Posted in Էգոլոգիա

Հայաստանի կոտրվող ողնաշարը

Նախագիծ 1.

  • «Հայաստանի կոտրվող ողնաշարը»– ֆիլմի դիտում
    • վերլուծություն՝
      • հանքարդյունաբերությունը, գերակա շահը, բնություն և բնապահպանություն
      • բացատրել պոչամբար բառը, գրել Հայաստանի բոլոր պոչամբարները
      • գրել հանքարդյունաբերության հետևանքով առաջացող հիվանդությունները
      • թվարկել բնապահպանական վնասները

Պոչամբար՝ սովորաբար ծալքավոր տեղանքում կառուցված հիդրոտեխնիկական կառույց՝ նախատեսված հանքահարստացումից հետո առաջացած նյութերի, դրանց նստվածքների ու պոչային խյուսի կուտակման, արտադրական հոսքային ջրերի հավաքման և մաքրման համար: Հայաստանի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, որը վարում է արտակարգ իրավիճակների նախարարությունը, գրանցված է 16 պոչամբար: Սակայն սա մեր երկրում առկա բոլոր պոչամբարների իրական թիվը չէ, քանի որ դրանք ավելի շատ են՝ 25 հատ:

Արծվանիկի պոչամբար, Ողջիի պոչամբար, Փուխրուտի համանուն պոչամբարը, Դարազամիի պոչամբարը, Գեղանուշի պոչամբարը, Հանքասարի պոչամբարը, Թեղուտի պոչամբար, Նահատակի պոչամբար․․․

Հանքարդյունաբերության հետևանքով կարող են առաջանալ հետևյալ  հիվանդությունները․

Քաղցկեղ, չբերություն, անոմալ ծնունդեր (նապաստակի շրթունք, գայլի երախ), հոդացավեր, մազաթափություն, սեռական հիվանդություններ։ Հանքարդյունաբերության հետևանքով առաջին հերթին վնասում է բնությանը՝հետո մարդուն, որից էլ մարդկանց մոտ առաջանում են առողջական լուրջ խնդիրներ։ Հայաստանում արդեն փակված պոչամբարների վրա լցնում են հող և այդ տարածքում գյուղացիները զբաղվում են բույսերի մշակմամբ, հաճախ չպատկերացնելով դրա վնասի չափը։ Այդ ամենի արդյունքում չորանում են բույսերը, գյուղացիների տնկած բերքատու ծառերը։ Շատերի համար այդ բերքատու ծառերը ապրելու միջոց են, սակայն հանքարդյունաբերության պատճառով մարդիկ կրում են մեծ վնասներ։ Կեղտոտում է օդը, ջուրը և թունավոր նյութերը անցնում են բույսերի մեջ, այն բույսերի, որից օգտվում են մարդիկ։ Երբ աղտոտվում է ջուրը, կենդանիները ստիպված խմում են այդ ջրից, քանի որ այլ տարածքում իրենց համար նախատեսված ջուր չկա։ Այսինքն այդ թունավոր նյութերը անցնում են նաև կենդանիների օրգանիզմ, որոնց միսը մարդիկ ուտում։ Այդ ջրով ջրվում են նաև մեծ ծավալի բերքատու այգիներ։ Թե ինչ վնասներ կարող է հասցնել հանքարդյունաբերությունը մեր փոքրիկ երկրին՝ անհաշվելի է։ Այդ ամենը ուսումնասիրելու նպատակով շուտով մեկնելու ենք Ալավերդի քաղաք, լինելու ենք Թեղուտ գյուղում․․․․

Posted in Էգոլոգիա

Տուն ֆիլմի դիտում, վերլուծություն

“Տուն” ֆիլմը պատմում է մեր երկրագնդի ստեղծման, բնակչության և խնդիրների մասին: Ֆիլմը պատմում է միջավայրի ու մթնոլորտի աղտոտման մասին: Աշխարհում մարդկանց դերը մեծ է՝ և դրական առումով, և բացասական: Աշխարհի բնակչության 20%-ը օգտագործում է Երկրի բնական ռեսուրսների 80%-ը:

Ամեն տարի Երկրի վրայից անհետանում է 13 մլն հեկտար անտառ, որի պատճառով էլ նվազում է օզոնային շերտը:

Վտանգված է նաև շատ կենդանիների կյանքը, որոշները կանգնած են ոչնչացման եզրին: Օրինակ՝ ձկները, ձկնատեսակների մի ահռելի քանակ անհետացել է, սպառվել, կամ գտնվում է վերացման վտանգի տակ:

Մեր Երկրի վրա մոտ 1 միլիարդ մարդ խմելու ջրից օգտվելու հնարավորություն չունի, քանի, որ նրանց շրջապատող ջրի աղբյուրները աղտոտված են: Կան շատ գետեր, լճեր կամ ջրի աղբյուրներ, որտեղ պարզապես չի կարող ապրել կամ գոյատևել անգամ մեկ ձուկ: Աշխարհում 1 միլիարդ մարդ քաղցած է: Այսպիսով՝ օրական 5000 մարդ է մահանում:

Եվ այս ամենի պատճառը հանդիսանում է մարդ արարածը: Մարդիկ շատ մեծ մնաս են հասցնում մեր շրջակա միջավայրին:

Մենք՝ բոլորս կանգնած ենք մի ահռելի խնդրի առջև՝ բնակչությունը նվազում է, իսկ բնությունը՝ ոչնչանում: Բոլորիս կյանքը վտանգված է, նույնիսկ մաքուր օդ չկա շնչելու այդ էլեկտրոկայանների արտանետած փոշու և կեղտի պատճառով:

Posted in Էգոլոգիա

Թեստ

Հարց  1. Որպես սնունդ դուք օգտագործում եք…

  1. Հիմնականում սեզոնային, թարմ և տեղական արտադրության մրգեր և բանջարեղեններ
  2. Հիմնականում թարմ սննդամթերք,սակայն դեմ չեք նաև որոշ սառեցված և պահածոյացված մթերքներ գնել
  3.  Հիմնականում սառեցված, պահածոյացված,ոչ սեզոնային և ներկրված սննդամթերքներ
  4. Հիմնականում սառեցված, պահածոյացված,ոչ սեզոնային և ներկրված սննդամթերքներ և հաճախ սնվում եք ռեստորաններում

Հարց  2. Որքան հաճախ եք ուտում միս կամ ձուկ

  1.   Երբեք
  2.  Ժամանակ առ ժամանակ` 1-3 անգամ շաբաթական
  3.  Շաբաթական 4-5 անգամ
  4.  Ամեն օր

 Հարց 3. Դուք ապրում եք …

  1.  Փոքր բնակարանում                                                                                                   
  2.   Միջին չափսի բնակարանում կամ փոքր առանձնատանը
  3. Ընդարձակ բնակարանում կամ ոչ մեծ առանձնատանը
  4. Մեծ առանձնատանը

Հարց 4.  Դուք՝

  1. Աղբը տեսակավորում եք և հանձնում վերամշակող ընկերություն
  2. Աղբը տեսակավորում եք
  3.   Միայն թուղթն ու պլաստիկն եք տեսակավորում
  4. Աղբը չեք տեսակավորում և ամբողջը մեկ տեղ եք գցում

Հարց  5. Ինչպե՞ս եք տաքացնում ձեր տունը

  1. Արևային մարկոցով
  2. Գազով
  3.   Էլեկտրական էներգիայով
  4. Գազ, էլեկտրաէներգիա

Հարց  6. Որպես էներգիայի սպառող

  1. Օգագործում եք միայն արևային մարտկոցներ
  2. Օգտագործում եք գազ և էլ․էներգիա, բայց շատ խնայողաբար
  3. Էներգիայի օգտագործման ծավալները ձեզ չի մտահոգում
  4. Միացնում եք օդորակիչ, էլեկտրական թեյնիկ, ֆեն, հեռուստացույց, համակարգիչ և դա ձեզ չի մտահոգում

Հարց  7. Թուղթը ձեր կենցաղում

  1. Թուղթ գրեթե չեք օգտագործում, միայն էլեկտրոնային եք աշխատում
  2. Ունեք տետրեր, գրքեր, բայց գերադասում եք էլեկտրոնային հարթակները
  3. Ունեք տետրեր, սևագրեր, թղթային նամակներ, թերթեր և ամսագրեր
  4. Ամեն օր գնում եք թերթ, ամսագիր, տետրեր, գրքեր, այլ

Հարց  8. Դուք կամ ձեր ընտանիքը օգտվում եք մեքենայից

  1. Մեքենա չունենք
  2. Ունենք մեքենա, բայց հազվադեպ ենք օգտագործում
  3. Ամեն օր օգտվում ենք մեքենայից
  4. Ընտանիքի բոլոր անդամներն էլ ունեն մեքենա և ամեն մեկն իր մեքենայով է ճանապարհ գնում

Հարց  9. Ջուրն իմ կենցաղում

  1. Ես  շատ կարճ ժամանակում եմ լոգանք ընդունում, ջուրը անմիջապես փակում եմ
  2.   Սիրում եմ ջուրը բաց թողնել, որ սառի
  3. Ատամներս  լվանալիս ջուրը բաց եմ թողնում
  4. Երկար ժամանակ եմ օգտագործում լոգանք ընդունելիս, հաճախ եմ մոռանում ծորակի ջուրը փակել

Հարց  10. Որտե՞ղ եք անցկացնում ձեր արձակուրդը

  1.  Տանը
  2. Տանից ոչ հեռու, տեղական հանգստյան վայրերում
  3. Մեկնում եմ  այնպիսի վայր, ուր ինքնաթիռով կարող եմ հասնել մի քանի ժամում
  4.  Ինքնաթիռովմեկնում եմ որևէ էկզոտիկ վայր

Posted in Էգոլոգիա

Կղզի

«Կղզի» մուլտֆիլմի վերլուծություն

Տեսահոլովակը սկսվում է մի մարդու հետ, ով օգնության կարիք ունի և մնացել է օվկիանոսի կենտրոնում գտնվող մի փոքրիկ կղզում: Կղզում արմավենի կար մեջտեղում, և նա ժամերով նստում էր ծառի տակ: Մի քանի ժամ անց նավերն անընդհատ անցնում էին, բայց նրան չէին օգնում: Մարդիկ անընդհատ իջնում ​​էին նավերից և հարցազրույց վերցնում նրանից, այնուհետև հեռանում։ Ուրիշ մարդիկ եկան և կտրեցին արմավենին, և նա լաց եղավ դրա համար, բայց հետո ավելի վատ բան տեղի ունեցավ: Այլ մարդիկ եկան և նկատեցին, որ փոքրիկ կղզու տակ նավթ կա, և նրանք վերցրին ամբողջ նավթը իրենց մեքենաներով, և նավթը սկսեց լցվել օվկիանոս: Այժմ փոքրիկ մարդը ոչինչ չուներ: Հետո մեկ այլ փոքրիկ մարդ եկավ փայտով, և նա օգնեց նրան լողալ, և նրանք լողացին ՝ դեպի ապահով տեղ: Այս պատմությունն ավելի խոր իմաստ ունի: Փոքրիկ մարդը սովորական մարդիկ են, կղզին և արմավենին երկիր է: Արմավենին կտրելը և կղզու ոչնչացումը հիանալի միջոց է ցույց տալու, թե ինչպես են տարբեր նորարարությունները ոչնչացնում երկիր մոլորակը: Այս տեսանյութը մեզ սովորեցնում է մաքուր պահել մեր շրջապատը և ավելի լավ հոգ տանել երկիր մոլորակի մասին: