Posted in Պատմություն 8

Մայիսի 11-22, առաջադրանք, 8-րդ դասարան

1024px-map_europe_alliances_1914-hy

Ռազմաքաղաքական դաշինքերի առաջացումը

20–րդ դարի սկզբին միջազգային հարաբերություններում եղան զգալի փոփոխություններ։ Բրիտանիան ստիպված էր դուրս գալ իր կողմից իրականացվող փայլուն մեկուսացման քաղաքականությունից և սկսել հավասարակշռող դաշինքների որոնման և ձևավորման քաղաքականություն։ 1902 թվականին կնքվեց անգլո-ճապոնական համաձայնությունը, որով Անգլիան իրեն ապահովեց ընդդեմ Ռուսաստանի, քանի որ Ռուսաստանը և Ճապոնիան հակամարտող կողմեր էին։ Անհրաժեշտ էր նաև դաշնակից որոնել ընդդեմ Գերմանիայի: Գերմանիան ուներ հզոր ցամաքային բանակ և եվրոպական միակ պետությունը, որը կարող էր իր ցամաքային բանակով մրցել Ֆրանսիայի։ Ուստի անգլիական դիվանագիտությունը սկսեց աշխատել ֆրանս-անգլիական դաշինքի ձևավորման օգտին։ Ֆրանսիան իր հերթին դաշնակից էր փնտրում ընդդեմ Գերմանիայի, քանի որ նրա հիմնական դաշնակից Ռուսաստանը զբաղված էր Հեռավոր Արևելքում Ճապոնիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ 1904 թվականի ապրիլի 8-ին Լոնդոնում հանդիպեցին ֆրանսիական և անգլիական կողմերը՝ կնքվեց ֆրանս-անգլիական արտաքին համաձայնագիրը, որը կոչվեց entente (համաձայնություն)։ Պայմանագիրը բաղկացած էր երկու մասից՝ մեկը ենթակա էր հրապարակման, մյուսը գաղտնի էր։ Հրապարակման ենթակա բաժնում կողմերը պարտավորվում էին Մարոկկյան հարցի շուրջ պահպանել 1880 թվականի Մադրիդյան կոնֆերանսի սկզբունքները, իսկ գաղտնի հատվածում Անգլիան ճանաչում էր Ֆրանսիայի իրավունքները Մարոկկոյի, իսկ Ֆրանսիան՝ Անգլիայի իրավունքները Եգիպտոսի նկատմամբ։ Ռուս-ճապոնական պատերազմի ավարտից հետո ձախողված Ռուսաստանը նորից թեքվեց դեպի Եվրոպա, որտեղ սակայն ուժերի վերադասավորման արդյունքում Ռուսաստանի շահերի տարածքում արդեն ներկա էր ոչ թե Մեծ Բրիտանիան, այլ Գերմանիան։ Հետևաբար Մեծ Բրիտանիան այլևս չէր դիտարկվում որպես հակառակորդ և նույն այս հիմնավորմամբ Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի կողմից նույնպես չէր դիտարկվում որպես հակառակորդ։ Բացի այդ առկա էր նաև Ֆրանսիայի գործոնը, քանի որ վերջինս համարվում էր այս երկու երկրների դաշնակիցը։ 1907 թվականի օգոստոսի 31-ին Պետերբուրգում հանդիպեցին անգլո-ռուսական կողմերը և կնքվեց անգլո-ռուսական կոնվենցիան, որով վերջնական ձևավորում ստացավ Անտանտը՝ դառնալով ֆրանս-անգլո-ռուսական եռյակ խմբավորում, որը պետք է պայքարեր Եռյակ միության դեմ Մեծ պատերազմում։

 Պատերազմի պատճառների, մասնակիցների նպատակները:

Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել տերությունների 2 խմբավորումների՝ գերմանա-ավստրիական (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915 թ-ից՝ Բուլղարիա) և Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Սերբիա, 1917 թ-ից՝ ԱՄՆ և այլն, ընդհանուր թվով 34 պետություն) միջև: 

Առաջին համաշխարհային պատերազմի պատճառները բազմազան են և քննարկման առարկա։ Պատերազմը սկսվել է Բալկաններում 1914 թվականի հուլիսի վերջին և ավարտվել է 1918 թվականի նոյեմբերի 18-ին՝ խլելով 17 միլին մարդու կյանք և 20 միլիոն անհետ կորածի։Երկարաժամկետ վերլուծությունները միտված են բացատրելու ինչու երկու գերտերություններ Գերմանիան և Ավստրո-Հունգարիան մի կողմից և Ռուսաստանը, Ֆրանսիան, Սերբիան և Մեծ Բրիտանիան մյուս կողմից մտան պատերազմի մեջ 1914 թվականին։ Պատերազմի պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է վերլուծել քաղաքական, տարածքային և տնտեսական հակամարտությունները, Միլիտարիզմը, դաշինքների ստեղծման պատճառները, իմպերիալիզմը, ազգայնականության աճը և ուժային վակումը Օսմանյան կայսրության փլուզումից հետո։ Մյուս հիմնական պատճառներից կարող են լինել Եվրոպայում ուժային վերադասավորումից հետո տարածքային վեճերը, փլուզված և մասնատված երկրները, սպառազինության մրցավազքը, որը սկսվել էր վերջին տասնամյակներում:Կարճաժամկետ վերլուծությունները փորձում են բացատրել թե ինչու հենց այդ ժամանակ սկսվեց պատերազմը։ Նրանք վերլուծում են Հուլիսյան ճգնաժամի ժամանակ մեծ տերությունների որոշումները, ինչը առաջացել էր Արքայազն Ֆրանց Ֆերդինանդի և նրա կնոջ սպանությունից հետո 1914 թվականի հունիսի 28-ին։ Սպանությունը կատարել էր Գավրիլո Պրինցիպ, ով ազգությամբ սերբ էր և Երիտասարդ Բոսնիա խմբակցության անդամ էր, որին սատարում էր Սերբիական ազգայնական Սև ձեռք կազմակերպությունը: Ճգնաժամը ծագեց Ավստրո-Հունգարիայի և Սերբիայի միջև, որում ներքաշվեցին Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան և Մեծ Բրիտանիան։ Ճգնաժամի խորացման պատճառներից էր դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը մեծ տերությունների միջև։Ճգնաժամին հաջորդեց մի շարք դիվանագիտական հակամարտություններ Մեծ տերությունների երկրների միջև։ Այս հակամարտությունների հիմնական պատճառը կարող է լինել ուժերի վերադասավորությունը Եվրոպայում սկսած 1867 թվականին: Պատմաբանները մինչև այժ չեն եկել համաձայնության պատերազմի հիմնական պատճառների շուրջ։ Գոյություն ունեն մի քանի տեսակետներ։ Շատ պատմաբաններ կարծում են, որ պատերազմը ոչ թե սկսել են Գերմանիան և Ավստրո-Հունգարիան, այլ ներքաշված են եղել նաև այլ ուժեր։ Մյուսները կարծում են, որ Գերմանիան երկար ժամանակ պլանավորել էր պատերազմը, երրորդները կարծում են որ Անտնանտի ուժերը ավելի շահագրգռված են եղել պատերազմի սկսվելու հարցում։

Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը, գլխավոր ճակատները

1914 թ-ի ամենամեծ ճակատամարտը տեղի է ունեցել Մառն և Էն գետերի շրջանում, որտեղ 2 կողմից մասնակցեց 1,5 մլն մարդ, զոհվեց և վիրավորվեց 600 հզ-ը: Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրին գերմանական զորքերի հարձակումը դեպի Փարիզ և հակառակորդին ստիպեցին նահանջել մինչև Էն գետը:  Արևմտյան ճակատում սկսվեց դիրքային պատերազմ: Օգոստոսի վերջին Գերմանիային պատերազմ հայտարարած Ճապոնիան սկսեց Խաղաղ օվկիանոսում զավթել գերմանական տիրույթները և հպատակեցնել Չինաստանը: Կովկասյան ռազմաճակատում 1914 թ-ի դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ-ի հունվարի 5-ը Սարիղամիշի մոտ ռուսական բանակը գլխովին ջախջախեց թուրքական 90-հզ-անոց զորքը (փրկվեց միայն 12 հզ-ը), իսկ ռազմական նախարար Էնվեր փաշան հազիվ խուսափեց գերեվարվելուց: Ռուսները թուրքերին վտարեցին նաև Իրանի Ատրպատական նահանգից: 1915 թ-ին ռուսական զորքերի հարձակումը ծանր կացության մատնեց Ավստրո-Հունգարիային: Դաշնակցին օգնելու համար Գերմանիան լայնածավալ հարձակում սկսեց և գրավեց լեհ-լիտվական հողերը: Թեև ռուսները 300 հզ. զոհ տվեցին, սակայն Ռուսաստանը դիմակայեց: 1915 թ-ին Բալկանյան ճակատում Իտալիան, որ անցել էր Անտանտի կողմը, չկարողացավ առավելության հասնել Ավստրո-Հունգարիայի նկատմամբ. վերջինս նվաճեց Չեռնոգորիան և Ալբանիան: Բուլղարիան պարտության մատնեց Սերբիային: 1915 թ-ի ապրիլի 22-ին Արևմտաեվրոպական ճակատում՝ Իպր քաղաքի մերձակայքում, գերմանացիներն առաջին անգամ օգտագործեցին քիմիական զենք (թունավորվեց 15 հզ. մարդ): 1915 թ-ի մայիսին ռուսները հայ կամավորական ջոկատների աջակցությամբ գրավեցին Վանը: Սակայն հուլիսին ռուսական բանակը ժամանակավորապես թողեց հայկական տարածքները, որը ճակատագրական եղավ արևմտահայության համար: 

 Ռազմական գործողությունները 1914-16թթ

Կենտրոնական ուժերի ռազմավարությունը տուժեց փոխըմբռնման բացակայությամբ։ Գերմանիան խոստացել էր աջակցել Ավստրո-Հունգարիային նվաճել Սերբիան, բայց գործնականում խոստումը չկատարեց։ Սկզբում հարձակվողական պլանը հաստատվեց 1914 թվականի սկզբին, բայց այն տեստավորում չէր անցել։ Ավստրո-հունագարացիները հավատում էին, որ Գերմանիան կփակի հյուսիսային ճակատը ռուսներից: Սակայն Գերմանիան կարծում էր, որ Ավստրո-Հունգարիան իր ուժերը կկենտրոնացնի ռուսների դեմ, իսկ Գերմանիային կմնա հարձակվել Ֆրանսիայի վրա։ Արդյունքում Ավստրո-Հունգարիան ստիպված էր զորքերը բաժանել ռուսական և սերբական ճակատների միջև։ Ավստրիան պատերազմական գործողությունները սերբերի հետ սկսեց Ցերի և Կոլուբարայի ճակատամարտերով օգոստոսի 12-ին։ Հաջորդ երկու շաբաթների ընթացքում ավստրիական գրոհները հետ էին մղվում պատճառելով մեծ կորուստներ, ինչը ի չիք դարձրեց ավստրացիների կայծակնային հաղթանակի հույսերը։ Արդյունքում Ավստրո-Հունգարիան ստիպված էր կենտրոնացնել մեծ քանակությամբ զորք Սերբիայի դեմ, թույլ պաշտպանված թողնելով ռուսական ճակատը: Սերբիան կարողացավ հետ մղել ավստրիացիների առաջին գրոհները 1914 թվականին, ինչը եղավ նրանց առաջին հաղթանակը վերջին հարյուրամյակում: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին գերմանական բանակի 80%-ը կենտրոնացված էր արևմուտքում համաձայն «Aufmarsch II West» պլանի: Սակայն հետագայում որոշում ընդունվեց գործել Aufmarsch I West պլանի, որը նաև հայտնի էր որպես Շլիֆենի պլան: Համաձայն այս պլանի, գերմանական զորքերը պետք է հարձակվեին Ֆրանսիայի վրա Բելգիայի հյուսիսով, որտեղ ջախջախեին ֆրանսիական զորքերին, իսկ երկրորդ մասը պետք է անցներ Վերդենի անտառները և հարձակվեր Փարիզի վրա: «Aufmarsch I West»-ը չորս հիմնական պլաններից մեկն է, որոնք հաստատվել էին Գերմանաիայի ղեկավարության կողմից 1914 թվականին, սակայն նախապատվությունը տրվեց «Aufmarsch I West» պլանին, որը ենթադրում էր, որ Գերմանիան պետք է կռվի մեկ ճակատով Ֆրանսիայի դեմ, բացառվում էր, որ Ռուսաստանը և Բրիտանիան պետք է օգնեն Ֆրանսիային: Չնայած իր ոչ պիտանելությանը և ավելի ռացիոնալ պլանի առկայությանը, այն մնում էր գայթակղիչ իր հարձակվողական արագությամբ և էժանությամբ: «Aufmarsch II West» պլանը նույնպես չիրագործվեց անիրական նպատակների և գերմանական զորքերի քանակության պակասի պատճառով: Վերջնական հաստատված պլանի համաձայն՝ գերմանացիները պետք է շրջանցեին սահմանի վրա կենտրոնացած ֆրանսիական զորքերի աջ թևից, պարտության մատնեին Լյուքսեմբուրգում և Բելգիայում կենտրոնացած ֆրանսիական զորքերին և շարժվեին հարավ` դեպի Փարիզ։ Սկզբում գերմանացիները հաջողության հասան, մասնավորապես Սահմանային ճակատամարտերում (14-24 օգոստոս)։ Սեպտեմբերի 12-ին ֆրանսիացիներին՝ բրիտանական ջոկատների օգնությամբ, հաջողվեց կանգնեցնել գերմանական զորքերի առաջխաղացումը հաղթելով գերմանացիներին Փարիզի արևելքում Մառնի ճակատամարտում (5–12 սեպտեմբեր), և հետ մղեցին գերմանական զորքերին 50 կմ։ Հարավում նույնպես Մուլհաուսի ճակատամարտում ֆրանսիացիները հաջողության հասան։ Արևելքում ռուսական զորքերը բաժանվեցին երկու մասի։ Նրանց դեմ գերմանացիները ուղարկեցին 8-րդ բանակը, որը նախատեսված էր որպես պահեստային` ֆրասնացիների դեմ։ Բանակը ուղարկվեց Արևելյան Պրուսիա: Բանակը գլխավորում էր Պաուլ ֆոն Հինդենբուրգը, ով հաղթեց ռուսներին մի քանի ճակատամարտերում, որոնք հայտնի էին որպես Տանենբերգի ճակատամարտ (17 օգոստոս – 2 սեպտեմբեր)։ Սա նշանակում էր, որ Գերմանիան ստիպված էր կռվել երկարատև երկու ճակատային պատերազմով։ Սակայն գերմանական բանակը լավ պաշտպանական դիրք էր զբաղեցրել Ֆրանսիայում` կիսով չափ կրճատելով ածխի մատակարարումը։ Բացի այդ գերմանացիները ոչնչացրել կամ վիրավորել էին մոտ 230.000 ֆրիանսիացի և բրիտանացի զինվորականների՝ կորցնելով համեմատաբար ավելի քիչ զինվոր։ Բայցևայնպես գերմանացիների հաղորդակցման խնդիրները և հրամանատարության կասկածելի որոշումները թույլ չտվեցին գերմանացիներին ավելի մեծ հաջողությունների հասնել:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը և հետևանքները

Պատերազմի արդյունքում չորս կայսրություններ վերացան. Գերմանական, Ավստրո-Հունգարական, Օսմանյան և Ռուսական: Շատ ազգեր վերականգնեցին իրենց անկախությունը, բացի այդ ձևավորվեցին նոր պետություններ: Չորս արքայատոհմեր ոչնչացվեցին պատերազմից հետո. Հոհենցոլերները, Հաբսբուրգները և Օսմանցիները: Բելգիան և Սերբիան ավերվեցին, ֆրանսիացի 1,4 միլիոն զինվոր սպանվեցին, չհաշված մյուս կորուստները: Գերմանիան և Ռուսաստանը նույնպես մեծ կորուստներ ունեցան: Պաշտոնապես պատերազմը զինադադարից հետո շարունակվեց ևս յոթ ամիս մինչև Վերսալի պայմանագրի ստորագրումը Գերմանիայի կողմից 1919 թվականի հունիսի 28-ին: Միացյալ նահանգների Սենատը չվավերացրեց պայմանագիրը, չնայած այն վայելում էր ժողովրդի հավանությունը, և պաշտոնապես չդադարեցրեց իր մասնակցությունը պատերազմին մինչև Կնոքս-Պորտեր բանաձևի ստորագրումը 1921 թվականի հուլիսի 2-ը:Վերսալի պայամանագրից հետո պայմանագրեր ստորագրվեցին Ավստրիայի, Հունգարիայի, Բուլղարիայի և Օսմանյան կայսրության հետ: Սակայն Օսմանյան կայսրության հետ պայմանագրի ստորագրումը կասեցվեց Թուրքիայի անկախության համար պատերազմի պատճառով և վերջապես Անտանտի և արդեն Թուրքիայի հանրապետության միջև պայմանագիրը կնքվեց միայն 1923 թվականի հուլիսի 24-ին Լոզանում:Շատ երկրներում պատերազմի ավարտ համարում են Վերսալի պայմանագրի կնքման օրը, որից հետո միայն պատերազմ գնացած զինվորները վերադարձան տուն, բայց հիմնականում պատերազմի ավարտ է համարվում զինադադարի օրը՝ 1918 թվականի նոյեմբերի 11-ը: Իրավաբանորեն պատերազմի ավարտ է համարվում Լոզանի պայմանագրի ստորագրման օրը, երբ Անտանտի զորքերը լքեցին Կոստանդնուպոլիսը:

Նոր ռազմաքաղաքական իրավիճակը 1917թ.

1917 թվականի գործողությունները նախանշում էին պատերազմի ավարտի մասին, սակայն բոլոր հետևանքները չվերացվեցին մինչև 1918 թվականը:Բրիտանացիների կողմից ծովային շրջափակումը ծանր անդրադարձավ Գերմանիայի վրա: 1917 թվականին Գերմանիայի ռազմական ղեկավարությունը որոշեց սկսել աննախադեպ սուզանավային գրոհներ, որպեսզի Բրիտանիան դուրս գար պատերազմից: Գերմանիան նախատեսում էր Բրիտանիայի ափերին խորտակել ամսական 600,000 տոննա տարողությամբ նավ: Գերմանիայի ղեկավարությունը հասկանում էր, որ այսպես կարող է ԱՄՆ-ին ներքաշել պատերազմի մեջ, սակայն նրանց հաշվարկենրով Բրիտանիայի կորուստները այնքան մեծ կլինեն, որ նրանք ավելի շուտ հաշտություն կխնդրեն քան ԱՄՆ-ն կներքաշվի պատերազմին: Իրականում խորտակումները տոննաներով կազմում էին ավելի քան 500,000 տոնա ամսական փետրվարից հուլիս ամիսներին: Ապրիլ ամսին կազմեցին 860,000 տոննա:: Հուլիսից հետո ներդրված կոնվոյների համակարգը շատ արդյունավետ էին սուզանավերի դեմ պայքարում: Բրիտանիան անվտանգ դարձավ խորտակումներից, մինչդեռ Գերմանիայի տնտեսությունը անկում էր ապրում: 1917 թվականի Նիվելի հարձակման ժամանակ, Ֆրանսիայի 2-րդ գաղութարար դիվիզիոնի Վերդենի ճակատամարտի վետերանները հրաժարվեցին կատարել հրամանները՝ լինելով հարբած և առանց զինվորական համազգեստի: Նրանց սպաներին չհերիքեց միջոցներ, որպեսզի պատժի ամբողջ գումարտակը, բացի այդ պատիժը անմիջապես չհետևեց: Ֆրանսիական բանակի խռովությունները վարակեցին ևս 54 դիվիզոն, 20,000 զինվոր դարձավ դասալիք: Չնայած զանգվածային ձերբակալություններին, պատիժներին, հայրենասիրական դասերի և պարգևատրական մեխանիզմների, ֆրանսիացի զինվորները հրաժարվում էին մասնակցել հետագա գրոհներին: Ռոբերտ Նիվելը պաշտոնանկ արվեց հրամանատարի պաշտոնից, նրան փոխարինեց գեներալ Ֆիլիպ Պետեյնը, ով կանգնեցրեց արյունահեղ գրոհները:Աստրո-Հունգարիայի և Գերմանիայի հաղթանակը Կապորետտոյի ճակատամարտում պատճառ հանդիսացավ Անտանտին կազմակերպել գլխավոր խորհուրդ, որտեղ որոշվեց կազմել ընդհանուր հրամանատարական շտաբ, մինչ այդ բրիտանական և ֆրանսիական զորքերը գործում էին առանձին:1917 թվականին, երբ Կենտրոնական տերությունները հաշտություն հաստատեցին Ռուսաստանի հետ, մեծ քանակությամբ գերմանացի զինվորներ արևելքից տեղափոխվեցին արևմտյան ճակատ, որոնք պետք է դիմագրավեին օրեցօր ավելացող ամերիկյան զինվորներին: Գերմանիան հույս չուներ, որ կհաղթի երկարատև խրամատային պատերազմում և որոշեց արագ լայնածավալ գրոհ կազմակերպել: Բացի այդ, Անտանտի և Կենտրոնական տերությունների ղեկավարները վախենում էին սոցիալական ընդվզումներից և Եվրոպայում տիրող հեղափոխական վտանգից: Այս պատճառով երկու կողմերն էլ ցանկանում էին արագ հաղթանակի ուղի փնտրել:1917 թվականին Ավստրիայի կայսր Կառլոս I-ը առանց Գերմանիայի իմացության որոշեց բանակցություններ սկսել Իտալայի հետ:: Իտալիան մերժեց առաջարկները, իսկ այս բանակցությունները հայտնի դարձան Գերմանիային:

Գերմանիայի և նրա դաշնակիցների պարտությունը

Հարյուրօրյա հարձակման վերջին փուլը Մյոզ-Արոնի գրոհն էր, որը սկսեցին ֆրասնական և ամերիկայն զորքերը սեպտեմբերի 26-ին: Հաջորդ շաբաթվա ընթացքում ֆրանսիական և ամերիկյան ստորաբաժանումները ներխուժեցին Շամպայն և ստիպեցին գերմանացիներին թողնել մի քանի կարևոր բարձունք և նահանջել Բելգիայի սահման: Հոկտեմբերի 8-ին ճակատային գիծը նորից հատեցին Բրիտանական զորքերը Կամբրեի ճակատամարտի արդյունքում: Գերմանական զորքերը ստիպված էին կրճատել ճակատային գիծը և օգտագործել Նիդերլանդների սահմանը որպես այլընտրանքային ուղի նահանջելու դեպի Գերմանիա:Երբ Բուլղարիան սեպտեմբերի 29-ին կնքեց զինադադարի պայմանագիր, Լուդենդորֆը մեկ ամիս ընկավ մեծ սթրեսի մեջ:Գերմանիայի անխուսափելի պարտության մասին լուրերը տարածվեցին գերմանական զորքերում: Խռովությունների սպառնալիքը խորանում էր: Ադմիրալ Ռեյհարդ Շիրը և Լուդենդորֆը որոշեցին վերջին փորձը ձեռնարկել, որպեսզի վերականգնեին գերմանական նավատորմի հեղինակությունը: Իմանալով, որ արքայազն Մաքսիմիլիանի կառավարությունը հավանություն չի տա նման նախաձեռնությանը, Լուդենդորֆը որոշեց գործել ինքնուրույն: Այնուամենայնիվ պատրաստվող հարձակման մասին լուրերը հասան Քիլում տեղակայված նավաստիներին: Շատերը հրաժարվեցին մասնակցել ծովային հարձակմանը՝ համարելով այն ինքնասպանություն, որի համար ձերբակալվեցին: Լուդենդորֆը ընդունեց իր մեղքը և Կայզերը ազատեց նրան պաշտոնից հոկտեմբերի 26-ին: Բալկանների կորուստը նշանակում էր, որ Գերմանիան կորցնում էր նաֆթի և սննդի հիմնական կենսական ուղին: Բոլոր պահուստային միջոցները արդեն ծախսված էին: Դաշնակիցների նաֆթի պահանջարկի մոտ 80%-ը լրացնում էր Միացյալ Նահանգները, այսինքն Գերմանիայի սնուցման ուղու կորուստը էլ ավելի ուժեղացրեց դաշնակիցներին:Ռազմական անհաջողությունները և զորքի մարտունակության անկումը ստիպեցին Կայզերին Գերմանիան ուղղորդել դեպի հաշտություն: Արքայազն Մաքսիմիլիանը գլխավորեց կառավարությունը և որպես Կանցլեր սկսեց բանակցությունները դաշնակիցների հետ: Բանակցությունները անմիջապես սկսվեցին նախագահ Վիլսոնի հետ, քանի որ գերմանացիները կարծում էին, որ Վիլսոնը ավելի զիջողական կլինի քան ֆրանսիացիները և բրիտանացիները: Վիլսոնը պահանջեց, որ գերմանիայում հաստատվեն սահմանադրական միապետություն և խորհրդարանական վերահսկողություն: Նոյեմբերի 9-ին սոցյալ-դեմոկրատ Ֆիլիպ Շեյդեմանը Գերմանիան հայտարարեց հանրապետություն: Կայզերը, թագավորները և այլ ժառանգական կառավարիչները հեռացվեցին իշխանությունից: Կայսերական Գերմանիան մահացավ և ծնվեց նոր Գերմանիա՝ Վայմարյան Հանրապետություն անվանմամբ:

Առաջին աշխարհամարտի գլխավոր հետևանքները

 Խորհրդային Ռուսաստանը Գերմանիային էր զիջում Բելոռուսիայի (այժմ` Բելառուս) մի մասն ու մերձբալթյան երկրները: Ֆինլանդիան և Ուկրաինան ճանաչվում էին անկախ երկրներ: Թուրքիային էին անցնում Կարսը, Արդահանը և Բաթումը: Պայմանագիրն աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, որը միայնակ մնաց թուրքական բանակի դեմ (ռուսական զորքերը լքեցին Արևմտյան Հայաստանը):1918 թ-ի մարտ-հունիսին Արևմտաեվրոպական ռազմաճակատում գերմանական զորքերն անցան հարձակման և մեծ կորուստների գնով հասան Մառն գետի շրջանը, որը Փարիզից հեռու է 70 կմ: Բայց դա Գերմանիայի վերջին հաջողությունն էր: Օգոստոսին Անտանտի զորքերը ծանր պարտության մատնեցին գերմանական բանակին: Սեպտեմբերի 26-ին անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցան ընդհանուր հարձակման և գերմանական բանակներին ստիպեցին հեռանալ Ֆրանսիայի տարածքից: Սեպտեմբերի 29-ին անձնատուր եղավ Բուլղարիան, հոկտեմբերի 30-ին՝ Մուդրոսի զինադադարով՝ Թուրքիան, նոյեմբերի 3-ին՝ Ավստրո-Հունգարիան: Նոյեմբերի 11-ին Կոմպիենի զինադադարով Գերմանիան անձնատուր եղավ. ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր: Սպանվեց մոտ 10 մլն, վիրավորվեց և խեղանդամ դարձավ 20 մլն մարդ: Վնասը միջին հաշվով կազմեց գլխավոր մասնակից երկրների ազգային հարստության 1/3-ը: Պատերազմի հասցրած վնասներն ու հետևանքները քննվեցին 1919–22 թթ-ի ընթացքում, երբ Վերսալում և Վաշինգտոնում կնքվեցին ամփոփիչ պայմանագրեր:

Աղբյուր wikipedia

Posted in Պատմություն 8

Առաջադրանք 8-րդ դասարան.Ապրիլի 10-17

Ներկայացրու Հայկական Հարցը 1912-1914թթ.

Պողոս Նուբար փաշա և Ազգային պատվիրակություն

Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե–ն 1912 թ. հոկտեմբերի 2–ին Կովկասի փոխարքա Ի. Վորոնցով Դաշկովի միջոցով դիմեց ռուսական կայսրին` հայերին պաշտպանելու խնդրանքով: Այնուհետև նոյեմբերի 10–ի կոնդակով Պողոս Նուբար փաշան նշանակվեց Եվրոպայում կաթողիկոսի լիազոր ներկայացուցիչ: Նրա գլխավորությամբ ստեղծված Ազգային պատվիրակությունը հայկական բարենորոգումների հուշագիր պատրաստեց տերություններին ներկայացնելու համար: 1913 թ. ամռանը Հայկական հարցը կրկին դարձավ վեց տերությունների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ավստրո–Հունգարիա) դիվանագիտական պայքարի առարկա:

Անդրեյ Մանդելշտամը և նրա  հայակական բարենորոգումների նախագիծը

Անդրեյ Մանդելշտամը Պոլսում ռուսական դեսպանության թարգմանիչն էր։ Նա մշակեց մի նախագիծ, ըստ որի նա առաջարկում էր հայկական վեց նահանգներից` Էրզրումից, Վանից, Բիթլիսից, Դիարբեքիրից, Խարբերդից, Սեբաստիաից, կազմել  մեկ նահանգ: Ընդհանուր նահանգապետը, պետք է լիներ թուրքահպատակ քրիստոնյա կամ եվրոպացի։ Անտանտի երկրները հավանություն տվեցին ռուսական նախագծին, իսկ Եռյակ միության երկրները մերժեցին:

1914թ. հունվարի 26-ի ռուս-թուրքական համաձայնագիրը

1914 թ. հունվարի 26–ին ստորագրվեց Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու վերաբերյալ ռուս–թուրքական համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի` յոթ նահանգներից, (ավելացվել էր Տրապիզոնի նահանգը) ձևավորվում էր վարչական երկու
միավոր:

1914թ.-ի բարենորոգումների չիրականացման պատճառները

Քանի որ սկսվել էր առաջին համաշխարհային պատերազմը, Թուրիքան օգտվեց իրավիճակից և չեղյալ համարեց բարենորոգումների ծրագիրը և կասեցրեց եվրոպացի տեսուչների աշխատանքը:

«Պողոս Նուբար փաշան որպես հայ ականավոր քաղաքական գործիչ»

Պողոս Նուբար Փաշան հայ ականավոր քաղաքական գործիչ էր։ Նա Եգիպտոսի վարչապետ Նուբար Փաշայի որդին։ Պողոս Նուբարը նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիրներից է և առաջին նախագահը։

Boghos_Nubar_Pasha_(1906)_-_TIMEA

1912 թ․ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդի կոնդակով գլխավորեց ազգային պատվիրակությունը և պետք է Մեծ տերություններին ներկայացներ թուրքահպատակ հայկական նահանգներում բարեփոխումներ կատարելու հարցը։ Հետևանքը եղավ 1914 թ-ին Թուրքիային բարենորոգումներ պարտադրող պայմանագիրը,որը ցավոք համաշխարհային պատերազմի պատճառով, մնաց անկատար։ Պատերազմի սկսելու պահին Պողոս Նուբարը կիլիկիահայերին փրկելու նպատակով դիմել է անգլիացիների, սակայն մերժվել է։

unnamed

6000 ոսկի է տրամադրում արևելահայերի շարժմանը։ Հայության անունից շրջում է Եվրոպայում՝ բանակցելով տարբեր երկրների կառավարությունների հետ։ 1919 թ-ին անկախ Հայաստանին օգնություն է տրամադրում ալյուրի և այլ սննդամթերքների տեսքով։ Մի քանի ամսվա ընտաթցքում 1մլն․ 600.000 ֆրանկի օգնություն ուղղվեց արևմտահայերին: 1919 թ. Պողոս Նուբարը՝ որպես արևմտահայերի պատվիրակության ղեկավար, ՀՀ պատվիրակության հետ միասին ներկայացավ Փարիզի կոնֆերանսում։

Հայագիտությունը զարգացնելու նպատակով 4000 ոսկի է փոխանցել Օքսֆորդի համալսարանին հայագիտական ամբիոն բացելու համար։ Մահացել է 1930 թ. Փարիզում։

Զապել Եսայան,Զաբել Եսայանի 11-էջանոց զեկույցը»/
/բացահայտել Զապել Եսայանի ինքնությունը/15 նախադասություն/, հոդվածը կարդալուց հետո 15 նախադասությամբ ամփոփել/

Զաբել Եսայանը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկսզբի հայտնի հայ գրող, բանաստեղծ, հրապարակագիր, թարգմանչուհի է։ Նրա առաջին արձակ բանաստեղծությունը «Երգ առ գիշեր»֊ն  է, բայց Եսայանի ստեղծագործական հասունության արտահայտությունը եղան «Սկյուտարի վերջալույսներ», «Կեղծ հանճարներ», «Հլուները և ըմբոստները», «Շնորքով մարդիկ» վիպակները, որոնք աչքի են ընկնում հոգեբանական վերլուծությունների խորությամբ, իրականության ռեալիստական պատկերմամբ։

unnamed (2)

Ադանայի ջարդերից հետո նա 1909-ին մեկնում է Կիլիկիա, «Ազատամարտ» թերթում տպագրում հոդվածներ աղետի մասին, ինչպես նաև Կիլիկիայի հայության ողբերգությունը նկարագրում է «Ավերակներու մեջ» գրքում, «Անեծքը» և «Նոր հարսը» պատմվածքներում։

1915-ին Զաբել Եսայանին հաջողվում է խույս տալ ձեռբակալությունից՝ ապաստանելով Թիֆլիսում։ Հետագայում նա եղեռնի մասին հիշողություններ է հրատարակում Բաքվի «Գործ» ամսագրում, իսկ
1918-ին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպում է հայ տարագիրների և ողբերի հավաքման ու տեղավորման գործը։

Զաբել Եսայանը հայտնի է նաև 11 էջանոց զեկույցով, որով հեղինակը ներկայացրել է 1915-ին և դրանից հետո հայ կանանց և աղջիկներին պատուհասած դժբախտությունները: Այդ փաստաթուղթը հայտնաբերել են թուրք պատմաբան Ումիթ Քուրթը և լրագրող Ալև Էրը Փարիզի Նուբարյան գրադարանում կատարած ուսումնասիրությունների ժամանակ։ Այդ զեկույցը ներկայացվել է Փարիզի Խաղաղության կոնֆերանսում հայկական պատվիրակության անդամ Պողոս Նուբար Փաշային, և նա էլ այն հանձնել է կոնֆերանսին մասնակից երկրների ներկայացուցիչներին:

Զաբել Եսայանը զեկույցում նշում է, որ երիտութուրքական իշխանությունները պատերազմը սկսելուց անմիջապես հետո սիստեմատիկ կերպով իրականացրել են երկրի ոչ մուսուլման ազգերի ոչնչացումը: Երիտասարդ կանանց, աղջիկներին և երեխաներին գողանում էին: Ըստ Եսայանի՝ նրանց թիվը գերազանցում է 200 հազարը։

Կանանց մի մասին առևանգում էին հենց իրենց քաղաքներից և գյուղերից, հատկապես քաղաքի հայնտի հայերի կամ հարուստ ընտանիքների ժառանգորդ աղջիկներին: Կանանց վրա էին հարձակվում քրդերը, չերքեզները, չեչենները, սակայն ամենասարսափելին հայ կանանց նկատմամբ թուրքերի վերաբերմունքն էր:Եսայանը նշում է, որ բարձր դասի պատկանող կանանց խումբը հսկել է լավ պատրաստված պահակախումբը: Այդ կանանցից շատերն առաջին իսկ հնարավորության դեպքում ինքնասպան են եղել, շատ ծնողներ իրենց երիտասարդ աղջիկներին նետել են Եփրատի ջրերի մեջ, նորածին երեխաներին գրկած բազմաթիվ երիտասարդ կանայք նույնպես ցատկել են անդունդը: Շատերը խենթանում էին, քիչ էր այն մարդկանց թիվը, որ կարողանում էին ինքնապաշտպանվել:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ106-111, և wikipedia

Posted in Պատմություն 8, Թարգմանություն

Նախագիծ ապրիլի 6-15

հին դարեր։ Sojourner Truth

Sojourner Truth: Ain't I A Woman? (U.S. National Park Service)
Ծնվել է 1797
Մահացել է 1883
Sojourner Truth- ը աֆրոամերիկացի աբիոլիստ և կանանց իրավունքների ակտիվիստ էր, որը առավել հայտնի էր ռասայական անհավասարությունների մասին իր ելույթով ՝ «Aint i a Women?», որը երկար ժամանակ ելույթ ունեցավ Օհայոյի կանանց իրավունքների կոնվենցիայում:  ծնվել է ստրկության մեջ, բայց իր նորածին դստեր հետ փախուստի է դիմել 1826 թ.-ին: Չնայած նա սկսեց իր կարիերան որպես աբիլիտենիստ, նրա հովանավորած բարենորոգման բարեփոխումները լայն և բազմազան էին, ներառյալ բանտային բարեփոխումները, սեփականության իրավունքը և համընդհանուր ընտրական իրավունքը:

Վաղ կյանք որպես ծառա

Բաումֆրիի ընտանիքը պատկանում էր գնդապետ Հարդենբերգին և ապրում էր Նյու Յորքի Esopus- ում ՝ գնդապետի կալվածքում, Նյու Յորք քաղաքից 95 մղոն հեռավորության վրա: Տարածքը ժամանակին գտնվում էր հոլանդական հսկողության տակ, և ինչպես Բաումֆորեսը, այնպես էլ Հարդենբուգները հոլանդերեն էին խոսում իրենց առօրյա կյանքում: Գնդապետի մահից հետո Բաուֆֆուրսի սեփականությունը փոխանցվեց նրա որդուն ՝ Չարլզին: Baumfrees- ն առանձնացվեց 1806-ին Չարլզ Հարդենբերգի մահից հետո: 9-ամյա ճշմարտությունը, որն այդ ժամանակ հայտնի էր որպես "Belle", վաճառվել էր աճուրդում ոչխարների հոտով `100 դոլարով: Նրա նոր տերը aոն Նիլի անունով մի մարդ էր, որին uthշմարտությունը հիշում էր որպես կոպիտ և բռնի: Հաջորդ երկու տարիների ընթացքում uthշմարտությունը կվաճառվի ևս երկու անգամ ՝ վերջապես գալով բնակություն հաստատելու Newոն Դյումոնտի ունեցվածքի վրա ՝ Նյու Յորքի Ուեսթ Պարկ քաղաքում: Այս տարիների ընթացքում ճշմարտությունն առաջին անգամ սովորեց անգլերեն խոսել:


Sojourner Truth ամուսինը և երեխաները

Մոտ 1815 թ.-ին uthշմարտությունը սիրահարվեց հարևան ագարակի Ռոբերտ անունով մի ստրուկի: Նրանք երկուսն ունեցել են դուստր ՝ Դիանան: Ռոբերտի սեփականատերը արգելեց հարաբերությունները, քանի որ Դիանան և միության կողմից առաջ բերված ցանկացած այլ երեխա կլինեն ոչ թե ինքը, այլ Johnոն Դումոնտի սեփականությունը: Ռոբերտն ու uthշմարտությունը այլևս երբեք չեն տեսել իրար: 1817-ին Դումոնտը ստիպեց շմարտությանը ամուսնանալ Թոմաս անունով մի հին ստրուկի հետ: Ամուսինների ամուսնությունը հանգեցրեց մի որդի ՝ Պետրոսին և երկու դուստրերին ՝ Էլիզաբեթին և Սոֆիային:

Ազատության վաղ տարիներ

Նյու Յորքի նահանգը, որը սկսել էր բանակցել 1799 թ.-ին ստրկության վերացման վերաբերյալ, ազատեց բոլոր ստրուկներին 1827 թվականի հուլիսի 4-ին: shշմարտության փոփոխությունը շուտ չեկավ: Այն բանից հետո, երբ 26ոն Դումոնտը վերածվեց 1826-ի վերջին Trշմարտությունը ազատելու խոստմանը, նա փախավ ազատության մեջ իր նորածին դստեր ՝ Սոֆիայի հետ: Նրա մյուս դուստրն ու որդին մնացին հետևում: Փախուստից կարճ ժամանակ անց Trշմարտությունը իմացավ, որ իր որդին ՝ Պետրոսը, որը 5 տարեկան էր, ապօրինի կերպով վաճառվել է Ալաբամա նահանգի մի տղամարդու: Նա հարցը տարավ դատարան և, ի վերջո, ապահովեց Պետրոսի վերադարձը հարավից: Գործը առաջիններից էր, երբ սևամորթ կին հաջողությամբ մարտահրավեր նետեց սպիտակ տղամարդուն Միացյալ Նահանգների դատարանում:

Վերացում և կանանց իրավունքներ

1843 թվականի հունիսի 1-ին Իզաբելլա Բաումֆրեյը իր անունը փոխեց Sojourner ճշմարտության և իր կյանքը նվիրեց Մեթոդիզմին և ստրկության վերացմանը: 1844 թ.-ին ճշմարտությունը միացավ Մասաչուսեթս նահանգի Նորտհեմփթոն նահանգի կրթության և արդյունաբերության հյուսիսամպտոն ասոցիացիային: Հիմնված լինելով աբստրակցիոնիստների կողմից ՝ կազմակերպությունը աջակցեց լայն բարեփոխումների օրակարգին, ներառյալ կանանց իրավունքները և պացիֆիզմը: Անդամները միասին ապրում էին 500 հեկտարով որպես ինքնաբավ համայնք: Uthշմարտությունը հանդիպեց մի շարք առաջատար աբիոլիստների ՝ Նորտհեմփթոնում, այդ թվում ՝ Ուիլյամ Լլոյդ Գարիսոնին, Ֆրեդերիկ Դուգլասին և Դեյվիդ Ռագլեսին: Թեև 1846 թ.-ին Նորտհեմփթոն համայնքը ցրվեց, բայց uthշմարտության կարիերան որպես ակտիվիստ և բարեփոխիչ սկսեց: 1850-ին Trշմարտությունը խոսեց Մասաչուսեթս նահանգի Ուորչեսթեր քաղաքում Կանանց իրավունքների առաջին ազգային կոնվենցիայի ժամանակ: Շուտով նա սկսեց պարբերաբար շրջել աբորոլիստ Georgeորջ Թոմփսոնի հետ ՝ խոսելով ստրկության և մարդու իրավունքների թեմայով մեծ բազմության հետ: Երբ ճշմարտության հեղինակությունը մեծացավ և վերացվեց շարժումը, նա ավելի ու ավելի մեծ ու հյուրընկալ հանդիսատեսի ներգրավեց: Նա փախուստի դիմած մի քանի ստրուկներից մեկն էր ՝ Դուգլասի և Հարիեթ Թուբմանի հետ միասին, որպեսզի բարձրանար որպես աբխազիզմի առաջնորդ և ստրկացված մարդկանց մարդկության վկայություն:

«Aint i a Women?»Խոսք

 1851-ի մայիսին Trշմարտությունը հանդես եկավ իմպրովիզացված ելույթով Աքրոնի Օհայոյի կանանց իրավունքների կոնվենցիայում, որը հայտնի կդառնա «Մի՞թե ես կին չեմ»: Ելույթի առաջին վարկածը տպագրվեց մեկ ամիս անց Օհայո օրաթերթի «Anti-Savevery Bugle» թերթի խմբագիր Մարիուս Ռոբինսոնի կողմից, ով մասնակցել էր համաժողովին և ինքն էր ձայնագրում uthշմարտության խոսքերը: Այն չի պարունակում «Մի՞թե ես կին չեմ» հարցը: նույնիսկ մեկ անգամ: և սա նրա խոսքեր են…

"Then that little man in black there, he says women can't have as much rights as men, 'cause Christ wasn't a woman! Where did your Christ come from? Where did your Christ come from? From God and a woman! Man had nothing to do with Him.

"If the first woman God ever made was strong enough to turn the world upside down all alone, these women together ought to be able to turn it back, and get it right side up again! And now they is asking to do it, the men better let them." —Sojourner Truth

Հայտնի արտահայտությունը տպագրվելու է 12 տարի անց, որպես ելույթի հարավային երանգի զերծ մնալուց: Քիչ հավանական է, որ Նյու Յորքի հայրենիքը Trշմարտությունը, որի առաջին լեզուն հոլանդերենն էր, կխոսեր այս Հարավային իդիոմում: Նույնիսկ աբսոլիստիստական ​​շրջանակներում, ճշմարտության որոշ կարծիքներ արմատական ​​էին համարվում: Նա քաղաքական հավասարություն էր փնտրում բոլոր կանանց համար և արդարացնում էր վիժեցնող համայնքին ՝ սևամորթ կանանց, ինչպես նաև տղամարդկանց համար քաղաքացիական իրավունքներ չփնտրելու համար: Նա բացահայտորեն մտավախություն հայտնեց, որ շարժումը կթուլանա սևամորթների համար հաղթանակներ նվաճելուց հետո ՝ և՛ սպիտակ, և՛ սևամորթ կանանց թողնելով առանց ընտրության և առանցքային այլ քաղաքական իրավունքներ:

Մահ  մահացել է Միչիգանի նահանգի Բեյթ Քրեյքի իր տանը 1883 թվականի նոյեմբերի 26-ին: Նա թաղված է իր ընտանիքի հետ միասին Battle Creek- ի Oak Hill գերեզմանատանը:


Ես օգտագործել եմ 
Biography.com


Posted in Պատմություն 8

Առաջադրանք 8-րդ դասարան, մարտի 30-ապրիլի 10

Համազգային պայքարըՀայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 102-105, համացանց,

Ներկայացրու ցարիզմի ձեռնարկած քայլերը Հայոց եկեղեցու իրավունքները սահմանափակելու համար,նրանց իրական նպատակը, արդյունքը:

Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինը կազմել էր Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի բռնագրավման ծրագիր: Նիկոլայ II կայսրն ընթացք տվեց դրան ու 1903 թ. հունիսի 12–ին հաստատեց Հայոց եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու մասին օրենքը: Հայ առաքելական եկեղեցու կալվածքները, գույքը, ավանդները ենթակա էին պետականացման: Քանի որ Հայոց եկեղեցու ունեցվածքից ստացվող եկամուտների հաշվին էին պահվում հայկական դպրոցները և մշակութային այլ հաստատություններ հայերի մոտ ցարիզմի այդ քայլը մեծ վրդովմունք առաջացրեց գրեթե բոլոր խավերի մեջ: Մայր աթոռն ու հայ ազգային ուժերը կազմակերպեցին ժողովրդի դիմադրությունը: Սկսվեց ազգային իրավունքների պաշտպանության համար շարժում: Բոլոր հայերը համախմբվեցին: Բողոքի առաջին ցույցը տեղի ունեցավ 1903 թ. հուլիսի 29–ին Ալեքսանդրապոլում: Հաջորդ ամիսներին հուժկու ելույթներ ու կառավարական ուժերի հետ բախումներ եղան Երևանում, Գանձակում, Թիֆլիսում, Բաքվում, Լոռիում և այլուր: 1903 թ. հոկտեմբերին Հնչակյանները Գ. Գոլիցինի դեմ մահափորձ կազմակերպեցին, սակայն վերջինս ողջ մնաց: Հայության համազգային պայքարը շարունակվեց երկու տարի և ի վերջո պսակվեց հաջողությամբ: 1905 թ. օգոստոսի 1–ին օրենքը չեղյալ հայտարարվեց: Հայ առաքելական եկեղեցուն վերադարձվեցին բռնագրավված հողերը, գույքը, դրամը, իսկ հայկական դպրոցները նորից հանձնվեցին նրա տնօրինությանը:

Ներկայացրու 1905-1906թթ. հայ-թաթարական հարաբերությունները:

Ռուսաստանում սկսված հեղափոխությունը Նիկոլայ II-ին ստիպեց դիմել կտրուկ քայլերի: Հեղափոխությունը թուլացնելու համար ցարիզմը կրոնական և ազգային թշնամանք բորբոքեց կայսրությունում ապրող ազգերի և ժողովուրդների մեջ: Դրա հետևանքով Այսրկովկասում կռիվներ ծավալվեցին հայերի և թաթարների միջև: Հայ–թաթարական բախումը սկսվեց 1905 թ. փետրվարի 6–ին: Բաքվի նահանգապետ Մ. Նակաշիձեի անմիջական հրահրմամբ տեղում սկսված հայկական ջարդերը շարունակվեցին մի քանի օր: Անակնկալի եկած Բաքվի հայ բնակչությունը պատրաստ չէր դիմադրելու և զգալի կորուստներ ունեցավ: Սակայն հայերը շատ արագ համախմբվեցին և հայդուկապետ Նիկոլ Դումանի գլխավորությամբ արժանի հակահարված տվեցին հակառակորդին: Ազգամիջյան կռիվները շուտով տարածվեցին
երկրամասի այլ նահանգներ: Ընդհարումներ եղան Երևանում, Բաքվում, Թիֆլիսում և Արևելյան Հայաստանի տարբեր գավառներում: Հայ–թաթարական ընդհարումները շարունակվեցին մինչև 1906 թ. սեպտեմբերը: Այդ ժամանակ արդեն առաջին հեղափոխությունն անկում էր ապրում, ուստի ռուսական իշխանությունը որոշեց դադարեցնել ազգամիջյան բախումը:

Պատմիր ինքնապաշտպանական կռիվները ղեկավարած կուսակցության, աչքի ընկնող անձանց մասին/:

Ինքնապաշտպանության ղեկավարումն իր ձեռքը վերցրեց ՀՅԴ կուսակցությունը: Նիկոլ Դումանը Բաքվից հետո ղեկավարեց Երևանի նահանգի, Վարդանը՝ Ղարաբաղի, Արմեն Գարոն՝ Թիֆլիսի ինքնապաշտպանությունը: Կռիվներում աչքի ընկան Քեռին, Սևքարեցի Սաքոն, Դրոն, Համազասպը, Մուրադը և շատ ուրիշներ: Դրոն Բաքվում սպանեց Մ. Նակաշիձեին: Նման պատժի արժանացան նաև Նախիջևանի հայերի կոտորածի կազմակերպիչ գեներալ Դ. Ալիխանով–Ավարսկին և շատ ուրիշ պաշտոնյաներ: Ազգային իրավունքների համար զինված պայքարում զգալի ներդրում ունեցավ նաև Հնչակյան կուսակցությունը: Վերջինիս մարտական խմբերը մասնակցեցին Նախիջևանի, Էջմիածնի և այլ գավառների հայության ինքնապաշտպանությանը: Զանգեզուրում էր մարտնչում հնչակյան հայտնի գործիչ Փարամազի խումբը: Այդ ծանր ժամանակաշրջանում իր ժողովրդի կողքին էր և աջակցում էր Հայոց եկեղեցին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ: Հայության երկու հատվածների ազատամարտիկներին մեկտեղել էր ազգային միասնության և սեփական իրավունքների պաշտպանության վեհ գաղափարը:

Հայ-թաթարական ընդհարումներ:

Հովհաննես Թումանյանը որպես հասարակական գործիչ:

20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թվականներին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին:

Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թվականին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թվականին Թումանյանը միանում է Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե-ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել:

Posted in Պատմություն 8

Հասարակագիտական ստուգատես, Տիգրան Հայրապետյան, հոդվածներ

Տիգրան Հայրապետյան-Բացահայտիր՝ ով է Տիգրան Հայրապետյանը:

Ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ Աշխատել սկսել է 16 տարեկանից։ 

Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։ 

Գլխավորել է Երևանում իր կողմից հիմնված քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքը։ 1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։

  • Բնութագրիր այն ժամանակահատվածը , երբ ապրել, գործել է  հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանը:

Այդ ժամանակաշրջանը Արցախյան շարժման ժամանակահատվածն էր։

  • Ընտրիր նշված հոդվածներից մեկը վերլուծիր, տեղադրիր քո բլոգում:

Ազգային արժեքներ եւ քաղաքականություն
«Անապատի հազար տարի»

Հոդվածում ասվում էր, որ ժողովուրդը երբեք չի սխալվում, որ կարող են սխալվել անհատները, բայց ժողովուրդը երբեք չի սխալվում: Յուրաքանչյուր մարդ ընտրության իրավունք ունի և ընդհանրապես կապ չունի, թե նա ինչ  խավի մարդ է։ Ես համաձայն եմ Տիգրան Հայրապետյանի խոսքերի հետ, որ ամեն անհատ ունի իր կարծիքը և կարող է այն ներակայացնել իշխանությանը և իշխանությունը կարող է ընդհունել այն:Իմ կարծիքով ժողովրդի կարծքիը շատ կարևոր է, որովհետև ի վերջո երկրում ապրում է ժողովուրդը և նրանք կարող են ներակայցնել իրենց կարծիքը:

  • ՔՈ կարծիքով, ինչու է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող գրադարանը կրում է Տիգրան Հայրապետյանի անունը:

Ես համացանցում չկթա , ինչ.կապ ունի Տիգրան Հայրապետյանն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ, բայց իմ կարծիքով նա շատ մեծ կապ ունի, որ գրադարանը անվանվանել են նրա անունով։

  • Դավիթ Հովհաննիսյան- Բացահայտիր՝ ով է Դավիթ Հովհաննիսյանը:

Դավիթ Հովհաննիսյան (12 հոկտեմբերի, 1953), հայ արևելագետ և դիվանագետ, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի հիմնադիրներից մեկը։ Բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր (2012), ով մեծ ավանդ է ներդրել Հայաստանի Հանրապետությունում իսլամագիտության և արաբամուսուլմանական քաղաքակրթության գիտական ուսումնասիրության ոլորտում։

Այս հոդվածը շատ հետաքրքիր է: Հոդվածում կային  համացանցին վերաբերող հատվածներ։ Դավիթ Հովհաննիսյանը խոսում էր մարդու և համացանցի անմիջական կապի մասին։ Ինձ շատ դուր եկավ այս հոդվածը, պարզ և միաժամանակ շատ խորը ձևով բացատրված էր ամեն ինչ։ 

  • Ավարտիր «Կորոնավիրուսն ու սոցցանցերը»-15-20 նախադասությամբ:

Կորոնավիրուսը շատ մեծ տարածում գտավ տարբեր երկրներում։ Ամենասկզբում, երբ վիրուսը տարածված էր միայն Չինաստանում ամբողջ աշխարհն իմացավ այդ մասին համացանցի օգնությամբ։ Այժմ կորոնա վիրուսը տարածված է հարյուրավոր երկրներում։ Մենք կարող ենք համացանցի օգնությամբ տեսնել, թե աշխարհում քանի մարդ է վարակված, քանի մարդ է բուժվել և քանի մարդ է մահացել այդ վիրուսից։ Այժմ, երբ կորոնա վիրուսը տարածում է գտել նաև Հայաստանում, փակվել են կրթական հաստատությունները, բազմաթիվ գործարաններ և հիմնարկներ։ Կառավարությունը հաշվի առնելով ներկա դրությունը, որոշեց հարթակ մտցնել համացանցը և կրթությունը դարձնել հեռավար, համացանցի օգնությամբ։

Posted in Պատմություն 8

Մարտի 16- 20. հեռավար- առցանց ուսուցում մարտի 16-22

Արևմտահայերի կոտորածները և ինքնապաշտպանական կռիվները 1890-ական թվականները/Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 91-96/

Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի համաձայն կազմել էին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները և ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895-ի մայիսի 11-ին: Նախագիծը  հայաբնակ վեց վիլայեթներում պետք է ձեռնարկվեր  կենտրոնական իշխանության ամրապնդում, հասարակական   կյանքի զարգացում, արտադրության և տնտեսական դրության կարգավորում, ինչպես նաև քրիստոնյաների պաշտպանությունը քուրդ ցեղապետների կամայականություններից: Մեծ  տերությունների կիսապաշտոնական հովանավորությամբ Բ. դռանը կից կազմվելու էր մշտական հանձնաժողով, որը կհսկեր բարենորոգումների անթերի գործադրությունը: Բոլոր պաշտոնները նաև ոստիկանությունը պետք է բաշխվեին մահմեդականների և քրիստոնյաների միջև, եթե պաշտոնյան մահմեդական էր, նրա օգնականը քրիստոնյա էր լինելու և՝ ընդհակառակը: Բայց Օսմանյան կառավարությունը ընդիմանեց և Սուլթանի անունից դեսպաններին ներկայացվեցին «դիտողություններ», որից հետո էլ Օսմանյան կայսրությունը ակտիվորեն ծավալեց հակածրագիր հայերի դեմ:

  • Համեմատել Զեյթունի հերոսամարտը, Վանի ինքնապաշտպանությունը, հետևանքները:

Զեյթունի հերոսամարտի և Վանի ինքնապաշտպանության հետևանքները գրեթե նույնն էին։ Երկու դեպքում էլ հայերը հաղթանակած էին դուրս եկել: Զեյթունի հերոսամարտի վերջում հաշտություն կնքվեց, իսկ Վանի ինքնապաշտպանության վերջում հայերը՝ փրկվեցին կոտորածից: 

  • Ցանոթացիր այս հղմանը «Ցեղասպանություն»  տերմինը,     ինչ փոփոխություններ կկատարեիր, հիմնավորիր կամ հերքիր, որ 21-րդ դարում ցեղասպանություն չի կատարվում:

Ես փոփոխություն չէի կատարի, քանի որ ճիշտ նկարագրված, բացատրված է այդ բառի իմաստը: 21-րդ դարում, կարելի է ասել, ցեղասպանություն չի լինում, լինում են ահաբեկչություններ, պատերազմներ, և տուժվում բազմաթիվ մարդիկ, ինչը և տեղի է ունենում նաև ցեղասպանության ժամանակ:

  • Փորձիր վերհանել քո նախնիների պատմությունը.արդյոք դու էլ մազապուրծ փախած հայի ժառանգ ես, թե ոչ, եթե այո , ապա հարցումների արդյունքում հավաքագրի այդ պատումը՝ նկարներով, հնամյա իրերի լուսանկարներով:

Այո , մայրիկիս պապիկը մազապուրծ փախած հայ է ։

  • Արդի և ապագա ինչ մոտեցում ես առաջարկում սահմանակից պետության/Թուրքիայի/, քո հասակակիցների  հետ:

Իկ իմացած տեղեկություններով Թուրքիայում դարեր շարունակ նախնիները նոր սերունդին տրամադրել են հայերի դեմ և պատմել են ոչ ստույգ պատմություններ հայերի մասին։ Նրանց պատմության դասագրքերում ոչ մի անգամ չի նշվել հայերի դեմ իրականացրած ցեղասպանության մասին, որովհետև մինչ օրս նրանք չեն ընդունում, որ ցեղասպանություն են իրականացրել հայերի դեմ։ Սակայն ես ինքս տրամադրված չեմ նրանց դեմ, հատակապես, երբ իրենք մեղավոր չեն իրենց նախնիների պատճառով։ Իմ համար կարևորն այն է, որ նրանց իրականացրած ցեղասպանությունից հետո հայ ազգը դեռ կա և շարունակում է զարգանալ և տարածվել։ 

Posted in Պատմություն 8

Առաջադրանք 2 մարտի 1-8

Հենրի-Ֆորդ-1-1132x670
  • Տալ «քաղաքացիական հասարակություն», «կուսակցություն»,  «ընդհանուր ընտրական համակարգ» հասկացությունների բացատրությունը:

Քաղաքացիական հասարակություն – Քաղաքացիական հասարակությունը տերմին է, որով բնորոշվում է հասարակության զարգացման որոշակի մակարդակ։ Համաքաղաքացիների միջև գոյություն ունեցող տնտեսական, մշակութային, իրավական և քաղաքական զարգացած փոխհարաբերություններով ժողովրդավարական հասարակություն է։ Այդ փոխհարաբերությունները, որպես կանոն, օրենքով պաշտպանված են պետական իշխանության մարմինների ուղղակի միջամտությունի։ Քաղաքացիական հասարակությունը բաց, պլյուրալիստականհասարակություն է։

Կուսակցություն – Որևէ դասակարգի կազմակերպվածության բարձրագույն ձևը հանդիսացող և նրա առավել ակտիվ մասը ներկայացնող քաղաքական կազմակերպություն, որը պաշտպանում է իր դասակարգի շահերը և ղեկավարում թշնամական դասակարգերի դեմ մղվող պայքարը:

Ընդհանուր ընտրական համակարգ – Առանձնացվում են ընտրական համակարգի մի քանի տեսակներ, որոնցից են՝

  1. համամասնական կամ պրոպորցիոնալ,
  2. մեծամասնական կամ մաժորիտար,
  3. խառը ընտրական համակարգեր։

Համամասնական ընտրական համակարգերի պայմաններում ընտրությունները անց են կազվում կուսակցական ցուցակներով։ Այս դեպքում ընտրողները իրենց ձայնը տալիս են առանձին կուսակցությունների և ըստ այդ ձայների տոկոսային հարաբերակցության կուսակցությունները տեղ են զբաղեցնում խորհրդարանում։ Գործում է համամասնական ընտրական համակարգի 2 տարբերակ։ Առաջինի դեպքում կուսակցություններն իրենք են ձևավորում իրենց ընտրացուցակները ըստ հերթականության։ Երկրորդ դեպքում ընտրողները հնարավորություն են ունենում որոշելու համամասնական ցուցակի հերթականությունը։ Այս քվեարկությունը կոչվում է ռեյտինգային կամ վարկանշային քվեարկություն, որի օգնությամբ որոշվում է ցուցակի մեջ գտնվող մարդկանց հեղինակությունը։ Հաջորդ ընտրական համակարգը մեծամասնական կամ մաժորիտար ընտրական համակարգն է։ Այս համակարգն ունի 2 տեսակ՝

  1. բացարձակ մեծամասնական,
  2. հարաբերական մեծամասնական։
  • Համեմատել պահպանողականների և ազատականների հիմնական գաղափարները:

Պահպանողականությունը առաջացել է արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում: Սկզբբնապես պահպանողականությունը համարյա նույնական էր հետադիմությանը: Պայքարում էր ինչպես հեղափոխական, այնպես էլ բարենորոգչական փոփոխությունների դեմ: Արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլում այն էապես փոխվեց: Հասարակության նորացման խնդրին մոտենում էր՝ ելնելով բանական չափանիշներից. պահպանելով դարերով կուտակված ազգային արժեքները, հասարակությունը վերակառուցել անընդհատ և աստիճանական բարենորոգումներով: Ազատականության գաղափարները սերտորեն առնչվում էր XVII-XVIII դդ. լայն տարածում գտած բնական իրավունքի տեսության հետ: Այն պահանջում էր հասարակական առաջադիմության հիմքում դնել մարդու, հասարակության և պետության շահերի համադրումը:

  • Հիմնավորեք կամ հերքեք, արդյոք համընդհանուր ընտրական համակարգը ժողովրդավարության  պարտադիր պայման է:

Կարծում եմ համընդհանուր ընտրական համակարգը ժողովրդավարության պարտադիր պայման է, քանի որ ժողովուրդը չի կարող վարել երկիրը, եթե նա իրավունք չունի ընտրելու, թե ով ղեկավարի իր երկիրը: Կարծում եմ, որ դա ոչ թե պարտադիր այլ ամենակարևոր պայմանն է, առաջնային, որովհետև ամենակարևոր հարցերից է, թե ով է ղեկավարում երկիրը, իսկ, թե ով կղեկավարի դա պետք է ընտրի ժողովուրդը, եթե իհարկե երկրում ժողովրդավարություն է:

Posted in Պատմություն 8

Ամփոփում

Ամփոփումփետրվար

8-րդդասարան

Հունվարի 28-փետրվարի 1

/https://2006online.school.blog/2020/01/31/բարեգործություն/

Փետրվարի 3-9

https://2006online.school.blog/2020/02/06/փետրվարի-3-9-ը-առաջադրանքներ/

https://2006online.school.blog/2020/02/14/առաջադրանք-2/

Փետրվարի 10-20

https://2006online.school.blog/2020/02/16/1576/

https://2006online.school.blog/2020/02/19/փետրվարի-15-22-առաջադրանք-2/

Փետրվարի 22-28

https://2006online.school.blog/2020/02/23/փետրվարի-22-28-առաջադրանք-1/

https://2006online.school.blog/2020/03/08/փետրվարի-22-28-առաջադրանք-2/

Փետրվարի 22-28

Թարգմանություն

Անհատական նախագիծ

https://2006online.school.blog/2020/03/04/մարտի-2-8-հեռավար-ուսուցում/

https://2006online.school.blog/2020/02/27/leonardo-da-vinci/

https://2006online.school.blog/2020/02/16/դիանա-աբգար/

Posted in Պատմություն 8

Փետրվարի 22-28 (Առաջադրանք 2)

Հայ ազգային կուսակցությունները, հայդուկային շարժումը/ Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 83-90/

  • Ներկայացրու, համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:

Հայաստանի ազատագրության համար պայքարն ավելի արդյունավետ մղելու համար, անհրաժեշտ էր քաղաքական կազմակերպվածության ավելի բարձր մակարդակ, քանի որ ազատագրական խմբակների հնարավորությունները սահմանափակ էին։ Սկսվեց խմբակների և միությունների միավորման գործընթաց, որն էլ հանգեցրեց ազգային–քաղաքական կուսակցությունների առաջացմանը: Կուսակցությունների ձևավորմանը մեծապես նպաստեց նաև Հայկական հարցի միջազգայնացումը, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայում և Ռուսաստանում հեղափոխական, ժողովրդավարական ու ազգայնական շարժումների ծավալումը:

  • Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չավուշ, Հրայր Դժոխք, Աղբյուր Սերոբ և Սոսե/ ռադիոնյութի պատրաստում որևիցե մեկի մասին/

Աղբյուր Սերոբ և Սոսե.

Աղբյուր Սերոբը (Վարդանյան) ֆիդայական շարժման առաջին սերնդի գործիչներից է: Ժողովուրդը նրան անվանել է Աղբյուր Սերոբ, այսինքն՝ կյանք պարգևող Սերոբ: Նա հայտնի է նաև Նեմրութի հսկա, Նեմրութի Ասլան անուններով: Սերոբը՝ դեռևս երիտասարդ, բախվել է Թուրքիայում տիրող անարդարությանը և, խուսափելով իշխանությունների հետապնդումներից, 1891 թ-ին եղբայրների օգնությամբ հասել է Կոստանդնուպոլիս, ապա տեղափոխվել է Ռումինիա և անդամագրվել ՀՀԴ կուսակցությանը: Իմանալով Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի կոտորածների մասին՝ 1895 թ-ին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ և կազմակերպել գավառի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը: Նրա հայդուկախմբում մարտնչած բազմաթիվ ֆիդայիներ (Բիթլիսցի Մուշեղը, Բալաբեխ Կարապետը և ուրիշներ) հետագայում դարձել են ջոկատների հրամանատարներ: Որոշ ժամանակով նրա խմբի անդամ է եղել նաև Անդրանիկը: 1896 թ-ին Սերոբը կազմակերպել է ինքնապաշտպանական նոր խմբեր, նրանց տեղաբաշխել գյուղերում, զենք հայթայթել Կովկասից: 1897 թ-ին կռվել է Թեղուտում (Բիթլիսի նահանգ) և Սոխորթում: Ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է 1898 թ-ի հոկտեմբերի 20-ին Աղբյուր Սերոբի խմբի մղած կռիվը Բիթլիսից ոչ հեռու՝ Բաբշեն գյուղի մոտ: Մարտը տևել է մինչև ուշ երեկո. հակառակորդն ունեցել է բազմաթիվ զոհեր: Հերոսամարտից հետո թուրքական կառավարությունն ամենուրեք հետապնդել է Սերոբին: Հեռանալով Խլաթից`  նա ապաստանել է Սասունում: 1899 թ-ի նոյեմբերին Սերոբը զինակիցների հետ պաշարվել է Գելիեգուզան գյուղում: Թուրքերին հաջողվել է դավադիրների միջոցով թունավորել նրան, սակայն մինչև վերահաս մահը Սերոբը շարունակել է մարտը: Նրա դին ընկել է թշնամու ձեռքը և գլխատվել: Կռվում զոհվել են նաև Սերոբի որդին ու երկու եղբայրները: Աղբյուր Սերոբի գլուխը թաղվել է Բիթլիսի Սբ Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզանում: Գելիեգուզանի կռվում գերվել և Բիթլիս է տարվել Աղբյուր Սերոբի վիրավոր կինը՝ խմբի միակ կին հայդուկը` Սոսեն, սակայն շուտով ազատվել է: Ժողովուրդը նրան օծել է Մայրիկ պատվանունով: Սոսե Մայրիկը 1904 թ-ի Սասունի ապստամբությունից հետո տեղափոխվել է Վան, ապա՝ Կովկաս: Նրա մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում: 1920 թ-ի վերջին Սոսե Մայրիկը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ  1953 թ-ին վախճանվել է: 1998 թ-ին նրա աճյունը տեղափոխվել է Երևան և ամփոփվել Եռաբլուրում:Ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել Աղբյուր Սերոբի և Սոսե Մայրիկի սխրանքների մասին:

  • Ներկայացրու, հիմնավորիր արդի շրջանում որևիցե քեզ համար ընտրելի մի կուսակցություն:

Ես քաղաքականությունից որոշ չափով տեղյակ եմ, սակայն չունեմ որևէ նախընտրելի կուսակցություն, նախընտրում եմ լինել չեզոք այս պարագայում:

  • «Հայկական բանակի դարավոր պատմությունը»

Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը հիմնականում ռուսական զինվորական գիմնազիաներ ավարտած, Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած կադրեր էին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1917 թվականի դեկտեմբերի 13-ի կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի 136 հրամանով արտոնվում է հայկական կորպուսի ստեղծումը, որն էլ հետագայում դարձավ Հայկական ազգային բանակի կորիզը։

Ռուսական զորքերի դուրս գալուց հետո Հայկական կորպուսը  կազմավորվեց ռուսական բանակի հայկական գնդերի և հայդուկային ջոկատների հիման վրա՝ ժառանգելով ռուսական բանակի կառուցվածքային սկզբունքները և սպառազինությունը՝ զենքն ու զինամթերքը։ Նրա բարձրագույն սպայական և հրամանատարական կազմը բաղկացած էր հիմնականում ռուսական բանակի հայ բարձրաստիճան, ավագ և կրտսեր սպաներից, քիչ չէին նաև ֆիդայական շարժմանը մասնակցած խմբապետները։ Ձևավորված կանոնավոր զորամասերի հետ համատեղ բանակի կազմում գործում էին նաև աշխարհազորային ջոկատներ։

1918 թվականի մարտի վերջին հայկական կորպուսի մարտական անձնակազմի թվաքանակը կազմում էր շուրջ 20 000, որից մոտ 800-ը՝ սպա։ 1918 թվականի ամռանը հայկական կորպուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը (1862-1937)։ Դիվիզիայի թվակազմը հասնում էր մոտ 16 հազարի։ 1919 թվականի հունվարի դրությամբ այդ քանակը գրեթե անփոփոխ էր։ Նույն թվականի վերջին արդեն հայկական բանակի թվաքանակը կազմում էր ավելի քան 30 000։

1918 թվականի դեկտեմբերի 11-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը։ Մինչև դեկտեմբերի վերջը վրացական բանակը պարտություններ էր կրում ու նահանջում։ Դեկտեմբերի 26-ի դրությամբ հայկական բանակը որպես ռազմավար էր վերցրել 400 վագոն, 25 շոգեքարշ, 39 գնդացիր և 3 զրահագնացք : Դեկտեմբերի 31-ին վրացական բանակի նոր անհաջողություններից հետո Թիֆլիսի համար վտանգ ստեղծվե։ Անմիջապես Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների միջնորդությամբ հայերի և վրացիների միջև կնքվեց զինադադար։

Արդեն 1920 թվականի հունվարին հանրապետության բանակի թվաքանակը հասնում էր 25 000-ի, իսկ աշնանը՝ թուրք-հայկական պատերազմի շրջանում, շուրջ 40 հազարի։

Հայկական բանակը ուներ զրահագնացքներ, դրանց նախնական քանակը, վրացական բանակից վերցվածների հետ միասին ինչքան են կազմել, ինչպես են գործածվել և այլն։ Դրանք բավականին կարևոր միջոցներ էին այդ ժամանակ, հիմնականում նախատեսված էին երկաթուղագծերի մոտ գտնվող կարևոր նշանակության օբյեկտների պաշտպանության և համազորային մյուս զորատեսակներին կրակային աջակցություն ցուցաբերելու համար։ Շատ հաճախ կիրառվում էին ապստամբած այս կամ այն շրջանների դեմ պայքարի համար։ Այս զրահագնացքները բաղկացած էին զրահապատ շոգեքարշից, մեկ կամ երկու զրահահարթակներից և մինչև չորս զրահապատ պահեստավագոններից։ Զրահահարթակների վրա տեղակայված էին թեթև հրանոթներ և մի քանի գնդացիրներ։

Հայաստանի անկախության հռչակման շրջանում զորքի մատակարարման աղբյուրներն իսպառ բացակայում էին։ Հարկ եղավ զորքերի մատակարարման իրականացման նոր միջոցներ գտնել, քանի որ նախկին ռուսական բանակի բոլոր պահեստներն ընկել էին թուրքերի ձեռքը, իսկ Թիֆլիսում եղածը փոխանցվել էր վրացիներին։ Հաղորդակցությունն իրականացվում էր թուրքերի թույլատվությամբ, շաբաթը 1-2 անգամ՝ Ալեքսանդրապոլով, ընդ որում՝ կառավարության տնօրինության տակ կային 3-4 շոգեքարշ և 2 ապրանքատար գնացք։ Բացի այդ, թուրքերն արգելում էին որևէ ռազմական գույք անցկացնելը։

Դեկտեմբերին սկսված հայ-վրացական պատերազմի հետևանքով հաղորդակցությունն արգելակվեց մինչև 1919 թվականի մարտ ամիսը։ Ընդ որում, այդ հակամարտության ընթացքում ռազմական գույքի մեծ մասը Թիֆլիսում բռնագրավվեց վրացիների կողմից։ Աշխատանք էր տարվում զորքի համար անհրաժեշտ գույքի արտադրության համար։ Սկսած 1919 թվականի գարնանից, երկրի տնտեսական կյանքի աշխուժացմանը զուգընթաց, զինարտադրությունը սկսեց իրականացվել ավելի մեծ չափերով։ Սպառազինության պակասը լրացվում էր համբարակային վարչությանը պատկանող արհեստանոցների արտադրանքի հաշվին։ Երևանի և Կարսի ինժեներական արհեստանոցները թողարկում էին հիմնականում ռումբեր և այլ պայթուցիկ նյութեր, փամփուշտներ, իսկ Ալեքսանդրապոլի և Կարսի կարի արհեստանոցները՝ ռազմական հանդերձանք, անդրավարտիքներ, շապիկներ, գլխարկներ և այլն։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։

1990 թ․-ի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991 թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։

Աղբյուր`

Հայաստանի զինված ուժեր

Հայկական բանակ (1918-1920)

  • Ընտրիր որևիցե մի երկիր, պատմիր այդ երկրի բանակի առանձնահատկությունների մասին:

Իսրայելական բանակը աշխարհի բոլոր բանակներից տարբերվում է նրանով, որ Իսրայելի պաշտպանության բանակում ծառայում է երկրի կանանց մեծամասնությունը (կանայք Իսրայելում զինապարտ են համարվում)։ Սակայն կանանց մոտ 1/3-րդը տարկետում եմ ստանում կամ ամբողջությամբ ազատվում են զինվորական ծառայությունից (հղիություն, կրոնական համոզմունքներ)։ Ժամկետային ծառայության ավարտից հետո կանանց մեծամասնությունը ազատվում է ամենամյա զինվորական հավաքագրումից։

1948 թվականի անկախության համար մղվող պատերազմում, երկրի ծանր իրավիճակի հետ կապված, կանայք ակտիվ մասնակցություն ունեցան Իսրայելի պաշտպանության գործում։ Պատերազմի ավարտից հետո կանայք գործնականորեն դադարեցին մասնակցել մարտական գործողություններին։ Ներկայումս կանանց մեծ մասը զորակոչվում է ոչ մարտական զորամասեր։ 2005 թվականի դրությամբ կանանց թույլատրվում է ծառայել Իսրայելի պաշտպանության բանակի ավելի քան 83 % զորամասերում։

2009 թվականի դրությամբ կանայք ծառայում են հրետանային զորքերում,  Մագավ սահմանապահ զորքերում: Գոյություն ունեն նաև հետևակային զորամասեր, որտեղ տղամարդիկ և կանայք միասին են ծառայում, օրինակ, «Կարակալ գումարտակ»:

2001 թվականին Գլխավոր շտաբին կից ստեղծվել է կանանց-զինծառայողների հարցերով խորհրդականի վարչություն, որը զբաղվում է Ցահալում հավասար հնարավորությունների պահպանման հարցերով։ Վարչությունը գլխավորել է գեներալ Սյուզի Յոգևը:

Posted in Պատմություն 8

Մարտի 2-8, հեռավար ուսուցում

  1. Սահմանել վիրուս, համաճարակ հասկացությունների սահմանումը:

Վիրուս, ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։

2.Պատմել մարդկային պատմության ընթացքում ամենադաժան վիրուսների, համաճարակներից մեկի պատմությունը, նրա ծագումը, ընկալումը տվյալ դարաշրջանում, կանխարգելումը:

Մարդկության մեջ մեծ վախ էր առաջացրել «Խոզի գրիպ» անվանմամբ հիվանդությունը։ «Խոզի գրիպը» մարդկանց և կենդանիների հիվանդության պայմանական անվանումն է, որի հարուցիչը գրիպի վիրուսի շտամերն են: Առաջին անգամ խոզի գրիպի բռնկում արձանագրվեց 2009-ի մարտին Մեխիկոյում: Վիրուսն առաջացել է եվրոպական և ամերիկյան ցեղատեսակների խոզերի գրիպի երկու վիրուսի խաչաձևման հետևանքով, որը նաև մարդուն վարակելու և մարդուց մարդուն անցնելու հատկություն ձեռք բերեց: Ցավոք, մեր երկրում գրանցվել է մահվան 18 դեպք, որոնց պատճառը H1N1 վարակի հետևանքով առաջացած բարդություններն են։

3.Ներկայիս էտապում , որպես 2020թ կորոնավիրուսի ականատես պատմիր այս երևույթի մասին, պատրաստիր ռադիոնյութ, կամ տեսաֆիլմ ՝ներառելով ընտանիքի անդամներին:

2020 թվականի հունվարի 20-ին Չինաստանի Գուանդուն նահանգում հաստատվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։ Առայժմ վիրուսի բուժման որևէ կոնկրետ մեթոդ չի մշակվել։ Հետո վիրուսը տարածվեց նաև այլ երկրներում, իսկ արդեն մարտի 1-ից Հայաստանում։ Մարդիկ փորձում են պաշտպանվել վիրուսից դիմակների միջոցով։ Վիրուսից պաշտպանվելու համար մարդիկ պետք է հետևեն հիգիենայի կանոններին։

  • Այս ամենը ուսումնասիրելուց հետո գրել “Վիրուսն ապագայում”ստեղծագործական աշխատանք, ձեր իմացած ծրագրերով պատկերել մի դրվագ.իրենց հագուստները, միջավայրը։

Վիրուսն ապագայում

Ինձ թվում է, որ ապագայում կլինեն ավելի բարդ վիրուսներ, սակայն նույն ժամանակ կարծում եմ, որ գիտությունն այնքան զարգացած կլինի, որ կկարողանա կանխել վիրուսը։ Ներկա ժամանակներում ամբողջ աշխարհում մեծ տարածում ունի «Կորոնա վիրուսը», գիտնականները, բժիշկները, փորձում են գտնել վիրուսի հակավիրուսը։ 

Դժվար է պատկերացնել, թե ինչպիսի վիրուսներ կլինեն ապագայում, բայց ինձ թվում է, որ վիրուսը կլինի «Կորոնա վիրուս»-ի ավելի բարդ տարբերակը։

Օժանդակող գրականություն/ առաջադրանքները կատարելիս օգտվեք օտարալեզու աղբյուրներից, անպայման նշել աղբյուրը/:

Wikipedia