Posted in Պատմություն 10

Կիլիկյան Հայաստանը․ Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում

  • Որտե՞ղ է Կիլիկիան և աշխարհագրական ի՞նչ շրջանների է բաժանվում։

Կիլիկիան Փոքր Ասիայի հարավ-արևելքում էր։ Միջերկրական ծովի առափնյա շրջաններից նրա տարածքը հյուսիսում հասնում էր մինչև Տավրոսի լեռները, արևելքում՝ անցնում Ամանոսի լեռներով։ Այս սահմանների միջև ընկած տարածքը բաժանված էր երեք մասի։ Հյուսիս-արևելքը, որտեղ կան բազմաթիվ լեռնային զանգվածներ, կոչվում է Լեռնային Կիլիկիա։ Հարավարևելյան շրջանը հայտնի է դաշտային Կիլիկիա անունով։ Նրա հիմնական մասը ծովի մակերևույթից բարձր է մոտ 150-200 մ և աշխարհի արգավանդ դաշտավայրերից մեկն է։ Քարքարոտ բլուրներ ունեցող արևմտյան մասը կոչվում է Քարուտ Կիլիկիա։ 

  • Ո՞ր դարում մեծացավ հայերի հոսքը դեպի Կիլիկիա, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ էին ապրում Կիլիկիայում

Վաղ ժամանակներից սկսած՝ հայերը բնակություն էին հաստատում Կիլիկիայում, իսկ X դ․ նրանք այդտեղ արդեն զգալի թիվ էին կազմում։ XI դ․ սկսվում է հայ բնակչության զանգվածային արտագաղթ դեպի Կապադովկիա, Ասորիք, Հյուսիսային Միջագետք և Կիլիկիա։ Արդեն XI դ․ երկրորդ կեսին, Եփրատ գետից արևմուտք գտնվող շրջաններից բացի, հայերը մեծամասնություն էին կազմում բոլոր նշվածներում։ Կիլիկիայում ապրում էին նաև հույներ, ասորիներ, արաբներ, հրեաներ։ 

  • Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները։ Ի՞նչն առիթ դարձավ Փիլարտոս Վարաժնունու հայկական իշխանության ստեղծման համար։ Ուրիշ ի՞նչ հայկական իշխանություններ ստեղծվեցին

Կիլիկիայում հայկական պետության ստեղծման նախադրյալ էին հանդիսանում հայ բնակչության, արքայական ու իշխանական տների ու Հայոց եկեղեցու առկայությունը։ Քանի որ հայերը 1-ին դարից սկսած բնակություն էին հաստատում Կիլիկիայում՝ 10-րդ դարում արդեն այդտեղ ունեին կայուն կազմակերպված սոցիալական միջավայր։ Պետության ստեղծմանը նաև նպաստեց Մանազկերտի ճակատամարտից հետո բյուզանդացիների թուլացումը։ Փիլարտոս Արծրունին՝ օգտվելով այդ հանգամանքից Հյուսիսային Ասորիքում և Կիլիկիայի արևելյան շրջաններում հիմնադրեց ընդարձակ հայկական իշխանություն, որը գոյատևեց 1072-1090 թթ․։ Նրա կենտրոնը Մարաշ քաղաքն էր։ Հիմնականում հայերից կազմված ռազմական ուժի վրա հենվելով՝ Փիլարտոսը կարողացավ որոշ ժամանակ կանգնեցնել սելջուկների առաջխաղացումը դեպի հայկական իշխանության սահմանները։

Մեկ այլ հայկական իշխանություն էր Գող Վասիլի հիմնադրած՝Հյուսիսային Ասորիքում և Արևելյան Կիլիկիայում գտնվող իշխանությունը։ Նրա կենտրոնն էր Քեսուն քաղաքը։ Այն գոյատևեց 1082-1117 թթ․։Հայկական այս իշխաննությունները, թեև կարճատև կյանք ունեցան, սակայն որոշ ժամանակ խոչընդոտեցին սելջուկների ներթափանցումը Կիլիկիա։ 

  • Հայաստանից դուրս ստեղծված պետական կազմավորումներից ո՞րն էր ամենակենսունակը․ ո՞վ և երբ է այն հիմնադրել։ Ի՞նչ հետևանքներ ունեցան խաչակրաց արշավանքները Կիլիկիայի համար

Հայաստանից դուրս ստեղծված պետական կազմավորումներից ամենակենսունակն էր Ռուբինյան իշխանությունը։ 1080 թ․ հայ իշխաններից Ռուբենը Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց իշխանություն, որը կոչվեց իր անունով։ Նա ապստամբություն բարձրացրեց բյուզանդացիների դեմ և ամրացավ Կոռոմոզոլ բերդում։ Կարճ ժամանակահատվածում հայերին հաջողվեց բյուզանդացիներից ազատագրել Լեռնային Կիլիկիայի մի մասը։ Ռուբինյան իշխանության գոյությանը սպառնում էին ոչ միայն Բյուզանդիան, այլև սելջուկները, ուստի Ռուբենի որդի Կոստանդինը՝ նրա հաջորդողը, հարկադրված էր պայքարել երկու թշնամիների դեմ։ Սակայն սկսված խաչակրաց առաջին արշավանքը թշնամիների ուշադրությունը որոշ ժամանակ շեղեց Կիլիկիայից։ Կիլիկիայում հաստատված հայ իշխանները համագործակցում էին խաչակիրների հետ։ Սակայն հայերի հարաբերությունները խաչակիրների հետ ոչ միշտ են եղել բարեկամական, քանի որ նրանք հաճախ թալանում և ոչնչացնում էին հայկական բնակավայրերը։

Posted in Պատմություն 10

Հայաստանը XI դարի երկրորդ կեսի

  • Ի՞նչ քայլեր էր իրականացնում Բյուզանդիան Հայաստանում Անի-Շիրակի թագավորության անկումից հետո

Անի-Շիրակ թագավորության անկումից հետո Բյուզանդիան շարունակում էր հայոց պետականությունն առհասարակ վերացնելու և հայկական անկախ բոլոր պետական կազմավորումներն իրեն ենթարկելու քայլերը։ 

Հայաստանն ավելի թուլացնելու նպատակով Բյուզանդական արքունիքը հայ ազնվականությանը երկրից հեռացնելու նոր քայլեր կատարեց։ Հայ իշխաններին բարձր տիտղոսներ շնորհվեցին, կայսրության արևմտյան շրջաններում տրվեցին ընդարձակ կալվածքներ։ Հայկական զորքերը ցիրուցան արվեցին, մի մասն էլ տարվեց տերության խորքերը։ Այս ամենին հաջորդեց բնակչության զանգվածային արտագաղթը դեպի Փոքր Ասիա, Վրաստան և այլ շրջաններ։ 

  • Ովքե՞ր էին սելջուկ-թուրքերը, որտե՞ղ է նրանց հայրենիքը։

Թյուրք-սելջուկների նախնիները քոչվոր անասնապահներ էին և զբաղեցնում էին Ալթայից մինչև Միջին Ասիա ընկած տարածքը։ 

  • Ինչպիսի՞ հետևանքներ ունեցավ սելջուկ-թուրքերի արշավանքերը դեպի Հայաստան

1047 թ․ սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակը առաջին անգամ ներխուժեց Հայաստան։ Այն բյուզանդացիների թողտվությամբ հասավ մինչև Բասեն և ճանապարհին ավիրեց բազմաթիվ բնակավայրեր։ 1048 թ․ տեղի ունեցավ սելջուկյան 100-հազարանոց բանակի երկրորդ արշավանքը։ Թյուրք-սելջուկները գրավեցին Կարինի մոտ գտնվող Արծն վաճառաշահ ու հարուստ քաղաքը, ավերեցին այն, կոտորեցին բնակչությանը։ 1054 թ․ տեղի ունեցած երրորդ արշավանքի արդյունքում՝ սելջուկները կրկին հարուստ ավարով հեռացան Հայաստանից։ 

  • Ե՞րբ և որտե՞ղ տեղի ունեցավ սելջուկ-բյուզանդական վճռական ճակատամարտը և ինչպիսի՞ն դարձավ տարածաշրջանը դրանից հետո

1071 թ․ բյուզանդացիները փորձեցին կասեցնել սելջուկների առաջխաղացումը և մեծ բանակով շարժվեցին արևելք։ Ճակատամարտը տեղի ունեցավ Մանազկերտի մոտ։ Բյուզանդացիները ծանր պարտություն կրեցին։ Բազմաթիվ գերիների հետ սելջուկների ձեռքն ընկավ նաև կայսր Դիոգենեսը։ Շուտով կնքվեց հաշտություն, որով բյուզանդացիները ճանաչեցին սելջուկների տիրապետությունը Հայաստանի ու Փոքր Ասիայի վրա։

Posted in Պատմություն 10

Դասարանական աշխատանք․ Հայոց պատմություն

Հարցեր

1․ 301 թ․ Գրիգոր Լուսավորիչը ո՞ր գետում է մկրտել Տրդատ III-ին և բանակին։

Պատ․՝ Արածանի գետում։

2․ Ո՞ր թվականին է տեղի ունեցել Քաղքեդոնի եկեղեցական ժողովը։

Պատ․՝ 451 թ․

3․ Ո՞ր թվականներին է տեղի ունեցել Վահանանց ապստամբությունը։

Պատ․՝ 481-484

4․ Ո՞ր քաղաքն է եղել Բյուզանդիայի մայրաքաղաքը։

Պատ․՝ Կոստանդուպոլիս

5․ Ո՞վ է Անաբասիս աշխատանքի հեղինակը։

Պատ․՝ Քսենոփոն

6․ Նշեք Բագրատունյաց Հայաստանի թվերը։

Պատ․՝ 885-1045 թթ․

7. Ո՞վ և ո՞ր թվականին է կառուցել Անի մայրաքաղաքը։

Պատ․՝ Աշոտ III Ողորմածը, 961 թ․

8. Որտե՞ղ է գտնվել կաթողիկոսի նստավայրը Բագրատունյաց Հայաստանում։

Պատ․՝ Դվին

9. Ո՞վ է եղել Բագրատունիների նախավերջին արքան։

Պատ․՝ Հովհաննես-Սմբատ

10․ Ո՞ր թվականին են Սելջուկ թուրքերը առաջին անգամ մտել Հայաստան։

Պատ․՝ 1047 թ․

11․ Քրիստոնեության ընդունման նախորդող շրջանում ինչպե՞ս էին կոչում այն կանանց, ովքեր քրիստոնեություն են տարածում։

Պատ․՝ Հռիփսիմյանց կույսեր։

12․ Ո՞ր թագուհին է եղել Արշակ II-ի կինը։

Պատ․՝ Փառանձեմ թագուհին։

13․ Ո՞վ էր Վարդան Մամիկոնյանի դուստրը։

Պատ․՝ Շուշանիկ։

14․ Ո՞ր թագուհին է կառուցել Հաղպատի և Սանահինի վանքերը։

Պատ․՝ Խոսրովանույշ

15․ Ո՞ւմ կինն էր Կատրամիդե թագուհին

Պատ․՝ Գագիկ I-ի կինը։

16․ Ինչո՞ւ են պատմությունը կերտել տղամարդիկ։

Պատ․՝ Ըստ իս այս հարցի պատճառն է անցյալում տեղի է ունեցած դերաբաշխումը, որի արդյունքում տղամարդիկ ստացել են կրթվելու, զարգանալու, ազատ լինելու հնարավորությունները, իսկ կանանց տրվել էին երեխա ունենալու, տանը աշխատելու հանձնարարությունները։ Հետևաբար տղամարդկանց համար շատ ավելի հասանելի են եղել համաշխարհային փոփոխությունների և որոշումների կայացումը։

Ո՞վ է եղել հայ առաջին կին դեսպանը Ճապոնիայում

Պատ․՝ Դիանա Աբգար

Posted in Պատմություն 10

Վահանանց ապստամբություն

  • Ո՞ր էր «Վահանանց ապստամբության» սկսման պատճառը

Վարդանանց պատերազմից հետո պարսից արքունիքը շարունակեց հայերին սիրաշահելու քաղաքականությունը։ Սակայն քաղաքական և կրոնական հալածանքները ժամանակ առ ժամանակ կրկնվեցին։ Այս ամենը լցրեց հայ ժողովրդի համբերության բաժակը և ապստամբությունը սկսելու առիթ դարձավ։ 

  • Ի՞նչ տարբերություններ եք տեսնում «Վահանանց» և «Վարդանանց» ապստամբությունների մինջև։

Ի տարբերություն Վարդանանց ապստամբության, Վահանանց ապստամբությունն ավարտվեց հաղթանակով և ավելի շատ դրական արդյունքներ տվեց։ Վահանանց ապստամբության ընթացքը սահուն էր՝ շատ հաղթանակներով։ Այն ավելի լավ էր մշակված և քայլերը հստակ էին, նպատակը՝ նույնպես։ 

  • Ի՞նչ հետևանքներ ունեցավ այդ ապստամբությունը։

Ապստամբությունն ավարտվում է, երբ 484 թ․ Նվարսակում Վահան Մամիկոնյանի և Նիխորի միջև պայմանագիր է կնքվում։ Ապստամբության արդյունք են հանդիսանում Վահանի կողմից Վաղարշ թագավորին ներկայացրած պահանջները՝ դադարեցնել կրոնափոխության քաղաքականությունը, կրկին թույլատրել քրիստոնեական կրոնի դավանումը, չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին և պաշտոններ չտալ հավատուրացողներին, հարգել հայ-հողատեր նախարարների ժառանգական իրավունքը և այլն։

Posted in Պատմություն 10

Վարդանանց պատերազմ․ Ավարայրի ճակատամարտը

Հայ ժողովրդի վիճակի ծանրացումը

Հայաստանի վիճակը կտրուկ վատանում է Պարսկաստանում Հազկերտ II-ի գահակալությամբ։ Նա առաջին հերթին փորձում է թուլացնել Հայաստանի ռազմական ուժը։ Հազկերտը հայոց գնդերն ուղարկում է Արևելք՝ քոչվոր հոների դեմ պայքարելու։ Այսպիսի տագնապալի ժամանակներում Հայաստանում կաթողիկոս Հովսեփ Ա Վայոցձորցու գլխավորությամբ 443 թ․ եկեղեցական ժողով գումարվեց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շահապիվան ավանում։ Հայաստանի ներքին կյանքի վերաբերյալ ընդունվեց 20 կանոն, որոնց մեջ գլխավոր կետը պատիժների խստությունն էր ընդդեմ եկեղեցու և ընտանիքի կարգերը խաղտողների։ Հայաստանի ինքնուրույնությանն ուղղված հաջորդ հարվածը 447 թ․ Հազկերտի հանձնարարականով Դենշապուհ պաշտոնյայի՝ Արևելյան Հայաստանում աշխարհագրի անցկացումն էր։ Դրա նպատակներից էին հարկերի ծանրացումը և եկեղեցու ազատության սահմանափակումը։ Հայ ժողովրդի բոլոր խավերի վիճակը ծանրանում է։ 

Ապստամբությունը

Պարսից արքունիքը այդքանով չբավարարվեց, և արքայի նոր հրամանով հայերից պահանջվեց քրիստոնեությունից հրաժարվել և ընդունել զրադաշտական կրոնը։ Հայ ժողովրդի համբերության բաժակը լցվեց և 449 թ․ Արտաշատում Հովսեփ կաթողիկոսի գլխավորությամբ եկեղեցական ժողով գումարվեց, և նախարարների ու ամբողջ ժողովրդի համաձայնությամբ մերժվեց Սասանյանների՝ կրոնափոխության պահանջը։ Հազկերտը, ստանալով հայերի մերժողական պատասխանը, զայրանում է և իր մոտ կանչում հայ նախարարներին՝ մարզպան Վասակ Սյունուն, սպարապետ Վարդան Մամիկոնյանին, Վահան Ամատունուն, Գուգարքի բդեշխ Աշուշային և այլոց, ինչպես նաև Վիրքի ու Աղվանքի նախարարներին։ 

450 թ․ ապրիլին նախարարները ժամանում են Տիզբոն, որտեղ Հազկերտը սպառնում է նրանց զրադաշտականություն չընդունելու դեպքում զրկել ժառանգական իրավունքներից և ընտանիքներով աքսորել պարսկաստանի խորքերը։ Հայրենիք վերադառնալու և ապստամբությունը կազմակերպելու համար նախարարները որոշում են առերես ընդունել զրադաշտականությունը։ Հազկերտը իմանալով նախարարների որոշման մասին, կարծելով, որ վերջապես հասել է իր նպատակին, մոգապետին ու մոգերին հրամայում է ուղեկցող ուժերի և հայոց գնդի հետ մեկնել Հայաստան։ Սակայն նա Գուգարքի Աշուշա բդեշխին և Սյունաց Վասակ իշխանի երկու զավակներին՝ Բաբիկին և Ատրներսեհին, պատանդ է պահում իր արքունիքում։ 

Հայոց գունդը, նախարարները և մոգերին ուղեկցող զորքը հասնելով Հայոց աշխարհ բանակում են Բագրևանդ գավառի Անգղ ավանում։ Մոգերն ու պարսից զորքերը փորձում են քանդել տեղի եկեղեցին, ինչը առաջացնում է հայ բնակչության զայրույթը։ Հայերը Ղևոնդ երեցի գլխավորությամբ հարձակվում են մոգերի վրա և փրկում եկեղեցին։ Իրավիճակը սրվում է։ 

Վարդան Մամիկոնյանը խորհրդակցություն է հրավիրում, որի ժամանակ բոլորը տեղեկանում են Տիզբոնից վերադարձաց նախարարների ուրացումը կեղծ է եղել։ Նա հայտնում է բոլորին ապստամբության մասին։ Բոլորը միահամուռ երդում են տալիս (ասելով «հավատո ուխտի» խոսքեր), և ուխտը կնքվում է Վասակ Սյունու և տանուտերերի ու ավագ սեպուհների մատանիներով։ Աշխարհազորը, ռամիկ բազմությունը, միանալով հայոց զորաբանակին, հարձակվում են մոգերի կառուցած կրակապաշտարանի վրա, քանդում այն, իսկ մոգերին գերի վերցնելով՝ մահապատժի ենթարկում Անգղ ավանի հարևան Զարեհավանում։ 

Ապստամբ ուժերը պարսից կայազորներից ազատագրում են Արտաշատը, Գառնին, Արտագերսը և այլ բնակավայրեր։ Կազմվում է կառավարություն․ Վասակ Սյունին՝ մարզպան, Վարդան Մամիկոնյանը՝ սպարապետ, Հովսեփ Վայոցձորցին՝ մեծ դատավոր, Խորեն Խորխորուռին՝ մաղխազ։ 

Որոշ ժամանակ անց Աղվանքից այրարատ է գալիս հազարապետը և տեղեկացնում, որ պարսիկների բանակը երեք հարյուր մոգերի հետ ներխուժել է իրենց երկիր։ Հայերը դիմում են քրիստոնյա Բյուզանդական կայսրությանը, սակայն կայսրը ոչ միայն հրաժարվում է հայերին օգնելուց, ալյև Հազկերտի մոտ դեսպաններ է ուղարկում և դաշինք կնքում նրա հետ։ 

Հայոց զորքը երկիրը պաշտպանելու նպատակով բաժանվում է երեք գնդի։ Առաջին գունդը՝ Ներշապուհ Արծրունու գլխավորությամբ շարժվում է հարավ՝ Հայաստանն Ատրպատականի կողմից պաշտպանելու։ Երկրորդ գունդը՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, նախապատրաստվում է արշավելու դեպի հյուսիս-արևելք՝ Աղվանք և Ճորա պահակ ներխուժած պարսիկների առաջխաղացումը կասեցնելու նպատակով։ Երրորդ գունդը հանձնվում է Վասակ Սյունուն և մնում Այրարատ աշխարհում։ 

Խաղխաղի ճակատամարտը

Ճակատամարտը տեղի է ունենում Խաղիխաղ քաղաքի մոտ 450 թ․։ Վարդանն իր գնդով խիզախորեն գրոհում է թշնամու զորքի աջ թևի վրա։ Հաղթանակած հայկական գունդն անցնում է Կուրի ձախ ափը և ազատագրում Աղվանքի բերդերն ու քաղաքները։ Հայոց զորքը շարունակում է իր երթը դեպի Հյուսիսային կովկասի ռազմավարական ամրություններից մեկը՝ Ճորա պահակ, և այնտեղ ևս ջախջախում պարսիկներին։ Այստեղից Վարդան Մամիկոնյանը դեսպան է ուղարկում հոների մոտ և նրանց հետ դաշինք կնքում ընդդեմ Սասանյանների։ 

Հայաստանից գուժկան է հասնում և տեղեկացնում, որ Վասակ Սյունին փոխել էր իր վերաբերմունքը ապստամբության նկատմամբ և ծրագրել էր հաշտվել պարսից արքունիքի հետ։ Ժողովրդի աջակցությունը շահելու համար նա լուրեր է տարածում, թե իբր Հազկերտը հրաժարվել է կրոնափոխություն պարտադրելուց, և ժողովրդին փորձում էր համոզել հետ կանգնել ապստամբությունից։ Այս որոշումը շատ անսպասելի հարված էր երկրի վտանգությանը։ Վարդանը, գիտակցելով պահի լրջությունը, անմիջապես վերադառնում է Հայաստան և երկրի կառավարումն ու զորքերի հրամանատարությունը ամբողջությամբ վերցնում է իր ձեռքը։ Վահան Ամատունին կրկին դառնում է հազարապետ։ 

Ավարայրի ճակատամարտը

Հազկերտը բազմաքանակ զորք է ուղարկում Հայոց աշխարհ, որը գլխավորում էր Մուշկան Նյուսալավուրտը։ Հայոց 66-հազարանոց զորքը սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ Արտաշատից շարժվում է Վասպուրականի Արտազ գավառը և բանակում Ավարայրի դաշտում՝ Տղմուտ գետի ձախ ափին։ Եռապատիկ ավելի զինվոր ունեցող պարսիկ բանակը ճամբար է դնում մյուս ափին։ Ղևոնդ երեցը և մյուս հոգևոր հայերը Սուրբ պատարագի սեղան են կանգնեցնում և մկրտում մինչ այդ չմկրտվածներին։

Վարդան զորավարը հայոց զորքին հրամանատարներ է կարգում։ Առաջին զորագունդը հանձնում է Ներշապուհ Արծրունուն, երկրորդը՝ Խորեն Խորխոռունուն, իսկ երրորդը՝ Թաթուլ Վանանդեցին։ Վարդան Մամիկոնյանը վերցնում է չորրորդ գնդի հրամանատարությունը։ 

451 թ․ մայիսի 26-ի լուսաբացին սկսվում է Ավարայրի ճակատամարտը։ Հայոց հեծելագունդը, Վարդան զորավարի գլխավորությամբ անցնելով Տղմուտ գետը, շեշտակի հարվածով մխրճվում է պարսից զորքի մեջ։ Միայն որոշ ժամանակ անց թշնամին կարողանում է վերադասավորել իր ուժերն ու հարվածել հայոց զորքի ձախ թևին։ Հայոց զորավարը թշնամու շարքերում այնպիսի իրարանցում է առաջացնում, որ Մուշկան Նյուսալավուրտը հրամայում է փղերին մտցնել ռազմի դաշտ։ Կռիվը սաստկանում է։ Վարդան Մամիկոնյանն ու զինակիցները հայտնվում են շրջափակման մեջ։ Վարդան զորավարը և ութ մեծամեծ նախարարներ զոհվում են։ Ճակատամարտն ավարտվում է երեկոյան։ Հայոց զորքից զոհվում է 1036 զինվոր, իսկ պարսիկներից 3544։ 

Ավարայրի ճակատամարտը հաղթանակ էր ընդդեմ բռնակալության, դավանափոխության և մահվան։ Վարդանանց նահատակության գնով Հայաստանը պահպանում է իր ներքին ինքնուրույնությունը, իսկ ժողովուրդը՝ քրիստոնեությունը։

Posted in Պատմություն 10

Պապ թագավոր

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Գնահատե՛ք Պապ թագավորի բարեփոխումները։ Ի՞նչ արդյունքներ տվեցին այս բարեփոխումները։

Պապ թագավորը և Մուշեղ սպարապետն ապահովեցին երկրի անվտանգությունը, զարգացրեցին ռազմատնտեսությունը։ Բանակի թիվը հասցվեց մոտ հարյուր հազարի։ Կույսերն ու այրիները ստացան ամուսնանալու հնարավորությունը՝ այդպիսով ապահովելով աճ երկրի բնակչության և բանակի համար։ Պապ թագավորը Հայաստանից վտարեց պարսից զորքերը:

  • Ի՞նչ տեղի կունենար ե՞թե Մուշեղ սպարապետը հետ չվերադարձներ Շապուհի կանանոցը։

Այդ քայլով Մուշեղը ցույց էր տալիս իր հզորությունը՝ կանանց և երեխաներին քաղաքականության, պատերազմների մեջ չներառելով։ Եթե այդ քայլով չգործեր, Շապուհը մեծ ազդեցություն կունենար Մուշեղի ցանկացած որոշման վրա։ 

  • Ինչու՞ դավադրաբար սպանեցին Պապ թագավորին։

Վաղես կայսրին պահանջ էր ներկայացվել վերադարձնել Կեսարիայի 10 քաղաքները և Ուռհան, բացի այդ սպառնացել էր, որ եթե չվերադարձնի այդ տարածքները, իրենց միջև թշնամություն կծագի։ Այդ սպառնալիքը նրան դուր չեկավ և նա որոշեց դավադրաբար սպանել Պապ թագավորին։ Պապին սպանեցին խնջույքի ժամանակ՝ 374 թ․։

Posted in Պատմություն 10

Հայաստանը և Հռոմի ու Պարթևստանի մրցակցությունը

Կարդացե՛ք հետևյալ թեման՝ «Հայաստանը և Հռոմի ու Պարթևստանի մրցակցությունը I-րդ դարի առաջին կեսում»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

1. Հայաստանը գահակալական խնդիրների պատճառով ինչու՞ էր հայտվել Հռոմի և Պարթևստանի մրցակցության գոտում:

Լինելով երկու հզոր պետությունների միջև Հայաստանը պետք է ընտրություն կատարեր, որի արդյունքում՝ անցնելով պետություններից մեկի կողմը, նրանցից մեկին կդարձներ գերիշխող։ Հռոմի և Պարթևստանի մրցակցության գոտում հայտնվելը կայանում էր նրանում, որ երկու պետությունները փորձում էին գահ բարձրացնել իրենց թեկնածուներին։ Հայաստանի դաշնակցությունը ձեռք բերելով հաստատվում էր երկրի հզորությունը։

2. Արդո՞ք այս մարցակցության ժամանակաշրջանում կար հայերի համար այլընտրանքներ․ հիմնավորե՛ք։

Ըստ իս՝ ոչ։ Հայերը երկու հզոր պետությունների միջև էին և որևէ բան կազմակերպելը չափազանց վտանգավոր կլիներ։ Վտանգավոր կլիներ, քանի որ՝ Հռոմի և Պարթևստանի հետ համեմատած, հայերը շատ ավելի թույլ էին և չունեին հստակ առաջնորդ։

3. Ինչո՞ւ Հայոց ավագանին ի վերջո կանգնեց Պարթևական քաղաքական կողմնորոշման վրա։

Հայոց ավագանին ընտրեց Պարթևական քաղաքական կողմնորոշումը Հռոմի ճնշման և սպառնալի վերաբերմունքի պատճառով։ Պարթևստանն ավելի հարմար դաշնակից էր, թե՛ հայերի և պարթևների նմանության, թե՛ բավարար վստահության առկայության տեսանկյուններից։

Posted in Պատմություն 10

Քրիստոնեության հռչակումը պետական կրոն

Դասարանում

Հայոց Աբգար թագավորի օրոք և, հաջորդող տարիներին, Քրիստոսի 12 աշակերտներից Սբ Թադեոս և Սբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ`I-ին դարում, դրվեց Հայ Առաքելական եկեղեցու հիմքը։ Առաջնորդական աթոռները՝ մինչև Գրիքրոր Լուսավորչի հայտնվելը, տեղակայված են եղել Եդեսիայում, Արտազում և Սյունիքում։ III-րդ դարի երկրորդ կեսերին Հայաստանի քաղաքական և կրոնական իրադարձությունները պայմանավորված էին Սասանյան Պարսկաստանի նվաճումների դեմ հայերի դիմադրությամբ։ Այդ ժամանակ Սասանյաններն էին ընտրում հայոց գահի թագաժառանգին։ Այդ խառնաշփոթի և անիշխանության ընթացքում պարսիկ մոգերը փոփոխում և ավիրում են հեթանոսական պաշտամունքի տաճարային կենտրոնները։ Որմիզդ-Արտաշիրը Բագավանում վառում է «որմիզդական կրակը» և Արտաշես I-ի սահմանաքարերի գրությունները փոխում է իր անունով։ Այսինքն՝ Տրդատ III-րդի և Գրիգորի Հռոմեական կայսրությունում գտնվելու ընթացքում մոգերը ավիրեցին հեթանոսական մշակույթը։ Վերադառնալով Հռոմից Տրդատի հետ գալիս է Գրիրգորը՝ իր մոտ ծառայելու նպատակով։ Մի օր, Անահիտ աստվածուհու տաճարում զոհեր մատուցելու արարողության ընթացքում Տրդատը նկատում է, որ Գրիգորը չի մասնակցում արարողությանը։ Այնուհետև իմանում է, որ նա Անակի որդին է և Քրիստոնյա է, ինչից հետո նրան ստորգետնյա բանտում է բանտարկում՝ Խոր Վիրապում։ Դիոկղետիանոս կայսեր հետապնդումից փախչելով Գայանեի և Հռիփսիմեի գլխավորությամբ Հայաստան են գալիս Հռիփսիմյան կույսերը։ Տրդատը սիրահարվում է Հռիփսիմեին, սակայն Հռիփսիմեն մերժում է նրան, ինչն էլ բերում է կույսերի նահատակությանը։ Այդ իրադարձությունը նաև դառնում է Տրդատի ծանր հիվանդության պատճառ։ Տրդատի քույր Խոսրովիդուխտը իր տեսիլքում տեսնում է, որ միայն Գրիգորն է կարող բուժել եղբորը և բոլոր մյուս հիվանդներին։ Գրիգորին՝ 13 տարի Խոր Վիրապում բանտարկված լինելուց հետո, ազատում են, նա բոլորին բուժում է և սկսում քրիստոնեության քարոզչությունը։ Մաքրվում են Հայաստանում «անիշխանության» ընթացքում մոգերի կատարած բոլոր ավիրվածությունները և դրանց փոխարեն դրվում են քրիստոնեական վկայարանների և եկեղեցնիների հիմքերը։

Posted in Պատմություն 10

Ռուբինյաններ

Բագրատունյաց թագավորության անկումից Կիլիկիայում Ռուբինյան իշխանական տոհմի ջանքերով ստեղծվում է հայկական իշխանություն, որը հետագայում 1198 թվականին վեր է ածվում թագավորության։ Հայկական թագավորությունը դիվանագիտական կապեր է հաստատում արևելքում ստեղծված խաչակրաց պետությունների հետ, որն օգնում է ամրացնել հայկական պետության հիմքերը։

Կիլիկիայում հայերը բնակվել են դեռ անհիշելի ժամանակներից: Արտաշեսյանների օրոք Կիլիկիան որոշ ժամանակ նաև Մեծ Հայքի թագավորության մաս է կազմել: Իսկ XI դարի սկզբից, երբ Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունին, 1021 թ. կազմակերպեց գաղթը, շատ հայեր բնակություն հաստատեցին Լեռնային Կիլիկիայում: Եվ XI դարում Կիլիկիայում հայությունն արդեն մեծամասնություն էր կազմում: Այդ ժամանակաշրջանում Կիլիկիայում և հարակից շրջաններում Փիլարտոս Վարաժնունին և Գող Վասիլ Կամսարականը բավական ընդարձակ իշխանություններ էին ստեղծել:Սակայն այդ պետական կազմավորումները երկար կյանք չունեցան: Ռուբեն Բագրատունին Անիի վերջին գահակալ Գագիկ Բ Բագրատունու թիկնազորի հրամանատարն էր: Երբ 1045 թ.Գագիկ Բ, թողնելով Անին, հաստատվեց Կիլիկիայի սահմանագլխին և 1079 թ. սպանվեց բյուզանդացիների ձեռքով, Ռուբեն իշխանը, ամրանալով Կիլիկիայում ստեղծեց զորեղ իշխանություն: 1080 թ. նա Բարձրբերդում ապստամբության դրոշ բարձրացրեց ու Լեռնային Կիլիկիայի այդ շրջանն անկախ հռչակեց Բյուզանդիայից: Բյուզանդական զորքերը ցանկացան ճնշել հայերին, սակայն Ռուբենն իր շուրջը հավաքված քաջերով կանխեց դա։ Նոր ստեղծված իշխանապետությունը հիմնադրի՝ Ռուբեն Բագրատունու անունով կոչվեց Ռուբինյան:

Ռուբենը կառավարման 15 տարիների ընթացքում բազմիցս ջարդեց ոչ միայն բյուզանդական, այլև սելջուկյան զորքերը և ամրապնդեց իր իշխանությունը: Նա մահացավ ծեր հասակում, նրա մարմինն ամփոփվեց Կաստալոնի վանքում: Ռուբենի մահից հետո իշխանությունը ժառանգեց որդին՝ Կոստանդին Առաջինը, որ կարճ կառավարեց, սակայն իրագործեց բարեփոխումներ։ Նա կարողացավ բյուզանդացիներից և սելջուկներից ազատագրել Լեռնային Կիլիկիայի մի շարք շրջաններ և կցել իր պետությանը, վերակառուցեց Վահկա բերդը և այն դարձրեց իր իշխանանիստը: Կոստանդին Առաջինի կառավարման տարիներին տեղի ունեցան խաչակրաց առաջին արշավանքները: Կոստանդինը նրանց աջակցեց Եդեսիայի, Երուսաղեմի և Անտիոքի գրավման ժամանակ: Նա իր դստերը կնության տվեց Եդեսիայի դուքսին և նրա հետ բարեկամական պայմանագիր կապեց: Կոստանդին Առաջինի մահից հետո իշխանության եկավ իր որդին՝ Թորոսը։ Թորոս Առաջինը, շարունակելով պապի և հոր քաղաքականությունը, ավելի ամրապնդեց հայոց իշխանապետությունը Կիլիկիայում:Նա իր իշխանապետությանը միացրեց Սիսն ու Անարբազան, ինչպես նաև Դաշտային Կիլիկիայի մի հատվածը, Գող Վասիլի հետ Բերդուսի ճակատամարտում ջախջախեց Իկոնիայի սուլթանության զորքերը: Թորոսը նույնպես խնամիական կապերով բարիդրացիական հարաբերություններ հաստատեց խաչակիրների իշխանությունների հետ: 1111 թ. գրավեց Կիզիստրա բերդը և տանջամահ արեց հույն Մանդալե եղբայրներին, որոնք 1079 թ. դավադրաբար սպանել էին հայոց գահազուրկ Գագիկ Բ արքային: Թորոս Առաջինը կառուցեց Դրազարկի վանքը, որ դարձավ հայոց հոգևոր-մշակութային և գիտական հզոր կենտրոններից մեկը:

Թորոս Առաջինին գահըառանգեց նրա կրտսեր եղբայրը՝ Լևոն Առաջինը: Լևոնի իշխանության առաջին տարիները բավական բարենպաստ էին հայերի համար: Նա ջախջախեց սելջուկյան բանակները, ապա՝ խաչակիրներին և նրանց արտաքսեց Դաշտային Կիլիկիայից: 1132 թ. Լևոն Առաջինը ջարդեց նաև բյուզանդական զորքերը և ազատագրեց Կիլիկիո ծովափնյա քաղաքները՝ Տարսոնը, Մամեստիան և Ադանան: Նա գրավեց Սելևկյան և Դաշտային Կիլիկիան և ամբողջովին կցեց իր իշխանությանը: 1137 թ. բյուզանդական կայսր Հովհաննես Երկրորդը մեծաքանակ զորքով արշավեց Կիլիկիայի դեմ: Նա ծուղակ պատրաստեց Լևոն Առաջինի դեմ, կարողացավ գերել նրան ու նրա ընտանիքը և գրավել Կիլիկիայի իշխանությունը:

Լևոն Առաջինը և նրա ավագ որդի Ռուբենը մահացան գերության մեջ՝ Կոստանդնուպոլսի բանտում: Բայց 1145 թ. նրա մյուս որդին՝ Թորոսը, կարողացավ փախչել գերությունից, հասնել Կիլիկիա, համախմբել հայոց զինուժը և սոսկալի ջարդ տալով բյուզանդացիներին՝ վերականգնել հայկական անկախ իշխանությունն ու գահակալել որպես Թորոս Բ։

1168 թ. Թորոս Երկրորդը հիվանդացավ և հրաժարվելով իշխանությունից՝ կրոնավոր դարձավ Դրազարկի վանքում՝ գահը հանձնելով իր անչափահաս որդուն՝ Ռուբեն Երկրորդին (1168-1169): Շատ չանցած՝ մահանում է Թորոսը: Նրա եղբայր Մլեհը, որ մինչ այդ գժտված էր Թորոսի հետ և ծառայում էր Նուր-ադ-Դինի բանակում, վերադարձավ Կիլիկիա և եղբորորդուց խլեց իշխանությունը: Իշխանության գալով՝ Մլեհը ձեռնամուխ եղավ երկրի ամրացման ու հզորացման գործին:

Կիլիկիայի հայկական իշխանության գահակալ դարձավ Լևոն Բ Մեծագործը (1187-1219): Իշխանության գալով՝ Լևոն Բ ստիպված էր անընդմեջ պատերազմներ մղել Կիլիկիային սպառնացող թշնամիների դեմ: Նա նախ ջախջախեց Իկոնիայի, ապա Եգիպտոսի սուլթանության զորքերը: Այնուհետև իր սուրն ուղղեց Բյուզանդիայի դեմ և նրանից գրավեց Սելևկյան, Իսավրիան երկրամասերը՝ կցելով Կիլիկիային:

Գահակալման ընթացքում Լևոնը շատ մեծագործություններով աչքի ընկավ: Հայոց արքան մահացավ 1219 թ.: Նա արու զավակ չուներ: Գահը ժառանգած արքայադուստր Զապելը 1226 թ. ամուսնացավ իշխան Հեթում Հեթումյանի հետ, որով էլ Կիլիկիայի հայոց թագավորության գահին դինաստիական փոփոխություն կատարվեց…

Posted in Պատմություն 10

Հայաստանը Ք.ա. VII դարավերջից մինչև Ք.ա. 330-ական թվականները>>

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ <<Հայաստանը Ք.ա. VII դարավերջից մինչև Ք.ա. 330-ական թվականները>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

Ե՞րբ և Հայկական լեռնաշխարհի ո՞ր հատվածում էր վերականգնվել Սկայորդու իշխանությունը: Սեպագիր աղբյուրներում ի՞նչ անունով էր հիշատակվում այդ իշխանությունը:

Ըստ Մովսես Խորենացու` Ք.ա. VII դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների ավագ ճյուղի իշխանությունը`Սկայորդու գլխավորությամբ: Այն համապատասխանում է սեպագիր աղբյուրների Արմե-Շուբրիա պետական կազմավորությունը:

Ներկայացրե՛ք Պարույր Սկայորդու քաղաքական գործունեությունը:

Ըստ Պատմահոր հաղորդման` Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը: Նա դաշինք կնքեց Մարաստանի ու Բաբելոնի հետ ընդդեմ Ասորեստանի: Ք.ա. 612թ. դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվենը: Դրանից հետո Պարույր Նահապետը Հայաստանի թագավոր: Երբ Ասորեստանը վերջնականապես ոչնչացնելու նպատակով դաշնակից զորքերը Ք.ա. 609 թ. Վանի շրջանով արշավում էին դեպի Ասորեստանի վերջին հենակետ Կարքեմիշ քաղաքը, այդ ժամանակ Վանն արդեն դաշնակիցների, այսինքն`Պարույրի իշխանության տակ էր:

Ներկայացրե՛ք (ամփոփ) Երվանդ Սակավակյացի գործունեությունը:

Երվանդ Սակավակյացը Պարույր Հայկազունի հաջորդողն էր։ Նրա անունով էլ Հայկազունիների մի ճյուղն անվանվել է Երվանդական, Երվանդյան կամ Երվանդունի։ Սակավակյացը Մարաստանի դեմ պատերազմում անհաջողություն է կրում և ստիպված ճանաչում նրա գերիշխանությունը։ Նրա օրոք թագավորություն ուներ 40 հազարանոց հետևակ և 8 հազար հեծյալ զորք։ Աժդահակի օրոք Տիգրանը կրկին ապստամբում է, ապստամբությունը ձախողվում է և հայկական ընտանիքն ընկնում է ծուղակը։

Արդյո՞ք ճիշտ էր Մարաստանի դեմ ամպստամբությունը և Աքեմենյան Պարսկաստանի հետ դաշինքը: Հիմնավորե՛ք:

Մարաստանի դեմ ամպստամբությունը միջոց էր Աքեմենյան Պարսկաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար։ Եվ նաև լավ միջոց էր Մարաստանին ասպարեզից դուրս հանելու համար։

Ի՞նչ գիտեք Բեհիսթունյան արձանագրության մասին: Ի՞նչ լեզուներով և ի՞նչ անվանումներով էր հիշատակվում Հայաստանը:

Բեհիսթունյան արձանագրությունը թողել է պարսից հզոր արքա Դարեհ I-ը։ Արձանագրությունները եղել են եռալեզու՝ պարսկերեն, էլամերեն, բաբելերեն։ Պարսկերեն արձանագրություններում Հայաստանը կոչվում է Արմինա, էլմաներենում՝ Հարմինույա, բաբելերենում՝ Ուրարտում։

Ինչպիսի՞ տեղեկություններ է հաղորդում Քսենոֆոնը Հայաստանի մասին:

Քսենոֆոնը Հայաստանում արշավանքների ժամանակ նկարագրել է այն, որպես շքեղ երկիր՝ գեղեցիկ շինություններով և քանդակներով։ Այստեղ նշում է, որ հայերը մեծ սափորների մեջ ինչ-որ խմիչք էին պատրաստում, որի վրա գարու հատիկներ էին։Քսենոֆոնը նշում է, որ չկար մի այդպիսի տուն, որտեղ չլինեին խմիչքներ, մսեղենով կերակուրներ։