Posted in Գրականություն 8

Ուսումնական գարուն․ փաթեթ

  • «Քաղաքացիական պատասխանատվություն»․ ի՞նչ է սա նշանակում։ Փորձում եք այս արտահայտության բացատրություը գտնել համացանցում, այդ մասին խոսել ընտանիքի անդամների հետ, մեկ շաբաթ դիտարկել իրավիճակներ, երբ գործում է կամ բացակայում է այն։ Բերել օրինակներ։ Կետերով գրառում արեք բլոգում, իսկ հեռավար օնլայն քննարկման ժամանակ կբարձրաձայնեք ձեր դիտարկումները։

Քաղաքացիական պատասխանատվությունը հարկադրական ներգործության ձև է, քաղաքացիաիրավական հատուկ սանկցիաների կիրառություն, որն իրավախախտի համար անշահավետ գույքային հետևանքներ առաջացնելուց բացի նրան հարկադրում է կատարել մինչև իրավախախտումը գոյություն չունեցող լրացուցիչ պարտավորություն։

Շուկայական տնտեսության բնականոն զարգացման համար չափազանց կարևոր նշանակություն ունի քաղաքացիական պատասխանատուների բարեխիղճ կատարումը։ Պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով կարող է վնաս պատճառել ոչ միայն այդ հարաբերության մասնակիցներին, այլև հանրությանը։ Պատասխանատվությունը չկատարված է համարվում այն դեպքում, երբ պարտավորության սուբյեկտները ձեռնամուխ չեն լինում պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունների կատարմանը կամ կատարում են այնպիսի գործողություններ, որոնք պարտավորվել էին չկատարել։ Օրնակ, ապրանքը չեն հանձնում, գինը չեն վճարում, շենքը չեն կառուցում, աշխատանքը չեն կատարում և այլն։

Անձնական ոչ գույքային հարաբերությունները նպատակ են հետապնդում բավարարել այդ հարաբերության մասնակիցների ոչ նյութական շահերը։ Այդպիսի հարաբերություններ կարող են առաջանալ անձանց հեղինակության իրավունքի, պատվի և բարի անունի, գործարար համբավի, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության, մասնավոր կյանքի անձեռնամխլիությամբ և այլ անձնական ոչ գույքային իրավունքների շունչ։

  • 2020-ի մարտի բառարան (բացատրական, ստուգաբանական, պատկերազարդ, ստեղծագործական…)
    • կորոնավիրուս (Կորոնովիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարբեր հիվանդություններ: Նոր կորոնովիրուսը նոր ենթատեսակ է, որը մինչ օրս չի հայտնաբերվել մարդկանց շրջանում։)
    • պանիկա, խուճապ (Խուճապը տանջալի տագնապի դրվագ է, որն ուղեկցվում է սաստիկ վախով և տարբեր վեգետատիվ նշաններով:)
    • արտակարգ իրավիճակ (Արտակարգ իրավիճակը որևէ տարածքում վթարի, աղետի, համաճարակի, պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակն է, որը հանգեցնում է նյութական բարիքների ոչնչացմանը, շրջակա միջավայրի աղտոտմանը։)
    • սոցիալական հեռավորություն (Միմյանց հետ գործառնապես փողկապված սոցիալական գործընթացների, սոցիալական հարաբերությունների, սոցիալական պրակտիկաների, դիրքերի, դաշտերի բազմաչափ հեռավորություն։)
    • ինքնամեկուսացում (Ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց առանձնացումը իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով)
    • մեկուսացում (Մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով)
    • կարանտին (Բժշկության մեջ, միջոցառումների համակարգ, կիրառվում է` համաճարակի օջախից վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու և օջախը վերացնելու նպատակով։)
    • պարետ (Կայազորային և պահակային ծառայության ճշգրիտ կատարման, հասարակական վայրերում զինծառայողների կարգապահության ևն հսկողության գործը վարող զինվորական պետ:)
    • գրիպ (Ինֆլուենցա, սուր վարակիչ վիրուսային հիվանդություն, որը պարբերաբար կարող է ընդունել համաճարակային և աշխարհավարակ բնույթ։)
    • բժշկական դիմակ (վիրուսից պաշտպանվելու պարզագույն միջոցներից մեկն է)
    • ալկոգել (ալկոհոլային ախտահանիչ, որը ախտահանում է ձեռքերը և վերացնում է բակտերիաների 99.9%-ը)
Posted in Գրականություն 8

ԱՊՐԻԼԻ 20-25

Վրացերենի օրերին նվիրված՝ կարդում ենք վրաց գրականություն:

  • Էռլոմ Ախվլեդիանի — «Վանոն և Նիկոն»: Փորձի՛ր սարկազմի միջից դուրս բերել պատմվածքների լուրջ ասելիքը: Գրի՛ր քո վերաբերմունքը:

Մայրիկիս հետ միասին նստեցինք և ընթերցեցինք <<Վանոն, Նիկոն և որսորդությունը>>-ը: Սկզբում ես իմ կարծիքն արտահայտեցի, քանի որ մայրիկս կարծում էր ինքն ավելի բարդ և խորիմաստ էր ընկալում այս զավեշտալի պատվածքը: Սակայն այս պատվածքն ուներ միան մեկ, մարդկանց և հասարակությանը բնորոշ մեկնում: Շատերն ապրում են անազատության մեջ, սովորական օրը չգնահատելով, ապրելով վախն իրենց սրտում, և հենց այդպես էլ մահանում են: Իսկ շատերն էլ ապրում են ազատ, շատ բաներից չվախենալով, ԱՊՐԵԼՈՎ իրենց կյանքը, և մահանում են ապրելով մինչև վերջին վայրկյանը: Եվ հենց Նիկոն էլ այդպիսին էր, նա վերջիվերջո հասկացավ, որ պետք է անի այն ինչ պետք է աներ:

անգամ Վանոն գնաց, նստեց ծառի տակ և մտածմունքի մեջ ընկավ. «Ո՞ւմն եմ: Կարծես ես առաջին Նիկոյինը չեմ: Կարծես ոչ էլ երկրորդ Նիկոյինն եմ: Երրորդ Նիկոյինը հո չեմ ու չեմ: Չորրորդ Նիկոյինը` ոչ: Հինգերորդի՞նը` ոչ: Դե որ յոթերորդ Նիկոյինը չեմ, բա վեցերորդինը ինչպե՞ս պետք է լինեմ»:

Հետո վեր կացավ տեղից, անտառն անցավ ու դուրս եկավ հովիտը: Ծաղիկներ հավաքեց ու երկնքին նայեց: Հետո կրկին անտառ մտավ: Կրկին ծառի տակ նստեց և հանկարծ ասաց. «Կարծես ինքս ինձ եմ պատկանում»:

Մեռնում էր Վանոն, փոքրիկ Վանոն, մեկ Վանոն և ուրախանում էր, որ ոչ մեկինը չէր ու ինքն իրենն էր…

Այս մի պատվածքից անհնար էր դուրս բերել մեկ հատված կամ մեկ նախադասություն, ամեն մեկն իր ուրույն իմաստն ուներ այս պատվածքում: Սա շատ մարդկանց իրական կյանքից վերցրած դեպք է: Այստեղ ես ավելի շատ ուշադրություն դարձրեցի 7 Նիկոներին, նրանք բոլորը սեփականաշնորհում էին մարդու, այնպես ինչպես շատ մարդիկ իրական կյանքում: «Սեփականաշնորհում» են երեխաներին՝ կառավորելով նրանց կյանքը, «սեփականաշնորհում են կենդանիներին»՝ դարձնելով իրենց սեփական խաղալիքը, և այսպես շարունակ…

Posted in Գրականություն 8

ՌՈԴԱՐԻԱԿԱՆ ՕՐԵՐ. «ԼԱՑ ԼԻՆԵԼ» ԲԱՌԸ

Այս պատմությունը դեռեւս տեղի չի ունեցել, բայց անպայման տեղի կունենա վաղը: Ո՞ր պատմությունը: Ահա թե ո՛րը:
Վաղը մի իմաստուն, ծեր ուսուցչուհի շարք կանգնեցրեց իր աշակերտներին եւ բերեց Անցյալ ժամանակների թանգարան, որտեղ ցուցադրված էին անցյալից մնացած, այժմ արդեն բոլորովին անօգտագործելի իրեր, ինչպես օրինակ՝ արքայական թագը, թագուհու զգեստի տուտը կամ այն ջարդոնը, որ Մոնց քաղաքում անվանում են տրամվայ:
Մի ցուցափեղկում դրված էր քիչ փոշոտված «Լաց լինել» բառը:
Վաղվա աշակերտները կարդացին քարտը եւ ոչինչ չհասկացան:
_Սինյորա ուսուցչուհի, այս ի՞նչ է նշանակում:
_Գուցե սա հնադարյան զարդարա՞նք է:
_Գուցե սա մնացել է դեռ էտրուսկների՞ց:
Ուսուցչուհին բացատրեց, որ այդ բառը մի ժամանակ կարելի էր հանդիպել ամեն քայլափոխում եւ ցավ էր պատճառում: Նա ցույց տվեց երեխաներին մի փակ սրվակ, որի մեջ պահած էին արցունքներ, հիմա արդեն մոռացվել է, թե ումն են դրանք: Գուցե դրանք այն ստրուկինն էին, որին ծեծում էր տերը, կամ գուցե մի երեխայինը, որ տուն չուներ:
_Այս արցունքները նման էին ջրի,_ասացին աշակերտները:
_Բայց նրանք այրում էին ու քայքայում աչքերը,_ասաց ուսուցչուհին:
_Գործածելուց առաջ նրանց եռացնու՞մ էին:
Ոչ, աշակերտներն առաջվա պես ոչինչ չէին հասկանում եւ արդեն սկսում էին ձանձրանալ: Այն ժամանակ բարի ուսուցչուհին նրանց տարավ թանգարանի մյուս սրահները, որտեղ ցուցադրված էին ավելի հասարակ իրեր, ինչպես, օրինակ՝ բանտի երկաթե վանդակ, ոստիկանական խուզարկու շուն,_ մի խոսքով, այնպիսի իրեր, որոնց մասին վաղվա աշխարհում արդեն ոչ-ոք գաղափար անգամ չէր ունենա:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ի՞նչ ես կարծում, կգա՞ այնպիսի ժամանակ, երբ վերը նշված իրերն ու երևույթները չեն լինի. իսկ պե՞տք է, որ չլինեն. ինչու՞:

Իմ կարծիքով միշտ էլ լինելու են իրեր ու երևույթներ, որը որոշ մարդկանց համար պիտանի է, կարևոր կամ կազմում է ինչ-որ մեկի կյանքի մի մասը: Եվ նաև կլինեն մարդիկ, որոնց համար սրանցից և ոչ մեկը չեն կարևորի կյանքում:

Պատկերացրու քո վաղվա աշխարհը — ի՞նչ կցանկանաս, որ այնտեղ չլինի — ինչու՞: Իսկ փոխարենը ի՞նչ (ինչե՞ր) լինի:

Posted in Գրականություն 8

ՌՈԴԱՐԻԱԿԱՆ ՕՐԵՐ. ԾԵՐ ՄՈՐԱՔՈՒՅՐ ԱԴԱՆ

Ծեր մորաքույր Ադան, երբ շատ ծերացավ, գնաց բնակվելու ծերանոցում` երեք մահճակալով մի սենյակում, որտեղ արդեն երկու ծեր կանայք էին ապրում, նրա չափ ծեր: Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին:
-Կեցցեք, հիմա մրջյունները կհավաքվեն,- բարկացած ասացին մյուս երկու ծեր կանայք:
Սակայն ծերանոցի այգուց մի թռչնակ եկավ, կտցահարեց թխվածքաբլիթը և թռավ գնաց:
-Ահա խնդրեմ,- մռթմռթացին ծեր կանայք,-ի՞նչ օգուտ ստացաք սրանից: Կտցահարեց և թռավ գնաց: Ճիշտ` ինչպես մեր զավակները, որոնք, ո՞վ գիտե, աշխարհի որ ծայրում են, և մեզ, որ խնամել ենք նրանց, այլևս չեն հիշում:
Ծեր մորաքույր Ադան ոչինչ չասաց, բայց ամեն առավոտ մի թխվածքաբլիթ էր փշրում պատուհանագոգին, և թռչնակը գալիս էր այն կտցահարելու, միշտ նույն ժամին, հաճախորդի պես ճշտապահ, և տեսնել էր պետք, թե ինչպես էր նյարդայնանում, երբ փշուրները պատրաստ չէին լինում:
Որոշ ժամանակ անց թռչնակը բերեց նաև իր փոքրիկներին, քանի որ բույն էր հյուսել և չորս ձագ էր ունեցել, և նրանք էլ հաճույքով կտցահարում էին ծեր մորաքույր Ադայի թխվածքաբլիթը և գալիս էին ամեն առավոտ, ու եթե այն չէին գտնում, մեծ աղմուկ էին բարձրացնում:
-Ձեր թռչնակներն այստեղ են,- այդ ժամանակ, մի փոքր նախանձելով, ասում էին ծեր կանայք ծեր մորաքույր Ադային: Եվ նա մանրիկ քայլերով վազում էր դեպի իր պահարանը, մի չոր թխվածքաբլիթ էր գտնում սուրճի և անիսոնի կոնֆետների թղթերի արանքում և ասում.
-Համբերություն, համբերություն, արդեն գալիս եմ:
-Ա~խ,- մրմնջում էին մյուս ծեր կանայք,- երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար: Իսկ Ձերը, մորաքույր Ադա, որտե՞ղ են Ձեր երեխաները:
Ծեր մորաքույր Ադան արդեն չգիտեր` միգուցե Ավստրիայում, միգուցե Ավստրալիայում, բայց թույլ չէր տալիս, որ իրեն շփոթեցնեն, փշրում էր թխվածքաբլիթը թռչնակների համար և ասում նրանց.
-Կերեք, դե´, կերեք, թե չէ թռչելու համար բավականաչափ ուժ չեք ունենա:
Ու երբ վերջացնում էին կտցահարել թխվածքաբլիթը`
-Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:
Ծեր կանայք իջեցնում էին գլուխները և մտածում, որ ծեր մորաքույր Ադան մի փոքր խելագար է, որովհետև թեև ծեր էր ու աղքատ, բայց դեռ նվիրելու բան ուներ և չէր էլ պահանջում, որ իրեն շնորհակալություն հայտնեին:
Հետո ծեր մորաքույր Ադան մահացավ, իսկ նրա երեխաները դա իմացան բավական ժամանակ անց, և արդեն չարժեր թաղման համար ճամփա ընկնել: Բայց թռչնակներն ամբողջ ձմեռվա ընթացքում վերադառնում էին պատուհանագոգի մոտ և բողոքում էին, թե ինչու ծեր մորաքույր Ադան չի պատրաստել թխվածքաբլիթը:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին: — Այս նախադասությամբ փորձիր բնութագրել մորաքույր Ադային:

Իմ կարծիքով Մորաքույր Ադան բավականին հանգիստ, հոգատար և բարի կին էր: Ըստ իս նա նաև չընկճվող կին էր, քանի որ չնայած իրավիճակին նա իրեն բավականին զգոն էր պահում և չէր կորցնում իր ինքնատիրապետում, ի տարբերություն մյուս ծերերին:

… Ի՞նչ օգուտ ստացաք սրանից — այս նախադասությամբ բնութագրիր մյուս երկու ծեր կանանց:

Նրանք բավականին չարացած էին իմ կարծիքով, նախանձում էին ծեր կնոջը նրա հանգիստ բնավորության պատճառով:

… Ծեր  մորաքույր Ադան մի փոքր խելագար է — համաձայնիր կամ հերքիր այս միտքը:

Մորաքույր Ադան կարող էր լինել մի փոքր խելագար՝ եթե ես մտածեյի նրանց նման: Իհարկե այդ երկու ծեր կանայք այնպիսի դրության մեջ էին, որ չէին կարողանում լավ, դրականը մտածել: Դրա համար էլ Ծեր Ադայի այդ լավ արարքը նրանք վերագրում էին վերջինիս մի փոքր խելագար լինելուն: Իսկ իմ կարծիքով Մորաքույր Ադան ընդհանրապես խելագար չէր:

…Երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար — Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:— Որ տեսակետն ես դու պաշտպանում.ինչու՞:

Ես նախընտրում եմ այս երկու տեսակետների միաձուլումը: Ծնողները պետք է մեզ թևեր տան, որպեսզի մենք անկախանանք նրանից, դառնանք ինքնուրույն, պատասխանտվության զգացում ունենանք: Իսկ մենք պետք է գիտակցենք նրանց յուրաքանչյուր օգնության, զոհողության գինը և վերադառնանք նրանց մոտ, միշտ հիշենք մեր ծնողներին և նրանց հետ կապ ունենանք:

Posted in Գրականություն 8

«Սասնա ծռեր» էպոսը

Սասնա ծռեր - Վիքիպեդիա՝ ազատ ...

— Ո՞րն է էպոսի գաղափարաբանությունը, որքանո՞վ են էպոսում իրացվող գաղափարներն արդիական:

Էպոսի գաղափարական ոգին, դա հայ ժողովրդի հերոսական պայքարն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Էպոսը գաղափարական առումով երևում  է նաև իրականությունից ունեցած իրենց դժգոհության մասին ու հետագայում կառուցվող արդար աշխարհի նկատմամբ ունեցած իրենց երազանքը՝ բոլոր դեպքերում գովաբանելով ժողովրդի հերոսական պայքար օտարի տիրապետության դեմ ։

— Պետականության ի՞նչ մոդել է ներկայացնում «Սասնա ծռերը»: Իսկ դու ի՞նչ մոդել կառաջարկեիր:

Իմ կարծիքով էպոսում ամեն ինչ փորձում էին ուժի, բռնության միջոցով հասկացնել իրենց ասածը:

— Քո կարծիքով՝ ի՞նչ է ասում էպոսն այսօր մեզ և աշխարհին:

Իմ կարծիքով էպոսը ամբողջությամբ իրենց ներկայացնում է մարդու պայքարը գոյատևման համար: Էպոսն ասում է, որ մարդկանց կյանքը այդքան հեշտ չի եղել, գտնվել են օտարի լծի տակ միշտ եղել են ճնշված, թե ֆիզիկապես, թե բարոյապես: Էպոսը  մեզ և աշխարհին ասում է , որ հայը՝ անկախ ժամանակներից, եղել է պայքարող, ստեղծող, չզիջող, հողից քարից հաց քամող:

Posted in Գրականություն 8

Սահյանական ընթերցումներ

ՋՐԻ ՊԵՍ

Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:

ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

ԱՄՊԻ ԼԵՌՆԵՐ Է ՓՈՒԼ ՏՎԵԼ ՔԱՄԻՆ

Ամպի լեռներ է փուլ տվել քամին,
Ծիածաններ է կուլ տվել քամին։

Քամին մի ամբողջ աշուն է տարել,
Ամբողջ աշխարհ է շուռ տվել քամին։

Տարել է, տարել, էլ ո՞ւր եք ասում.
«Սխալմունքներ է թույլ տվել քամին»։

Posted in Գրականություն 8

Ղազարոս Աղայան

Ղազարոս Աղայան․ հոդվածներ։

«ՄԻ ԿԱԼ ՀԱԿԱՌԱԿ ՉԱՐԻ»

Շատերն ինձ հարցնում են, թե ես ի՞նչ կարծիքի եմ «չարին հակառակ չկենալու» վերաբերությամբ։

Թեպետ շատ վտանգավոր է մեծերի ասածին դեմ գնալը, բայց ես չպիտի ծածկեմ իմ կարծիքն ու համոզմունքն այդ մասին։

Բնության մեջ ոչ մի կենդանի արարած չկա, որ ինչևիցե մի բանով զինված չլինի իր գոյությունը պաշտպանելու համար։ Երկու կենդանի արարածներ իրար բարեկամ լինել չեն կարող, եթե մեկը մյուսի կյանքին վտանգ է սպառնում։ Մարդը կարող է միայն այնքան բարի լինել, որ չի հարձակվի ուրիշի վրա, բայց երբ իր վրա են հարձակվում, նա չի կարող չպաշտպանվել։

Երբ որ Քրիստոսին ապտակ զարկեցին, նա իր մյուս երեսը դեմ չարավ ապտակողին, այլ ասաց․ «Եթե չար խոսեցի, վկայիր չարի մասին, իսկ եթե բարի, ինչ՞ու ես զարկում ինձ»։      (Հով․ գլ․ ԺԸ․ 23):

Այս է ահա բնականը, իսկ « չարին հակառակ չկենալը» անճարության, թուլության և ստրկության հետևանք է․ այսինքն՝ չարին հակառակ չկենալը առաքինություն չէ, այլ անկարողի խոհեմություն՝ ժամանակ վաստակելու համար, ընդդիմանալու ուժ հավաքելու համար։ Չարին հակառակ չկենալը շատ անգամ խոհեմություն էլ չէ, այլ անբարոյականություն, անբանականություն, անասնություն, որովհետև թույլ է տալիս չարերին, որ բարիների հետ վարվեն իրենց ուզածի պես։ Բայց այդ բարոյական սկզբունքը ասված է ամենքի համար։ Այդ սկզբունքին պետք է հետևեն ամենքը։ Այո, այդպես են բացատրում, բայց դա սոփեստություն է։ Ամենքի մեջ միակերպություն ոչ եղել է և ոչ էլ կլինի երբեք։ Մեկոնք հիմարությամբ կընդունեն այդ, իսկ մյուսները՝ չարությամբ կօգտվեն այդ հանգամանքից։ Ի՞նչ կվաստակես նրանից, եթե ասես․ «Սուր քո, և պարանոց մեր»։ Չ՞է որ թշնամին էլ հենց այդ կուզի և սուրը պարանոցիցդ անպակաս կպահե, ինչպես որ կա և եղել է միշտ։

Ես դեմ չեմ խոհեմության, որ դարձյալ ինքնապաշտպանության մի զենք է, բայց խոհեմությունը պետք չէ շփոթել առաքինության հետ։ Չարին հակառակ չկենալը՝ ուղիղ և բարոյական վարդապետություն չէ։ Դա դեմ է և ՛ խելքի, և՛ բարոյականության։

ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ

«Չարին հակառակ չըկենալու» վրա ես նայեցի ինքնապաշտպանության տեսակետից: Ինձ ասողներ եղան, թե ես այդ բանն այնպես չեմ բացատրում , ինչպես Տոլստոյը: Պետք է գիտենալ սակայն, որ Տոլստոյը չի ասում, թե «չարին չպետք է հակառակ կենալ»: Սա կնշանակե՝ «չարիքին պետք է հակառակ կենալ, միայն ոչ չարիքով»:

Ես էլ հո չե՞մ ասում, թե՝ երբ մեկը քո տունը կրակ տա, դու էլ գնա նրանը կրակ տուր: Այլ թե՝ «երբ տեսնում ես, որ տունդ կրակ են տալիս, աշխատիր թույլ չտալ, և պաշտպանիր ինչով որ կարող ես»:

Գոյության պաշտպանությունը հակառակ չէ ոչ մի օրենքի:

Բայց եթե դուրս կգա, որ դա հակառակ է Տոլստոյի ասածներին, թող լինի հակառակ, քանի որ նա մի մարդ է սխալական, իսկ տիեզերական օրենքները հավիտենական են:

Թող այս բանը լավ իմանա կրթվող հայ սերունդը և սիրե ու պաշտպանե իր դժբախտ ազգն ու լեզուն, իր պապերի թողած ավերակները և իր ծնող եկեղեցին:

Ինքն իրան չպատվողը ուրիշից պատիվ սպասելու իրավունք չունի: Ինքն իրան չօգնողը նույնիսկ աստծուց օգնություն հուսալու իրավունք չունի: Մեզ պես խեղճ ազգերը միայն ինքնօգնությամբ կարող են զորեղանալ և պահպանել իրանց գոյությունը: Դժբախտ ազգերի ամեն մի գիտակից անդամի մեջ շատ զարգացած է լինում ինքնապաշտպանության զգացումը: Դրանք դառնում են մի-մի լուսատու ճրագ և լուսավորում իրանց ազգակիցների առաջադիմության ուղին… դեպի ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ…

Դուրս բեր մտքեր, արտահայտիր քո վերաբերմունքը: 100 տարի անց արդիակա՞ն են այս մտքերը, թե՝ ոչ. ինչպե՞ս:

Բայց եթե դուրս կգա, որ դա հակառակ է Տոլստոյի ասածներին, թող լինի հակառակ, քանի որ նա մի մարդ է սխալական, իսկ տիեզերական օրենքները հավիտենական են:

Ես այս մտքի հետ համաձայն եմ,որովհետև մարդը չի կարող կատարյալ լինել,բյաց տիեզերական օրենքները կատարյալ են և անսխալ:

Թող այս բանը լավ իմանա կրթվող հայ սերունդը և սիրե ու պաշտպանե իր դժբախտ ազգն ու լեզուն, իր պապերի թողած ավերակները և իր ծնող եկեղեցին:

Ինձ թվում է դա սխալ է որ մարդը իր ազգը ասում է դժբախտ,ինձ թվում է, որ դու կարող ես ընդհունել, որ քո ազգը դժբախտ է, բայց դա պետք չէ ասել դա ինձ թվում է քո երկրի նվաստացում է:

Գոյության պաշտպանությունը հակառակ չէ ոչ մի օրենքի:

Կյանքի համար պայքարելը դա հակառակ չէ ոչ մի օրենքի ոչ ոք քեզ չի կարող ասել երբ որ քեզ խփում են մի խփիր կամ մի պաշտպանվիր։Բայց դրա համար քեզ ոչ մի պատիժ չպետք է հասնի։

Posted in Հայոց լեզու 8, Գրականություն 8

Զատկական բառարան

Ձու

Խաչ

Ներկեր

Փլավ

Չամիչ

հիսուս քրիստոս

Եկեղեցի

Քաղցրավենիք

Ճուտիկ

Նապաստակ

ձվի որս

Զատիկ

Ծաղկազարդ

Ծիթենի տերև

Արևլյան Զատկական բառարան

Զատկվա կարկանդակներ

Հատուկ ճաշացուցակ

Խթման գիշեր

Հավկթախաղ