Posted in Քիմիա

Դաս 7,8-րդ անցածի կրկնողություն

1). Ավագ դպրոց֊վարժարանի սովորողների մուտքը վերադասավորված քիմիայի լաբորատորիա

2). Ծանոթացում միմյանց հետ և «Հեղինակային կրթական ծրագրով իրականացվող նախագծերի և առաջադրանքների փաթեթների» հետ։

3). 7,8- րդ դաս. անցածի կրկնողություն. Թեմաները՝ Ֆիզիկական մարմին  և  նյութ:Ինչ՞ էնյութը, պարզ և բարդ նյութեր, անօրգանական և  օրգանական  նյութեր:Մաքուր նյութեր, խառնուրդներ(համասեռ և անհամասեռ): Նյութի  հատկությունները՝ ֆիզիկական,  քիմիական, ֆիզիոլոգիական: 

Հարցեր և վարժություններ.

  • Սահմանեք և բնութագրեք ո՞րն է կոչվում ֆիզիկական մարմին,օրինակներ…

Ֆիզիկական մարմին են կոչվում մեզ շրջապատող բոլոր առարկաները: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի որոշակի ձև, զանգված ու ծավալ: Բոլոր ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից:  Ֆիզիկական մարմիններ են ՝ սեղանը, մատիտը, քանոնը, թեյնիկը։

  • Մոտավոևապես քանի՞ միլիոն  նյութ  է  հայտնի մարդկությանը

Ներկայումս մարդկությանը հայտնի է մոտավորապես 30 միլիոն նյութ: Նյութերը լինում են պարզ և բարդ։ Պարզերը ՝ 400, իսկ բարդերը ՝ 30 միլիոն։ Պարզերը լինում են մետաղ և ոչ մետաղ։ Բարդերը լինում են անօրգանական և օրգանական։

  • Սահմանեք,դասակարգեք և բնութագրեք նյութերը, գրեք պարզ և բարդ, անօրգանական և օրգանական նյութերի օրինակներ…

Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջը, նյութ է։ Նյութը կազմված է մասնիկներից։ Նյութը միմյանց հետ փոխազդող մասնիկների(ատոմ, մոլեկուլ, իոն) համախումբ է, իրեն բնորոշ բաղադրությամբ, կառուցվածքով, հատկություններով ՝ զանգվածով, ծավալով օժտված։ Նյութերը գտնվում են պինդ, հեղուկ և գազային վիճակներում։ Բարդ նյութերը կազմված են մի քանի տարբեր տարրերի ատոմներից, իսկ պարզ նյութերը մեկ տարրի ատոմներից։ Օրգանական են այն բարդ քիմիական միացությունները, որոնց մեջ մտնում է ածխածինը։

v Բաղադրությամբ?

v Կառուցվածքով?

v Հատկություններով?

  • Սահմանեք և բնութագրեք մաքուր նյութերի հատկությունները`ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական, օրինակներ….

Նյութը օժտված է ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական հատկություններով։ Ֆիզիկական հատկություններն են նյութի ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, լուծելիությունը ջրում, պլաստիկությունը, խտությունը, ջերմա և էլեկտրահաղորդականությունը և այլն: Նյութի քիմիական հատկությունները, դա նյութի փոխազդեցությունն է այլ նյութերի հետ և նոր նյութերի առաջացումը: Նյութի ֆիզիոլոգիական հատկություններն են այդ նյութի ազդեցութությունը կենդանի օրգանիզմների վրա:

Կա մարդկությանը հայտնի 118 քիմիական տարր։ Վերջին տարրը հայտնաբերել է հայ քիմիկոս Յուրի Հովհաննիսյանը, և վերջին տարրի անվանումն իր անունով է ՝ Oգանեսոն տարր։

Posted in Քիմիա, Թարգմանություն

Ջուրը համար մեկ նյութը երկրագնդի վրա

We're Drinking so Much Water That We're Actually Making the Ocean ...

1. Ջուրը համար մեկ նյութը բնության մեջ

Ջուրն ամենատարածված ու ամենաանհրաժեշտ նյութն է Երկիր մոլորակում և կենդանի նյութի էվոլյուցիայի հիմքը տիեզերքում։ Առանց ջրի հնարավոր չէ բույսերի, կենդանիների և մարդու գոյությունը։ Ջուրը բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Մոլորակի մակերեսի ավելի քան 71%-ը ծածկված է ջրով: Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։

2. Ջրի աղտոտման պատճառները և պայքարը դրանցդ եմ

Մարդու առողջության վրա բացասաբար ազդող ֆիզիկական, քիմիական և կենսաբանական աղտոտիչների թափանցումը, առաջացումն ու կուտակումը բնական ջրերում կոչվում է աղտոտում: Սովորաբար այդ ջրի աղտոտումը կապված է մարդու տնտեսական գործունեության հետ: Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերը: Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով օրինակ` սնդիկով, կապարով, կադմիումով, պղինձով և այլն:

Adriatic sea: 5 reasons why it's the most wonderful sea in the world

Նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ կիրառվում են նաև բնական ջրերի արհեստական մաքրման եղանակներ: Մեխանիկական եղանակով մաքրվում են ջրի մեջ լողացող և կախված նյութերը այլն։ Այդ նպատակով օգտագործվում են տարբեր չափերի անցքերով ցանցեր, զտիչ ավազաններ։

Water Pollution Facts, Types, Causes and Effects of Water ...

Մեծ տարածում ունի ջրերի մաքրումն արհեստական ակտիվ տիղմով, տիղմի մեջ բազմացող մանրէներն արագ խժռում են ջրում եղած վնասակար մանրէներին։

3. Խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիր

Ջուրը մեծ ազդեցություն ունի մարդու վրա, որպեսզի մարդ լինի առողջ, պետք է օգտագործի մաքուր և որակյալ ջուր: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների մոտ 90% — ը անորակ ջրի օգտագործումից է:

Glass Of Water | Free Vectors, Stock Photos & PSD

Այսօր ամբողջ աշխարհում կա խմելու ջրի խնդրի: Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին: Երկրագնդի ջրային ռեսուրսներից անսպառ է համարվում միայն Համաշխարհային օվկիանոսը: Խմելու ջուրը կազմում է համաշխարհային օվկիանոսի ընդամենը 2-2,5%-ը, իսկ այս տեմպերով օգտագործման դեպքում այն կբավականացնի մոտ 350-400 տարի:

1453183124_snimok

5. Ջրի մաքրումը

Նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ կիրառվում են նաև բնական ջրերի արհեստական մաքրման եղանակներ: Մեխանիկական եղանակով մաքրվում են ջրի մեջ լողացող և կախված նյութերը։ Այդ նպատակով օգտագործվում են տարբեր չափերի անցքերով ցանցեր, զտիչ ավազաններ։ Քիմիական եղանակներից կիրառվում են մակարդումը՝ քիմիական որոշ նյութերի ազդեցությամբ ջրում եղած խառնուրդները մակարդվում, նստում են հատակին, ապա՝ հեռացվում, կլանումը՝ քիմիական որոշ նյութերի միջոցով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար նյութերը, քլորացումն ու օզոնացումը: Կենսաբանական մաքրման դեպքում հոսող ջրերը բաց են թողնում խիտ բուսածածկի կամ փայտի, թեփի միջով։ Մեծ տարածում ունի ջրերի մաքրումն արհեստական ակտիվ տիղմով, տիղմի մեջ բազմացող մանրէներն արագ խժռում են ջրում եղած վնասակար մանրէներին։

6. Ջրի ֆիզիկական և քիմիական հատկությունները

Ջրի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրություններն սկսվել են դեռևս դրա քիմիական բաղադրության հաստատումից առաջ։ Այսպես, 1612 թ. իտալացի գիտնական Գ. Գալիլեյն ուշադրություն է դարձրել սառույցի փոքր խտության վրա հեղուկ ջրի համեմատ՝ որպես ջրի մակերեսին սառույցի լողալու պատճառ։ Հետագա ուսումնասիրությունները պարզել են, որ  պարզագույն քիմիական բանաձևի հետևում թաքնված է մի նյութ, որն օժտված է յուրահատուկ կառուցվածքով և ոչ պակաս յուրահատուկ հատկություններով։

download.jpg

Գ. Գալիլեյ (1564−1642)

Ջուրը, ի տարբերություն մյուս նյութերի, չի ենթարկվում ֆիզիկայի և քիմիայի մի շարք օրենքների։ Այն օժտված է, այսպես կոչված, անոմալ հատկություններով.

 1. Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակներում՝ պինդ, հեղուկ և գազային:

2.Ջուրը եռում է և վերածվուվ է գոլորշու (+100°C) և պնդանում (վերածվում է սառույցի) (0°C) ջերմաստիճանում։:

Should You Be Using Hot Water To Get Better Bong Hits? | Herb
ջրի եռալը
Interesting facts about ice | Just Fun Facts
ջրի պնդանալը

3. Ջուրն օժտված է  բարձր ջերմունակությամբ: Կլանելով հսկայական քանակությամբ ջերմություն՝ ջուրը համարյա չի տաքանում։

11.jpg
ջրի տաքացումը բնության մեջ

4.Ջրի անոմալ առանձնահատկություններից  են այն, որ սառույցը ջրի փոխարկվելիս տեղի է ունենում խտության թռիչքաձև փոքրացում, այն դեպքում, երբ մյուս նյութերի բյուրեղացման պրոցեսն ուղեկցվում է խտության մեծացմամբ։

Նման անոմալիան բացառիկ նշանակություն ունի Երկրի վրա կյանքի գոյության համար։
Եթե սառույցի փոխարկվելիս ջրի խտությունը մեծանար, ապա սառույցը ծանր կլիներ ջրից և կիջներ դեպի հատակը, ձմռանը ջրամբարները կսառչեին մինչև հատակը, ինչը կհանգեցներ ջրաշխարհի բոլոր կենդանի արարածների ոչնչացմանը։ Բարեբախտաբար ջուրը

ամենամեծ խտությունն ունի +4°C— ում (1գ/ սմ³, կամ 1000 կգ/ մ³):

Posted in Քիմիա, Թարգմանություն

Գիտելիքի ստուգում`Թթվածին

1. 16O և 18O երկու իզոտոպների միջուկներում պրոտոնների ընդհանուր գումարն է:

1. 18    3. 17

2. 16    4. 19

2. Ո՞ր նյութում է թթվածնի զանգվածային բաժինն ամենամեծը:

1. Ջրում    3. ավազում(SiO2)

2. կավիճում(CaCO3)    4. ածխաթթու  գազում(CO2)

Mr(H2O)=1·2+16=18

w (O)=16/18·100%

3.ա/Որշարքումեն ներառվածմիայնհիմնայինօքսիդները

1. CaO,CO,CO2    3. N2O5,P2O5,BaO

2.CuO,Fe2O3,MgO      4.Mn2O7,NO,ZnO

Հիմնային օքսիդները առաջանում են միայն մետաղներից: I, III, IV կետերում կան C և N տարրերը որոնք մետաղ չեն: Իսկ II-ում օքսիդները առաջացել են Cu, Fe, Mg-ից, որոնք մետաղներ են:

բ/Գրեք ընտրված օքսիդների  և ֆոսֆորական թթվի միջև ռեակցիաների հավասարումները:

3CuO+2H3PO4=Cu+23(PO4)-32+3H2O

3MgO+2H3PO4=Mg3(PO4)2+3H2O

3CaO+2H3PO4=Ca3(PO4)2+3H2O

3K2O+2H3PO4=2K3PO4+3H2O

3Na2O+2H3PO4=2Na3PO4+3H2O

4. աՈ՞րեղանակովկարելի էլաբորատորիայում թթվածին ստանալ.

1. մեթանի և ջրային գոլորշիների փոխազդեցությամբ

2. նատրումի և ջրի փոխազդեցությամբ

3. կալիումի պերմանգանատի քայքայելով

4. հեղուկացված օդը թորելով:

բ)  Գրել  քիմիական ռեակցիայի հավասարումը:

2KMnO4  =  K2MnO4  + MnO+ O2

5. Ինչի՞էհավասար օքսիդներումթթվածնիօքսիդացմանաստիճանը.

1. 32    3. -1

2. +1     4. -2

6. Որքա՞ն էմեկատոմթթվածնիիրականզանգվածը(գ).

1.32        3. 2,656∙10-23 

2. 16        4.53,44∙10-27

7. Ո՞ր պրոցեսինբնությանմեջթթվածինըչիմասնակցում.

1. տեղումների առաջացում   3. նեխում

2. ժանգոտում    4. այրում

9. աՆյութերիցո՞րզույգիհետթթվածինըչիփոխազդում.

1.Na և S        3.H2 և P

2.MgO և H2O    4.CH4 և Fe

բ)Գրելհնարավորքիմիականռեակցիաներիհավասարումները:

4Na + O2 = 2Na2O

S + O2 = SO2

2H2 + O2 = 2H2O

4P + 5O2 = 2P2O5

CH4 + 2O2 = CO2 + 2H2O

3Fe + 2O2 = Fe3O4

10. Ինչպե՞ս է կոչվում այն ռեակցիանորի ժամանակ մեկ բարդ նյութից առաջանում է մի քանի նյութեր.

1. միացման

2. փոխանակման

3. քայքայման

4. տեղակալման

բԳրելհամապատասխան քիմիականռեակցիայիհավասարումը…….:  

Cu(OH)2 = Cu + H2O

11. Բնութագրիրթթվածինտարրընրատարածվածությունըբնության մեջ …….

ա)կարգաթիվը 8,

բ)ատոմի բաղադրությունը` 8 նեյտրոն, 8 էլեկտրոն, 8 պրոտոն

գ)էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը 1s22s22p4

դ)ո՞ր պարբերության տարր է 2-րդ,

ե)ո՞ր խմբի և ենթախմբի տարր է 6-րդ խմբի և գլխավոր ենթախումբ,

զ)ինչպիսի՞ տարր է` մետաղ  է, թե՞ ոչմետաղ, ոչ մետաղ

է) ալոտրոպ տարաձևությունները, իզոտոպները- 16O,17O,18O, օքսիդացման աստիճանները -2, −1

12. Քիմիական տարրի կարգաթիվը էՈ՞րնէ մոլեկուլ այդ տարրի ատոմներիցկազմված նյութը.

1. 5O2     3. 5O

2. O       4. 5P

13.ա)Ո՞րնյութիհետթթվածինըկարողէփոխազդել.     1)Au, 2)Fe,  3)P , 4)S , 5) Cl2,  6)Ne

  1. 1, 2                                              3. 2, 3, 4:
  2. 4, 5, 6                                          4.  1, 2, 3, 4, 5

բ)Գրել համապատասխանռեակցիաներիհավասարումները:

S + O2 = SO2

4P + 5O2 = 2P2O5

3Fe + 2O2 = Fe3O4

14. Ո՞ր եղանակով կարելի է լաբորատորիայում թթվածին ստանալ.

1) ջրի էլեկրտոլիզից

2) բերթոլեի աղի քայքայումից

3)կալցիումի կարբոնատի քայքայումից

4) կալիումի պերմանգանատի քայքայումից

5) ալյումինի և ալկալու փոխազդեցությունից

Ճիշտ պատասխանըբերվածէ թվերիշարքիտեսքով.

  1. 2,4,5                2.  1,5          3.  1, 2, 4                   4.  1,3,4:

բ)Գրելհամապատասխանռեակցիաներիհավասարումները……………..:

2H2O = 2H2 + O2

2KClO3=2KCl +3O2

2KMnO4  =  K2MnO4  + MnO+ O2

15.ա)Գրելայնռեակցիաների հավասարումներըորոնց օգնությամբ կարելի է իրականացնել հետևյալ փոխարկումները նշելովռեակցիաների տեսակները.

KMnO4 —>O2  —> P2O5  —>  H3PO4  —>  Ca3(PO4)2 

2KMnO4 =  K2MnO4 + MnO2 + O2         -քայքայման

5O2 + 4P = 2P2O5      — միացման

P2O5 + 3H2O = 2H3PO4   — միացման

2H3Po4 + 3Ca(OH)2 = Ca3(Po)2 + 6H2O — Փոխանակման

բ)Երկրորդվերօքսռեակցիայիհամարկազմելէլեկտրոնային հաշվեկշռի հավասամը, հավասարեցնել, նշելվերականգնիչըևօքսիդիչը:

գՊատասխանում նշված է օքսիդիչի և վերականգնիչի գործակիցների գումարը

  1. 4        3.  9
  2. 5        4.11

16. Ինչպիսի՞քիմիականկապերենառկահետևյալմիացություներում`O2 , H2O , KFում .

1. իոնային, բևեռային կովալենտ, ոչ բևեռային կովալենտ

2. բևեռային կովալենտ, իոնային, ոչ բևեռային կովալենտ

3. ոչ բևեռային կովալենտ, բևեռային կովալենտ, իոնային

4. միայն իոնական

17.Համապատասխանացնելռեակցիաներիտեսակներըևօրինակները.
ա.միացման                         1.2KOH+H2SO4=K2SO4+2H2O
բ.քայքայման                      2.CaCO3=CaO+CO2
գ.փոխանակման                 3.Zn+2HCl=ZnCl2+H2
դ.տեղակալման                  4.H2+Cl2=2HCl
Ընտրել ճիշտ պատասխանների շարքը
1.ա4,բ2,գ1,դ3
2.ա1,բ4,գ3,դ2
3.ա3,բ2,գ1,դ4
4.ա4,բ2,գ3,դ4

18.Ինչէօզոնը:

1/ թթվածնի ալոտրոպ ձևափոխություն

2/թթվածնի իզոտոպ

3/ թթվածնի իզոմեր

4/ջրածնի և թթվածնի միացություն

19.Որշարքումէպահպանվածնյութերիմետաղ—հիմնայինօքսիդ—հիմք—թթու—աղհաջորդականությունը.
1.C-Fe2O3-H2SO4-Fe(OH)2                 3.Fe-CO2-KOH_HCl-FeCl2
2. Ca-MgO-KOH-HNO3   -NaCl          4.P-Na2O-HCl-KOH-ZnCl

20.Հաստատեք կամ հերքեք պնդումների ճշմարտացիությունը թթվածին պարզ նյութի վերաբերյալ:
ա/մասնակցում է բույսերի և կենդանիների շնչառական գործընթացին: այո

բ/ջրի մոլեկուլում զանգվածային բաժինը կազմում է 88,9%: այո

գ/մտնում է բոլոր օքսիդների բաղադրության մեջ: այո

դ/օդից թեթև է: այո

զ/ ստացվում է ջրի քայքայումից: այո

ե/ունի հոտ,համ: ոչ

Posted in Քիմիա, Թարգմանություն

Ջրածին

Նախագիծ՝Ջրածինը համար մեկ տարրը տիեզերքում
Նպատակը՝

  1. Ծանոթանալ տիեզերքի քիմիայի հետ՝մոլորակների,աստղերի քիմիակամ բաղադրության հետ
  2. Պատկերացումներ կազմել և տարբերել ջրածին տարրը և ջրածին պարզ նյութը
  3. Ծանոթանալ ջրածնի կիրառման որլորտների հետ
  4. Տեսադասերի միջոցով պարզաբանել սովորողների մոտ առաջացած խնդիրների հետ 

Ընթացքը՝
 Պարզաբանել և պատրաստել պրեզենտացիա հետևյալ  հարցերի շուրջ՝`
1.Ջրածնի անձնագիրը

Քիմիական նշանը — H

Քիմիական բանաձևը — H2

Հարաբերական ատոմային զանգված — 1.008

Ar — 0.0000000000000000000000067 գրամ

Հարաբերական մոլեկուլյին զանգվածը — Mr 2

Կարգաթիվը — 1

Խումբը — 1

Պարբերությունը — 1

Ենթախումբը — Գլխավոր

Ջրածնի ատոմը կազմված է մեկ պրոտոնից և մեկ էլեկտրոնից:

Օքսիդացման աստիճանը — 1
2.Ջրածինը բնության մեջ և համար մեկ տարրը տիեզերքում,մոլորակների,աստղերի քիմիակամ բաղադրությունը
3.Ջրածնի ստացումը լաբորատորիայում,համացանցից գտնել փորձեր  և գրել պատումներ
4.Քիմիական հատկությունները

Ջրածինը քիմիապես ակտիվ է ու փոխազդում է ոչ մետաղների, որոշ մետաղների և բարդ նյութերի հետ։

Ա. Ջրածնի փոխազդեցությունը թթվածնի հետ։
Ջրածնի քիմիական հատկություններից կարևորագույնը թթվածնի հետ փոխազդեցությունն է, որին արդեն ծանոթ եք։ Ստանանք ու հավաքենք ջրածին՝ ինչպես պատկերված է նկ. 4.5-ում, ստուգենք մաքրությանն ու այրենք՝ երկաթե ծայրակալով գազատոր խողովակի ծայրին վառվող լուցկու հատիկ մոտեցնելով։ Գազը բռնկվում է ու հանդարտ անգույն բոցով այրվում։ Իսկ ապակե խողովակից դուրս եկող ջրածինն այրվում է դեղին բոցով (պատճառն ապակու բաղադրությունում առկա նատրիումի միացություններն են։)

Եթե այրվող ջրածնի բոցի վրա սառը բաժակ պահեք, ապա կնկատեք, որ բաժակ պատերին ջրի կաթիլներն են առաջանում։ Այրվող ջրածնով խողովակը թթվածնով լի անոթի մեջ մտցնելիս բոցը պայծառանում է՝ մաքուր թթվածնում այրումն ուժգնանում է։

Այդ ռեակցիայի հավասարումը.

Այս ռեակցիայի հետ կապված էլ՝ ջրածինն ստացել է իր անվանումը։
5.Ջրածնի ֆիզիկական հատկությունները

Ջրածինը սովորական պայմաններում անգույն, անհամ, անհոտ գազ է։ 14,5 անգամ թեթև է օդից (ամենաթեթև գազն է)։Ջրում քիչ է լուծվում՝ 1 լ ջրում 20°С-ում լուծվում է 18 մլ ջրածին։-252,8°С-ում 1 մթնոլորտային ճնշման տակ ջրածինը դառնում է շարժուն հեղուկ, որը ևս անգույն է։

Ջրածինը լավ լուծվում է որոշ մետաղներում (Ni, Pd, Pt) 1 ծավալ պալադիումում լուծվում է 850 ծավալ ջրածին՝ տաքացնելիս այն քանակապես անջատվում է։ Ջրածնի դիրքը 1 և 7 րդ խմբում պայմանավորված է նրանով, որ ջրածնի ատոմը կարող է կորցնել էլեկտրոն նմանվելով ալկալիական մետաղներին եվ վերցնել էլեկտրոն նմանվելով հալոգեններին այսպիսով ջրածնի ատոմը օժտված է վերօքս երկակիությամբ կարող է լինել և օքսիդիչ, և վերականգնիչ։

Ջրածնի ատոմը պարզագույնն է՝ բաղկացած է միջուկից և մեկ էլեկտրոնից, իոնացման պոտենցիալը՝ 13,595 Էվ, էլեկտրոնային խնամակցության էներգիան (հիմնական վիճակում գտնվող ատոմի և բացասական իոնի էներգիաների տարբերությունը)՝ 0,754 էվ։ Քվանտային մեխանիկայի օգնությամբ հաշված են ջրածնի ատոմի հնարավոր էներգետիկ վիճակները։

Այլ գազերի հետ համեմատած ջրածինն ունի ամենամեծ տեսակարար ջերմահաղորդականությունը՝ 4,12• 10−4 կալ/սմ վրկ։ Ջրածինը չափազանց դժվար հեղուկացող գազ է (կրիտիկական ջերմաստիճանը՝ -240°С)։

Հեղուկ ջրածինը թեթև (70,8 կգ/մ3, -253°С), անգույն, դյուրաշարժ հեղուկ է։

Պինդ ջրածինը բյուրեղական է, խտությունը՝ 88 կգ/մ3։ Սովորական պայմաններում ջրածնի մոլեկուլը երկատոմ է՝ Н2 (ատոմների հեռավորությունը՝ 0,7414 А), դիսոցման էներգիան՝ 4,776 էվ (մոլ)։
6.Ջրածնի կիրառումը

Ջրածինն ունի շատ մեծ կիրառություն, որի հիմքում այդ նյութի ֆիզիկական և քիմիական հատկություններն են։ Այսպես, օդից 14,5 անգամ թեթև լինելով՝ ջրածին գազը կիրառվում է օդապարիկները (ներկայումը դրանք օդ են բարձրացնում հիմնականում օդերևութաբանական հետազոտություններ կատարելու նպատակով) դ դիրիժաբլները լցնելու համար։
Ջրածինն օգտագործվում է խիստ արժեքավոր բազմաթիվ նյութեր ստանալիս՝ ազատ վիճակում որոշ մետաղներ (օր. մոլիբդեն՝ Mo վանադիում V, վոլֆրամ W և այլն) քլորաջրածին (HU) ամոնիակ (NH3) մեթանոլ մեթիլ սպիրտ (CH3OH) և այլն։ Մեծ քանակությամբ ջրածին է ծախսվում հեղուկ ճարպերից (ձեթերից) պինդ ճարպեր արանալիս։7.Թթուներ,օրգանական և անօրգանական
8. Գտնել համացանցից հետաքրքիր ֆիլմ,թարգմանություն կամ փաստեր ջրածնի մասին մասին և տեղադրել բլոգներում,հղումները ուղարկել ինձ:
Տևողությունը՝մարտի30-ապրիլի 15

Posted in Քիմիա

Նախագիծ՝Զատիկի ծեսը և քիմիան

Նպատակը՝

  1. Սովորողների մոտ զարգացնել ավանդույթների,ծեսերի  կատարման սովորույթները և դրանք դարձնել ուսումնական
  2. Նախագծերը առցանց ուսուցման ժամանակ դարձնել ընտանեկան
  3. Զարգացնել ինքնուրույն աշխատելու ունակությունը,մեդիակրթությունը
  4. Բացահայտել սննդային ներկերը,որոնք օգտագործվում են զատիկի ծեսի ժամանակ ձվերը ներկելու համար 

Ընթացքը մեկ շաբաթ
Սովորողներին առաջադրվող հարցեր՝

  • Բացատրել ծեսի իմաստը

Զատկի տոնով մենք ապացուցում ենք մեր հավատքը Աստծու հանդեպ: Սուրբ Զատիկը խորհրդանշում է նաև գարնան գալուստը: Հնում ձվերը ներկում էին սոխի կեղևով, որպեսզի ստանան կարմիր գույն: Կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուսի արյունը: Սեղանին դնում էին ավանդական գաթա, իսկ մեր այժմյան ժանականերում ձվերը ներկում են տարբեր գույների: Ավանդական գաթաներին այժմ փոխարինում են հատուկ Զատկական թխվածքներ, որոնք կոչվում են՝ կուլիչներ:

Ինչ գույներ է օգտագործում ձեր մայրիկը ձվերը ներկելու համար

Ես և մայրիկս ներկում ենք գունավոր:

  • Ինչ քիմիական բաղադրություն ունեն այդ ներկերը

Գիտնականները վերլուծել են արդյունաբերության մեջ որպես սննդի ներկ օգտագործվող մի շարք միացությունների օպտիկական հատկություններն ու պարզել են, որ դրանցից երեքը կարող են օգտագործվել որպես լուսակլանիչ։ Դրանք են՝ սինթետիկ դեղին ներկը՝ E102 ինդեքսով, բնական դեղին ներկը՝ E100 ինդեքսով ու կարմրա-մանուշակագույնը՝ E163 ինդեքսով։ Բացի այդ՝ որպես կլանիչ պիտանի են նաև ոսկու կենսահամատեղելի նանոմասնիկները։

  • Ինչ վնաս կարող են պատճառել այդ ներկերը մարդու օրգանիզմին

Սննդային ներկերը կարող են տարբեր վնասներ պատճառել մարդու օրգանիզմին: Այդ ներկերը կարող են թունավորել մեր օրգանզիմը և առաջացնել տարբեր տեսակի հիվանդություններ:

Posted in Քիմիա

Գործնական աշխատանք

Թթվածին (լատ.՝ Oxygenium), պարբերական համակարգի 2-րդ պարբերության, 6-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 8, ատոմական զանգվածը՝ 15,9994։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը 1s22s22p4 է։ Սովորական պայմաններում (0 °C, 760 մմ սնդիկի սյուն) թթվածինը անգույն, անհոտ և անհամ գազ է։

Թթվածինը ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա։ Կապված թթվածինը կազմում է Երկրի ջրային շերտի զանգվածի 6/7 մասը (85,82 % ըստ զանգվածի), մթնոլորտում, որտեղ նա գտնվում է ազատ վիճակում, պարունակությամբ երկրորդն է (23,15 % ըստ զանգվածի) ազոտից հետո։ Փոփոխությունը օդում 0,1 % -ից չի անցնում։ Մթնոլորտում թթվածնի կորուստը օքսիդացման, այրման, նեխման և շնչառության պատճառով լրացվում է ֆոտոսինթեզով։ Թթվածինը առաջին տեղն է առաջացրած միներալների թվով (1364), որոնց մեջ թթվածնի պարունակությամբ գերակշռում են սիլիկատներըքվարցըերկաթիօքսիդները, կարբոնատները և սուլֆատները։

Թթվածինը մտնում է բոլոր այն նյութերի բադադրության մեջ, որոնցից կազմված են կենդանի օրգանիզմները, օրինակ, մարդու օրգանիզմը պարունակում է մոտավորապես 65 % թթվածին։ Ունի երեք կայուն իզոտոպ՝ Օ16 (99,75 %), Օ17 (0,037 %) և Օ18(0,204 %)։ Արհեստականորեն ստացվել են 14, 15 և 19 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ։ Թթվածնի բոլոր իզոտոպների միջուկները կազմված են 8 պրոտոնից և համապատասխանաբար 6, 7, 8, 9, 10 և 11 նեյտրոնից, իսկ էլեկտրոնային թաղանթը՝ երկու ներքին և վեց արտաքին էլեկտրոններից։

Նախկինում թթվածնի ատոմին միացություններում վերագրվում էր բացասական 2 լիցք։ Սակայն, ինչպես ցույց տվեցին փորձնական տվյալները, Օ−2 իոն գոյություն չունի ոչ ազատ վիճակում, ոչ էլ միացություններում և թթվածնի բացասական էֆեկտիվ լիցքը չի անցնում մեկից։

Հանդես է գալիս երկու ալոտրոպ ձևափոխությունների տեսքով՝ թթվածին (O2) և օզոն (O3

Բացահայտման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ միմյանցից անկախ թթվածինը ստացել են շվեդ, գիտնական Շեելեն (17691970 թվականին՝ մագնեզիումի նիտրատի, թորակների ջերմային քայքայումից) և անգլիացի գիտնական Պրիստելին (1774 թվականին՝ սնդիկի օքսիդի և սուսրի տաքացումից).{\displaystyle {\mathsf {2HgO\ {\xrightarrow {^{o}t}}\ 2Hg+O_{2}\uparrow }}}

Բնության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թթվածինը Երկրի կեղևի ամենատարածված էլեմենտն է։ Ազատ վիճակում գտնվում է մթնոլորտային օդում, կապված ձևով մտնում է ջրի, միներալների, լեռնային ապարների, և բոլոր այն բույսերի, որոնցից կազմված են բուսական և կենդանական օրգանիզմները։Երկիր մոլորակի օդային մթնոլորտը կազմված է հիմնականում երկու գազից՝ թթվածնից (O2) և ազոտից (N2)։ Օդի բաղադրությունում թթվածնի ծավալային բաժինը 20,93 % է, իսկ զանգվածայինը՝ 23,15 %։ Սակայն թթվածնի հիմնական զանգվածը մեր մոլորակում պարունակվում է տարբեր միացությունների (բարդ նյութերի) բաղադրությունում։ Երկրագնդի ջրապաշարներում թթվածնի զանգվածային բաժինը 85,82 % է, ավազում՝ 53 %, կավերում, լեռնային ապարներում ու հանքերում՝ մոտավորապես 56 %։ Բոլոր կենդանի օրգանիզմներում պարունակվող նյութերի (ճարպշաքարսպիտակուց և այլն) բաղադրությունում առկա հիմնական տարրերից մեկը թթվածինն է։ Օրինակ՝ մարդու օրգանիզմում թթվածնի զանգվածային բաժինը 65 % է (իսկ ըստ ատոմների՝ 26 %)։

Օդում թթվածնի ծախսը հիմնականում պայմանավորված է նյութերի օքսիդացմամբ, այրմամբ, օրգանական նյութերի նեխմամբ ու կենդանի օրգանիզմների շնչառությամբ։ Սակայն ծախսված թթվածինը վերականգնվում է լուսասինթեզի միջոցով, որը հիմնականում կատարվում է բույսերում։ Կանաչ բույսերում արևի լուսային էներգիան խթանում է ածխաթթու գազի (CO2) և ջրի (H2O) մոլեկուլների միջև քիմիական փոխազդեցություն, որի հետևանքով ածխաթթու գազի ծավալին հավասար թթվածին է անջատվում։ Այդ գործընթացում նաև մի շարք օրգանական միացություններ են առաջանում։ Թթվածինը բնության մեջ յուրօրինակ շրջապտույտ է կատարում։

Թթվածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ

1. Փոխազդեցություն ծծմբի հետԼաբորատորիայում ծծմբի ռեակցիան թթվածնի հետ իրականացվում է քարշիչ պահարանում՝ոլոռի  հատիկի չափ ծծումբը  գդալիկի մեջ տեղադրելով և տաքացնելով:  Սկզբում այն հալչում է, ապա այրվում՝  հազիվ նկատելի բաց կապույտ բոցով: Եթե գդալիկով ծծումբը իջեցնենք թթվածին պարունակող անոթի մեջ, ծծումբը կայրվի  ավելի վառ բոցով:

images.jpg

 S+O2→t°SO2+Q2.Փոխազդեցություն ածխածնի հետԳդալիկի մեջ շիկացվում է ածխի կտորը ( այն չի այրվում, միայն առկայծում է) և իջեցվում թթվածնով անոթի մեջ: Ածուխը ավելի է շիկանում և արագ այրվում՝ անջատելով ջերմություն:

images (1).jpg

             C+O2=t°CO2+QԹթվածնի պակասի դեպքում առաջանում է շմոլ գազ՝2C+O2=t°2CO3.Փոխազդեցություն ֆոսֆորի հետԵրկաթե գդալիկի մեջ կարմիր ֆոսֆորը լցվում, տաքացվում և  իջեցվում է թթվածնով անոթի մեջ: Այն այրվում է պայծառ բոցով՝ առաջացնելով  սպիտակ ծուխ:

images (2).jpg

      4P+5O2=t°2P2O5+QԹթվածնի փոխազդեցությունը  մետաղների հետ

1 .Փոխազդեցություն մագնեզիումի հետՊինցետի ծայրով մագնեզիումի ժապավենը պահվում է  օդում՝ մոտեցնելով այրվող մարխը, մագնեզիումը այրվում է, հեռացվում է մարխը, որի ընթացքում այն  շարունակում է այրվել օդում կուրացնող բոցով:

download (1).jpg

          2Mg+O2=t°2MgO2.Փոխազդեցություն պղնձի հետՇիկացնելով պղնձե լարը թթվածնի միջավայրում կամ օդում՝ այն օքսիդանում է, բայց լույս կամ ջերմություն չի անջատվում:

download.jpg

                  2Cu+O2=2CuOԹթվածնի փոխազդեցությունը բարդ նյութերի հետ1.Փոխազդեցություն մեթանի հետԲնական գազի հիմնական բաղադրամասի՝ մեթանի, այրման ռեակցիան է՝CH4+2O2=CO2+2H2O2.Փոխազդեցություն օքսիդների հետԿատալիզատորի ներկայությամբ ծծմբի (IV) օքսիդը փոխազդում է թթվածնի հետ՝ առաջացնելով ծծմբի (VI) օքսիդ՝2SO2+O2=t,V2O52SO3Ինչպես տեսնում ենք, թթվածնի հետ պարզ և բարդ նյութերի փոխազդեցության արգասիքները  կազմված են երկու տարրերից՝ թթվածնից և այլ տարրից:

Ֆիզիկական

Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է:

Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝  100 ծավալ սառցաջրում (0°C) 5 ծավալ թթվածին է լուծվում:

Posted in Քիմիա

Գործնական աշխատանք, oդի բաղադրության որոշումը

Անրաշեշտ սարքեր և նյութեր
Մեզ հարկավոր է ապակյա տարայով ջուր, ապակե սրվակ, մոմ, ամրացված պենոպլաստե խցանի վրա և լուցկի:

Փորձի նկարագրրություն
Մենք վառեցինք մոմը դրեցինք ջրի վրա վրան դրեցինք խողովակը, նկատեցինք որ մոմը հանգեց և ջուրը բարձրացավ սրվակի 1/5 մասը
Եզրակացություն
թթվածինը նպաստում է այրմանը և 1/5 կամ 21- տոկոսը թթվածին է
4/5 կամ 78 տոկոսը -ազոտ
1 տոկոսը — ածխաէէու գազ, ջրային գոլոշիներ, իներտ գազեր` He, Ne, Ar

Posted in Քիմիա, Թարգմանություն

Թթվածին

  •   Թթվածին+խնդիրներ <<Թթվածին>>թեմայից

Էջ89-90,96,102,109,112,117,122,127-128

  • Պարտադիր                                                                                                               Թթվածնիանձնագրիկազմումը                                          
  • Քիմիական նշանը; O
  • Քիմիական բանաձևը; O2
  • Հարաբերական ատոմային զանգված՝ ;  Ar 16
  • Հարաբերական մոլեկուլային զանգված; Mr 32
  • Իզոտոպները; 16O,17O,18O-Իզոտոպները դա նույն ատոմների տարրատեսակնեն, որրոնք ունեն նույն պրոտոնները և էլեկտրոնները։ 
  • Դիրքը պարբերական համակարգում՝կարգաթիվը, պարբերությունը, խումբը; 8 կարգաթիվ 2 պարբերություն 6 խումբի գլխավոր։
  • Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը;(8P. 8N.)8E+8 2,6
  • Վալենտականությունը, օքսիդացման աստիճանը;  -2 +2 F
  • Հաշվել  մեկ  ատոմի զանգվածը;  (0)=16×1,66×10-27=26,56×10-27

Գործնական աշխատանք`Օդի բաղադրության որոշումը

Օդի բաղադրությունը որոշելու համար կատարում ենք փորձ: Վերցնում ենք ջրով լցված տարրա, այլ տարրա և մոմ: Վառում ենք մոմը, դնում ջրի մեջ: Հետո մյուս տարրան հակառակ կողմով դնում ենք վրան: Մոմը բարձրանում է վեր և հանգում, քանի որ տարրայում եղած թթվածինը վերջանում է: Ջուրը բարձրանում է այնքան, որքան թթվածին կա անոթում: Տեսնում ենք, որ ջուրը բարձրացավ տարրայի 1/5 չափով:

Թթվածնի  ֆիզիկական և քիմիական  հատկությունները                          

  1. Ֆիզիկական

Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է:

Թթվածինը ջրում քիչ է լուծվում: Սովորական պայմաններում 1լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝  100 ծավալ սառցաջրում (0°C) 5 ծավալ թթվածին է լուծվում:

Թթվածնի խտությունը 0°C-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11անգամ: Թթվածինը  եռում է −183°C-ում, իսկ պնդանում է  −219°C-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:

2. Քիմիական

Թթվածինը քիմիապես ակտիվ նյութ է: Այն փոխազդում է պարզ նյութերի հետ՝ ոչ մետաղների և մետաղների, ինչպես նաև` բարդ նյութերի:

Փոխազդեցություն ծծմբի հետ` S+O2→SO2+Q

Փոխազդեցություն ածխածնի հետ`   C+O2=CO2+Q

Փոխազդեցություն ֆոսֆորի հետ`  4P+5O2=2P2O5+Q

Փոխազդեցություն մագնեզիումի հետ` 2Mg+O2=2MgO

Փոխազդեցություն պղնձի հետ` 2Cu+O2=2CuO

Փոխազդեցություն մեթանի հետ`CH4+2O2=CO2+2H2O

Թթվածնի կիրառումը

Թթվածինը կիրառվում է տարատեսակ նպատակներով: Թթվածնի գլխավոր սպառողները համարվում են էներգետիկան մետաղահանման գործարանները, էլեկտրական և ջերմային կայանները, որոնք աշխատում են ածխով նավթով, օգտագործում են մթնոլորտի թթվածինը: Թթվածինը օգտագործվում է նաև մետաղների կտրման, զոդման և երակցման համար: Կարևոր է նրա դերը  մարդու և կենդանիների կյանքում: Այն մասնակցում է շնչառությանը, տարբեր նյութերի դանդաղ օքսիդացմանը: Թթվածինը մատակարարում է  արյան հեմոգլոբինը: Բույսերը նույնպես կլանում են մթնոլորտային թթվածինը:

  • Լրացուցիչ

      Ծխելըևօդիախտոտվածությունը

http://www.lider-74.ru/load/metodicheskij_material/so..

Ծխախոտի ազդեցությունը առողջության վրա, հիմնականում պայմանավորված է ծխախոտի մեջ մարդու օրգանիզմի համար վնասակար ազդեցություն ունեցող նիկոտինի պարունակությամբ, որը ծխախոտ օգտագործողի մոտ նաև առաջացնում է հոգեբանական, հետագայում նաև կենսաբանական կախվածություն։ Աշխարհում ամեն տարի ավելի մեծ թվով մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետևանքներով և սպասվում է որ ապագայում այդ մարդկանց թիվը էլ ավելի կմեծանա։

Միջին ծխողը ներս է քաշում ծուխը օրեկան մոտ 200 անգամ: Դա կազմում է ամիսը մոտավորապես 6000, տարին՝ 72.000, ավելի քան 2 մլն. անգամ 45 ամյա ծխողի մոտ, որը սկսել է ծխել 15 տարեկանում: Շատ ծխելը նպաստում է մեր օրգանիցմում քաղցկեցի մոտ 50.000 տեսակներ առաջացմանը: 30 տարվա ընթացքում ծխողը ծխում է մոտ 160 կգ. ծխախոտ, միջին հաշվով նրա մեջ կա 800գ նիկոտին: Մեկ ծխախոտը պարունակում է մոտ 6-8մգ. նիկոտին, որից 3-4մգ. ներծծվում է արյան մեջ: Ծխախոտի ծխի բաղադրության մեջ հայտնաբերված են քաղցկեղ հարուցող նյութեր: Ապացուցված է, որ ծխախոտից առաջացած ռադիացիան հանդիսանում է քաղցկեղով հիվանդանալու հիմնական պատճառը: Պարզվել է, որ ծխախոտի ծխի վնասակար ազդեցությունը կարող է հղի կնոջ ապագա երեխայի մոտ դեռահաս տարիքում լսողության կորստի  հանգեցնել:  Գիտնականները նման եզրահանգման են եկել 12-15 տարեկան հազար երեխաների տվյալներ ուսումնասիրելով:

Հարցազրույց կրթահամալիրի աշակերտների հետ ծխելու և ծխախոտի վերաբերյալ։

Posted in Քիմիա

Քիմիական փորցեր

  1. Միացման ռեակցցիա
    Անհրաժեշտ սարքեր և նյութեր֊սպիրտայրոց, ակցան, լուցկի և մագնեզյումի ժապավեն։
    Լուցկու միջոցով վառեցինք սպիրտայրոցը։ Ակցանի միջոցով վերցրեցինք մագնեզյումի ժապավենը, պահեցինք կրակի վրա և մագնեզյունի ժապավենը բոցավառվեց։ Կատարվեց միացման ռիակցիա։
    2.Քայքայման ռեակցիա
    Մալաքիտի քայքայումը
    Անհրաժեշտ սարքեր֊Մալաքիտ, կալան, փորձանոթ, սպիրտայրոց, կոլբայով ջուր
    Փորձանոթի մեջ լցրեցինք կանաչ գույնի մալաքիտի փոշի, ամրացրեցինք հորիզոնական դիրքով կալանի թաթին, փակեցինք խցանով, որի մեջ կար գազատար խողովակ, որը իջեցրինք ջրով լի կոլբայի մեջ։
  1. Տեղակալվան ռեակցիա
    Տեղակալման փորձ
    Երկաթի և պղնձի քլորդի փոխազդեցությունը։
    Անհարժեշտ նյութր՝ պղնձի քլորիդ, մեխ, փորձանոթ, ջուր, ձագար։

Փորձանոթը ամրացրինք կալանի թաթին, լցրեցինք ջուր 2-3 մլ, և վերցրեցինք կապույտ քլորիդը, և խարնեցինք և իջացրեցինք թելով մեխը։ Միաժամանակ հետո մեխը կարմրեց, որովհետև պղինձը անջատվեց և լուծույթը թոխեց իր գունյնը։
CuCl2+Fe=FeCl2+Cu

4. Չեզոքացման ռեակցիա

Փորձանորթի մեջ, ձագարի միջոցով լցրեցինք նատրիումի հիդրոքսիդ լուծույթ, ավելացրեցինք հայտանյութը, լուծույթը դարցավ մորու գույն իսկ հետո քիչ քիչ լցրեցինք աղաթթու, լուծույթը գունազրկվեց, որովհետև ստեղղծվեց աղ և ջուր։
Այս տիպի փոխանակման ռեակցիանները, կոչվում են չեզոքացման։ Չեզոքացման են կոչվում այն նյութրը այն ռեակցիաններ, որոնք կատարվում են հիմքերի և թթուների միջև, որի արդյունքում ստացվում են աղ և ջուր։

IMG-bb065815e7a926f19dda90c8493211b9-V
Posted in Քիմիա

Քիմիական հավասարումներ

Քիմիական հավասարում, քիմիական ռեակցիաին պայմանական գրառումն է բանաձևերի և եթե անհրաժեշտ է գործակիցների միջոցով։ Քիմիական ռեակցիաների տեսակները միացման։

  1. Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ երկու նյութից ստացվում է մեկ բարթ նյութ։
  2. Քայքայման են կոչվում այն ռեակցիաները որոնց ժամանակ  մեկ բարդ նյութից տսացվում է մի քանի նյութեր։
  3. Տեղակալման են կոչվում այն ռեակցիաները որոնք կատարվում են պարզ և բարդ նյութերի միջև, որտեղ պարզ նյութի ատովները տեղակալում են բարդ նյութի տարի ատոմներից որևե մեկին։
  4. Փոխանակման են այն ռեակցիաները, որոնք կատարվում են երկու բարդ նյութերի միջև, որտեղ նրանք փոխանակվում են իրենց բաղադրիչ մասերում։