաշրջանում բավական ակտիվ դերակատարում ունեցող երկիր, փորձում էր մի կողմից ամրապնդել և զարգացնել իր հարաբերությունները տարածաշրջանային իր հարևանների հետ, մյուս կողմից, արդյունավետորեն մանևրելով, առաջ մղել իր շահերը տարածաշրջանում:

3.Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:
Վրաստանը ինդուստրալ-ագրարային երկիր է։ Այն ունի զարգացման միջին մակարդակ։ Տնտեսությունը բազմաճյուղ է։ Դրա գլխավոր նախադրյալը բնակլիմայական պայմանների և ռեսուրսների բազմազանությունն է։ Արդյունաբերական արտադրանքի արժեքն զգալիորեն գերազանցում է գյուղատնտեսականին։ Մեծ է երկրի տնտեսության կախվածությունը արտաքին առևտրից։ Վրաստանի համար տնտեսական զարգացման հզոր գործոն է Սև ծովը ։ Վրաստանում նաև զարգացած է ,թե տուրիզը և,թե առողջարանային տնտեսությունը` Սև ծովի ափին, Բորժոմ, Ծղալտուբո և այլ լեռնային տարածքներում:

4.Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար, ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները:
Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին:Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993 թ. հուլիսից:2008թ. ապրիլին Բաթումիում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:Հայաստանը գործնականում հետաքրքրություն չէր ցուցաբերում Վրաստանի հանդեպ, բավարարվելով ավելի շատ կենացներով:

Posted in Աշխարագրություն 8

Իրան🇮🇷

Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Իրան. քարտեզ.png

Բնութագրեք Իրանի աշխարհագրական դիրքը:

Իրանի աշխարհագրական դիրքն ամենից առաջ որոշվում է իր ընդարձակ տարածքով, որը ձգվում է Կասպից ծովից մինչև Պարսից և Օմանի ծոցերը և Թուրքիայի ու Իրաքի սահմաններից մինչև Աֆղանստան ու Պակիստան: Այն գտնվում է ԱՊՀ – անդամ երկրներից դեպի Հնդկական օվկիանոս և Հարավային Ասիայից դեպի Միջին Արևելքի երկրներ ձգվող ցամաքային և օդային ճանապարհների խաչմերուկում: Առանձնահատուկ տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական օբյեկտ է Պարսից ծոցը, որի ափամերձ գոտում է գտնվում նավթի համաշխարհային պաշարների 67% – ը: Քաղաքաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունը ՆԱՏՕ – ի անդամ Թուրքիային սահմանակից և արաբական աշխարհին մոտ լինելն է:

Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Իրանը թողարկում է պլաստմասսաներ, պարարտանյութեր, ռետինատեխնիկական ապրանքներ, լաքեր, ներկեր, լվացող նյութեր։ Իրանական ձեռագործ գորգերը ունեն մեծ պահանջարկ միջազգային շուկայում։ Իրանը արտահանում է նաև տրակտորներ, ավտոմոբիլներ, էլեկտրատեխնիկական և էլեկտրոնային մեքենաներ։

Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով ՝ նավթով, բնական գազով, մետաղային պաշարներով, շինանյութերով: Երկրի հյուսիսում, կենտրոնական և Պարսից ծոցին հարող շրջաններում հայտնաբերվել են նավթի և բնական գազի համաշխարհային նշանակության պաշարներ: Իրանում են գտնվում նավթի համաշխարհային պաշարների 9% – ը և բնական գազի ՝ 17% – ը: Հսկայական են հանքային աղերի պաշարները: Երկրի ընդերքում հայտնաբերված են քարածուխ, ուրան, սև և գունավոր մետաղներ: Մեծ չափերի են հասնում նաև շինանյութերի, հատկապես մարմարի պաշարները: Իրանի համար կարևոր նշանակություն ունեն հանգստի և զբոսաշրջության ռեսուրսները, որոնցով առանձնանում են առափնյա գոտին և լեռնային շրջանները: Իրանը հարավարևմտյան Ասիայի ամենաբազմազգ և ամենաբազմալեզու, բազմակրոն պետությունն է: Իրանն ապահովված է աշխատանքային ռեսուրսների մեծ ներուժով: Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է: Իրանի արագ զարգացող ճյուղերից է մեքենաշինությունը: Արագ է զարգանում նաև քիմիական արդյունաբերությունը, որին նպաստել է հարուստ հումքի առկայությունը: Թեթև արդյունաբերության հնագույն, ամենատարածված և եկամտաբեր ճյուղը գորգագործությունն է: Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է: Իրանը այգեգործության երկիր է:

Իրանը ունի բնական հանածոների մեծ պաշարներ, որոնցից են ՝ նավթը, գազը, գունավոր մետաղները (երկաթ, պղինձ, կապար, ցինկ, քրոմ, մոլիբդեն): Իրանն ունի շինանյութի մեծ պաշարներ, քարածուխ, ուրան…

Posted in Աշխարագրություն 8

Թուրքիա

1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները

2. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասում՝ Ասիայում և Եվրոպայում: Մեծ մասը գտնվում է Ասիայում այդ պատճառով էլ այն համարում են Հարավ արևմտյան Ասիայի կազմում: Թուրքիան գլխավորապես լեռների և սարահարթերի երկիր է: Լեռները երիտասարդ են, որի պատճառով լեռնակազմական գործընթացները դեռևս շարունակվում են, լինում են երկրաշարժեր և գործող հրաբուխներ: Թուրքիայի Հյուսիսով, Սև ծովի ափերով ձգվում են Պոնտական լեռները, որոնց լանջերը զառիթափ իջնում են դեպի ծով: Թուրքիան գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում: Առատ է տեղումներով, մեղմ ձմեռներով և չափավոր շոգ ամառներով: Թուրքիայի գեռտերը արագահոս են և լեռնային: Թուրքիայի տարածքից են սկիզբ առնում տարածաշրջանի չորս խոշոր գետերը՝ Եփրատը, Տիգրիսը, Կուրը և Արաքսը: Անտառները հիմնականում տարածված են մերձափնյա շրջանի վրա:

3. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:

Թուրքիան աչքի է ընկնում մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոներով: Դրանցից մի քանիսի պաշարով Թուրքիան մեծ տեղ է գրավում աշխարհում: Ասիական երկրների շարքում Թուրքիան առաջնակարգ տեղ է գրավում սնդիկի, ծարիրի, քրոմի, վլոֆրամի, պղնձի հանքային պաշարներով: Կան նաև նավթի և գազի պաշարներ: Թուրքիան նաև աչքի է ընկնում հանգստի և զբոսաշրջության բազմաթիվ ռեսուրսներով:

4. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Թուրքիայի զարգացման նախադրյալներն են օգտակար հանածոները, ռեսուրսները, զբոսաշրջությունը, կլիման, նպաստավոր պայմանները, գյուղատնտեսությունը, հաղորդակցության ուղիները: Թուրքիայով են անցնում բազմաթիվ երկրների օդային կարևոր ուղիները: Թուրքիան ունի զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություններ: Թուրքիան զբոսաշրջությունից ստանում է 20 միլիարդ դոլարի եկամուտ:

Posted in Աշխարագրություն 8

Dubai


Dubai գտնվում է Արաբական Միացյալ ԷմիրություններումDubaiDubai- ում Գտնվելու վայրը Արաբական Միացյալ Էմիրություններում Showույց տալ Արաբական Միացյալ Էմիրությունների քարտեզը Showույց տալ Պարսից ծոցի քարտեզը Showույց տալ Ասիայի քարտեզը Ցույց տալ ամբողջը Կոորդինատները ՝ 25 ° 15′47 ″ N 55 ° 17′50 ″ Էկոորդինատները ՝ 25 ° 15′47 ″ N 55 ° 17′50 ″ E Երկիր Արաբական Միացյալ Էմիրություններ Emirate Dubai Dubai Հիմնադրվել են Ուբաիդ բեն Սաիդի և Մակտում բին Բութի Ալ Մակտումի կող

կողմից
Ստորաբաժանումներ
Քաղաքներ և գյուղեր [ցուցադրում]
Կառավարություն
 • Տեսեք միապետության քաղաքապետարան
 • Դուբայի քաղաքապետարանի գլխավոր տնօրեն Դավուդ Ալ Հաջրի
Տարածք 
 Մետրոպոլիս 35 կմ 2 (14 քմ)
Բնակչություն (2018 թվականի հոկտեմբերի 8) [3]
 • Մետրոպոլիս 3,137,463
 • մետրոն `4,000,000
Դեմոնիտ (ներ) Dubaite
Ժամային գոտի UTC + 4 (ԱՄԷ ստանդարտ ժամանակ)
Անվանական ՀՆԱ-ի 2016-ի գնահատում
Ընդհանուր 108 միլիարդ ԱՄՆ դոլար
Մեկ շնչի հաշվով 35,000 ԱՄՆ դոլար
Կայք Dubai.ae
Դուբայ (/ duːˈbaɪ / doo-BY; արաբերեն ՝ دبي Dubay, Gulf Arabic: Arabic 

Պարսից ծոցի ափին գտնվող Արաբական թերակղզու արևելյան մասում գտնվող Դուբայը հանդիսանում է համաշխարհային քաղաք և Արևմտյան Ասիայի բիզնես հանգույց: Այն նաև հանդիսանում է գլխավոր գլոբալ տրանսպորտային հանգույց ուղևորների և բեռների համար [10]: Նավթի եկամուտները օգնեցին արագացնել քաղաքի զարգացումը, որն արդեն հանդիսանում էր խոշոր առևտրային հանգույց: Այսօր էմիրության եկամտի ավելի քիչ 5% -ը գալիս է նավթիցԱյսօր էմիրության եկամտի ավելի քիչ 5% -ը գալիս է նավթից

Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից ներկայումս որոշված ​​տարածքում մարդկության բնակեցման պատմությունը հարուստ է և բարդ, և մատնանշում է ընդարձակ առևտրային կապերը Ինդուսի հովտի և Միջագետքի քաղաքակրթությունների միջև, բայց նաև այնքան հեռու, որքան Լևանթը: Հնագիտական ​​գտածոները Դուբայի էմիրություններում, մասնավորապես Ալ-Աշոոշում, Ալ-Սուֆուհում և Սարուք ալ Հադիդի հատկապես հարուստ արահետով [20] ցույց են տալիս բնակավայրը Ուբայի և Հաֆիթի շրջաններում, Ումմ Նար և Ուադի Սուք շրջաններում և երկաթյա դարերում: ԱՄԷ-ում: Այս տարածքը շումերներին հայտնի էր որպես Մագան և աղբյուր էր մետաղական ապրանքների, մասնավորապես ՝ պղնձի և բրոնզի համար: Տարածքը ծածկված էր ավազով մոտ 5000 տարի առաջ, քանի որ ափերը նահանջում էին երկրի տարածքը ՝ դառնալով քաղաքի ներկայիս ափամերձ հատվածը]: Նախաիսլամական կերամիկան հայտնաբերվել է 3-րդ և 4-րդ դարերից: Իսլամի տարածքը տարածքից առաջ այս շրջանի մարդիկ երկրպագում էին Բաջիրին (կամ Բաջարին): Տարածաշրջանում իսլամի տարածումից հետո արևելյան իսլամական աշխարհի Ումայադ խալիֆը ներխուժեց հարավ-արևելք Արաբիա և վտարեց սասանյաններին: Դուբայի թանգարանի Ալ-umումայրա շրջանում (umeումեյրա) պեղումների արդյունքում հայտնաբերվել են մի քանի արտեֆակտ Ումայադի շրջանից:Դուբայի վաղ հիշատակումը 1095 թ. ՝ Անդալուսա-արաբ աշխարհագրագետ Աբու Աբդուլլահ ալ-Բակրիի «Աշխարհագրության գրքում»: [[մեջբերում է անհրաժեշտ] Վենետիկյան մարգարտի վաճառական Գասպարո Բալբին այցելել է այդ տարածքը 1580 թվականին և նշում է Դուբայը (Դիբի) ՝ մարգարիտ արդյունաբերության համար:

Posted in Աշխարագրություն 8

Հարավ – արեւմտյան Ասիա

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

2. Ինչպիսի՞ն է հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը:

Հարավ-արևմտյան Ասիան գտնվում է Արաբական, Միջերկրական, Սև, Կարմիր և Կասպից ծովերի ու Պարսից, Օմանի, Ադենի ծոցերի միջև: Այս տարածաշրջանում ընդգրկված են Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը, Արաբական թերակղզիները ու միջագետքի դաշտավայրը:

3. Որո՞նք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները:

Հարավ-արևմտյան Ասիայով են անցնում Եվրոպական ու Աֆրիկական Ասիային կապող հաղորդակցության գլխավոր ուղիները: Դա մեծ ազդեցություն է թողնում այդ տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման վրա: Այս տարածաշրջանը ունի բարենպաստ աշխարհագրական դիրք ու հարուստ է բնական ռեսուրսներով, հատկապես նավթով: Քանի որ սուր հակասություններ կան Հարավ-արևմտյան Ասիայի պետությունների միջև, որի պատճառով այն դարձել է աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը: Տարածաշրջանում ավելի քան պետություններից 20-ը իրարից տարբերվում են պետական կարգով, սոցիալ տնտեսական զարգացման մակարդակով, տնտեսական ու քաղաքական կողմնորոշմամբ:

5. Ի՞նչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամբողջ աշխարհում:

Հարավ-արևմտյան Ասիայում են սկիզբ առել համաշխարհային կրոններից քրիստոնեությունը և մահմեդականությունը և այս տարածաշրջանում նաև գտնվում են դրանց ուխտավայրերը: Տարածաշրջանում գտնվում են հնագույն պատմություն ունեցող քաղաքներ, օրինակ՝ Երուսաղեմը, Երևանը, Բեյրութը, Դամասկոսը: Պաղեստինը հաամարվում է հուդդայականության և քրիստոնեության, իսկ Սաուդյան Արաբիան՝ իսլամի հայրենիքը: Հարավ-արևմտյան Ասիայում են գտնվում աշխարհի նավթի պաշարների 2/3-ը և գազի պաշարների 1/4-ը: Տարածաշրջամը աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի արտադրությամբ: Հարավ-արևմտյան Ասիան աշխարհում առանձնանում է խողովակաշարային տրանսպորտի զարգացման բարձր մակարդակով: Կիպրոսը աշխարհի ամենամեծ նավատորմ ունեցող երկրներից մեկն է:

Posted in Աշխարագրություն 8

Ռուսաստանի տնտեսություն

  1. Որոնք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալները

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախադրյալներն են ՝ բնական ռեսուրսները,մեծածավալ կապիտալ շինարարությունն ու արդյունաբերության նոր ճյուղերի զարգացումը, որոնք ստեղծում են մեծ պահանջարկ:

2. Որոնք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը

Նավթի և գազի արտադրությունը ,գյուղատնտեսությունը,էներգետիկան:

3. Ի՞նչ դեր ունի Ռուսաստանտ ժամանակակից աշխարհում

Ռուսասստանը հանդիսանում է աշխարհի ամենամեծ երկիրը և հետևաբար այն ունի շատ ռեսուրսներ ,որոնք գումարի դիմաց մատակարարում է այլ երկրներ :Օրինակ ՝ Հայաստանին գազ և այլն …

Posted in Աշխարագրություն 8

Ռուսաստանի բնակչություն

Ինչով է բացատրվում Ռուսաստանի բազմազգ լինելը:

Տարբեր ազգեր, սոցիալական ծանր պայմաններից ելնելով մեկնում են առտագնա աշխատանքի ՌԴ աշխատելու նպատակով:

Ինչպես են առաջացել Ռուսաստանի խոշոր ագլոմերացիաները:

Ագլոմերացիաները առաջանում են քաղաքների շուրջը։ Այդպիսիք են օրինակ՝ Սամարայի, Մոսկվայի Եկատերինբուրգի և այլ ագլոմերացիաները:

Ինչով է բացատրվում Ռուսաստանի բնակչության անհամաչափ բաշխումը:

Արդյունաբերական կենտրոններում միշտ էլ շատ է եղել բնակչությունը: