Posted in հայոց լեզու10

Հայոց լեզու. գործնական աշխատանք

  • Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր գողտրիկ դղյակով։ Մի ինչ-որ լեհ իշխան Ադամ անունով, որ Նապոլեոնի կռիվներին մասնակցած բարձրաստիճան սպա էր՝ իննսուն տարի սրանից առաջ կառուցել է այդ դղյակը։ Աշխարակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջարդվել էին, և նրանց փախուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փախցրել։ Հարճը մի հելլենուհի էր Սոֆյա անունով։ Իշխանն այնքան էր սիրել Սոֆյային, որ ամենաօրինական ճանապարհով հարսանիքով ամուսնացել էր հետը, դղյակն անվանել Սոֆիևկա։ Դղյակը զարդարելով ու կահավորելով հունական դասական ոճով, ուզել էր իր սիրելին հայրենաբաղձությունից չտրտմի։ Ի՜նչ անմոռաց անակնկալ էր, երբ լուսաբացի աղջամուղջին պատշգամբ ելա հիանալով վարդերից ստեղծված երփներանգ ուղեգորգով։

  • Գտիր բաղադրյալ ստորոգյալները։

Արվարձան էր, սպա էր, հելլենուհի էր, անակնկալ էր։

  • Ձևաբանական վերլուծության ենթարկիր մուգ գրված նախադասության բոլոր բառերը։

Աշխարակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջարդվել էին, և նրանց փախուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փախցրել։

Աշխարհակալ-որակական ածական

Նապոլեոնի-հատուկ գոյական, անձնանիշ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

Ճանապարհը-հասարակ, իրանիշ, գոյական, եզակի թիվ, հայցական հոլով, ի արտաքին հոլովում, որոշյալ

Փակելու-անորոշ դերբայ, սեռական հոլով, պարզ, ներգործական սեռ

Համար-կապ, հետադրություն

Կռվի-հասարակ գոյական, իրանիշ, եզակի, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

Ելած– անդեմ բայ, հարակատար դերբայ, չեզոք, սոսկածանցավոր

Թուրք– որակական ածական

Ենիչերիները– հասարակ գոյական, անձնանիշ, հոգնակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

Ջարդվել էին-դիմավոր բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, 3-րդ դեմք, հոգնակի, կրավորական, կրավորական սեռ

Եվ-համադասական շաղկապ

Նրանց-անձնական դերանուն, հոգնակի, 3-րդ դեմք, սեռական հոլով

փախուստի-հասարակ գոյական, իրանիշ, եզակի, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

ժամանակ-կապ, հետադրություն

Ադամը-հատուկ, անձնանիշ, գոյական, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

Թուրքի-հասարակ գոյական, անձնանիշ, եզակի, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

Հարեմից-հասարակ գոյական, իրանիշ, եզակի, բացառական հոլով, ի արտաքին հոլովում

Մի-անորոշ դերանուն

Հարճ-հասարակ գոյական, անձնանիշ, եզակի, հայցական հոլով, ի արտաքին հոլովում

Փախցրել էր-սահամանակ եղանակ, վաղակատար անցյալ, եզակի, 3-րդ դեմք, պատճառական, ներգործական սեռ

Posted in հայոց լեզու10

Հայոց լեզու. Բարդ նախադասության փոխակերպումը պարզի

ՎԵՐՀԻՇԵ՛Ք 

Բարդ նախադասության փոխակերպումը պարզի հաճախ հնարավոր է բարդ ստորադասական նախադասության իմաստն արտահայտել պարզ նախադասության միջոցով և հակառակը, օրինակ՝ «Գնում էր գյուղ, որ այգում աշխատի – Գնում էր գյուղ՝ այգում աշխատելու»։
Բարդ նախադասությունը պարզի փոխակերպելիս 

  • դուրս են գալիս շաղկապները և հարաբերական-կապակցական բառերը, որոնց փոխարեն կարող են գործածվել համապատասխան կապեր,
  • երկրորդական նախադասության ստորոգյալը վերածվում է դերբայի,
  • եթե ստորոգյալը բաղադրյալ է, ապա ստորոգիչը կա՛մ փոխարինվում է լինել(նաևթվալդառնալհամարվելկոչվել) բայով, կա՛մ էլ դուրս է ընկնում։ Հնարավոր է, որ այս փոփոխությունները մասնակիորեն կատարվեն։ 


Վարժություններ

1․ Պարզի փոխակերպե՛ք տրված բարդ ստորադասական նախադասությունները:

  • Շուտով կնորոգեն այն ճանապարհը, որն ավերվել է հեղեղից։ Շուտով նորոգելու են հեղեղիվ ավերված ճանապարհը։
  • Այդ ամենը կկարողանաք կատարել այն դեպքում, եթե ամբողջ օրն աշխատեք։ Ամբեղջ օրն աշխատելու դեպքում կկարողանանք կատարել այդ ամենը։
  • Երբ անձրևը դադարեց, զբոսայգին լցվեց մարդկանցով։ Անձրևի դադարելուց հետո զբոսայգին լցվեց մարդկանցով։
  • Գիտնականը ցանկանում էր ավարտել աշխատանքը, որ մեկնի գիտաժողովի։  Գիտաժողովի մեկնելու համար գիտանականը ցանկանում էր ավարտել աշխատանք։
  • Ընթերցեցին նրանց անունները, ովքեր հաղթել էին նկարչության մրցույթում։ Նկարչությունա մրցույթու անվանում էին հաղթողների անունները։
  • Պարզվեց, որ այդ ապրանքները լավ որակ ունեն։ Այդ ապրանքները լավ որա ունեն։
  • Ծաղիկները, որոնք դրված էին ծաղկամանում, արդեն թոշնել էին։ Ծաղկամանում դրված ծաղիկները թոշնել էին։
  • Ձայնը, որը լսվում էր բակից, ծանոթ թվաց։ Բակոց լսվող ձայնը ծանոթ էր թվում։
  • Եթե մեքենան ճանապարհին չխափանվեր, երեկոյան կհասնեին քաղաք։ Մեքենայի չխափանվելու արդյունքում երեկոյան կհասնեին քաղաք։
  • Գրքերը, որոնք հանձնարարել էր ուսուցիչը, շատ հետաքրքիր էին։ Ուսուվչի հանձարարած գրքերը շատ հետաքրքիր էին։

2․ Բարդ ստորադասականի փոխակերպե՛ք տրված պարզ նախադասությունները։ 

  • Նոր կառուցված շենքը շատ գեղեցիկ էր։ Շենքը, որ նոր էր կառուցված, շատ գեղեցիկ էր։
  • Այգում զբոսնելիս հանդիպեց ընկերոջը։ Հանդիպեց ընկերոջը, երբ այգում զբոսնում էր։
  • Ձորի միջով ոլոր-մոլոր հոսող գետը գարնանը վարարում էր։ Գետը, որ ձորի միջով ոլոր-մոլոր հոսում էր, գարնանը վարարում էր։
  • Երկար ժամանակ չարչարվում էր հաջողության հասնելու համար։ Հաջողության հասնելու համար, երկար ժամանակ չարչարվում էր։
  • Առավոտից տեղացող ձյունը ծածկել էր ամեն ինչ։ Ձյունը, որ առավոտից տեղում էր, ծածկել էր ամեն ինչ։
  • Պահապանները, տեսնելով մոտեցող մարդկանց, բացեցին դարպասը։ Պահապանները բացեցին դարպասը, երբ տեսան մոտեցող մարդկանց։
  • Եղանակի վատ լինելու պատճառով թռիչքը հետաձգվեց։ Թռիչքը հետաձգվել էր, քանի որ եղանակը վատ էր։
  • Բոլորին հայտնի էր նրա՝ լավ բժիշկ լինելը։ Նրա լավ բժիշկ լինելու համար, բոլորը գիտեին։
  • Լսվում էին բակում խաղացող երեխաների ձայները։ Երեխաների ձայնը, որ խաղում էին բակում, լսվում էր։
  • Այգում աշխատելիս մի կճուճ գտավ։ Կճուճ գտավ, երբ այգում աշխատում էր։

3․ Գտե՛ք, թե որ բառը, բառաձևը կամ կապային կառույցը պետք է տեղադրել իմաստով և քերականորեն ճիշտ նախադասություն ստանալու համար։

1․ Եվ ամեն անգամ քեզ (հանդիպելուց, հանդիպելիս, հանդիպած) 

Ես թեթևակի բարև եմ տալիս…
Ու (անցորդներից, անցորդներին, անցորդները) այնպես է թվում,
Թե մենք հազիվ ենք իրար բարևում։
(Վահագն Դավթյան)

2. Ջրերն են անուշ (կարկաչից, կարկաչի պես, կարկաչով) հոսում.
Այդպես են գարնանն իմ Հայաստանում
Զանգակ աղբյուրներն (իրարով, իրար հետ, իրար) խոսում։
(Համո Սահյան)

3. Մենք երկուսս էլ հպարտ եղանք,
Ոչ ոք չուզեց սեր աղերսել.
Գաղտնի (պահելիս, պահելու համար, պահած) տենչանք ու սեր՝
Մենք երկուսս էլ հպարտ եղանք…
(Գևորգ Էմին) 

4. Հայաստան ասում, լեռներ են հիշում,
Գագաթներ՝ (կորչելիս, կորչելով, կորած) ձյուներում հավերժ,
Ձորեր՝ ընկղմված ամպի (մշուշով, մշուշում, մշուշից),
Ժայռից ժայռ (թռչելիս, թռչելուն պես, թռչող) գետեր գահավեժ։
(Սիլվա Կապուտիկյան) 

5. Այդպես արևը ամենից առաջ
Լուսավորում է բարձրաբերձ (ծառից, ծառի, ծառի վրա)
Կատարին (թառում, թառելիս, թառած) թռչունի բույնը։
(Պարույր Սևակ)

6. Թող Երևանի քամին զովարար
Այգուս ծառերը կամաց (օրորի, օրորվի, օրորվող),
Թող իմ ստվերում սեր երդվեն իրար
Պատանիները գալիք (օրերի, օրերից, օրերով)։
(Նաիրի Զարյան) 

7. Հայրենի (հողի վրա, հողից, հողով) եմ նորից,

Նորից մանկական աչքով տեսնում եմ
Հավերժի դիտող (աստղերն, աստղերից, աստղերով) հրեղեն,
Հրաշք է դառնում աշխարհն ինձ նորից։
(Ավետիք Իսահակյան)

8. Հոգ չէ, որ մեր օրերն անցան (տենդից, տենդի պես, տենդը),
 Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
–Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք (մեռնելուց, մեռնելիս, մեռնելը),
Որ երազում երազեցինք ու անցանք…
(Եղիշե Չարենց) 

9. Դու մի՛ հավատա ժպտուն (աչքերը, աչքերին, աչքերից).
Շատ անգամ նրանք ծաղիկներ են վառ,
Բուսած կորստյան անդունդի ծայրին,
Միամիտ մարդկանց (քաշելուց հետո, քաշելուն պես, քաշելու համար
(Հովհաննես Թումանյան)

Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ

ա/  ալոճ, ակնակապիճ, աղճատել, աղջամուղջ, աճպարար, գեղջկական, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիջ:

բ/  աչք, առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ (գաթա), բաճկոն, գաղթօջախ, գաղջ (խոնավ, բորբոսնած), գաճաճ (թզուկ, փոքր), գեղջուկ (գյուղացի), թռչուն, թռչել, թրջել, թրջոց, հորջորջել (անվանել, կոչել), մեջտեղ, միջակ, միջօրե, ողջույն, վերջին, մխրճվել, մռնչյուն, մրջյուն, շիճուկ, ողջագուրվել, անընդմեջ, պճնանք (զարդարանք), պճրանք(նազանք), քուրջ:

գ/ առաջնորդ, գոճի, դաջել, եղջերու, երկարաճիտ, զեղչել, զիջել, զղջալ, Էջմիածին, ընչացք (բեղ), ընչաքաղց (ագահ), թարթիչ, ի հեճուկս (հակառակ մեկի), իջնել, լայնալիճ, լաջվարդ (կապույտ), կտրիճ (կտրող գործիք),կտրիճ (քաջ), հառաձանք,  առնչվել, միջամտել, միջավայր, միջօրե, նախճիր (կոտորած), տարեվերջ, ուռճանալ, ուռչել, խոճկոր:

դ/ առջև, արջաորս,  ամբողջ, առաջնորդ, առէջ, բարեհաճ, դարչնագույն, խառնիճաղանճ (խայտաբղետ), խոճկոր, խրճիթ, ծխամորճ, կառչել, կարիճ, կճղակ, կճմթել, կնճիթ, կոճկել, կորչել, կռճիկ, հարճ, ճանճ, ճղճիմ, մահճակալ, մաճկալ, մարջան, մեջբերում, մեջք, մինչև, միջև, միջադեպ, նկարչական, շեղջ (կույտ), սոճի, Սոչի, վայրէջք, վերջաբան:

Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք Մ կամ Ն:

Ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբողջովին, անբասիր, ամբարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամբողջ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ըմպանակ, անբավ, ամբար, անբիծ, ըմբոստ, ըմբռնել, բանբեր, անբարբառ, ըմբոշխնել, Մանվել, Սամվել, անփույթ, անբարյացակամ, ճամփորդ, անբերրի, ճամբար,  բամբասել, բանսարկու, ճամպրուկ, անպաճույճ, շամփուր, սիմֆոնիա, ամպրոպ, անպատճառ, բանվոր, ամպշող, անպայման, ամբարիշտ, ամբարտավան, թմբուկ:

Posted in հայոց լեզու10

Հայոց լեզու. գործնական աշխատանք

Առաջադրանք 1Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:

Ա. Հակ, անդր, արտ, համ, նախ, վեր, գեր, տար:
Բ. Կարծիք, դարձնել, գրել, գտնել, հարված, զգեստ, օրոք, դասել, օրինակ:

Հակակարծիք, հակադարձել, հակահարված, անդրադարձ, արտագրել, համակարծիք, համազգեստ, նախագիր, նախօրոք, վերադարձնել, վերագրել, վերադաս, գերհարված, գերադաս, տարակարծիք, տարագիր, տարօրինա։

Առաջադրանք 2․ Փոխի՛ր մեջբերվող ուղղակի խոսքի շարադասությունը և համապատասխանաբար փոխիր կետադրությունը։

Եկավ դևն ու հարցրեց.
— Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին. Չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։

Եկավ դևն ու արքային հարցրեց՝ թե որտեղ է իր ոսկին, վերջիվերջո իրենց զրույցից շատ օրեր են անցել։

Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով։

Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում, որ վաղուց էր նրանց սպասում, հետո ներս է հրավիրում և հավելում, որ բոլորին էլ շատ ուրախացրեցին իրենց գալով։

– Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։

Հանդիպելուց ընկերն ասաց, որ շատ ուրախացավ, երբ ընդհանուր ծանոթներից իմացավ նրա քրոջ հետ նույն դպրոցում սովորելու փաստը։

–Տեսնում եմ,- անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

Անթաքույց դժգոհությամբ սպասավորը մեզ ասաց, որ տեսնում է թե ինչպես ենք խոսքներս մեկ արել ու իրեն հալածում ենք։

–Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,-խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։

Խոնարհվելով որդին շշնջաց հորը, որ մեն-մենակ է եկել, և որ չմտածի անցյալի մասին։

–Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

Արիստոտելն իր աշակերտներին ասում է, որ եթե իրեն հարցնում են իր և ուսուցչի հարավերությունների մասին, պետք է խոստովանի, որ Պլատոնն իր բարեկամն է, սակայն ճշմարտությունն Արիստոտելի համար ավելի թանկ է։

Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
-Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով որդուն հոգոց հանելով ասաց, որ չգիտի թե հայրն ինչ պիտի աներ, եթե այժմ իրենց կողքին լիներ։

Կրտսեր քույրս, հենց որ մենանկ էինք մնում, ասում էր.
-Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

Հենց որ մենակ էին մնում, կրտսեր քույրս ասում էր, որ ընչացքս արդել սևացել է, տան տղամարդ ես եմ, ես էլ պիտի որոշեմ, թե ինչ անենք։

Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։

Սահակ ծերունուն հարցրեց՝ թե ճանաչեց իրեն, որ իր հոր զինակիցն է եղել։

Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
-Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։

Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց՝ թե ինչու ենք մնում քաղաքում, և վերջիվերջո այստեղ մնալով մենք վտանգի ենք ենթարկվում։

Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
— Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ, որ լավ խորհեմ անելիքիս մասին, մինչև վճռական քայլ անելս։

Առաջադրանք 3․ Տեքստ

  • Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  • Մեկնաբանիր կետադրությունդ։
  • Որոշիր, թե բարձրաքանդակ, բանաստեղծական, մտնեի բառերը քանի բաց և քանի փակ վանկ ունեն։
  • Որոշիր, թե երեք , արևոտ, ողորմելի, նստած բառերը քանի տառ և քանի հնչյուն ունեն։
  • Տեքստից գտիր մեկական ու, ի, ը ձայնավորների և յա երկհնչյունի հնչյունափոխությամբ բառ։ հորիցթվական, սրտապատառ ժանեկազարդ
  • Տեքստից գտիր անհարթ, խժռել, որմնասյուն, տաղանդ, մտածել բառերի հոմանիշները։ խորդուբորդ, լափել, մույթ, քանքար, խորհել
  • Գտիր մեկական ա և ո ներքին հոլովումների ենթարկվող բառ։ պատմությանհոր
  • Տեքստից գտիր կապերը։
  • Ի՞նչ խոսքի մաս են հանկարծ, արդեն, այլևս բառերը։ Նշիր նաև տեսակը։
  • Դուրս գրիր բաղադրյալ ստորոգյալները։ անհնար էր, փառատենչ էր

Երեք (4 տառ, 4 հնչյուն) հարյուր հիսունվեց թվականին գարնանային արևոտ (5 տառ, 6 հնչյուն) մի օր Եփեսոսի խորդուբորդ փողոցներում հանկարծ լսվեցին սրտապատառ բացականչություններ.
—Օգնեցե՜ք, ժողովուրդ, Արտեմիսի տաճարն այրվում է։

Իրոք, կրակն արդեն լափել էր բարձրաքանդակ (2 բաց, 3 փակ) մույթերը, ժանեկազարդ խոյակները, մարդկային քանքարի ստեղծած հրաշալիքը փրկել այլևս անհնար էր։

Այդ ժամանակ Եփեսոսում ապրում էր անօրեն ու ողորմելի (8 տառ, 9 հնչյուն) մի մարդուկ, Հերոստրատ անունով։ Սա ոչ մի լուրջ գործով չէր զբաղվում, վատնում էր հորից մնացած ունեցվածքը և ամբողջ օրը նստած (5 տառ, 5 հնչյուն) անգործությունից հորանջում ու ձանձրանում էր։ Նա, սակայն, փառատենչ էր ու սնապարծ։ «Բնությունն ինձ չի շնորհել՝ ո’չ փիլիսոփայական խորաթափանցություն, ո’չ բանաստեղծական (3 բաց, 2 փակ) քանքար, ո’չ զորավարի ձիրք, որոնցով մտնեի (3 բաց) պատմության մեջ։ Իսկ ես անմահություն եմ տենչում, ուզում եմ մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին». խորհում էր այդ սինլքորը։

Posted in հայոց լեզու10

Հայոց լեզու առաջադրանք

1. Տրված բայերից նորերն ստացիր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել, կառուցել, գրել, դառնալ, հայտնել:
Բ.  Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

վերադառնալ, արտահայտել, անդրադառնալ, ստորագրել, վերագրել, մակագրել, վերանայել, վերակառուցել,

2․Փակագծերում գրված բառը գրի´ր պահանջվող ձևով:

Իրադարձություններից առավել հարուստ ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի անվան հետ: Այդ ֆրանսիացին արկածներով լի իր կյանքը սկսեց որպես զինվոր, սակայն շուտով ծառայությունը թողեց՝ ռազմական կարգապահության հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն տարեկանում Ֆրանսիայի ակադեմիայի քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան Պերուում ենք հանդիպում, որտեղ աստղագիտական չափումներից Երկրի սեղմվածությունը որոշելու նպատակ ուներ: Այդ աշխատանքներն ավարտելուց հետո պիտի իր գործին դառնար, սակայն, փոխանակ ընկերների հետ նավ նստեր, Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից  արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա մայրցամաքով, որն այդ ժամանակ դեռ բոլորովին ուսամնասիրված չէր եվրոպացիների կողմից: Կուսական անտառի լիանաների հյուսվածքից խճողված թավուտները կացիններով կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի հովիտը: Այնտեղ ճամփորդները լաստանավից հյուսեցին և ջրապտույտներով ու ջրվեժներրով հարուստ Ամազոնկա գետով շարունակեցին  իրենց ուղին: Շուտով  ալիքները  լաստանավի վրայից քշեցին-տարան  արշավախմբի ամբողջ հանդերձանքը: Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ որոտով ներքև էր սուրում վայրի  կիրճերը: Հետո  նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային տարածությունով, միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր ճյուղերիգետախորշերիգետաբազուկների: Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ փոխել:Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները թերահավատությամբ աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու օրվանից չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում:

Posted in հայոց լեզու10

Հայոց լեզու. Առաջադրանք

1. Տրված բայերից նորերն ստացիր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել, կառուցել, գրել, դառնալ, հայտնել:
Բ.  Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

Անդրադառնալ, ստորագրել, արտահայտել, վերանայել, վերակառուցել, վերագրել,մակագրել, վերադառնալ

2․Փակագծերում գրված բառը գրի´ր պահանջվող ձևով:

Իրադարձություններից առավել հարուստ ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի անվան հետ: Այդ ֆրանսիացին արկածներով լի իր կյանքը սկսեց որպես զինվոր, սակայն շուտով ծառայությունը թողեց՝ ռազմական կարգապահության հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն տարեկանում Ֆրանսիայի ակադեմիայի քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան Պերուում ենք հանդիպում, որտեղ աստղագիտական չափումներից Երկրի սեղմվածությունը որոշելու նպատակ ուներ: Այդ աշխատանքներն ավարտելուց հետո պիտի իր գործին դառնար, սակայն, փոխանակ ընկերների հետ նավ նստեր, Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից  արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա մայրցամաքով, որն այդ ժամանակ դեռ բոլորովին ուսամնասիրված չէր եվրոպացիների կողմից:

Կուսական անտառի լիանաների հյուսվածքից խճողված թավուտները կացիններով կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի հովիտը: Այնտեղ ճամփորդները լաստանավից հյուսեցին և ջրապտույտներով ու ջրվեժներրով հարուստ Ամազոնկա գետով շարունակեցին  իրենց ուղին: Շուտով  ալիքները  լաստանավի վրայից քշեցին-տարան  արշավախմբի ամբողջ հանդերձանքը: Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ որոտով ներքև էր սուրում վայրի  կիրճերը: Հետո  նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային տարածությունով, միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր ճյուղերիգետախորշերիգետաբազուկների: Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ փոխել:

Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները թերահավատությամբ աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու օրվանից չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում:

Երկու արքա ու երկու լաբիրինթոս. Խորխե Լուիս Բորխես

Վստահության արժանի մարդիկ են պատմում (թեև Ալլահն ավելին գիտե), թե Բաբելոնի կղզիներում առաջին օրերին եղել է մի թագավոր, որ կանչել է իր բոլոր մոգերին ու ճարտարապետներին և կառուցել այնքան նրբամիտ ու այնքան վարանամիտ մի լաբիրինթոս, ուր ոտք դնել չէին համարձակվում անգամ ամենախոհեմ կտրիճները, իսկ մտնողները կորչում էին։ Այդ կառույցը խայտառակություն էր, քանի որ շփոթությունն ու չնաշխարհիկն Աստծուն և ոչ թե մարդկանց վայել արարքներ են։

Ժամանակի ընթացքում արքունիք այցելեց մի արաբ թագավոր, և Բաբելոնի թագավորը (ծաղրելով հյուրի միամտությունը) նրան մտցրեց լաբիրինթոս, որտեղ նա, անարգված ու շփոթված, թափառեց մինչև երեկո։ Այդ ժամանակ թագավորը աստվածային օգնություն խնդրեց ու գտավ դուռը։ Ոչ մի բողոք չարտահայտեցին շուրթերը, բայց Բաբելոնի թագավորին ասաց, թե ինքը Արաբիայում ունի առավել ճարտար լաբիրինթոս և, եթե Աստված կամենա, մի օր ցույց կտա։ Հետո վերադարձավ Արաբիա, հավաքեց իր բոլոր զորավարներին և այնպիսի հաջողությամբ ջախջախեց Բաբելոնի թագավորությունը, որ կործանեց պալատները, կոտորեց մարդկանց և գերեվարեց թագավորին։ Նրան կապեց արագավազ ուղտի վրա և տարավ անապատ։ Երեք օր ճամփա գնալուց հետո ասաց.

-Ո՛վ թագավոր, ժամանակի նյութ ու թիվ դարերի, աստիճաններով, դռներով ու պատերով կառուցված մի բրոնզե լաբիրինթոսում էիր ուզում ինձ կորցնել։ Հիմա ամենակարողը պարգևել է՝ իմը քեզ ցույց տալ, ուր ո՛չ բարձրանալու աստիճաններ կան, ո՛չ բացելու դռներ, ո՛չ էլ ճանապարհդ կտրող պատեր։

Հետո կապերն արձակեց և թողեց անապատում։ Նա սոված ու ծարավ՝ մեռավ։

Աստծո փառքը Նրան, ով չի մեռնում…

3․Մեկնաբանիր տրված տեքստը՝ նշելով.

1․Ինչի՞ խորհրդանիշն է լաբիրինթոսը։

Լաբիրինթոսը կարծում եմ մարդու արարքների արտացոլանքն է, այն ստեղծվել էր մարդու կողմից ու ցույց էր տալիս մարդկային հնարամտության անսահմանությունը… Սակայն⬇️

2․Ո՞ր լաբիրինթոսից է ավելի հեշտ ազատվել և ինչո՞ւ։

Մարդու ստեղծած լաբիրինթոսից ավելի հեշտ է ելք գտնելը։ Ինչը մարդու ձեռքով է ստեղծվել՝ նրա ձեռքով էլ կարող է քանդվել, ինչպես՝ մարդու ստեղծած ամեն խնդիր, լուծում է ստանում հենց նրա ձեռքով։

3․Ո՞րն է հեղինակի ասելիքը (մեկ նախադասությամբ ամփոփիր կամ բեր համապատասխան ասույթ կամ ասացվածք)։ Առանձնացրու այն նախադասությունը, ուր խտացած է ասելիքը։

  • -Ո՛վ թագավոր, ժամանակի նյութ ու թիվ դարերի, աստիճաններով, դռներով ու պատերով կառուցված մի բրոնզե լաբիրինթոսում էիր ուզում ինձ կորցնել։ Հիմա ամենակարողը պարգևել է՝ իմը քեզ ցույց տալ, ուր ո՛չ բարձրանալու աստիճաններ կան, ո՛չ բացելու դռներ, ո՛չ էլ ճանապարհդ կտրող պատեր։
Posted in հայոց լեզու10, Գրականություն 10

Իմ կարծիքը

Ինչպես գիտենք որ մեր երկրի ուսուցիչնրի աշխատավարցը այդքանել բարձր չէ քան ուրիշ երկրներում , և ՀՀ ԿԳՄՍՆ ուսուցիչների աշխատավարձի 30-50 տոկոս հավելավճար ստանալու համար կամավոր ատեստավորման հայտագրում մեկնարկեց:

Դե, ես ձեզ կասեմ իմ կարծիքը այս օրենքի վերաբերյալ: իմ կարծիքով, չեմ կարծում, որ ուսուցիչները պետք է անգիր սովորեն պատասխանները աշխատավարձը բարձրացնելու համար:Ես դա չեմ հասկանում, քանի որ երբ նույնիսկ ուսանողն է անգիր սովորում, չի նշանակում, որ նրանք գիտեն դա, նշանակում է, որ նրանք սովորել են դա գնահատական ​​ստանալու համար։ Ընտրել ոչ թե «անգիր անել ու ուղեղները թմրեցնել» կարգախոսը, այլ «մտածել հասուն ու ստեղծագործել»։ Ստեղծագործել ոչ միայն վերաբերում է բուն ստեղծագործական աշխատանքներ կատարելուն՝ այլ նոր մտքեր, նորարարություններ անելուց, սեփական մեթոդները ստեղծելուց։ Վերջիվերջո ուսուցիչն էլ է մարդ ու մասնագետ, որ պետք է ունենա մասնագիտական ոլորտում իր զարգացումը, ամեն օր դաս պատմելով ու մատյանով աշխատելը չէ ուսուցչի կոչումը։

Posted in հայոց լեզու10

Առաջադրանքներ

  1. Լրացրու տառերը և կետադրիր։

Երկինքը տեղ-տեղ ծածկված էր թուփերով։ Սառը քամին անգթորեն ծեծում  էր քսանինամյա երիտասարդի կուրծքն ու արևախանդ դեմքը։ Նա պատշգամբի բազրիքին կռթնած նայում էր գյուղի կողմը։ Լուռ ու մութ էր գյուղը, չկար ոչ մի ճրագ, ոչ մի ձայն։ Միայն ներքևի զառիվայրից թույլ կաղկանձ էր լսվում՝ կարծես մրսում էր մի լքված մոռացված շուն։ Մեկ էլ հեռվից կարելի էր ունկնդրել գետի խուլ վշշոցը։Ջրաղացի առաջ մի փոքրիկ կրակ պեծին էր տալիս։ «Երանի դրանց», մտածեց երիտասարդը, «մինչև լույս զրույց կանեն»։Սարի հետևից լուսինը պռունկը հանեց։ Երիտասարդն իջավ սանդուղքով։ Շունը մոտեցավ նրան, փաթաթվեց նրա ոտքերին՝ մեղմորեն քսվելով անդրավարտիքի փողկերին։Չամբար Չամբար փաղաքշական ձայնով ասաց նա։Շունը վազեց դարպասի կողմը՝ մի քանի անգամ հաչեց, ապա էլի հետ վազեց։

2. Մեծատառերը թող այնտեղ, որտեղ դրանք հարկավոր են․

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԱՅՐԱՐԱՏ ՆԱՀԱՆԳԻ ԱՐՇԱՐՈՒՆԻՔ ԳԱՎԱՌՈՒՄ՝ ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ՄԱՅՐ ԱՐԱՔՍԸ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆԸ ԽԱՌՆՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ԵՎ ԿԱԶՄՈՒՄ ՄԻ ՀԱՐԹ ԹԵՐԱԿՂԶԻ, ՄԵԾԱԶԴԵՑԻԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԱՊԱՐԱՆՔՆ ԷՐ։

Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում՝ այնտեղ, ուր մայր Արաքսը և Ախուրյանը խառնվում են իրար և կազմում մի հարթ թերակղզի, մեծազդեցիկ նախարարներից մեկի ապարանքն էր:

3․ Բացիր  հապավումները․

ՄԱԿ, ԱՊՀ, ՀԷԿ, ՋԵԿ, ԲՈՒՀ, ՆԳՆ, ՀՀ, ՌԴ, ԱԳՆ։

ՄԱԿ-միավորված ազգերի կազմակերպություն
ԱՊՀ-անկախ պետությունների համագործակցություն
ՀԷԿ-հիդրոէլեկտրակայան,
ՋԷԿ-ջրաէլեկտրակայան
ԲՈՒՀ-բարձրագույն ուսումնական հաստատություն
ՆԳՆ-ներքին գործերի նախարարություն
ՀՀ-Հայաստանի Հանրապետություն
ՌԴ-Ռուսաստանի Դաշնություն
ԱԳՆ-արտաքին գործերի նախարարություն

4․ Ընդգծիր այն  բառերը որոնցում կա ց- նախածանցը․

Ցայսօր, ցպահանջ, ցամաք, ցայգ, ցարդ, ցնցոտի, ցնցուղ, ցտեսություն, ցողաթաթախ, ցին, ցմահ, ցավագար, ցուցամատ, ցցվել, ցերեկ։

Posted in հայոց լեզու10

Գովազդի լեզուն

Գովազդը հայտարարության յուրօրինակ տեսակ է, որը կատարում է երկու գործառույթ` տեղեկատվական և ներգործման: Դրանք փոխկապակցված են:

Գովազդատուն շահագրգռված է ներգործման խնդրով, իսկ գովազդառուն` տեղեկատվությամբ:

Գովազդային տեքստ գրելը մեծ արվեստ է: Այն ունի իր պահանջները. քիչ բառերի միջոցով առավելագույն տեղեկույթ հաղորդել, կարողանալ հրապուրել սպառողին, վստահություն ներշնչել գովազդվող ապրանքի կամ ծառայության հանդեպ:

Գովազդները լինում են` ա) տեսողական (տպագիր գովազդ, լուսագովազդ, ֆոտոգովազդ են), բ) լսողական (ռադիոգովազդ), գ) տեսալսողական (հեռուստագովազդ, կինոգովազդ): Դրանց տարածման ուղիները բազմազան են` զանգվածային լրատվական միջոցներ՝ ռադիո, հեռուստատեսություն, պարբերական մամուլ, էլեկտրոնային լրատվամիջոցներ, կայքէջեր, պաստառային գովազդներ` տեղեկատվական վահանակներ, խոշորածավալ պաստառներ, որոնք ամրացված են սյուների վրա կամ կախովի են, պլանշետային (պատկերներ, որոնք հաջորդաբար փոխվում են էլեկտրաշարժիչի օգնությամբ), խանութների ցուցատախտակներ, լուսատախտակներ, վազող տողեր, առձեռն տրվող գովազդ (թերթեր, թռուցիկներ, հուշանվերներ, խանութներում տրվող զանազան ապրանքներ) ևն:

Հարցերին գրավոր պատասխանիր բլոգումդ․

1․ Գովազդի ի՞նչ տեսակներ գիտեք։ Ո՞ր տեսակն է ավելի շատ ներգործում ձեզ վրա և ինչո՞ւ։

Իմ կարծիքով դա տեսալսողական գովազդն է: Մենք այսօր ռադիո շատ քիչ, կարելի է ասել ընդհանրապես չենք օգտագործում՝ այդիսկ պատճառով չեմ կարծում, որ լսողական տարբերակով հնարավոր է նորմալ գովազդ անել և դրանից օգուտ ունենալ:
Իսկ տեսագովազդը նույնպես աշխատող տարբերակ է, սակայն այսօր մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում հեռուսացույց նայելով, կամ համացանցում:

2․ Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ հիմնավորելով պատասխանները։

ա) Երբևէ նկատե՞լ եք գովազդում եղած արտասանական, բառագործածության, քերականական և այլ սխալներ։

Ըստ իս դրանք ավելի շատ լինում են տեսողական գովազդի տարբերակներում, այսինքն տպագրված հայտարարություններում են ավելի շատ լինում սխալներ: Հիմնականում տառասխաները, շարահյուսական սխալները և բացթողումներն են: Բնականաբար այդպիսիները վստահություն և դրական ավելի քիչ են ներշնչում ընթերցողին:

բ) Ո՞ր գովազդն է ավելի դուր գալիս. երբ գրակա՞ն է լեզուն, թե՞ երբ կան խոսակցական, ժարգոնային բառեր, արտահայտություններ։

Իմ կարծիքով դա պետք է կախված լինի գովազդվող ապրանքի կամ ծառայության տեսակից: Իհարկե, միշտ ցանկալի է լսել մաքուր գրական հայերենը, սակայն երբեմն խոսակցական բառապաշարն ավելի անմիջական է դարձնում գովազդը: Այսպես ասած կապը գովազդառուի և գովազդատուի միջև ավելի բաց է լինում: Իսկ ժարգոնային բառապաշարին հանրային վայրերում դեմ եմ, դա կլինի տեսողական, լսողական, թե տեսալսողական տարբերակներով:

գ) Ուշադրություն դարձնո՞ւմ եք արդյոք գովազդողի ձայնին, հնչերանգին, խոսքի տեմպին, բարբառային կամ ոչ գրական արտասանությանը։

Բնականաբար, քանի որ դրանք շատ կարևոր մանրուքներ են: Կարող են խանգարել կամ ընդհակառակը՝ հրապուրել գովազդառուին:

դ) Ո՞ր գովազդն է մեծ տպավորություն թողել Ձեզ վրա:

Այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ այդպիսի գովազդները շատ են՝ թե տեղական, թե արտասահմանյան աշխարհում: Առանձնացնել դրանցից մեկնումեկը դժվար է, սակայն այս գովազդն այն եզակիներից է, որ չնայած իր վաղեմությանը՝ անհնար է այն մոռանալ:https:


ե) Ի՞նչ նշանակություն ունեն գովազդողի անձը և անձնային հատկանիշները:

Ինձ թվում է դրանք մեծ դերակատարում ունեն վաճառքի հարցում, սակայն կան բացառությունները: Հաճախ ապրանքը կամ գովազդվող ծառայությունն այնքան լավն է լինում, որ գովադող անձի մասին կարող ես մոռանալ: Բայց դա ավելի շատ անձնական է, քանի որ միշտ էլ կան մարդիկ, որ հաշվի են առնում՝ թե ով է գովազդում այն:

3․ Գրե՛ք կամ բանավոր ներկայացրե՛ք փոքրիկ (լսողական, տեսողական, տեսալսողական) գովազդ (օրինակ՝ վաճառում եք որևէ իր, առաջարկում եք Ձեր ծառայությունները որևէ ոլորտում)։

Գովադվող ապրանք՝ գինի

Դարերի խորքից եկող այս էնդեմիկ տեսակի խաղողից պատրաստված գինին կջերմացնի և էլ ավելի յորահատուկ կդարձնի ձեր երեկոները:

4․ Բերե՛ք գովազդային տեքստերի օրինակներ, որոնցում, ըստ Ձեզ, կան լեզվական տարաբնույթ սխալներ. ուղղե՛ք դրանք և բացատրե՛ք:

Posted in հայոց լեզու10

Խոսքի մշակույթ

Առաջադրանքներ


1. Որո՞նք են լեզվի հիմնական հատկանիշները:

Նրանք են: 1. կամայական, 2. արդյունավետ, 3. ստեղծագործական, 4.համակարգված,6. վոկալ, 7.սոցիալական,8. ոչ բնազդային և 9.պայմանական.


2. Ինչպիսի՞ն է աշխարհի լեզուների պատկերն ըստ ծագման, տարածվածության, պետական կարգավիճակի: Ի՞նչ է նշանակում մեռած լեզու:

Ըստ տարածվածության առաջին շարքերում են չինարենը (1,2 մլրդ), անգլերենը (1,1 մլրդ), իսպաներենը (0,5 մլրդ), ռուսերենը(260 մլն): Հայերենը դասվում է առաջին հարյուր լեզուների շարքին (9-10մլն): Ըստ այն հատկանիշի, թե լեզուներից որը քանի երկրում պետական կարգավիճակ ունի, պատկերը հետևյալն է. միայնակ կամ տեղական լեզուների հետ միաժամանակ պետական կարգավիճակ ունեն ֆրանսերենը (27 երկրում), արաբերենը (23), անգլերենը (20), իսպաներենը (19), ռուսերենը (7), չինարենը (3) են: Հայերենը պետական լեզու է 2 երկրում` Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում: Պետական կարգավիճակ ունեն 116 լեզուներ:

Մեռած լեզուները այն լեզուներ են, որն այլևս առօրյա օգտագործման մեջ չէ, ինչպես օրինակ լատիներենը:


3. Թվե՛ք մի քանի լեզուներ, որոնց հետ հայերենը ցեղակցական կապ ունի:

հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին:


4. Ի՞նչ տարբերություններ կան գրական ու խոսակցական լեզուների և բարբառների միջև:

Գրական հայերենը մշակման ենթարկված, կանոնարկված լեզվի տարբերակն է։

Խոսակցական լեզուն մեր ամեն օրիա խոսակցելձև նէ։

Բարբառները լեզվի տարածքային տարբերակներ են և սպասարկում են հասարակության որոշակի հատվածների: Յուրաքանչյուր բարբառի բնորոշ են հնչյունական, բառային և քերականական առանձնահատկություններ, որոնցով էլ այն ինքնուրույնություն է դրսևորում և տարբերվում է մյուս բարբառներից ու գրական լեզվից:

Posted in հայոց լեզու10, Թարգմանություն

Queen

Queen- ը բրիտանական ռոք խումբ է, որը ձևավորվել է Լոնդոնում 1970 թվականին: Նրանց դասական կազմն էին Ֆրեդի Մերկուրին (գլխավոր վոկալ, դաշնամուր), Բրայան Մեյը (կիթառ, վոկալ), Ռոջեր Թեյլորը (հարվածային գործիքներ, վոկալ) և Deոն Դիքոնը (բաս): Նրանց ամենավաղ ստեղծագործությունների վրա ազդել են պրոգրեսիվ ռոքը, հարդ-ռոքը և ծանր մետաղը, սակայն խումբն աստիճանաբար ձեռնարկեց ավելի սովորական և ռադիոընկերական ստեղծագործություններ ՝ ներառելով հետագա ոճեր, ինչպիսիք են արենա-ռոքը և փոփ-ռոքը:

Մինչ Queen- ի ստեղծումը, Մեյը և Թեյլորը միասին նվագել էին Smile խմբում: Մերկուրին ժպիտի երկրպագու էր և խրախուսում էր նրանց փորձարկել ավելի մշակված բեմի և ձայնագրման տեխնիկան: Նա միացավ 1970 -ին և առաջարկեց «Թագուհի» անունը: Deacon- ը հավաքագրվել է 1971 թվականի փետրվարին, նախքան խումբը թողարկեց իրենց համանուն դեբյուտային ալբոմը 1973 թվականին: Queen- ն առաջին անգամ հայտնվեց Մեծ Բրիտանիայում իրենց երկրորդ ալբոմով ՝ Queen II- ով, 1974 թվականին: Sheer Heart Attack ավելի ուշ այդ տարի և A Night at the Opera 1975- ում դրանք միջազգային հաջողություններ են: Վերջինս ներկայացրեց «Bohemian Rhapsody» երգը, որը 9 շաբաթ մնաց Մեծ Բրիտանիայի առաջին համարին և օգնեց ժողովրդականացնել երաժշտական ​​տեսահոլովակի ձևաչափը:

Խմբի 1977 թվականի News of the World ալբոմը պարունակում էր «We Will Rock You» և «We Are the Champions» երգերը, որոնք օրհներգ են դարձել սպորտային միջոցառումներին: 1980 -ականների սկզբին Queen- ը աշխարհի ամենամեծ մարզադաշտային ռոք խմբերից էր: The Game- ից «Another One Bites the Dust»-ը (1980) դարձավ նրանց ամենավաճառվող սինգլը, մինչդեռ նրանց 1981 թվականի Greatest Hits հավաքածու ալբոմը Միացյալ Թագավորությունում ամենավաճառվող ալբոմն է և ԱՄՆ-ում ինն անգամ պլատինե հավաստագիր է ստացել: 1985 -ի Live Aid համերգին նրանց ելույթը տարբեր հրատարակությունների կողմից դասվում է ռոքի պատմության մեջ ամենամեծերի շարքին: 1986 -ի օգոստոսին Մերկուրին Queen- ի հետ վերջին ելույթն ունեցավ Անգլիայի Քնեբվորթ քաղաքում: 1991 -ին նա մահացավ բրոնխոպնևմոնիայից (ՁԻԱՀ -ի բարդություն), և Սարկավագը թոշակի անցավ 1997 -ին: 2004 թ. -ից Մեյը և Թեյլորը «Queen +» անվան տակ շրջագայեցին վոկալիստներ Փոլ Ռոջերսի և Ադամ Լամբերտի հետ:

Queen- ը ժողովրդական մշակույթի գլոբալ ներկայություն է ավելի քան չորս տասնամյակ: Նրանց ռեկորդային վաճառքների գնահատականները տատանվում են 170 միլիոնից մինչև 300 միլիոնի սահմաններում, ինչը նրանց դարձնում է աշխարհի ամենավաճառվող երաժշտական ​​արտիստներից մեկը: 1990 թվականին Քուին ստացավ Բրիտ մրցանակը Բրիտանական երաժշտության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար: Նրանք 2001 թվականին ընդգրկվեցին Ռոքնռոլի փառքի սրահում, և հիթ -սինգլներ կազմած յուրաքանչյուր անդամի հետ միասին չորսն էլ 2003 թվականին ընդգրկվեցին երգերի հեղինակների փառքի սրահում: 2005 թվականին նրանք ստացան Ivor Novello մրցանակը բրիտանացիներից `« Երգերի լավագույն հավաքածուի համար »: Երգերի, կոմպոզիտորների և հեղինակների ակադեմիա, և 2018 -ին նրանց հանձնվեց Գրեմմիի կյանքի նվաճում մրցանակը:
Queen- ը կրկին իմ ամենասիրելի խմբերից է: Ես այնտեղ շատ եմ սիրում երաժշտությունն ու երաժշտությունը, և ես շատ վրդովվեցի, երբ Ֆրեդիը մահացավ, բայց նա լեգենդ է երաժշտական ​​արդյունաբերության մեջ, և ես միշտ նրան կնայեմ: