Posted in Գրականություն 10

Էռնեստ Հեմինգուեյ

Մահվան և վախի մասին

Պատմվածքում հեղինակը խոսում է իր վախերի մասին։ Այն մասին, թե ինչ զգացմունքներ ուներ «Ծերունին և ծովը» գրելու ժամանակ։ Պատմվածքում արտահայտված էին հեղինակի մտքերը վախերի և մահվան մասին։ Այնտեղ գրված էր, թե ինչպես է վախը ազդում մարդու վրա, և թե ինչ կլինի այն հաղթահարելու դեպքում։

Ես առանձնացրել եմ ինձ առավել դուր եկած տողերը և մեկնաբանել դրանք այնպես, ինչպես ես եմ հասկացել։

«Երկար ապրած կյանքը մարդուն հաճախ զրկում է լավատեսությունից: Կարճատև կյանքն ավելի լավ է»։ Բնական է, քիչ ապրելով, մենք չենք էլ գիտակցում, թե որքան դաժան կարող է լինել կյանքը․․․Ամեն անգամ, երբ ես հարվածում էի ձեռքս կամ ոտքս որևէ տեղ, մայրիկս ասում էր․ «կմեծանաս, կանցնի», բայց մեծանալով՝ մենք հասկանում ենք, որ ցավը միայն կորցնում է իր ֆիզիկական ազդեցությունը, ու չնայած մեզ նման բան էին ասում, մենք միշտ հավատում էինք, չէ՞ որ դեռ չէինք մեծացել․․․

«Յուրաքանչյուրին վիճակված է լինել ռազմիկ, յուրաքանչյուրին վիճակված է մեռնել, միայն վախկոտներն են մեռնում իզուր»։ Իզուր չի ապրում այն մարդը, ով դիմում է համարձակության իր նպատակներին հասնելու համար, իր կյանքը դեպի լավը փոխելու համար, ով ծնկի չի իջնում իր վախերի դիմաց, ով պատերազմում է իր վախերի հետ, չի հանձնվում ձախողումից հետո։ Մենք բոլորս լքելու ենք այս աշխարհը, եթե չլինենք համարձակ, մեր նպատակները այդպես էլ կմնան անկատար։

«Ոչինչ չի բարոյալքում մարդուն այնպես, ինչպես վախկոտությունն ու վտանգից վախենալը: Նման մարդիկ հեշտ ուղիները դժվարացնում են, իսկ դժվարները` անանցանելի դարձնում»։ Մենք բոլորս վախենում ենք ինչ-որ բանից, բայց մենք չպետք է թույլ տանք, որ մեր վախերը կառավարեն մեզ։ Մինչև չփորձենք, երբեք չենք իմանա կշահենք, թե՞ ոչ, այնպես որ մի վախեցեք փորձելուց, և այն բանից, թե ինչ կլինի, եթե փորձեք, վախեցեք համարձակության չդիմելուց, և այն բանից, թե ինչ կլինի, եթե չփորձեք։

«Մարդիկ հաճախ ունենում են անկարևոր վախեր` վախ ամեն ինչ մինչև վերջ իմանալուց: Վախենում են բացահայտել փաստը, որն ինքնին այնքան սարսափելի չէ, որքան դրա հանդեպ տածած վախն է: Նրանք մշտապես ապրում են այն մտքի հետ, որ ուրվական են տեսել և տառապում են դրանից: Ավելի լավ է իմանալ վատը, քան ամեն օրը ապրել ամենավատն ունենալու վախը սրտում»։ Ավելի լավ է հստակ իմանալ գլխիդ գալիքը և ընդունել այդ ամենը ռազմիկի նման,

հակահարված տալ զինվորի պես, քան ամեն անգամ փախչել հնարավոր հաջողությունից և երջանկությունից, միայն անհայտությունից վախենալու պատճառով․․․

Մենակության մասին

Ճիշտն ասած, նոր եմ բացահայտում ինձ համար Էռնեստ Հեմինգուեյին։ Նրա ստեղծագործություններից կարդացել եմ միայն «Ծերունին ու ծովը» պատմվածքը։ Ես չէի էլ պատկերացնում՝ ինչ է թաքնված այդ անվան ետևում։

Երբեմն շատ գրողներ իրենց ստեղծագործություններում կարծես խոսում են քո լեզվով, արտահայտում են այն, ինչի մասին մտածել ես, բայց չես ասել, ինչը եղել է քո սրտում, բայց ոչ ուղեղում։ Գրողները կարծես զգացմունքների թարգմանիչներ լինեն։ Նրանք թարգմանում են մեր զգացմունքները մտքերի լեզվով և գրի առնում ․․․ «Մենակության մասին» կարդալու ժամանակ ինձ թվում էր՝ Հեմինգուեյը գրի է առել իմ մտքերը՝ հավաքված վիճակում։ Հիշեցի մի տող Ջորջ Օրուելի «1984» գրքից․ «…Լավագույն գրքերը պատմում են այն, ինչ գիտես…» և իրոք, քեզ պատմում են մի բան, ինչ դու գիտես, սակայն, երբեք չես մտածել այդ մասին, ուղղակի զգացել ես ․․․․

Մենակության մասին

Երբեմն ես օրեր շարունակ գրել եմ, որովհետև մենակ եմ եղել: Համարձակ մարդիկ հարկադրված մենակությունը հաճախ են օգտագործում հօգուտ իրենց, որպեսզի ավարտեն որևէ կարևոր գործ: Առանձնության մեջ է ծնվում ձգտումն առ կատարյալ: Միայնության մեջ հոգին զրուցում է ինքն իր հետ՝ էներգիան վերածելով իրականության: Այնպես որ, եթե մարդը ցանկանում է երջանիկ լինել, նրան պետք է ինքն իր հետ մենակ մնալու ժամանակ թողնել:

Իսկ մենակությունից կշահեն, թե կվասվեն, հիմնականում կախված է բնավորությունից, կրթությունից և մարդու անձնային որակներից: Եթե հարուստ ներաշխարհ և մաքուր սիրտ ունեցողը միայնությունից դառնում է է՛լ ավելի պարզ ու մաքուր, ապա մանրոգի ու կոպիտ սիրտ ունեցողը՝ է՛լ ավելի կոշտ ու կոպիտ: Մենակությունը կոփում և բարձրացնում է ուժեղ հոգիներին, իսկ թույլ հոգիներին այն խոշտանգում է:

Սակայն գրողը, եթե չի գրում, չպետք է փախչի աշխարհից:

Ինձ միշտ առաջին հերթին հետաքրքել են ոչ թե գաղափարները, այլ մարդիկ՝ տղամարդիկ ու կանայք: Կինոն, հեռուստատեսությունն ու թատրոնը ինձ համար ձանձրալի են: Ու, քանի որ օժտված ասացողները վատ գրողներն են, այդ իսկ պատճառով ես նախընտրում եմ զրուցել ինչ-որ մեկի հետ կամ էլ լսել որևէ մեկին:

Քանի դեռ դուք կարողանում եք շատ բան տալ, ձեր ընկերներն անպակաս կլինեն: Իսկ, երբ դուք որևէ բանի անհրաժեշտություն ունենաք, ձեր ընկերների քանակը կնվազի: Իսկ նրանք, ովքեր կմնան, ձեր իսկական ընկերներն են:

Սակայն գրողը, եթե չի գրում, չպետք է փախչի աշխարհից: Դժվարանում եմ բացատրել կամ վերլուծել գրողի այս միտքը, սակայն, վստահ կարող եմ ասել, որ հասկանում եմ նրա գրածը․․․․

Posted in Գրականություն 10

Ահմադ Դեհղան. Փակուղի     

Իրադարձությունները տեղի էին ունենում քննիչի և ծեր տղամարդու հարցաքննության ժամանակ։ Իսկ այդ ամենի հիմքը պատերազմն էր… արդեն պարզ է, որ պատմությունը չէր լինի նմանատիպ շատ ինքնասպանությունների դրվագներով, մռայլությամբ, եթե չլիներ այդ պատերազմը։

Պատմվածքի մեջ երեք հոգի ինքնասպան էր եղել, և իրենց կյանքն անավարտ էին թողել հանգամանքների անհամատեղության պատճառով։ Կարծում եմ, որ Սամի և Նարիմանի հայրը չէր կարող պատկերացնել՝ թե լսելով հոգևորականի խոսքերն ու այդ կարևորագույն որոշումով, կարող էր նրանց կյանքն այդպես տակնուվրա անել։ Այս պատմության տխուր լինելու համար ոչ ոք մեղավոր չէր, միայն պատերազմն էր, որ «մեջ ընկավ», և պատուհաս դարձավ պատմվածքի հերոսների կյանքերի համար։

Posted in Գրականություն 10

Հոմա Ջասեմի. Վերելակ

Հետաքրքիր, հուզիչ և շա՜տ գեղեցիկ պատմվածք էր գրել հայտնի պարսիկ գրող Հոմա Ջասեմին։ Այն մի սովորական շենքի բնակիչների մասին էր, որոնց միմյանց էր կապում շենքի վերելակը։

Մենք հաճախ անտեսում ենք, չենք հասկանում մեզ շրջապատող մարդկանց։ Ապրում ենք ինքներս մեզ համար, ցավում եմ, բայց այսօր շատերին չի հետաքրքրում իրենց բարեկամի, հարևանի լինելիությունը։ Ինչու եմ ասում ցավոք, որովհետև մենք հիշում ենք մեզ շրջապատող մարդկանց՝ այն ժամանակ, երբ նրանք ինչ-որ հարցում մեզ օգնական կարող են լինել։ Հեռացել ենք շատ մեր մարդ տեսակից, սիրում ենք բամբասել, կաղապարներից դուրս չենք գալիս….

Այս պատմվածքն ընթերցելով հասկանում ես, թե որքան ես անտեսում քեզ շրջապատող մարդկանց, և թե նրանք որքան մեր կարիքն ունեն։

Posted in Գրականություն 10

ՀԻՍՈՒՍԻ ԿԱՏՈՒՆ / ԳՐԻԳ

Պատմվածքը

Պատմվածքը Նարեկի մասին էր։ Նա նյարդերի հետ խնդիր ուներ, սակայն հաճախում էր սովորական դպրոց։ Նարեկին մի մարդ «Հիսուսի կատու» էր վաճառել, իսկ դասընկերները ծաղրում էին նրան և ասում, որ վաճառողը կատվին մի աղբանոցից է գտել։ Նարեկի ասելով «Հիսուսի կատուն» շատ հազվադեպ պատահող տեսակ է, իսկ անունը Հիսուսի կատու է, որովհետև չի սուզվում և կարողանում է ջրի վրայով քայլել։ Նրան ոչ մեկ չէր հավատում։ Տղաներից մեկը՝ Կարենը, առաջարկեց փախնել դասից և գնալ ձոր։ Բոլորով փախան, սակայն հեղինակը այդքան էլ ուրախ չէր։ Այդ ձորում մի տղայի օձը խայթել էր և նրա մազերը սպիտակել էին, սակայն նա ողջ էր մնացել։ Այդ պատճառով էլ հեղինակը վախենում էր։ Գրիգորը՝ դասընկերներից մեկը, ասաց, որ անձրև է գալու։ Նա դա զգաց, քանի որ թևը մզմզում էր, իսկ իր ասելով, երբ ինչ-որ տեղդ կոտրված է լինում, զգում ես, թե երբ է անձրև գալու։ Բայց ոչ մեկ ուշադրություն չդարձրեց։ Շուտով նրանք հասան գետի մոտ և Կարենը ստիպում էր Նարեկին, որ կատվին նետի ջուրը, եթե Հիսուսի կատուն է չի սուզվի։ Նարեկը հրաժարվեց, բայց չհասցրեց աչքերը թարթել, երբ Կարենը վերցրեց պայուսակը և նետեց գետը։ Պայուսակը լողում էր արծաթագույն մակերեսին, սուզվում-բարձրանում, բայց ջրի հոսքը արագ էր: Նարեկը անշարժ, հիպնոսացածի նման նայում էր հեռացող պայուսակին ու ոչինչ չէր անում: Երբ պայուսակը դեղին կետ դառնալու չափ հեռացել էր տեսադաշտից, նա սթափվեց, ասես ցրվեց շուրջը խտացող մշուշը և արցունքն աչքերին շտապեց պայուսակի հետևից: Այս դեպքից հետո նա էլ դպրոց չգնաց։ Մի քանի տարի անց հեղինակը տեսնում է նրան եկեղեցու մոտ և չի ճանաչում։ Նա բարձրահասակ էր, նեղ ոսպնյակներով ակնոցն ու թավ մորուքը ծածկել էին դիմագծերը։ Նրանք զրուցում էին, իսկ հեղինակը անդադար շնորհակալություն հայտնում նրան։

Այս պատմվածքը ցույց է տալիս, թե ինչքան չար կարող են լինել մարդիկ։ Եթե Կարենը բարի լիներ գուցե նրանց ընկերոջ կյանքը այլ կերպ դասավորվեր։ Ով գիտի մի գուցե այդ իրադարձությունը լավ անդրադարձավ Նարեկի վրա։ Դեպքեր կան, որոնցից հետո մինչև կյանքի վերջ չես լավանում, և դրանք մեծ հետք են թողում։ Բայց Նարեկը ապացուցեց, որ նա ուժեղ մարդ է։ Նա կարողացել էր ներել իր դասընկերներին, այդ պատահարից հետո չէր խելագարվել և դրանով ցույց տվեց, որ նա շատ ուժեղ է։

Posted in Գրականություն 10

Արևմտահայերեն բանաստեղծություններ

Կայծեր

Հոգւոյս դափ ու թմբուկի
Կ’իջնէ ծիծաղն այս գիշեր.
Ծնծղաներու պէս ցնծուն՝
Ծափ կը զարնեն իմ յուշեր:
Բամբիռներու երգին հետ
Քու շահէնի աչքերուդ
Ծիրանեծին բոցն հըրուտ
կ’այրի հոգւոյս մէջ նորէն:
Գինով՝ աննիւթ նեկտարէն
Համբոյրներուն ծաղկանոյշ՝
Հոն խօլաբար կը պարեն
ՇարԺուձեւեր բամբիշի:
Ցայգն յամրօրէն կը մաշի՜
Ա՜հ, քի՛չ մըն ալ, քի՜չ մըն ալ,
Կ’ուզէ հոգիս գինովնալ
Նայուածքիդ մէջ հրահոսան:

Երազի օրեր

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր:
Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր:
Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն:

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ:

Posted in Գրականություն 10

Հակոբ Պարոնյան. Քաղաքավարութեան վնասները

Այս ստեղծագործությունը՝ կազմված իրարից տարբեր մի քանի պատմություններից, կապված էր քաղաքավարության հետ։ Քաղաքավարի լինելը բնական է, որ պետք է և հարգալից վերաբերմունք է դրսևորում դիմացինի հանդեպ, սակայն ինչպես ասում են՝ ամեն ինչ չափի մեջ է պետք։ Մենք հաճախ սկսում ենք կառավարվել այդ քաղաքավարության կանոնների կողմից, մեր յուրաքանչյուր քայլը, խոսքը, արարքը կապված է լինում այդ կանոններից։

Մենք չենք կարողանում անել այն ամենն ինչ կամենում ենք, քանի որ դրանք կարող են քաղաքավարի չդիտվել։ Եվ այս կերպ էլ ապրում էին Պարոնյանի ստեղծագրծության հերոսները… նրանք զոհ էին դարձել այդ քաղաքավարության կանոնների, և դա շատ «սրտաճմլիկ» էր թվում կողքից, այնինչ, մենք՝ ինքներս հաճախ այդպես չկամենալով ենք որոշ գործողություններ կատարում։ Ըստ իս պետք է վերջ դնենք այս կանոններին, որոնք տրամաբանությունից դուրս են։ Ինչու՞ են դուրս, որովհետև դրանք մեզ սկսում են խանգարել ապրել հանգիստ, ստեղծագործել այնքան, որքան կցանկանանք, խոսել ազատ և այդպես շարունակ…

Կարևոր է հասկանալ, որ ոչ ոք մեզ չի կարող դատել կամ պարտադրել, որ մենք անենք այս կամ այն բանը։ Ոչ ոք իրավունք չունի խանգարել մեր հանգիստ կյանքը, իր քաղաքավարության կանոններն առաջ քաշելով։ Եվ եթե մենք ցանկանում ենք ինչ-որ բան անել, ապա կարող ենք անել առանց այդ քաղաքավարության կանոնները հաշվի առնելու։ Միևնույն ժամանակ էլ չպետք է մոռանանք, որ ամեն ինչ պետք է լինի «ցենզուրայի» մեջ…

Հակոբ Պարոնյանն իր այս ստեղծագործությունով մեզ ցույց տվեց՝ թե որքան են քաղաքավարության կանոնները մեզ խանգարում՝ հանգիստ ու «մարդավարի» ապրել։

Posted in Գրականություն 10

Սիրադեղյանական ըներցումներ

Շատ չհամարվի

Պարում էին։ Մայրը նայում էր՝ թիկունքը պատին և աչքերի շուրջ, և բերանի անկյուններում խնդության ծալքեր կային։ Զսպված խնդության ծալքեր էին՝ «Աստված, Էսքանը շատ չհամարես»։ Շատ չհամարես, որովհետև քիչ է պատահում, որ բոլորով մի տեղ հավաքվեն։ Քանի աճում են, դժվարանում է։ Հազար ու մի հոգս՝ մեկը մյուսից մանր ու դատարկ, բայց մանր-մանր կուտակվում ու արգելք են դառնում… Նույնիսկ չստացվեց, որ բոլորով լուսանկարվեն։ Մի լուսանկարում տասներկու հոգի են՝ փոքրը չէր ծնվել, փոքրը ծնվեց էլի տասներկու—առաջնեկը բանակում էր, մյուսում՝ տասներեք՝ հարսն էր գումարվել, վերջում… տան գլուխը չկար…

Թոռները խմբով, թափով, ցնծությամբ պարի մեջ մտան։ Այդ թափի մեջ առանց այդ էլ բերանբաց նայող համագյուղացիներին շշմեցնելու ցանկություն կար և նրանք հասան նպատակներին։ Մայրը ինքն իր հետ խաղի մեջ մտավ, աչքը որ թոռան վրա կանգ առներ, անունը պիտի տար միանգամից… մեկը, երկուսը, երեքը, չորսը… ութերորդի վրա սխալվեց, սկսեց նորից, բայց անդրանիկ թոռան վրա միտքը շեղվեց՝ ահա գիծը։ Պապի գիծը։ Այդ գծի վրա փոքր որդին է, անդրանիկ թոռը… բայց թոռը, ափսոս, պարել չգիտի։ Մի քիչ էլ ճակատը լայն չի… Մի քիչ էլ մեջքը ձիգ չի… Իսկական գիծը, ուրեմն, դա չի։ Մորական ցեղի խեղճ արյունը ծռել է երեխի մեջքը։ Ամենափոքր թո՞ռը։ Իհարկե։ Նա՝ հոր կտորը։ Ոտքերի տակ նայել չգիտի, բայց գայթած չունի, ինչը ծամելու հոգս է պատճառում, բերան չի առնի, ուրիշի ձեռքից բան չի վերցնի, մանկապարտեզի դաստիարակչուհու հարցին պատասխանեց ութերորդ ամսում… Գոնե հոր բախտից չունենա։

Փոքր որդուն հոգնել չկար։ Պարի գլուխ էր։ Պարողների հանգստանալը պարեղանակից պարեղանակ էր՝ հանդարտ ու թափով, թափով ու հանդարտ, իսկ դհոլը արդեն ընկնում էր դհոլչու ձեռքից, ծունկը դողում էր աթոռի վրա, զուռնաչին քանիերորդ անգամ փոխել էր պարեղանակը, երկու կողմի շապիկները կպել էին թիկունքներին, պարի մեջ մտան արդեն հարսները, պարողների թիվը անցավ երեսունից… վաղը էլի շաղ են գալու Հայաստանով մեկ, աստված, մոր էս մի գիշերը շատ չհամարես։

Սիրելու տարիքը

Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է, ― այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի ― նույնիսկ մեկի դեմ։Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։

Posted in հայոց լեզու10, Գրականություն 10

Իմ կարծիքը

Ինչպես գիտենք որ մեր երկրի ուսուցիչնրի աշխատավարցը այդքանել բարձր չէ քան ուրիշ երկրներում , և ՀՀ ԿԳՄՍՆ ուսուցիչների աշխատավարձի 30-50 տոկոս հավելավճար ստանալու համար կամավոր ատեստավորման հայտագրում մեկնարկեց:

Դե, ես ձեզ կասեմ իմ կարծիքը այս օրենքի վերաբերյալ: իմ կարծիքով, չեմ կարծում, որ ուսուցիչները պետք է անգիր սովորեն պատասխանները աշխատավարձը բարձրացնելու համար:Ես դա չեմ հասկանում, քանի որ երբ նույնիսկ ուսանողն է անգիր սովորում, չի նշանակում, որ նրանք գիտեն դա, նշանակում է, որ նրանք սովորել են դա գնահատական ​​ստանալու համար։ Ընտրել ոչ թե «անգիր անել ու ուղեղները թմրեցնել» կարգախոսը, այլ «մտածել հասուն ու ստեղծագործել»։ Ստեղծագործել ոչ միայն վերաբերում է բուն ստեղծագործական աշխատանքներ կատարելուն՝ այլ նոր մտքեր, նորարարություններ անելուց, սեփական մեթոդները ստեղծելուց։ Վերջիվերջո ուսուցիչն էլ է մարդ ու մասնագետ, որ պետք է ունենա մասնագիտական ոլորտում իր զարգացումը, ամեն օր դաս պատմելով ու մատյանով աշխատելը չէ ուսուցչի կոչումը։

Posted in Գրականություն 10

 Անցողական և անանցողական բայեր։ Ալֆրեդո Պանձինի

Գնալով հասկանում եմ, որ “ամեն ինչ անցողիկ է” ասվածը իրականում հենց այդպես է։ Առաջ երբ ես տխուր էի լինում, հաճախ էին ասում ինձ այդ արտահայտությունը, բայց ես դրան լուրջ չէի վերաբերվում, մտածում էի “դե լավ, դա ուղղակի ասում են ինձ կարեկցելու համար”, բայց հիմա հասկանում եմ, որ թեկուզ և հենց այնպես ասած լինեն, միևնույն է դա ճիշտ է։ Ամեն ինչ անցողիկ է։ Գարնանային տրամադրությունն ապահովող ծաղկած բալենու թերթիկները թափվում են, հետո բերքն է վերջանում, հետո աշնանը արդեն գունազարդ տերևները թափվում են և վերջ։ Էլ ո՛չ ծաղկած բալենին կա, ո՛չ նրա պտուղները, ո՛չ էլ առավել ևս տերևները, իսկ ծառն էլ երբ չորանա կկտրեն, որպես վառելիք կօգտագործեն ձմռանը։ Դրանից հետո ծառն էլ կգնա, փայտն էլ, կրակն էլ։
Այդպես են նաև մարդիկ, չէ՞ որ մենք բոլորս մի օր մահանալու ենք և վերջ, մեր կատարած բոլոր գործերն էլ մեզ չեն օգնելու, որպեսզի մենք ողջ մնանք։ Եվ եթե անգամ մտածենք, մեզնից հետո ինչ որ մի բան թողելու մասին, դա նույնպես հավերժ չէ, որովհետև ժամանակի ընթացքում ամեն ինչ մոռացվելու է, թեկուզ միլիոն տարի հետո, բայց մոռացվելու է։ Անգամ բնությունն է համամիտ դրա հետ։
Ժամանակը նույնպես անցողիկ է, ասեմ ավելին, ժամանակը ամենաարագն է անցնում։ Ճիշտ է, կյանքում պահեր լինում են, երբ այն չափից շատ դանաղ է թվում, բայց միևնույն է անցնում է։
Եվ այսպես միլիոնավոր օրինակներ կարող եմ բերել, բայց այստեղ դա այդքան էլ էական չէ, էականն այն է, որ բոլորս հասկանանք, որ իրոք ամեն ինչ անցողիկ է և ոչ ոք չգիտի ընդհանրապես վաղը ինչ կլինի, միգուցե՞ աշխարհի վերջ, կամ զոմբիներով վամպիրներով պատված երկի՞ր։ Չգիտեմ, ես էլ չգիտեմ։ Դրա համար պետք չէ ամեն ինչին շատ ծանր նայել և մի խնդրի մասին մտածել շատ երկար, քանի որ այդքան էլ կարևոր չէ խնդրին ճիշտ լուծում կտաս, թե ոչ, միևնույն է, որոշ ժամանակ անց էլ չես լինի ու քո սխալ լուծումներն էլ ոչ ոք չի հիշի։

Posted in Գրականություն 10

Վահան Թոթովենց « կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»

Վահան Թոթովենց կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա

Ստեղծագործության մեջ հեղինակը ներկայացրել էր Արևմտյան Հայաստանի գավառական մի քաղաքի կյանքի մասին, որտեղ մարդիկ ապրում էին լավ և սովորական կյանքով: Հեղինակը պատմում էր այդ քաղաքում ապրողների, տիրող իրավիճակի, առավելությունների ու թերությունների և մարդկանց դրսևորվող կերպարների մասին: Ստեղծագործությունում պարզ ներկայացվում էր, թե ինչպես են մարդիկ ապրում այդ քաղաքում, ինչ խնդիրներ ու խոչընդոտներ ունեն ու ինչի մասին են երազում: Ինձ այս ստեղծագործությունը շատ դուր եկավ, քանի որ այստեղ հիմնականում խոսվում էր մարդկանց կյանքի առավելությունների ու դժվարությունների մասին: Ինձ այս ստեղծագործությունները նաև դուր եկավ նրանով, որ հեղինակը փորձում էր ինչ- որ չափով լուծել քաղաքում ապրող մարդկանց խնդիրները: Ինձ առավել շատ դուր եկավ ստեղծագործության մեջ հեղինակի մոր կերպարը: Հեղինակի մայրը իր տեսակով քաջ և ուժեղ կին էր: Ստեղծագործությունում հենց պատահած և կատարված դեպքերով էր այդ կինը դարձել քաջ և ուժեղ: Կնոջ կյանքում կային դժվարություններ, բայց նա կարողանում էր հաղթահարել դրանք ՝ իր քաջ և ուժեղ հոգով: