Posted in Քաղաքագիտություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ԼԻԲԵՐԱԼԻԶՄ)

«Լիբերալ» բառը հատուկ քաղաքական նշանակություն է ստացել Շվեյցարիայում և Իսպանիայում, երբ ստեղծվեցին լիբերալ պառլամենտական խմբերը: Երբ նորաստեղծ քաղաքական կուսակցությունները կիրառեցին «լիբերալ» բառը, նրանք ցանկանում էին արտահայտել իրենց դրական գնահատականը որոշ երկրներում ձևավորվող դեմոկրատական համակարգերի մասին։ Այս եզրույթը սովորաբար օգտագործվում է բնութագրելու ավելի հին երևույթ։ Համաձայն դասական լիբերալիզմի, պետական միջամտությունը պետք է լինի նվազագույն, որը նշանակում է գրեթե ամեն ինչ, բացառությամբ զինված ուժերի և իրավապահ մարմինների, պետք է թողնել քաղաքացիների ազատ տնօրինմանը, իսկ կազմակերպությունները պետք է ստեղծվեն ըստ քաղաքացիների ցանկության և միայն նրանց մասնակցությամբ: Այդպիսի պետությանը հաճախ անվանում են «գիշերային պահակ պետություն», քանի որ պետության հիմնական նպատակն է  պահպանել հասարակական կարգի հիմնական ու ամենակարևոր կողմերը: Որոշ հեղինակներ (հատկապես Ջոն Լոկը) նույնիսկ մտածում են, որ պետությունը անհատների միջև ազատորեն ստեղծված ասոցիացիա է, որտեղ նրա մասնակիցներն ունեն ապստամբության արդարա ցված պատճառ, եթե պետությունը «գրավում է» ավելի շատ իշխանություն, քան սկզբնապես տրված էր քաղաքացիների կողմից:

ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՆԱՑԻՈՆԱԼԻԶՄ)

Այն քաղաքական գաղափարախոսություն և ուղղություն է, որի հիմնական դրույթը ազգի արժեքավորությունն է՝ որպես հասարակական միասնության բարձրագույն ձև, և պետության ձևավորման գործում վերջինիս առաջնայնությունը։ Որպես քաղաքական շարժում՝ ազգայնականությունը ձգտում է հաստատել ազգային որոշակի հանրույթի հետաքրքրությունները պետական իշխանության նկատմամբ։

Ազգայնականությունը համալիր սոցիալական երևույթ է, որի օբյեկտը ազգն է։ Լատիներեն «նացիո» հիմքով, ինչը նշանակում է ծննդավայր, այս հասկացությունը մշակվել է Յոհան Գոդֆրիդ Հերդերի կողմից։ Սոցիալական գիտություններում ազգայնականություն հասկացության բացատրությունը ընդհանրապես տարբեր կերպ է տրվում։ Առաջին դեպքում ազգայնականությունը սահմանելիս առանցքային է համարվում ազգ հասկացությունը և այս տեսանկյունից սահմանումները կարելի է տարբերակել միայն քաղաքական և մշակութային փոփոխականներով։ Գիտնականները՝ ինչպիսիք են՝ Հանս Կոհնը, Կարլտոն Հեյեսը, Յոն Պլամենատսը կամ Էնթոնի Սմիթը, հակված են թե՛ տիպաբանական և թե՛ ավելի ներառական սահմանումների կամ բացատրությունների։ Սահմանումների երկրորդ խումբը ազգայնականությունը տարբերակում է ըստ ժամանակագրության՝ մինչև Ֆրանսիական հեղափոխությունը կամ դրա ընթացքում, ինչի արդյունքում ունենք պրեմոդեռնիստական և մոդեռնիստական տեսություններ։

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՆՍԵՐՖԱՏԻԶՄ

Ընդհանրապես` «պահպանողականություն» (կոնսերվատիզմ) հասկացությունը մեկնաբանվում է չորս տարբերակներով.

  1. Որպես խառնվածքի տեսակ, որի տարրերն են սովորույթը, մտահոգությունը արմատական փոփոխությունների նկատմամբ և իներցիան:
  2. Որոշակի իրավիճակներում դրսևորվող սոցիալական վարքի մոդել, որին հատուկ է հակազդեցությունը կամ դիմադրությունը սոցիալական, տնտեսական, կրոնական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում կատարվող փոփոխություններին:
  3. Քաղաքական պահպանողականություն, որն իրենից ներկայացնում է կուսակցությունների և շարժումների կողմից իրականացվող ավելի շատ պաշտպանական, քան հարձակողական բնույթի գործողություններ, որոնց հատուկ է ավանդականությունը:
  4. Գոյություն ունեցող կարգերի պահպանմանն ուղղված մտածողություն, որը հանդես է գալիս աշխարհայացքային կերպով։
Posted in Քաղաքագիտություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Դեմոկրատիա

Ժողովրդավարություն՝ պետական կառուցվածքի ձև, որի ժամանակ իշխանության գերագույն մարմիններն ընտրվում են ժողովրդի կողմից որոշակի ժամանակով: Որևէ կարգի կոլեկաիվի ղեկավարման գործում ամբողջ կոլեկաիվի մասնակցության ու գործուն ազդեցության ապահովում:

Արիստոկրատիա

Պետական կառավարման համակարգ, որտեղ իշխանությունը պատկանում է մի խումբ մարդկանց, որոնք համարվում են բարձրագույն խավի ներկայացուցիչներ` ազնվականներ։ Ազնվականներ համարվում են բարձր դասի ներկայացուցիչները։

Օլիգարխիա

Քաղաքական համակարգում գործող մեծահարուստ, ով մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների ընդունման վրա։ Հետխորհրդային շրջանում «օլիգարխ» են անվանում հիմնականում գործարարներին, որոնք խորհրդային կարգելի փլուզման և կապիտալիստական կարգերի հաստատման ընթացքում կարճ ժամանակահատվածում ձեռք են բերել հսկայական կապիտալ։

Օխլոկրատիա

Ժողովրդավարության այլասերված տեսակը, որը հիմնված է դեմագոգների անընդհատ ազդեցության տակ ընկնող ամբոխի փոփոխվող քմահաճույքների վրա։ Օխլոկրատիան բնորոշ է անցումնային և ճգնաժամային ժամանակաշրջանների համար։

Տիրանիա

Տիրանիան բռնություններ իրագործող իշխանավոր է: Հին Հունաստանում բռնությամբ իշխանությունը զավթած և միանձնյա կառավարող անձի իշխանությունը կոչվել է տիրանիա:

Կլեպտոկրատիա

Կլեպտոկրատիայի ժամանակ կոռուպցիայի և պետական հարստության վատնման միջոցով իշխանությունը ծառայեցնում է անձնական կամ խմբակային շահին։ Ավազակապետական իշխանությունները հիմնականում լինում են դիկտատուրաներ:

Մոնարխիա

Մոնարխիան (միապետությունը) պետական կառավարման համակարգ է, երբ պետության մեջ բարձրագույն իշխանությունը մեկ անձի՝ միապետի ձեռքում է, որտեղ իշխանությունը իրականացնում է միապետը, որի աթոռակալության իրավունքը փոխանցվում է սերնդեսերունդ: Միապետն իր ենթակայության տակ գտվող տարածքում ունի բարձրագույն իշխանություն, մարմնավորում է տվյալ երկրի ազգային ինքնությունը, ապահովում է արտաքին անվտանգությանը, ներքին կայունությունը, սահմանադրականությունն ու օրենքի գերակայությունը, և անուղղակիորեն համարվում է այդ պետության «գլուխը»։

Posted in Քաղաքագիտություն

Հայաստանի 3-րդ հանրապետությամ քաղաքական համակարգը

Հայաստանի անկախության հռչակման գործընթացը
1990թ․ օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց 12 կետերից կազմված Հռչակագիր, որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախության իրավական գործընթացին:

1.Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (ՀԽՍՀ) վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան։ Այն ունի իր զինաշանը, դրոշը և օրհներգը։

2.Հայաստանը ինքնիշխան պետություն է, և այստեղ գործում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն և օրենքները։

3.Հայաստանի ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին։

4.Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Այն ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից։

5.Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը։

6.Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն։

7.Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը։

8.Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա հիմնում է սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ։

9.Արտոնում է մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, մամուլի ազատություն։

10.Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում։

11.Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Այն հաստատում է Արցախն իր անբաժանելի մասը ճանաչելը։

12.Սույն հռչակագիրը իբրև ծրագրային փաստաթուղթ հիմք է ծառայել մինչև նոր Սահմանադրության ընդունումը։
1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվել էր Անկախության հանրաքվե՝ ժողովրդական քվեարկություն: Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը կողմ էր արտահայտվել ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանին:

Նախագահական, կիսանախագահական, պառլամենտական համակարգերի տարբերությունը

Նախագահական համակարգ

Գործադիր  իշխանությունը  ամբողջությամբ  պատկանում է նախագահին: Նախագահը  և պառլամենտը  ընտրվում  են առանձին–առանձին,  ուստի փոխադարձ  կախվածության մեջ չեն, նախագահը քաղաքականորեն  պատասխանատու  է  ժողովրդի  առջև,  իսկ  կառավարությունը`  նախագահի  առջև, պառլամենտը  իրավասու  չէ  հետ  կանչելու կառավարությանը  կամ  նախագահին  (բացառությամբ  իմպիչմենտի),  բայց  նա  կրում  է օրենսդրական  իշխանության  ամբողջական  լիազորությունները: Այդպիսով  նախագահը  պատասխանատու  չէ  պառլամենտի  առջև  և  կարող  է  պաշտոնանկ  արվել  միայն իմպիչմենտի  միջոցով:  Նախագահը  ընտրվում  է  ոչ  պառլամենտական  ուղղով,  այլ  կամ  համընդհանուր  քվեարկությամբ,  կամ  էլ  ընտրիչների կոլեգիայի  կողմից,  որը  ևս նշանակվում  է    համընդհանուր  քվեարկությամբ: 

Կիսանախագահական համակարգ

Կիսանախագահական  կամ  խառը  կառավարման  ձևը ,  միավորում  է  պառլամենտական  և  նախագահական  հանրապետությունների    առանձին    բնութագրիչները,  սակայն  դրանց  ընդհանրացումը  նոր  որակ  է  ստեղծում:  Այստեղ  նախագահի  դերը  առավել  մեծ  է: Պետության  գլուխը`  նախագահը,  ընտրվում  է  համընդհանուր  ընտրությունների  միջոցով, նախագահը  նշանակում  է    կառավարությանը`  հիմնվելով  պառլամենտական  մեծամասնության  վրա,  և  վարչապետին,  ով    քաղաքականապես  պատասխանատու  է  նրա  առջև, կառավարությունը  ոչ  միայն  նախագահից  է  կախված,  այլև    պատասխանատու  է  պառլամենտի  առջև  և  կարող  է  փոխարինվել  անվստահության  քվեի  դեպքում, նախագահը  իրավունք  ունի  ցրելու  պառլամենտը  (առավելապես  ստորին  պալատը)  և  նշանակելու  նոր  ընտրություններ, պետության  գլուխը  պառլամենտի  օրինագծերի  վրա  հետաձգող  վետոյի  իրավունք  ունի  և  կարող  է  նաև  հանդես  գալ  օրենսդրական  նախաձեռնությամբ:

Պառլամենտական համակարգ

Պառլամենտական  հանրապետություններում պետական  իշխանության  ղեկավար  մարմինը  պառլամենտն  է:  Կառավարությունը  ձևավորվում  է  պառլամենտի  հիման  վրա  և  նրա  հանդեպ  պատասխանատվություն  է  կրում: Ընտրությունները  միաժամանակ  որոշում  են  պառլամենտի  և  կառավարության  կազմի  հարցերը,  ինչպես  նաև  կուսակցությունների  միությունների  (կոլաիցիաների), պառլամենտն  է  նշանակում  կառավարություն  և  կարող  է  հետ  կանչել, կառավարության  գլուխը  մտնում  է  ստորին  պալատի  կազմի  մեջ,  որը  ընտրվում  է  համընդհանուր  քվեարկությամբ,    և  լիազորություն  ունի    ցրելու  այն  (կառավարությունը): Պառլամենտը  ցրելու  իր  իրավունքը  իրականցնում  է  կամ  օրենսդրության  հրամայական  նորմերին  համապատասխան,  կամ  էլ  վարչապետի  նախաձեռնությամբ:  Պետության  գլուխը  (նախագահը)  ընտրվում  է  որպես  կանոն  պառլամենտական  ճանապարհով,  այսինքն    պառլամենտի  անդամների  կամ  ընտրիչների  կոլեգիայի  կողմից,  որոնց  կեսից  ոչ  պակասը  կազմված  են  պատգամավորներից:
Նախագահական ընտրությունների հակիրճ պատմությունը
Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում։ Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով։ Հանրապետության Նախագահի ընտրությունը անցկացվում է նրա լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ։ Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին:Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին։

1991թ. նախագահական ընտրություններ

ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թ. հունիսի 25-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները նշանակվեցին 1991 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նախագահական ընտրությունները Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան 1991 թվականի հոկտեմբերի 17-ին։ ՀՀ առաջին նախագահ դառնալու համար պայքարող թեկնածուներն էին` Զորի Բալայանը (անկուսակցական), Պարույր Հայրիկյանը (Ազգային ինքնորոշում միավորում), Ռաֆայել Ղազարյանը (անկուսակցական), Աշոտ Նավասարդյանը (Հայաստանի հանրապետական կուսակցություն), Սոս Սարգսյանը (Հայ հեղափոխական դաշնակցություն) և Լևոն Տեր-Պետրոսյանը (Հայոց համազգային շարժում): Արդյունքում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթեց հավաքելով ձայների 83%-ը։ Մասնակցությունը 74% էր։

1996թ. նախագահական ընտրություններ

ՀՀ Նախագահի ընտրությունների հիմնարար դրույթները սահմանվեցին 1995 թ-ի հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով, իսկ ընտրությունների անցկացման մանրամասն ընթացակարգը սահմանվեց 1996թ. մայիսի 30-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության մասին» ՀՀ օրենքով: Նախագահական 2-րդ ընտրությունների քվեաթերթիկում արդեն 4 թեկնածու կար` Սերգեյ Բադալյան (Կոմկուս), Վազգեն Մանուկյան (ԱԺՄ, ընդդիմության միասնական թեկնածու), Աշոտ Մանուչարյան և Լևոն Տեր-Պետրոսյան: Ընտրություններից հետո ընդդիմությունը չընդունեց դրանց արդյունքները, տեղի ունեցան անկարգություններ, սրվեց քաղաքական իրավիճակը: 1996 թվականի քաղաքական լարվածության պատճառը պայմանավորված էին նախորդած խորհրդարանական ընտրություններով, երբ պարզվեց, որ խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայությունը չի համապատասխանում իրական կյանքում նրանց քաղաքական կշիռներին:

1998թ. նախագահական ընտրություններ

ՀՀ Նախագահի 3-րդ (արտահերթ) ընտրությունների անցկացման անհրաժեշտությունն առաջացավ 1998թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարական ներկայացնելու և ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածի համաձայն 1998թ. փետրվարի 4-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հրաժարականն ընդունելու հետ կապված: ՀՀ Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ իր կողմից Հանրապետության Նախագահի պարտականությունների կատարումը հնարավոր չէ, ուստի ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն 1998թ. փետրվարի 4-ից ապրիլի 9-ը ՀՀ Նախագահի պաշտոնակատարն էր ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը: Առաջադրվեցին հետևյալ թեկնածուները` Լենսեր Աղալովյանը (անկուսակցական), Սերգեյ Բադալյանը (Հայաստանի կոմունիստական կուսակցություն), Աշոտ Բլեյանը (Նոր ուղի կուսակցություն), Արտաշես Գեղամյանը (Ազգային միաբանություն կուսակցություն), Կարեն Դեմիրճյանը (անկուսակցական), Հրանտ Խաչատրյանը (Սահմանադրական իրավունք միություն կուսակցություն), Վիգեն Խաչատրյանը (Ռամկավար ազատական կուսակցություն), Պարույր Հայրիկյանը (Ազգային ինքնորոշում միավորում), Վազգեն Մանուկյանը (Ազգային ժողովրդավարական միություն) Արամ Սարգսյանը (Հայաստանի դեմոկրատական կուսակցություն), Ռոբերտ Քոչարյանը (անկուսակցական): Համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի, քվեարկության օրվան հաջորդող 14-րդ օրը` մարտի 30-ին, անցկացվեց ընտրությունների երկրորդ փուլ: Երկրորդ փուլին մասնակցեցին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները` Ռոբերտ Քոչարյանը և Կարեն Դեմիրճյանը: Երկրորդ փուլի արդյունքներով ՀՀ Նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը:

2003թ. նախագահական ընտրություններ

ՀՀ Նախագահի 4-րդ ընտրություններին պայքարելու համար առաջադրվեցին հետևյալ թեկնածուները`  Ռուբեն Ավագյանը (Միավորված հայեր կուսակցություն), Արտաշես Գեղամյանը (Ազգային միաբանություն կուսակցություն),Պարույր Հայրիկյանը (Ազգային ինքնորոշում միավորում), Արամ Հարությունյանը (Ազգային համաձայնություն կուսակցություն), Վազգեն Մանուկյանը (Ազգային ժողովրդավարաան միություն), Ռոբերտ Քոչարյանը (անկուսակցություն): Առաջադրվածներից Րաֆֆի Հովհաննիսյանը չգրանցվեց վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի չհանդիսանալու պատճառաբանությամբ: Այսպիսով, գրանցվեց և քվեարկվեց 9 թեկնածու: Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքներով թեկնածուներից և ոչ մեկը չստացավ վավեր ձայների կեսից ավելին: Երկրորդ փուլին մասնակցեցին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները` Ռոբերտ Քոչարյանը և Ստեփան Դեմիրճյանը: Նախագահ վերընտրվեց Ռոբերտ Քոչարյանը:

2008թ. նախագահական ընտրություններ

ՀՀ Նախագահի 5-րդ ընտրություններին առաջադրվեցին հետևյալ թեկնածուները` Արթուր Բաղդասարյան (Օրինաց երկիր), Արտաշես Գեղամյան (Ազգային միաբանություն կուսակցություն), Տիգրան Կարապետյան (Ժողովրդական կուսակցություն), Արամ Հարությունյան (Ազգային համաձայնություն կուսակցություն), Վահան Հովհաննիսյան (Հայ հեղափոխական դաշնակցություն), Վազգեն Մանուկյան (Ազգային ժողովրդավարական միություն), Արման Մելիքյան (անկուսակցական), Սերժ Սարգսյան (Հայաստանի հանրապետական կուսակցություն), Լևոն Տեր-Պետրոսյան (անկուսակցական` ինքնառաջադրման կարգով): ՀՀ Նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը:

2013թ. նախագահական ընտրություններ

Համաձայն ՀՀ ընտրողների ազգային գրանցամատյանը վարող ՀՀ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տվյալների, 2013թ. փետրվարի 16-ի դրությամբ ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 2.505.980 ընտրող: Այս անգամ նախագահ դառնալու համար կպայքարեն Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, Արման Մելիքյանը, Անդրիաս Ղուկասյանը, Վարդան Սեդրակյանը: Արամ Հարությունյանն ինքնաբացարկ է հայտարարել: Եվ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը: