Posted in Բանավոր մաթեմ

ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Վանդակում կա 3 ճագար: Երեք քույրերից յուրաքանչյուրին տվեցին մեկական ճագար, սակայն վանդակում մեկ ճագար էլ մնաց: Ինչպե՞ս կարող է դա պատահել:(Վանդակի մեջ են տվել ճագարը)

2. Հայր ու որդի 2 ժամ թենիս խաղացին: Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը: (2 ժամ)

3. Երկու մարդ մեկ ժամ շարունակ հաշվում էին մայթով անցնող բոլոր անցորդներին: Նրանցից մեկը նայում էր պատուհանից, իսկ մյուսը մայթով գնում-գալիս էր: Նրանցից ո՞վ ավելի շատ մարդ կհաշվի:(պատուհանից նայողը)

4. Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:(3)

5. Աշոտի մայրն ունի երեք որդի: Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրինը՝ Արայիկ: Ինչպե՞ս են անվանում նրա մյուս՝ երրորդ որդուն:(Աշոտ)

6. Խանութ բերեցին 5 տակառ կաթ և վաճառեցին 3 տակառի կաթը: Քանի՞ տակառ մնաց խանութում:(5)

7. Երեք հայր և երեք որդի որսից տուն էին գալիս: Նրանք չորս նապաստակ էին որսացել, սակայն նրանցից յուրաքանչյուրի պայուսակում մի նապաստակ կար: Ինչպե՞ս բացատրել:(ծոռ, թոռ, հայր, պապ)

8. Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:(10)

9. Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:(2)

10. Կոկորդիլոսի գլխից մինչև պոչը 7 մ է, պոչից մինչև գլուխը նույնպես 7 մ է: Քանի՞ մետր է կոկորդիլոսը:(7)

11. Գերանը 12 մասի կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն(11)

12. Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված՝ ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն: (8)

Posted in Բանավոր մաթեմ

Տրամաբանական խնդիրներ

  1. 24 տետրը 120գ են կշռում։ Նման քանի՞ տետր է կշռում 180գ ։

120 : 24 = 5

180 : 5 = 36

Պատ՝ 36

  •  8 միանման  գրքույկները 144 դրամ արժեն։ Այդպիսի 39 գրքույկը որքա՞ն կարժենա։

144 : 8 = 18

39 x 18 = 702

Պատ՝ 702

  •  Ամանորի 26 նվերի համար  վճարեցին 9620 դրամ։ 14430 դրամով քանի՞ այդպիսի նվեր կարելի է գնել։

9620 : 26 = 370

14430 : 370 = 39

Պատ՝ 39

  • Ժամը 4։ 30 -ին ուղղաթիռը Ա կետից Բ կետ թռավ ՝ անցնելով 1 ժամում 240կմ։ Բ քաղաքում 30 րոպե կանգ առնելով՝ նա ժամը 11։45-ին ետ թռչեց դեպի Ա քաղաք 180կմ/ժ արագությամբ։ Որոշի՛ր ժամը քանիսին  հասավ Ա կետ և Ա-ից Բ կետ քանի կմ ճանապարհ է։

Պատ՝ 1620 կմ, հասել է 8:45

  • 35 գիրքը 25 կգ 200 գ են կշռում։ Քանի՞ այդպիսի գիրք կկշռի 31 կգ 680գ։

Պատ՝ 44 կգ

  • Եթե մտապահված թիվը 5 անգամ մեծացնեմ, արդյունքին ավելացնեմ 125 և ստացվածը բաժանեմ 6-ի, ապա 115 կստացվի։ Ի՞նչ թիվ եմ մտապահել։

Պատ՝ 113

  • Եթե մտապահած թիվը մեծացնենք 20 անգամ , իսկ ստացածը՝ 20-ով, ապա կստանանք 140։ Ո՞րն է այդ թիվը։

Պատ՝ 6

  • Աշակերտն ուսուցչից հարցրեց Արարատ լեռան բարձրությունը։Ստացավ պատասխան, եթե լեռան բարձրությունից 18 ոտք հանենք, ապա տացվածը 169 անգամ փոքրացնենք, կստացվի 100։ Արարատ լեռան բարձրությունը քանի՞ ոտք է։

Պատ՝ 1582 ոտք