Posted in Աշխարագրություն

ՀԱՀ 🇿🇦

1. ԲՆութագրեք ՀԱՀ-ի աշխարհագրական դիրքը:

Հարավաֆրիկյան հանրապետությունը գտնվում է Աֆրիկայի հարավում, Հարավային Աֆրիկա աշխարհաշրջանի ամենահարավային պետությունն է։ Հանդիսանում է հանգույց Համաշխարհային օվկիանոսի մաս կազմող Հնդկական և Ատլանտյան օվկիանոսների միջև։Հյուսիսում սահմանակցում է Նամիբիային, Բոտսվանային, Զիմբաբվեին, արևելքում և հյուսիս-արևելքում՝ Մոզամբիկին ու Սվազիլենդին։ Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում է գտնվում նաև Լեսոթոյի անկլավ թագավորությունը։ Պայմանականորեն՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը համարվում է այսպես կոչված հին մոլորակի և արևելյան կիսագնդի ամենահարավային պետությունը։ ՀԱՀ-ը՝ իր զբաղեցրած ավելի քան 1 միլիոն 200 հազար քառակուսի կմ տարածքով, 1-ինն է Հարավային Աֆրիկայում և 24-րդը՝ ամբողջ աշխարհում։

2. Որո՞նք են ՀԱՀ-ի զարգացման նախադրյալները:

Մշտահոս գետերի մեծ մասը պատկանում է Հնդկական օվկիանոսի ավազանին, որոնցից խոշորներն են Լիմպոպոն, Տուգելան, Գրեյթֆիշը: Ատլանատյան ավազանին պատկանող խոշոր գետը Օրանժն է: Կլիման առավելապես արևադարձային է, հարավային լայնության 30°-ից հվ.՝ մերձարևադարձային: Մերձափնյա դաշտավայրերում և Մեծ Սանդղափուլի հողմակողմ լանջերին տարեկան տեղումները 1000-2000 մմ են, ներքին շրջաններում և հարավ-արևմուտքում՝ մինչև 150 մմ: Սարահարթերում ամառային ամիսների միջին ջերմաստիճանը 18–27 °C է, ձմեռային ամիսներինը՝ 7–10 °C, մերձարևադարձային շրջաններում, համապատասխանաբար, մոտ 21°C և 13 °C-ից պակաս, տարեկան տեղումները՝ 700 մմ: Հարավ-արևմուտքում և Վելդ սարավանդում լինում են ցրտահարություններ տարվա 6 ամիսների ընթացքում, բնորոշ են երաշտները: Ատլանտյան օվկիանոսի ափի կլիման անապատային է, ձմռանը՝ 11-15 °C, ամռանը՝ 18-24 °C միջին ջերմաստիճաններով և տարեկան մինչև 100 մմ տեղումներով: ՀԱՀ-ի արևելյան առափնյա մասի (մինչև հարավային լայնության 30°-ը) կարմիր և կարմրագորշ հողերի վրա տարածված են տիպիկ սավաննաները, գետերի երկայնքով՝ սրահային անտառները: Հարավային լայնության 30°-ից հարավային առափնյա մասերում աճում են մերձարևադարձային անտառներ և մշտականաչ կոշտատերև թփուտներ, լեռնալանջերին պահպանվել են մերձարևադարձային մուսսոնային անտառներ: Անտառների ընդհանուր տարածությունը 4,1 միլիոն հեկտար է: Վելդ սարավանդների արևելյան մասում կարմրագորշ հողերի սավաննաները փոխարինվում են սևահողային թփուտային սավաննաներով և լեռնային գորշ դարչնագույն հողերի տափաստաններով: Կալահարիի հարթավայրերում գերիշխում են անապատացած սավաննաները, Օրանժ գետից հարավային մացառուտային կիսաանապատներն ու Կառուի անապատներն են: ՀԱՀ-ի տարածքը մտնում է Եթովպական կենդանա-աշխարհագրական մարզի Կապի ենթամարզի մեջ: Բնորոշ են և մասնակիորեն էնդեմիկ տեսակները (ոսկե խլուրդը, երկարակրունկը, երկարատամը, թռչող այծքաղը, գորշ բորենին և այլն): Հարուստ է թռչնաշխարհը: Տարածված են միջատները (այդ թվում՝ ցեցե ճանճը): Կենդանական աշխարհի պահպանման համար ստեղծվել են ազգային պարկեր ու արգելավայրեր:

3.Որո՞նք են ՀԱՀ-ի տնտեսության ամենազարգացած ճյուղերը:

Զարգացած է գյուղատնտեսությունը: Տեղական սպառման համար մշակում են եգիպտացորեն, ցորեն, սորգո, գարի, վարսակ, գետնանուշ, շաքարեղեգ, բամբակենի և ծխախոտ, արտահանության համար՝ ցիտրուսներ, արքայախնձոր, խաղող: Սակայն գյուղատնտեսական արտահանության հիմնական հումքը ոչխարի բուրդն է:

Posted in Աշխարագրություն

Աֆրիկա

1.Որնո՞նք են աֆրիկյան երկրների հետամնաթության պատճառներ: 

Նրանք այսպես ասած կտրված են մյուս երկրներից, համեմատել չի լինի եվրոպացուն աֆրիկացու հետ։ Նրանք հետամնաց են թ՛ե հագուստի առումով, թ՛ե ուտելիքի, թ՛ե վերաբերմունքի։ Շատ աֆրիկական պետություններում օտար մարդկանց մուտքը արգելված է, կարելի է ասելմ որ նրանք մարդամոտ չեն։

2. Զարգացման ի՞նչ նախադրկյալ ներ ունեն աֆրկյան երկները :

Այնտեղի բնակչության թվաքանակն մեկ միլիարդից ավել է։ Զարգացած է հանքագործական արդյունաբերությունը, մանրապրանքային բուսաբուծությունը։

3. Ուրվագծային քարտեզի վրա նշել Աֆրկայի առավել զարգացած երկրները: 

4. Ուրվագծային քարտեզ վրա նշել աֆրիկյան այն պետությունները, որոնք ժամանակին եղել են որևէ երկրի գաղութ (յուրաքանչյուր երկրի գաղութ նշել առանձին գույնով):

Posted in Աշխարագրություն

Ավստրալիա🇦🇺

1.Նշել Ավստրալիա Ափերը ողողող ջրային ավազանները:

Ավստրալիայի հյուսիսային և արևելյան ափերը ողողում են են Խաղաղ օվկիանոսի՝ Արաֆուրյան, Մարջանների, Թասմանյան, Թիմորի ծովերով, իսկ արևմտյան և հարավային ափերը՝ Հնդկական օվկիանոսով:

2. Բնութագրեք Ավստրալիայի աշխարհագրական դիրքը:

Ավստրալական միություն,պետություն Հարավային կիսագնդում, որի մակերեսն է 7 692 024 կմ²։ Ավստրալիան հանդիսանում է աշխարհում տարածքով վեցերորդ պետությունը, Ռուսաստանից,Կանադայից, Չինաստանից, ԱՄՆ-ից ևԲրազիլիայից հետո, զբաղեցնում է Երկիր մոլորակի ցամաքի մոտ 5 %։ Նրա կազմի մեջ են մտնում՝Ավստրալիա մայրցամաքը, մակերեսը՝ 7 659 861 կմ², և ափամերձ մյուս կղզիները, ընդհանուր 32 163 կմ² մակերեսով։ Ավստրալիայի ենթակայության տակ են գտնվում նաև մի քանի արտաքին տարածքներ՝ Կոկոսյան կղզիները, մակերեսը՝ 14 կմ², Ծննդյան կղզին, մակերեսը՝ 135 կմ², Աշմոր և Կարտյե կղզիները, մակերեսը՝ 199 կմ², Մարջանների ծովի կղզիները, մակերեսը՝ 7 կմ², Հերդ և Մակդոնալդ կղզիները, մակերեսը՝ 372 կմ,Նորֆոլք կղզին, մակերեսը՝ 35 կմ² և Ավստրալական անտարկտիկ տարածքը, մակերեսը՝ 5 896 000 կմ²։ Բոլոր արտաքին տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 5 896 762 կմ²։

3. Որո՞նք են Ավստրալիա զարգացման նախադրյալները:  

Ավստրալիան Մեծ 20, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն,Միավորված Ազգերի, Կազմակերպություն Բրիտանական ազգերի միություն,   Ասիա-Խաղաղ Ասիա-Խաղաղնտեսական համագործակցություն,  Խաղաղ Խաղաղնոսյան կղզիների ֆորում միջազգային կառույցների անդամ է։

Posted in Աշխարագրություն

ԱՄՆ🇺🇸

1.Բնութագրեք ԱՄՆ- աշխարհագրական դիրքը:

ԱՄՆ-ի տարածքը 9,4 մլն կմ քառակուսի է: ԱՄՆ-ում, հատկապես նրա արևելյան խոնավ շրջաններում շատ են ջրառատ գետերը ու խոշոր լճերը: ԱՄՆ-ի տարածքի մեծ մասը բարեխառն ու մերձարևադարձային գոտիներում ֆլորիդա կղզու հարավ՝ արևադարձային, իսկ Ալյասկան մերձարկտիկական և արկտիկական գոտիներում:

2. Որո՞նք են ԱՄՆ- զարգացման նախադրյալները: 

Հյուսիսային Ամերիկայի բնական պայմանները խիստ բազմազան են՝ անապատներից մինչև արկտիկական սառույցները և ծովափնյա դաշտավայրից մինչև բարձրադիր լեռների հզոր համակարգերը:

3. Որո՞նք են ԱՄՆ-ի խոշոր Ագլոմերացիաները:

Դրանք են Նյու Յորքը, Վաշինգտոնը, Լոս Անջելեսը և Չիկագոն:

Նյու Յորք ագլոմերացիայի բնակչությունը 2015 թվականին կազմել է 21,9 միլիոն մարդ։ Քաղաքի խորհրդանիշը Ազատության արձանն է՝ Ֆրանսիայի նվերը ԱՄՆ-ին։ Արձանի բարձրությունը 92 մ է. կնոջ ձեռքի ջահը ազատության խորհրդանիշն է, իսկ գիրքը՝ օրենքի։ Նյու Յորքի գլխավոր առանձնահատկությունը 60–80-հարկանի երկնաքեր շենքերն են, իսկ մետրոպոլիտենը՝ 460 կայարաններով և 1200 կմ ձգվածությամբ, խոշորագույններից է աշխարհում։

Վաշինգտոն ագլոմերացիայի բնակչությունը 2015-ին կազմում է 8,3 միլիոն մարդ։ 1800 թ-ից ԱՄՆ-ի նախագահների նստավայրը երկհարկանի Սպիտակ տունն է, որը նաև նախագահի բնակարանն է։ Վաշինգտոնում է գտնվում ԱՄՆ-ի խորհրդարանի՝ Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը, ԱՄՆ-ի Ազգային պատկերասրահը, Ազգային թանգարանը, Գիտությունների ակադեմիան և Կոնգրեսի գրադարանը։

Լոս Անջելես քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 17,5 միլիոն մարդ։ Լոս Անջելեսը հիմնադրվել է 1781 թվականի սեպտեմբերի 4-ին։ Բնակչության թվաքանակով խոշորագույնն է նահանգում և երկրորդը՝ պետության մեջ Քաղաքը համարվում է համանուն շրջանի վարչական կենտրոնը, ինչպես նաև Մեծ Լոս Անջելեսի՝ 17 միլիոն բնակչություն ունեցող ագլոմերացիայի կենտրոնը։

4. Ինչպես է ամենրիկացի ազգը:

Ամերիկայի ազգը  մեծամասնությամբ կազմված է ֆրանսիացիներից և անգլիացիներից:

Posted in Աշխարագրություն

Բրազիլիա 🇧🇷

1.Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը: Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երլրնրեը:

Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ Այն սահմանակից է Գվիանային, Սուրինամին, Գայանային, Վենեսուելային, Կոլումբիային, Պերուին, Բոլիվիային, Պարագվային, Արգենտինային, Ուրուգվային:

2. Որո՞նք են Բրազիլայի զարգացման նախադրյալները: 

Բրազիլիան արդյունահանում է երկաթի և մանգանի հանքանյութեր, գունավոր մետաղներ, տանտալանիոբատներ, նավթ, քարածուխ, բոքսիտներ, ինչպես նաև ցիրկոնիում, փայլար, ռադիոակտիվ միներալներ։

3. Որո՞նք են Բրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Բրազիլիայի տնտեսության նախադրյալներն են արդյունաբերությունը, բուսական աշխարհը և գյուղատնտեսությամբ:

Posted in Աշխարագրություն

Կանադա 🇨🇦

.Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:

Կանադա, պետություն Հյուսիսային Ամերիկայում, Ազգերի բրիտանական համագործակցության անդամ։ Զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային մասը։ Սահմանակցում է միայն ԱՄՆ-ին։ Ողողվում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Տարածությունը 9.976.000 կմ² է, բնակչությունը՝ 35 մլն մարդ (2015 թվականի դրությամբ)։ Մայրաքաղաքը՝ Օտտավա։ Վարչականորեն բաժանվում է 10 նահանգի և 2 տերիտորիայի։

2. Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները: 

Տարածքի մեծ մասը հարթավայրային է, արևմուտքում՝ լեռնային. 800 կմ լայնությամբ ձգվում է Կորդիլիերների լեռնային համակարգը: Մեծ ձգվածության (մոտ 4600 կմ) հետևանքով երկիրը գտնվում է արկտիկական, մերձարկտիկական և բարեխառն կլիմայական գոտիներում: Ձմռանն ամենուրեք առաջանում է կայուն ձնածածկույթ (հաստությունը`   մինչև 150 սմ): Երկրի հյուսիսում բազմամյա սառածություն է: Գետային ցանցը խիտ է, հարուստ`   ջրաէներգետիկ պաշարներով: Հարթավայրերում ձևավորվում են լճագետային համակարգեր:Մեծ լճերի Ֆինլի-Փիս-Ստրկական-Մակենզի համակարգն ընդգրկում է Փոքր Ստրկական, Աթաբասկա, Մեծ Ստրկական, Մեծ Արջի լճերը:Ատլանտյան օվկիանոսը Մեծ լճերին է կապում Սուրբ Լավրենտիոս գետը, որը փոխադրական կարևոր ուղի է: Ծովային նավերն այդ գետով հասնում են մինչև լճերը: Գետը հոսում է Քվեբեկ նահանգի խիտ բնակեցված հարավային շրջաններով. ափերին փռված են խնամքով մշակված հողերով, բանջարանոցներով ու այգիներով շրջապատված ագարակներ:Անտառները, որոնք զբաղեցնում են Կանադայի տարածքի կեսից ավելին, երկրի գլխավոր հարստություններից են: Անտառներում կան հազվագյուտ շատ ծառատեսակներ, օրինակ՝ թավոտ, փոքր-ինչ կապտավուն ասեղնատերևներով ճերմակ եղևնին, շաքարաթխկին, կարմիր թխկին և այլն: Ահա թե ինչու Կանադայի դրոշի վրա պատկերված է թխկու տերևը, իսկ կանադական բնափայտն ու թուղթը հայտնի են ամբողջ աշխարհում:

3. Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Կանադան զարգացած արդյունաբերական և գյուղատնտեսական երկիր է: Բնակչության 1 շնչին ընկնող արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքով Կանադան զիջում է միայն ԱՄՆ-ին ու Շվեյցարիային: Այն աշխարհում առաջինն է ուրանի, ցինկի, ասբեստի, արծաթի, կալիումական աղի, երկրորդը՝ ալյումինի, նիկելի ու մոլիբդենի, երրորդը՝ երկաթի, բնական գազի, պղնձի, կոբալտի հանույթով: Անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով երկրում մշակվում է հողերի միայն 15 %-ը: Մշակում են ցորեն, գարի, կարտոֆիլ և այլն: Զարգացած է նաև ձկնորսությունը: Նյուֆաունդլենդ կղզու մոտ կան ընդարձակ ծանծաղուտներ, որտեղ կուտակվում են ձողաձկների վիթխարի վտառներ: Այս ծանծաղուտներում ձուկ են որսում ոչ միայն Կանադայի, այլև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի ձկնորսանավերը:

Քվեբեկ նահանգում է գտնվում Կանադայի ամենամեծ քաղաքը՝ արդյունաբերական և մշակութային խոշորագույն կենտրոն Մոնրեալը (մոտ 3 մլն բնակիչ): Աշխարհի ոչ մի քաղաքում, Փարիզից բացի, չկան այնքան ֆրանսիախոս մարդիկ, որքան Մոնրեալում: Քաղաքը գտնվում է մի ընդարձակ կղզու վրա, որի գործարար կենտրոնում վեր են խոյանում բանկերի, ապահովագրական գրասենյակների, առևտրական և արդյունաբերական ֆիրմաների բարձրաբերձ շենքերը:

Կանադայի մայրաքաղաք Օտտավան համեմատաբար ոչ մեծ, խաղաղ քաղաք է, որտեղ չկան արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ, բայց շատ են վարչակառավարական հաստատությունները, օտարերկրյա դեսպանատներն ու պետական ծառայողների առանձնատները:

Ֆրեյզեր գետի ստորին հոսանքում է գտնվում Արևմտյան Կանադայի կարևոր տնտեսական կենտրոնը՝ Վանկուվերը, որտեղ կլիման մեղմ է, և 10 ամիս լողափերը բազմամարդ են:

Posted in Աշխարագրություն

Կենտրոնական Ասիա

1.Քարտեզի վրա նշել Կենտրոնական Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները: 

World_map_blank 1

2. Որոնք են Կենտրոնկան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Կենտրոնական Ասիայի երկրների զարգացման նախադրյալներից են գունավոր մետաղների և հանքանյութերի պաշարները: Կենտրոնական ասիայի երկրները շատ հարուստ են ոսկիով, երկաթով, պղնձով, մանգանով, ածխով և այլն:

3. Ինչ դեր ունի Կենտրոնական Ասիան համաշխարհային տնտեսության մեջ: 

Կենտրոնական ասիան կատարում է շատ գլխավոր դեր՝ կապ է հանդիսանում Եվրոպայի և Արևելյան ասիայի միջև:

Posted in Աշխարագրություն

Հարավարևելյան Ասիա

1.Քարտեզի վրա նշել Հարավարևելյան Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները: 

World_map_blank 1

2. Որոնք են Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Հարավարևելյան Ասիան ունի տնտեսության զարգացման նախադրյալ հանդիսացող բավարար բնական ռեսուրսներ: Հարավարևելյան Ասիայում վառելիքային ռեսուրսներից առանձնապես շատ կան նավթ և բնական գազ: Այս տարածաշրջանում կան մետաղային, հանքային ռեսուրսներ, հատկապես պնձի, ոսկու և անագի պաշարներ: Հարավարևելյան Ասիայի կլիման բարենպաստ է հողագործության համար:

3. Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ: 

Այս տարածաշրջանում շատ են մշակում ջուտ, գետնանուշ և սուրճ: Հարավարևելյան Ասիայի մի քանի երկրները առաջատարն են բնական կաուչուկի արտադրության ծավալով: Տարածաշրջանը նաև կոկոսյան արմավի յուղ, համեմունքներ և թեյ արտադրող է:

Posted in Աշխարագրություն

ՀՆԴԿԱՍՏԱՆ🇮🇳

Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևանպետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:

Հնդկաստանը զբաղեցնում է Հնդկական թերակղզու մեծ մասը, որը գտնվում է Հնդ-ավստրալական պլատֆորմի մի մասի՝ Հնդկական տեկտոնական պլատֆորմի գագաթին: Հնդկաստանում սահմանող երկրաբանական գործընթացները սկսվել են 75 միլիոն տարի առաջ, երբ հնդկական պլատֆորմը, որն այդ ժամանակ գտնվում էր հարավային Գոնդվանա գերմայրցամաքի կազմում, սկսել էր շարժվել դեպի հյուսիս-արևելք, որը պայմանավորված էր դեպի հարավ-արեւմուտք ծովի հատակի տարածմամբ, այնուհետև հարավ և հարավ-արևելք: Միաժամանակ նրանից հյուսիս-արևելք գտնվող Թետիս ընդարձակ օվկիանոսային ընդերքը, սկսվել էր ներծծվել Եվրասիական պլատֆորմի տակ: Այդ երկու գործողությունները, որոնք պայմանավորված էին Երկրի թիկնոցի կոնվեկցիայով, ստեղծել են Հնդկական օվկիանոս և հանգեցրել այն բանին, որ հնդկական մայրցամաքային ընդերքը, ի վերջո, հրել է Եվրասիային և բարձրացրել Հիմալայներ: Ծագող Հիմալայներից անմիջապես դեպի հարավ պլատֆորմների շարժումը ստեղծել է լայն իջվածք, որն արագ լցվել է գետային նստվածքներով, և այժմ կազմում է Ինդոս-Գանգեսյան հարթավայրը: Հինավուրց Արավալիի լեռնաշղթայով հարթավայրից կտրված մասում գտնվում է Թար անապատը։

3. Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում:

Հարավային Ասիայում Հնդկաստանն ամենամեծ երկիրն է։ Նրա միջոցով հարավային Ասիայի որոշ երկրներ օդային կապ են հաստատում այլ երկրների հետ: Հնդկաստանն արտահանում է թանկարժեք քարեր, ոսկերչական իրեր, հագուստ, գործվածք, մեքենաշինական բազմատեսակ արտադրանք, քիմիական ապրանքներ, գյուղատնտեսական մթերքներ:

4. Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:

Միջնադարում երկրում արտադրված թանկարժեք քարերը, ոսկե իրերը, ոսկեթել գործվածքները, մետաղե իրերն ու այլ ապրանքներն իրենց տեսքով ու որակով զարմացնում էին եվրոպացիներին: Գաղութատիրության ժամանակահատվածում Հնդկաստանից Մեծ Բրիտանիա էին արտահանում բամբակ, ջուտ, ծխախոտ գյուղատնտեսական այլ ապրանքներ:

5. Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են՝ անասնապահությունը, թեյի արտադրությունը և սպասարկման ոլորտները:

Posted in Աշխարագրություն

Չինաստան🇨🇳

  1. Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

Չինաստանը շատ հեռու է եվրոպական քաղաքակրթության օջախից: Չինաստանի մայրաքաղաք Պեկինից նույնիսկ Ռուսաստանի մայրքաղաք Մոսկվա երկաթուղային գնացքով կարելի է հասնել 1 շաբաթվա ընթացքում, իսկ Արևմտյան Եվրոպայի երկրներ՝ էլ ավելի երկար ժամանակահատվածում: Չինաստանի ծովային դիրքը ներկայումս շատ նպաստավոր է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության համար: Չինաստանն ունի աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը` 22,117 կմ` Յալուցզյան գետաբերանից մինչև Բակբո ծովածոցը: Ցամաքով սահմանակից է 14 պետությունների, որով և Ռուսաստանի հետ միասին աշխարհում առաջինն է հարևան պետությունների թվաքանակով:

3.Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում

Չինաստանը հանդիսանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ և աշխարհի ամենամեծ առևտրային տերությունը:2014 թվականին ըստ անվանական ՀՆԱ-ի հանդիսանում էր երկրորդ մեծագույն, իսկ ըստ ՀՆԱ-ի մեծագույն տնտեսությունը: Չինաստանն աշխարհի ամենաշատ ներկրող և երկրորդ ամենաշատ ներկրող պետությունն է: Չինաստանն ատոմային զենք ունեցող երկիր է, ունի աշխարհի ամենամեծ մշտական բանակը և երկրորդ պետությունն է աշխարհում պաշտանության նախարարությունը հատկացված բյուջեի չափով: Նաև Չինաստանը բնակչության թվով ամենամեծ երկիրն է: Այս երկրում է ապրում աշխարհի բնակչության գրեթե 1/5-ը, հետևաբար երկրի բնակչության թիվը և մանավանդ դրա աճի տեմպը, բացառիկ մեծ և ուղղակի ազդեցություն ունեն ոչ միայն Չինաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի տնտեսական և սոցիալական զարգացման ընթացքի վրա: Այստեղ են ստեղծվել համաշխարհային նշանակության փիլիսոփայական ուղղություններ կոնֆուցիականությունը, դաոսականությունը և մոիզմը:

4.Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:

Երկրի տնտեսական զարգացման համար կարևոր նախադրյալ են գետերի ջրաէներգետիկական պաշարները: Չինաստանով են հոսում շատ գետեր, այդ թվում՝ ջրառատությամբ աշխարհի երրորդ գետը՝ Յանցզին, ինչպես նաև Հուանհեն և Սիցզյանը: Երկրում ստեղծվել են 4 հատուկ տնտեսական գոտիներ, 14 բաց քաղաքներ և բաց ծովափնյա գոտիներ, որտեղ գործարարների համար ապահովվում են սովորականից անհամեմատ նպաստավոր պայմաններ: Ֆինանսներ ներդնողների՝ դրամ տրամադրողների և գործարաների համար հաստատվում են սովորականից ցածր հարկեր, հեշտացվում է արտահանման և ներկրման գործընթացը: Չինաստանի Խաղաղօվկիանոսյան ափամերձ գոտում տեղադրվել են նոր տեխնոգոլիաներ և ներդրումներ, որոնց շնորհիվ էապես փոփոխվել են Արևելյան Չինաստանի տնտեսության պատկերն ու տեղաբաշխումը: Ունի բազմաճյուղ արդյունաբերություն:

5.Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Բազմաճյուղ գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը: Վեջինիս հիմքը վառելիքաէներգետիկական արդյունաբերությունն է: 1980-ական թթ. կեսերից ածխի հանույթով Չինաստանը առաջատարն է ամբողջ աշխարհում: Ածուխ արդյունահանվում է մեծ մասամբ երկրի հյուսիսում և հյուսիս-արևելքում, որտեղ գտնվում են Ֆուշուն և այլ խոշոր հանքավայրերը: Նավթի հանույթը Չինաստանում արագորեն աճում է և իր ծավալներով մոտավորապես հավասար է Իրանի հանույթին: Էլեկտրաէներգետիկան ևս Չինաստանի արագ զարգացող արդյունաբերական ճյուղ է: Սև մետաղաձուլությունը երկրում զարգանում է արագ տեմպերով: Երկաթի հանքաքարի արդյունահանմամբ, պողպատի և թուջի ձուլմամբ, Չինաստանն աշխարհում գրավում է առաջին տեղը: Գունավոր մետաղաձուլությունը սկսել է արագ զարգանալ 1980-ական թթ. կեսերից: Ալյումինի ձուլման ծավալով Չինաստանն աշխարհում երրորդ պետությունն է: Չինաստանում զարգացած են նաև մեքենաշինությունը, սննդի արդյունաբերությունը, բուսաբուծությունը, անասնապահությունը, որի կարևոր ճյուղերից են խոզաբուծությունն ու թռչնաբուծություննը: Նաև տրանպորտը, որի առավել կարևոր ճյուղը՝ երկաթուղայինն է: